ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ

  3 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2021Թ. ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

                                                                                                                     ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

       ժԱՄԸ   11:00

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ Նախագահը, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

Նիստին  ներկա են  31  պատգամավորներ,  բացակա՝  2 - ը: Նիստը  վարում է  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան – Բարի օր բոլորիդ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգարժան պետնախարար, հարգելի կառավարության անդամներ և գործընկերներ: Սկսում ենք հունիսի 30-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

 Կողմ` 31, բացակա` 2, քվորում ունենք, 2 հոգի բացակայում են հարգելի պատճառով: Սկսում ենք մեր աշխատանքները:

Նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես լրացում ներառված է պարտադիր քննարկման ենթական 2 հարց` Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը և Հաշվեքննիչ պալատի 2020թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Երկրորդ բաժնում ներառված է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին,  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Սնանկության մասին օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին նախագծերի փաթեթը, Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Ոստիկանության մասին օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին, Կրթության մասին օրենքում փոփոխություն  կատարելու մասին, Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին և Պետական կենսաթոշակների մասին  օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին հարցերը: Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ, եթե չկան՝ քվեարկության է դրվում Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն:

Կողմ` 31:

Որոշումն ընդունված է:

Այսօրվա նիստի օրակարգում պարտադիր քննարկման հարցերը վեցն են` Արցախի Հանրապետության նախագահի 2020թ. գործունեության միջոցառումների, ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը, Արցախի Հանրապետության դատախազության 2020թ. գործունեության մասին հաղորդումը, Արցախի Հանրապետության 2018–2020թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը և առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը: Այնուհետև ներառված են   Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքին  հարակից ևս 11 նախագծից, կազմված` քիչ առաջ կարդացածս փաթեթից. Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին, Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Կրթության մասին օրենքում փոփոխություն  կատարելու մասին, Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Պետական կենսաթոշակների մասին  օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ: Այսօրվա նիստի օրակարգում ներառված են նաև հարցեր հանրապետության նախագահին և կառավարության անդամներին, և ինչպես միշտ, պատգամավորական հայտարարություններ: Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Եթե չկան, քվեարկության ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 30-ի նիստի օրակարգի մասին Ազգային ժողովի որոշումը:

Քվեարկություն:

Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, առաջին մասով քննարկում ենք պարտադիր քննարկման ենթական հարցերը և առաջինը առաջարկում եմ Արցախի Հանրապետության նախագահի 2020թ. գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը: Ուզում եմ նշել, որ այդ հաղորդումը մենք քննարկում ենք Կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածին համապատասխան, հղում ունենք նաև 115-րդ  հոդվածին, այսպես` Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ  մասով սահմանված կարգով` հետևյալ տարբերությամբ`

  1. հաղորդումը   ներկայացնելու համար հանրապետության նախագահին հատկացվում է մինչև 1 ժամ,
  2. հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովներից մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրապետության նախագահի ներկայացմամբ կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել,
  3. եզրափակիչ ելույթի համար հանրապետության նախագահին հատկացվում է ևս մինչև 30 րոպե:

Այժմ հրավիրում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Խնդրեմ, պարոն նախագահ:

Արայիկ Հարությունյան - Հարգելի՛ պատգամավորներ, կառավարության անդամներ, ներկաներ, սիրելի հայրենակիցներ, համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ այսօր իմ հաղորդման մեջ ես ամփոփում եմ  Արցախի Հանրապետության նախագահի 2020թ. ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021թ. ծրագրերը:

2020 թվականը Արցախի Հանրապետության համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակը:

Պետական կառավարման ու տնտեսության վրա էական ազդեցություն են ունեցել նաև անցած տարի կայացած համապետական ընտրությունները: Սույն հաղորդումն ամփոփում է ինչպես նաև 2020թ. մայիսի 21-ը՝ նախագահ Բակո Սահակյանի ժամանակահատվածը, այնպես էլ դրանից հետո՝ իմ նախագահության:

Հարգելի՛ ներկաներ, հաշվի առնելով, որ պաշտպանության ոլորտը մեր պետության կենսագործունեության ամենահիմնարար ոլորտն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների պատճառով մեծապես ազդել է նաև մյուս բոլոր բնագավառների արդյունքների վրա, նախ և առաջ ընդհանուր գծերով անդրադարձ կկատարեմ հենց պաշտպանությանը:

Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշնամական նկրտումները Արցախի և Հայաստանի հանդեպ: Պետական մակարդակով տարվող հայատյացության քաղաքականությունը և մեծածավալ սպառազինության շարունակական ձեռքբերումը հուշում էին, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում է պատերազմի:

Ունենալով պաշտպանության բնագավառում խիստ սահմանափակ իրավասություններ ու լծակներ՝ հանրապետության նախագահի կողմից իրականացվել է աջակցող գործառույթ՝ մշտապես բավարարելով պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը: Հաճախակի են եղել այցելություններ առաջնագիծ ու զորամասեր՝ ներսից հասկանալով այն խնդիրները, որոնք անհրաժեշտ և հնարավոր է լուծել ԱՀ կառավարության կողմից: Չի եղել պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որ չի բավարարվել մեր կողմից:

ԱՀ նախագահի լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրերից ես ձեռնամուխ եմ եղել առաջնագծի կահավորման աշխատանքներին նպաստելուն՝ հանդես գալով նաև նախաձեռնական լուծումներով, մասնավորապես՝ շինարարական մի շարք կազմակերպություններ հատուկ պատվերներ են ստացել ամրաշինական աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Մինչև սեպտեմբերի 27-ը հաջողվել էր կառուցել մի շարք ճանապարհներ, ամրացնել դիրքեր, ունենալ մոդելային ամուր առաջնագծի օրինակներ, որը պետք է դառնար համատարած ամբողջ առաջնագծի երկայնքով: Ես չեմ նշում, որ մինչ այդ աշխատանք չի կատարվել, ահռելի աշխատանքներ կատարվել են հետպատերազմյան ժամանակահատվածում մինչև 2020թ., բայց հակառակորդի սպառազինության զարգացմանը զուգահեռ` մենք պարտավոր էինք մեր առաջնագիծը, մեր դիրքերը, մեր ամրությունները կահավորել հենց հակառակորդի զինտեխնիկայից պատսպարվելու և դիմակայելու ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ին մենք, կոնկրետ օրինակով նշեմ, որ նախատեսել էինք պաշտպանության նախարարի հետ այցելել առաջնագիծ, հերթական մեր դիտարկումները կատարել առաջնագծում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին: Իսկ սեպտեմբերի 28-ին` ժամը 5-ին, արդեն նախատեսված էր խորհրդակցություն, որին պետք է մասնակցեին Արցախի բոլոր շինարարական կազմակերպությունները անխտիր` ոչ միայն ճանապարհաշինական, և արդեն իսկ քաղշին նախարարին հանձնարարված է եղել դադարեցնել բոլոր կարգի շինարարական աշխատանքները երկրում, սոցիալ-տնտեսական, չգիտեմ բոլոր ուղղություններում և ամբողջ ներուժը ուղղել առաջնագիծ: Երբ որ պաշտպանության նախարարի կողմից գրությամբ պետք է հատկացնեինք շինքար, ինչպես ասում են կուբիկ, իսկ մեր հզորությունները չէին բավարարում կարճ ժամանակահատվածում լուծել, միայն Հայաստանի Հանրապետությունից ներկրել էինք 150000 տուֆ քար` առաջնագծում այդ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Իմ ենթակայության տակ գործող ուժային մարմինների տարբեր ստորաբաժանումների առջև պահանջ էի դրել կատարելագործել մարտական հմտությունները՝ անձամբ հետևելով դրանց ընթացքին. ոստիկանություն, փրկարար ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն, և բոլորը պետք է տիրապետեին և արդեն փորձնական պարապմունքների էին մասնակցում առկա մեր սպառազինությունում եղած զենքին:

Ձևավորվել էր պարետատուն՝ սահմանափակելով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանելով  հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմը` սա արդեն պատերազմի ժամանակահատվածում: Իհարկե, այստեղ ևս ունենք խնդիրներ, դրանց կարող ենք հետո անդրադառնալ փակ հանդիպման ժամանակ:

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում պետական բոլոր մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորությունները՝ հատկապես թիկունքային աշխատանքների հետ կապված: Ինչ վերաբերում է թույլ տված բացթողումներին ու սխալներին, ապա դրանք ենթական են առանձին քննության ու վերլուծության:

Հետպատերազմյան պայմաններում Արցախի քաղաքացիների պատշաճ անվտանգության ապահովումը բախվել է նոր մարտահրավերների: Պաշտպանության բանակի և այլ ուժային մարմինների կողմից, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու երաշխիքներով, մեծածավալ աշխատանքներ են կատարվել նշված մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ: Մեկնարկել են աշխատանքներ հանրապետության անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ, ինչի շրջանակներում արդեն ձևավորվել են որոշակի  նոր օրենսդրական ու գործնական հիմքեր՝ ապահովելու զինված ուժերի անհրաժեշտ համալրումն ու արդյունավետությունը:

 Նաև ուզում եմ նշել, որ դատախազությունում քրեական գործի շրջանակներում համապատասխան ցուցմունքը տրվել է, և մանրամասն այնտեղ ներկայացված է ամբողջ նախապատերազմյան իրավիճակը, պատերազմական գործողությունների ընթացքում այն հարցերը, որը հնչեցվում է հանրության կողմից, որը հետաքրքրում է բոլորին, ինչպես նաև` ինչ վիճակում էին գտնվում պաշտպանության բանակի զորամիավորումները այդ օրերին, ինչ հրահանգներ են ստացել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, և ինչքանով էին մենք պատրաստ:

Արտաքին քաղաքականություն

Ինչպես արդեն նշեցի, 2020թ. երկու գործոնները՝ ՔՈՎԻԴ-19-ի համավարակը և ադրբեջանա-ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, իրենց ծանր ազդեցությունն են թողել նաև մեր արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրների լուծման վրա: 2020թ. պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ներկայացուցչությունների և Սփյուռքի կառույցների աջակցությամբ քաղաքական և տեղեկատվական արշավ է ծավալել՝ ուղղված Արցախի ճանաչման գաղափարի առաջմղմանը՝ որպես Արցախի ժողովրդի միջազգային-իրավական պաշտպանության միջոց: Ավելի քան 100 երկրների խորհրդարանների ղեկավարներին են ուղղվել նամակներ` Արցախի անկախությունը ճանաչելու կոչով, ագրեսիային վերջ տալու նպատակով: Արցախի պաշտոնական տեսակետը և պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցներ ներկայացվել են տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլն: Որքանով եղավ այդ աշխատանքը արդյունավետ և ինչքանով կնպաստի արտաքին քաղաքական բնագավառում մեր հետագա անելիքներին, սա այլ հարց է:   Մենք այսօր նոր մարտահրավերներ ունենք՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ, այնպես որ 2020թ. ձեռնարկված քայլերը գնահատելու, վերլուծելու, մեր հին ու նոր բարեկամների հետ աշխատանքն ակտիվացնելու կարիք ունենք, որի ուղղությամբ քայլեր կատարելու ենք:

2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո հիմնական ջանքերն  ուղղվել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծմանը: Բազմաթիվ  նամակներ են հղվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին: Սերտ համագործակցություն կա Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հետ:

2020-2021թթ. ԱՀ ԱԳՆ կողմից շարունակվել են աշխատանքները միջազգային իրավական դաշտին ինտեգրվելու, մասնավորապես, միջազգային կոնվեցիաներին միանալու նպատակով: Հաստատման ընթացքում են Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիան, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիան, Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիան և այլն:

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված` տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար մենք առաջնահերթություն ենք համարում արտաքին քաղաքականության  հետևյալ նպատակները.

  • Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում,
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և նրա կողմից ընդունված սկզբունքների շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման գործընթացին նպաստում,
  • Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և բռնի տեղահանված Արցախի քաղաքացիների վերադարձի ապահովում իրենց բնակավայրեր,
  • Արցախի Հանրապետության բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովում, պետական ինքնիշխանության պահպանում և ամրապնդում,
  • Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացում և ամրապնդում,
  • Արցախի ապամեկուսացում միջազգային հարաբերություններից ու ծրագրերից և միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացում,
  • Արցախի Հանրապետության շահերի պաշտպանություն ազդեցիկ միջազգային կառույցներում,
  • տարբեր ձևաչափերով ու մակարդակներում օտարերկրյա տարբեր պետությունների հետ բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունների պահպանում և զարգացում,
  • մարդասիրական խնդիրների լուծման, ներառյալ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը, բռնազավթված տարածքներում հայկական հոգևոր ու նյութական ժառանգության պաշտպանության նպաստում,
  • արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում՝ Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման, երկրի տնտեսական անվտանգության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, իրավական պետության և քաղաքացիական հասարակության ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների և ազատությունների իրացման, արտերկրում Արցախի քաղաքացիների շահերի և արժանապատվության պաշտպանության համար,
  • և ամենակարևորը` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդում՝ ուղղված համահայկական օրակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը:

Ներքին անվտանգություն, հասարակական կարգի պահպանում և արտակարգ իրավիճակներ

2020թ. ընթացում Արցախում ներքին անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումը եղել է կառավարության առաջնահերթություններից մեկը:

44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո կառավարությունն իրականացրել է ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանման և երկրում արտակարգ իրավիճակների կառավարման կարևորագույն գործառույթները՝ միտված հանրապետությունում կայուն և վերահսկելի իրավիճակի ապահովմանը:

Կուզեի հատուկ ընդգծել փրկարարների և ոստիկանության ծառայողների դերը և աշխատանքը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո ներքին կարգուկանոնի պահպանման գործում և մարտական գործողություններին մասնակցելու առումով: Ցավոք, այդ երկու համակարգերի ծառայողների շրջանում ևս եղել են զոհեր ու վիրավորներ:

Մինչև այսօր փրկարարական մի քանի ջոկատներ Ադրբեջանի կողմից բռնազավթած բնակավայրերից հայտնաբերում և տարհանում են հայ զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների աճյունները: Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զինամթերքներից: Ընդհանուր առմամբ 2020թ. ոչնչացվել է 2375 միավոր զինամթերք: Իսկ 16889 միավոր ոչնչացվել է 01.01. այսինքն` հունվարի 1-ից մինչև ապրիլի 25-ը ժամանակահատվածում, այն տվյալները, որը մենք ունենք:

Ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին, որոնք եղել են Պաշտպանության բանակի գլխավոր ռեզերվը մեր ամենածանր ուղղություններում և որոնք պատվով կատարել են այն առաջադրանքները, որը մեր կողմից, Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից տրվել է:  

Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքով և անվտանգային նոր խնդիրներով պայմանավորված հանգամանքները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ միասին ջանքեր են գործադրվում ապահովելու քաղաքացիների անվտանգությունը մերձճակատային բնակավայրերում ու ճանապարհներին: Ի լրումն մի շարք միջոցառումների՝ իրականացվում են աշխատանքներ Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Լիսագոր մայրուղիների արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ, որը ևս համարվում է մեր անվտանգության կարևոր աշխատանքներից մեկը:

Պատերազմական գործողությունների ընթացքում նշանակալի աշխատանք է տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման և բարելավման ուղղությամբ: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա կառավարությունը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ ու վերլուծություն, որպեսզի դրանց հիման վրա բարձրացվի քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունը, և այն պետք է կատարելագործել առաջիկա կարճ ժամանակահատվածում:

Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում

Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. ծրագիրն արդյունավետ իրագործելու և ծրագրով սահմանված սկզբունքներին համապատասխան պետական կառավարման համակարգ ունենալու նպատակով 2020թ. մայիսին հաստատվեց կառավարության կառուցվածքը և ձևավորվեց կառավարությունը: Սակայն, չանցած 6 ամիս,  ստիպված եղա հաստատել կառավարության նոր կառուցվածք՝ ելնելով Արցախին պարտադրված պատերազմի նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտություններից:

Պետական կառույցներում շարունակվում են աշխատանքները հնարավոր բոլոր գործառույթների և գործընթացների թվայնացման ուղղությամբ: Ընթացքում են թվայնացման գործակալության ձևավորման աշխատանքները, և շուտով այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են կատարվելու, որոնց շնորհիվ արդյունքներն ավելի ծավալուն ու արագ կլինեն:

2021թ. իրավական դաշտում պետության համար գերակա խնդիրներից մեկը պատերազմի հետևանքով առաջացած բազմաբնույթ իրավական և այլ հիմնախնդիրների լուծումն է: Ստեղծված հետպատերազմյան բարդ իրավիճակում առաջնային պլան են մղվել զոհված (մահացած), անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամների և Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքների բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:   

Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական պահանջին  և հետպատերազմյան իրավիճակին համապատասխան: Երկրում ստեղծված անվտանգային իրավիճակով և բարեփոխումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ս.թ. փետրվարին ստորագրել եմ հրամանագիր մինչև 2022թ. մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին: Ըստ իրավիճակից բխող մարտահրավերների ու հնարավորությունների փոփոխման, բնականաբար, պատրաստ եմ վերանայելու այդ որոշումը նախատեսված ժամկետից վաղ:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացիկ տարվա կարևորագույն առաջնահերթությունը տեղահանված քաղաքացիների բնակարանայի խնդիրների լուծումն է: Այդ նպատակով կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ բնակարանների գնումից ու տիրազուրկ տների զբաղեցումից մինչև նոր բնակարանների ու բնակավայրերի կառուցում: Եվ այդ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեն տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները: Ի դեպ նշեմ, որ արդեն միայն ավելի քան 1300 բնակարանային շինարարություն սկսված է միայն Ստեփանակերտ քաղաքում, իսկ այդ թիվը մինչև 3-4 ամիսը հասնելու է մինչև 2000: Գյուղական բնակավայրերում ընթացքում են հարյուրավոր բնակարանների շինարարություն, իսկ հազարավորներ նախագծման ավարտման փուլում են, և այն մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ կավարտվի, այսինքն 6000 բնակարան մենք պլանավորում ենք նվազագույնը կառուցել, վերակառուցել, ձեռք բերել առաջիկա 2-2,5 տարիների ընթացքում: Բացի դրանից մենք զուգահեռ իրականացնելու ենք սոցիալական այն բոլոր պարտավորությունները, որը պետությունը ստանձնել է. դա զոհվածների ընտանիքներ նախկին պատերազմից, այս պատերազմում զոհվածների ընտանիքներ, սպայական անձնակազմ, թոշակառու սպաներ, բազմազավակ ընտանիքներ և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, առաջին կարգի հաշմանդամներ և ընթացքում նաև անհրաժեշտ այլ սոցիալական խմբեր:

Առողջապահություն

Առողջապահության համակարգը արժանապատվորեն դիմակայեց երկու հզոր ալիքի՝ կորոնավիրուսի համավարակին և պատերազմին: Ի դեպ, մինչև պատերազմը կորոնավիրուսի ցուցանիշներով երևի Արցախի Հանրապետությունը աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն է ունեցել: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար համակարգում վերազինման գործընթաց է իրականացվել: Կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր քայլ հանդիսացավ Ստեփանակերտի Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում պոլիմերիզային շղթայական ռեակցիայի լաբորատոր սարքի շահագործումը:

Վերջին շաբաթներին Արցախի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են ռուսական արտադրության Sputnik-V և շվեդական AstraZeneca պատվաստանյութերով: Ես ինքս բավարարված չեմ պատվաստման ծավալներով և հորդորում եմ մեր բնակչությանը, գործադիր ու օրենսդիր մարմինների բոլոր աշխատակիցներին օր առաջ ներկայանալ համապատասխան բուժմիավորումներ ու պատվաստվել:

Յուրահատուկ ուշադրության ներքո է շարունակում մնալ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: 2020թ. 25 զույգի համար հատկացվել էր ավելի քանի 62 մլն դրամ, սակայն այդ ծրագիրը պատերազմական գործողությունների պատճառով հետաձգվել է: 2021թ. հաստատվել է 375 մլն դրամ գումարով նոր ծրագիր՝ 150 զույգի համար:

2021թ. կներդրվի 2021-2025թթ. իմունականխարգելման պետական ծրագիրը:

Արցախի Հանրապետության առողջապահական 17 բժշկական հիմնարկներից չորսը պատերազմի հետևանքով մնացել է թշնամու բռնազավթած տարածքում: Բացի այդ, բռմազավթման տակ են մնացել նաև տարբեր ֆունկցիոնալ նշանակության 118 բժշկական փոքր հաստատություններ: Մի շարք բժշկական հաստատություններ զգալիորեն վնասվել են ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով:

2021թ. աշխատանքներ են տարվել ու տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների վերանորոգման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն: Եվ դրա համար 2021թ. պետական բյուջեն վերանայվել են առողջապահության ծախսերի ուղղությամբ:

Կրթություն, գիտություն և մշակույթ

2020թ. կրթության ոլորտը մեծապես վնաս կրեց պատերազմի հետևանքով, և ստիպված եղանք հարմարվել կորոնավիրուսի համավարակի թելադրած նոր պայմաններին՝ 2020թ. մարտի 13-ից անցնելով առցանց դասավանդման հանրակրթական, այնուհետև նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Պատերազմի հետևանքով երկրում ուսումնական գործընթացները դադարեցվել են: Խախտվել է շուրջ 33 000 արցախցի երեխաների և ուսանողների կրթական իրավունքը, այդ թվում՝ շուրջ 24 000 դպրոցականի և նախադպրոցական հաստատություն հաճախող 4000 երեխայի: Ադրբեջանը թիրախավորել և ռմբակոծել է բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Արդյունքում ավերվել են 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախներ՝ չհաշված բռնազավթման տակ մնացած բազմաթիվ կրթօջախներ:

Հանրակրթական 107, նախադպրոցական ուսումնական 17 հաստատություն մնացել է բռնազավթված տարածքներում: Տեղահանված ուսուցիչների թիվը կազմել է 1656, նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը վերսկսել են Արցախի այլ ուսումնական հաստատություններում, մնացածին աշխատանքով ապահովելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում:

Մշակութային քաղաքականության շրջանակներում 2020թ. տարեսկզբից հանրապետությունում կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված մի շարք պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը և բարեկարգմանը: Գորգագործության, կերպարվեստագործության ուղղությամբ պետական լրացուցիչ ծրագրեր են իրականացվել: Կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետև պատերազմի պատճառով կիսատ են մնացել և չեն իրականացվել նախանշված բազմաթիվ ծրագրեր:

Պատերազմից մեծապես տուժել է մեր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային արժեքները պահպանելու և վերադարձնելու նպատակով աշխատանքներ են տարվել ու տարվում ինչպես Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կառույցների  հետ:

Պատերազմի ընթացքում կրած վնասների գնահատումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հանրահռչակումը կլինի մեր մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

2020թ. պետությունն ապահովել է սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացումը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացումը կորոնավիրուսի համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում:

Կարևորելով պատերազմում զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների, հաշմանդամների, բնակչության խոցելի այլ խմբերի շրջանում սոցիալական լարվածության թուլացումը՝ իրականացվել են բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր:

Միջոցներ են ձեռնարկվել պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավոր ապաստանած ընտանիքներին Արցախ տեղափոխման, բնակեցման և սոցիալական կարիքների ապահովման ուղղությամբ: ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը, ՀՀ պետական լիազոր մարմիների հետ համագործակցությամբ, շարունակական աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ում ապաստանած` տեղահանված անձանց սոցիալական և այլ բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ առիթից օգտվելով` ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` Հայաստանի իշխանություններին, հայ ժողովրդին, սփյուռքին այդ պատերազմական իրավիճակներում, պատերազմի ժամանակահատվածում, հետագայում մեր` արցախցիներիս նկատմամբ իրականացված մարդկային վերաբերմունքը, բարեկամական վերաբերմունքը, և մենք անկեղծ պիտի լինենք` մենք եղել ենք ծանր վիճակում, բայց շրջապատված բարեկամներով, հարազատներով: 

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև կորոնավիրուսի համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ:

2020թ. պատերազմական գործողությունների օրերին և հետպատերազմական ժամանակահատվածում կառավարությունը միջոցներ է ձեռնարկել նաև տեղահանված բնակիչներին կացարանով, սննդով և հագուստով ապահովելու, ինչպես նաև զոհված զինծառայողների հուղարկավորությունների կազմակերպման ուղղությամբ:

Կազմակերպվել են նաև բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքներ: 2020թ. ընթացքում բարեգործական ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.2մլրդ դրամ: Բարեգործական ծրագրերը կրել են սոցիալական, մշակութային, առողջապահական և տնտեսական բնույթ: Տարվա ընթացքում հատկապես Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Արցախ են ներմուծվել ևս 1.2մլրդ դրամ արժողությամբ բեռներ: Խոսքը չի վերաբերում Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցված գումարների վերաբերյալ, որովհետև այդ գումարների մի մասը արդեն ուղղվել են շինարարության, վերանորոգման, շինանյութերի տրամադրման և այլ ծրագրերի: Համոզված եմ, որ մենք կունենանք ընդհանուր հաշվետվություն, ընդհանուր պատկերը այն ահռելի, աննախադեպ ռեսուրսների նպատակային օգտագործման ուղղությամբ: 

2021թ. պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և բնակարանային խնդիրների լուծումը, որի նպատակով արդեն մի շարք ծրագրեր են մեկնարկել ՀՀ կառավարության և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ միասին: 110մլրդ դրամի միայն հաստատման փուլում է, որոշումը կա, և արդեն ծրագրերը հստակեցվում են բնակարանների ապահովման ուղղությամբ:

Նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ սոցիալական հատուցումների, այդ թվում` կենսաթոշակների և նպաստների նշանակումները մեկ մարմնի կողմից իրականացնելու համար: Ստեղծվել է ստաժ սահմանող հանձնաժողով՝ 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում բնակված կամ աշխատած անձանց աշխատանքային ստաժերի սահմանման նպատակով:

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը կլինի շարունակական: Կշարունակվի ընտանիքների կարիքավորության գնահատման գործընթացը, ինչը թույլ կտա արձանագրել յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները և տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և առարկայական:

Ի լրումն պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից հաստատված սոցիալական մի շարք ծրագրերի՝ 2021թ. մարտ ամսից ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկել է Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակված անձանց, բացառությամբ հաշմանդամության խումբ չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչների, 4 ամիս  68 000 դրամի չափով ֆինանսական աջակցության ծրագիրը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ ծրագրի սկզբունքների վերանայման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կշարունակվեն նախորդ տարիներից գործող սոցիալական պաշտպանության գրեթե բոլոր ծրագրերը՝ ապահովելով դրանց մատչելիության և հասցեականության սկզբունքը:

ՀՀ կառավարության և Հայաստան  համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ընթացիկ տարում Արցախում մեկնարկել է բնակարանաշինության լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում կկառուցվեն գյուղական նոր բնակավայրեր կամ առանձնատներ, որտեղ մշտական բնակության համար շուրջ 3000 ընտանիք կապահովվի նորակառույց և կահավորված բնակելի տներով շրջաններում, իսկ Ստեփանակերտում կկառուցվեն բազմաբնակարան բնակելի շենքեր՝ կոնկրետ շահառուներ խմբերի, ինչպես նաև Շուշի և Հադրութ քաղաքների նախկին բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Մոտակա օրերին կառավարությունը կհաստատի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած), անհայտ բացակայող, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց ընտանիքների և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը կսահմանի նշված խմբերի բնակարանային խնդիրների լուծման հիմնական սկզբունքները, չափանիշներն ու ժամկետները:

Այս պահի դրությամբ ԱՀ տարածքում գրանցվել է հրետանակոծությունից վնասված 7031 շենք-շինություն, որից ավելի քան 4000-ում ուսումնասիրված և միաժամանակ սկսված կամ արդեն ավարտված են վերականգնողական աշխատանքները: Վնասների գնահատման գործընթացը շարունակվում է:

Իրականացվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների, բազմաբնակարան բնակելի շենքերի և տանիքների վերականգնման ու վերանորոգման և նորերի կառուցման, ինչպես նաև առողջապահական, կրթական օբյեկտներին և մշակութային օջախներին հասցված վնասների վերացման աշխատանքները:

Տնտեսություն

Արցախը, լինելով բաց և միաժամանակ փոքր տնտեսություն ունեցող երկիր, 2020թ. հենց սկզբից պարտադրված էր դիմակայելու նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` արտաքին աշխարհից բխող սպառնալիքներին: Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, սակայն վարակը չշրջանցեց նաև Արցախը: Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների հնարավոր չեզոքացումը դարձավ կառավարության օրակարգային խնդիրը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմել համավարակի բացասական ազդեցությունները և ստանալ տնտեսական անկման համեմատաբար ցածր ցուցանիշներ: 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 99,3%, իսկ ՀՆԱ-ի իրական անկումը կազմել է 2,3%: Պլաններով մենք տարեվերջին պետք է ունենայինք տնտեսական աճի նվազագույն աճի ցուցանիշներ: Տնտեսական անկման համար առավելապես պատճառ է հանդիսացել մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտրի և հանրային սննդի ոլորտներում գրանցված նվազումը:

Պատերազմն անհամադրելի ծանր վնաս է հասցրել Արցախի տնտեսությանը: Չնայած այն բանին, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր ջանքերը ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների, հեռահաղորդակցության, սննդի արդյունաբերության որոշ ձեռնարկությունների աշխատանքն ապահովելու համար, կարելի է ասել, որ պատերազմական երկու ամիսների ընթացքում տնտեսության մեծ մասը կաթվածահար է եղել, ինչը համապատասխան կերպով արտացոլվել է մակրոտնտեսական տարեկան ցուցանիշներում:

2020թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76,8%, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 270 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 342 մլրդ դրամի դիմաց՝ հանգեցնելով 22,4% տնտեսական անկման, որի շուրջ 9,2 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 6,4 տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 2,4 տոկոսային կետը՝ շինարարությունը, 2,1 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը:

Մեկ շնչի հաշվով  ՀՆԱ-ն 2020թ. կազմել է 1 մլն 820 հազար դրամ կամ 3722 ԱՄՆ դոլար՝ 2019թ. 2 մլն 307 հազար դրամի կամ 4803 դոլարի դիմաց: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 000 դրամ՝ 2019թ. 175 000 դրամի դիմաց: 2020թ. միջին տարեկան գնաճը կազմել է 0,8%: Արտաքին առևտրաշրջանառությունը 2020թ. կազմել է 417 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան 36%-ով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշներից:

Պատերազմական գործողություններից կրած վնասների հետևանքով 2021թ. համար կանխատեսվող մոտ 207 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի դեպքում տնտեսական անկումը կկազմի շուրջ 25%՝ կանխատեսվող 2% դեֆլյատորի պարագայում: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3%-ի տոկոսի սահմաններում:

Համավարակի և պատերազմի պատճառով պետական բյուջեով նախատեսվող որոշ ծրագրեր չեն իրականացվել նախանշված ծավալներով: 2020թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557 մլն դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 89,7%-ը և պետական բյուջեի կատարումն առանց ընթացիկ ծախսերի գծով էական պարտքերի կուտակման:

Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 26 միլիարդ 876 միլիոն դրամ կամ ընդհանուրի 53,5 %-ը:

2021թ. տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներն են՝

  • պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված վնասների գույքագրումը,
  • Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած սուբյեկտների գործունեության վերսկսմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ Արցախի այլ բնակավայրերում բարենպաստ պայմանների ստեղծման և աջակցության ծրագրերի իրականացման միջոցով,
  • բնակչության և հատկապես տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանումը,
  • տնտեսական առանձին ոլորտների ուսումնասիրումն ու մրցակցային առավելությունների երևան հանումը և դրանց հիման վրա ներդրումային թիրախային ծրագրերի մշակումն ու առաջմղումը,
  • նորարարությունը և ձեռներեցությունը խթանող հետաքրքիր բիզնես գաղափարների աջակցությունը,
  • գործարար միջավայրի շարունակական բարելավումը:

Պատերազմի հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակից են բխում տարեսկզբից գործողության մեջ դրված օրենսդրական մեր փոփոխությունները:

Հատկանշական են երկու հիմնական ծրագրեր, որոնք արդեն գործարկվել են և կիրառման ընթացքում են, մասնավորապես, հաստատվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, ինչպես նաև 2020թ.  սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական, ֆինանսական աջակցության միջոցառումը: Այս երկու ծրագրերը նպատակ ունեն ոչ միայն թեթևացնելու մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բեռը, այլ նաև ակտիվացնելու տնտեսությունը և երկարաժամկետ զարգացման համար խթաններ ապահովել:

Գյուղատնտեսություն

Ինչպես այլ ոլորտներում, գյուղատնտեսությունը ևս մեծապես վնաս է կրել հատկապես պատերազմական գործողությունների հետևանքով: Պատերազմի հետևանքով բազմամյա խոտաբույսերով մշակված ցանքատարածությունների կեսից ավելին և 2020թ. հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են թշնամու կողմից բռնազավթված տարածքներում: Պետական աջակցության մոտ 643 հեկտարի վրա կատարվել էն բանջարեղենի և կարտոֆիլի մշակություն: Բերքահավաքը հիմնականում իրականացվել է, սակայն պատերազմական գործողությունների հետևանքով բանջարեղենի մշակման տարածքները ընկել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև բռնազավթված տարածքներում է մնացել ջերմատնային տնտեսությունների մի մասը:

Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագրով 2020թ.  շուրջ 795 հա բազմամյա տնկարկների, բանջարեղենի և ծխախոտի մշակության համար տեղադրվել էին ոռոգման կաթիլային համակարգեր՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 2455 հեկտարի, որից 1693 հեկտար պատերազմի հետևանքով մնացել է թշնամու բռնազավթած տարածքներում:

Տարվա ընթացքում հանրապետության տարբեր համայնքներում խորքային հորերի հորատման, վերականգման և վերանորոգման, ջրատարների, էլեկտրասնուցման գծերի կառուցման արդյունքում ոռոգելի է դարձել 303 հեկտար հողատարածք: Սակայն դրանց մի մասը, որը կապահովեր շուրջ 136 հեկտար հողատարածքների ոռոգումը, մնացել է թշնամու բռազավթած տարածքներում:

2021թ. գյուղատնտեսության ոլորտում կառավարության գործունեությունն ուղղված կլինի՝

  • պտղատու նոր այգիների հիմնադրման միջոցով երկրում պտղաբուծության ճյուղի զարգացմանը,
  • առկա անասնաշենքերի ողջ պոտենցիալի լիարժեք օգտագործմանը, նոր պահանջներին համապատասխան դրանց արդիականացմանը,
  • ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման աջակցությանը:

Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ այն խոշոր ծրագրերին, որոնք սկիզբ են դրվել, և առաջիկայում մենք նախատեսում ենք: Արդեն նոյեմբերի վերջին մենք սկսել ենք լայնածավալ աշխատանքներ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ, Խանապատ, Ասկերան համայնքների հարակից տարածքների ոռոգման ուղղությամբ: Մոտ 2500 հեկտար ոռոգման տարածք ենք ունենալու, կանոնավոր ոռոգման տարածք արդեն ապրիլ ամսվա շրջանակներում: Դա հետպատերազմյան ամենախոշոր պրոյեկտն է: Ընթացքում են, նշեցի, արդեն ապրիլին այդ տարածքը կայուն ոռոգման տակ է լինելու: Տասնյակ արտեզաններ արդեն վերագործարկվել են, և նոր արտեզաններ կառուցելու ուղղությամբ աշխատանքներ ընթանում են Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի Գիշի և Մարտունի քաղաքի հարակից տարածքներում: Ընթացքում է Մարտակերտի հարակից տարածքների, այսինքն` Սարսանգի ջրերի աջափնյա ջրանցք տեղափոխման ծրագրի ուսումնասիրման աշխատանքը, ինչպես ենք դա իրականացնելու, որը լրացուցիչ ապահովելու է 3500 – 4000 հեկտար ոռոգման տարածք: Պրոյեկտը, համոզված եմ, մինչև մի քանի ամիս ունենալու ենք վերջնական տեսքի, և այն կսկսվի: Իսկ Բադարա ջրամբարը, որը նախատեսում է աշխատանքները սկսել մի քանի ամսից, հնարավորություն է տալու առաջին հերթին Ասկերանի շրջանի Նորագյուղ, Աստղաշեն, Բադարա, Իվանյան, Այգեստան և այլ բնակավայրերում ապահովել 1500–2000 հեկտար ոռոգման տարածք, նաև Ստեփանակերտ քաղաքը կայուն, երաշխավորված, որակյալ ջրով: Մենք գիտենք, որ ունենք խնդիր Կարկառ`  Ղայբալու  գետի ջրընդունման հետ կապված: Խնդիրներից մեկը վարարումների ժամանակ ֆիլտրման աշխատանքների բավարար չլինելն է, որը չի կարողանում մաքրել` կապված այդ տարածքի կառուցվածքից, նաև այլ վտանգներ հաշվի առնելով` առաջիկայում սկսվելու է շուտով, մի քանի օրից` 10-15 օրից Բադարա-Ստեփանակերտ ջրագծի կառուցումը, ավելի շուտ, քան ջրամբարի կառուցումը, և մենք պետք է  ապահովենք  նաև Ստեփանակերտը որակյալ խմելու, մշտական ջրով:

Մեր խոշոր պրոյեկտներից մեկը պետք է լինի էներգետիկ բնագավառը: Գիտեք, թե ինչպիսի խնդիրներ են առաջացել. Մեր հիմնական հիդրոէլեկտրակայնները կամ մեծ մասը մնացել է բռնազավթված տարածքներում: Մենք ունենք խնդիր, և այս ձմեռ մենք ունենալու ենք պրոբլեմ` հզորությունների հետ կապված, քանի որ բարձրավոլտ գիծը` Շինուհայր-Ստեփանակերտ, չի կարողանում ապահովել ձմեռային մեր հզորությունները, իսկ առկա հիդրոէլեկտրակայանները ձմեռային ռեժիմով աշխատելու ժամանակ չեն կարողանում լրացնել այդ դեֆիցիտը: Իհարկե, մենք այստեղ որոշակի աշխատանքներ նախատեսում ենք, վերջնական լուծում չունենք, բայց նշեմ, որ էլի մի քանի օրից սկսվելու է նոր, խոշոր  հիդրոէլեկտրակայանի կառուցում Չարեքտար-Գետավան հատվածում` մոտ 17-18 մեգավատտ հզորությամբ, որը լինելու է բաց բաժնետիրական սկզբունքով: Առաջին փուլում ներդրումային հիմնադրամը ձևակերպման աշխատանքներ իրականացնելու է, և որպես բաց բաժնետիրական ընկերություն առաջիկայում մենք արդեն ներկայացնելու ենք հանրությանը: Ինչու այդ ընկերության, ոչ թե Արցախհէկ բաց բաժնետիրական, որովհետև Արցախհէկ-ը, գիտեք, կրել է մեծ կորուստներ, և մենք այսօր խնդիր ունենք Արցախհէկ-ի խոշոր բաժնետերերի հետ, որոնք ևս կորուստներ են կրել, և այս փուլում նրանց հետ նոր ներդրումային ծրագիր իրականացնելը դեռ հնարավոր չէ: Դրանից հետո նախատեսում ենք Սարսանգ- Մադաղիս հատվածում կառուցել մեր մյուս ամենախոշոր, ընդհանուր առմամբ ամենախոշոր պրոյեկտը, որը մոտ երկու անգամ ավելի հզոր է լինելու, քան Սարսանգի հիդրոէլեկտրակայանը: Դա արդեն հաջորդ փուլում, երբ որ ունենանք հնարավոր ներդրման աղբյուրները: Եվ դրանք մեր խոշոր ծրագրերն են: Բացի դրանից նախատեսում ենք բոլոր կառուցվող տներում տեղահանվածների համար տնամերձներում ունենալ փոքր ջերմոցային տնտեսություններ: Այսինքն` դա ևս սոցիալ-տնտեսական մեր գլխավոր ուղղություններից մեկն է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք տարվել է և բոլոր, նորից եմ կրկնում, առանձնատները ունենալու են, իհարկե ցանկությամբ, եթե մարդ չուզենա, չի լինելու, փոքր ջերմոցային տնտեսություններ իրենց տնամերձներում:    

Ենթակառուցվածքներ             

         Մինչև պատերազմական գործողությունները ակտիվ աշխատանքներ են տարվել տարբեր ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, իսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո ջանքերն ուղղվել են դրանց օպերատիվ սպասարկմանը և վերականգնմանը:

         Պատերազմի ավարտից անմիջապես հետո իրականացվել են էլեկտրամատակարարման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ Արցախի տարածքում, մասնավորապես՝ իրականացվել են 110 կՎտ Շուշի-Բերձոր օդային գծերի վերականգման, Մարտակերտ օդային գծի կապիտալ մոնտաժման, Ստեփանակերտ ենթակայանում տրանսֆորմատորների տեղադրման, նոր հաղորդաձողային համակարգի կառուցման, ինչպես նաև բոլոր վնասված գազատարների վերականգնման աշխատանքներ:

2021թ. իրականացվել է կամ նախատեսվում է Աղավնո-Ստեփանակերտ 110 կՎտ օդային գծի արմատական վերակառուցում, Ստեփանակերտ-Մարտունի 35 կՎտ օդային գծերի կառուցում, սա ավարտված է, 35 կՎտ Մարտունի ենթակայանի վերակառուցում, Վանք-Ստեփանակերտ 110 կՎտ օդային գծերի վերակառուցում: Դրան զուգահեռ կխթանվեն էներգախնայողությանը միտված ծրագրերը: Նաև նախատեսվում է բոլոր այդ առանձնատներում ունենալ առանձին արևային տաքացուցիչներ և խթանել արևային էներգիայի արտադրությունը:

Մինչև տարեվերջ կշարունակվի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի վճարի սուբսիդավորման ծրագիրը, կիրականացվի բնակչության կոմունալ  ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումը: Աշխատանքներ կտարվեն՝ ուղղված արևային համակարգային  կայանների ստեղծման և զարգացման խթանների ներդրմանը, գազամատակարարման համակարգի անվտանգության ապահովման ու շարունակական բարձրացմանը: Նաև նախատեսում ենք, եթե հնարավոր լինի, ներդրումներ իրականացնել մասնավորների հաշվին` գազագեներատորային տուրբինաներ ունենալու ուղղությամբ:

2020թ. հանրապետությունում նախաձեռնվել են նոր բջջային, թվային անշարժ հեռախոսակապի և համացանցային ծառայություններ, այդ թվում՝ օպտիկա-մանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության, ինչպես նաև շարժական համացանցային ծառայության նոր սերնդի ապահովման  ուղղություններով,  որի արդյունքները շոշափելի կլինեն ընթացիկ տարում կապի որակի ուղղությամբ:

2021թ. հունվարի 1-ից նվազեցվել են Արցախի տարածքում միջքաղաքային, դեպի Հայաստանի Հանրապետություն բջջային և ամրակցված ցանցեր զանգերի սակագները:

Տրանսպորտի բնագավառում 2021թ. կշարունակվի կառավարության կողմից նպատակային տրանսպորտային ծրագրերի ֆինանսավորման աջակցությունը, որի շնորհիվ կապահովվ ու կվերականգնվի ուղևորահոսքի անկում ունեցող գյուղական բնակավայրերի կանոնավոր տրանսպորտային կապը մայրաքաղաքի և շրջկենտրոնների հետ: Ծրագրավորվում է ներդրումային կամ վարկային տնտեսական քաղաքականության շնորհիվ թարմացնել հանրապետության ավտոբուսային պարկը, բարելավել ավտոկայանային և տաքսի ծառայությունների սպասարկման որակը:

Հարգելի՛ գործընկերներ, ընդհանուր առմամբ այսպիսինն է մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ու անելիքների ամփոփ պատկերը: 2020թ. ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար, իսկ 2021թ. կհամարեի վերականգնման տարի և հետագա զարգացման հիմքերի ամրապնդման ու բարեփոխման տարի: Խոշոր առումով պետական կառավարման համակարգի արդյունավետությունից ու մեզնից յուրաքանչյուրի ջանքերից է կախված Արցախի երկարաժամկետ գոյությունը, անվտանգությունն ու զարգացումը: Եվ այս ճանապարհին մենք պարզապես սխալվելու ու ձախողվելու իրավունք չունենք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ 2021թ., աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, մեզ համատեղ կհաջողվի արդյունավետորեն լուծել մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը՝ ի շահ մեր հայրենիքի ու մեր ժողովրդի:

Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Հարգելի գործընկերներ, այսօր մենք երկու անգամ հնարավորություն ունենք հարցեր ուղղել երկրի նախագահին: Քանի որ դահլիճում պատգամավորների մեծամասնությունը առաջին անգամ են ընտրվել, ուզում եմ հիշեցնել, որ առաջին խումբ հարցերը, այս հարցերը, որ հիմա պիտի հնչեցվի, միայն հաղորդման վերաբերյալ, իսկ ժամը 13:00-ին հանրապետության նախագահին ցանկացած  հարց, ցանկացած ոլորտի: Սա ուզում եմ հիշեցման կարգով, կարգը նույնն է, երկու րոպեի ընթացքում հարցերը հնչեցնում եք: Հիմա հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Տիկին Հակոբյան, Սեյրան Հայրապետյան, Մարսել Պետրոսյան, Էդվարդ Աղաբեկյան: Ես ընթերցում եմ`  տիկին Հակոբյան, Սեյրան Հայրապետյան, Մարսել Պետրոսյան, Էդվարդ Աղաբեկյան: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հայրապետյանը:

Մետաքսե Հակոբյան - Պարոն Հարությունյան, պատերազմի ընթացքում հանրապետության նախագահը, Ձեր խոսքն եմ մեջբերում, ձևավորել է պարետատուն` սահմանափակելով Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանելով հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Անցել է շուրջ 8 ամիս, և որևէ հաղորդում չկա Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի կամ  հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմի խախտման մասին, այն դեպքում, երբ համատարած խոսվում է դասալքության և փախուստի մասին: Կխնդրեի պարզաբանում այս հարցի շուրջ: Պատերազմի ընթացքում, ըստ Ձեր հաղորդման, նշանակալի աշխատանք է տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման և բարելավման ուղղությամբ: Ինչո՞ւմն էր կայանում այդ աշխատանքը, երբ ողջ պատերազմի ընթացքում, լինելով Ստեփանակերտում, բացի օդային տագնապից, որը երբեմն այս կամ այն թաղամասում խախտվում էր, խափանվում էր,  որևէ աշխատանք քաղաքացիական պաշտպանության շրջանում չնկատվեց, և դրա կուլմինացիան նոյեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքի խայտառակ փախուստն էր: Նշեք խնդրեմ, գեթ մի գործողություն, որը կատարվել է այդ օրը որպես քաղաքացիական համակարգի արդյունավետ գործողություն:

 2020թ. մայիսին հաստատվեց կառավարության կառուցվածքը և ձևավորվեց  կառավարություն: Չանցած 6 ամիս` հանրապետության նախագահը ստիպված եղավ հաստատել կառավարության նոր կառուցվածք` ելնելով Արցախին պարտադրված պատերազմի նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից, իսկ վերջերս նորից կարծես հետողորմյա եղավ: Մենք նույնպես կարծում ենք, որ անհրաժեշտ է կառավարման   համակարգի արմատական փոփոխություն, սակայն կարո՞ղ եք նշել Ձեր կատարած փոփոխություններով որևէ բովանդակային նկատառում, քանզի դեռևս ակնհայտ է միայն մեխանիկական միացումներ կամ անջատումներ և անվանափոխություններ և ուրիշ ոչինչ:

Արթուր Թովմասյան -  Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Նախ, պատերազմի ժամանակ զինվորական կոմիսարիատների կողմից պատերազմի ժամանակ խուսափած դասալիքներ և այլն, և այլն, այդ ուղղությամբ զինվորական կոմիասարիատների ուշադրության կենտրոնում է, թեև այդ ցուցակների վերջնական տեսքը բերելու համար աշխատանքներ կատարվում են: Մենք այսօր, գիտեք, վարկերից օգտվելու ծրագրերից նրանց զրկում ենք, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, և զուգահեռ մենք ունենալու ենք այդ ամբողջ ցանկը, իսկ ինձ թվում է` դատախազությունը այդ ուղղությամբ անելիքներ ունի, այսինքն` սա միայն նախագահի խնդիր չէ: Կան պետական մարմիններ, որոնք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում են, և ընդամենը 8 ամսում կարողանալ ամփոփել այդ ամենը, ես գտնում եմ, որ դժվար է: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանության հետ կապված գեթ մի թիվ, ավելի ճիշտ գեթ մի աշխատանք ասելու առումով, ես մի թիվ մենակ կարող եմ բերել, որ ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիական կորուստ ունենք ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում: Ինչի եմ նշում, որովհետև կան զոհվածներ, ավելի ճիշտ զոհվածներ, այո, որոնց չեն կարողանում դեռ վերջնական կարգավիճակը չունեն` քաղաքացիակա՞ն են, թե պատերազմական գործողությունների արդյունքում: Սրանից մեծ աշխատանք չկա: Բոլոր բնակավայրերում, որտեղ արդեն մենք զգում էինք վտանգը, ժամանակին տեղահանում էինք: Եվ գիտեք, ես 2016 թ. ներողություն, 2020թ. հուլիսին այս դահլիճում, երբ որ հարց էր բարձրացվել քաղպաշտպանության ուղղությամբ, ապաստարանների կառուցման ուղղությամբ գումարներ ուղղել, իմ պատասխանը եղել է, որ այդ գումարները ուղղելու եմ առաջնագծին, որովհետև առաջնագծում մենք ունենք անելիքներ: Եվ այո, այդ գումարները մենք ուղղել ենք առաջնագծին, չենք հասցրել: Ինչ վերաբերում է քաղպաշտպանությանը, նշել եմ, որ հավանական պատերազմի դեպքում մեր հիմնական աշխատանքը լինելու է տարահանումը, և մենք ճիշտ ենք վարվել: Մենք հազարավոր, հարյուրավոր հաստատ, եթե ոչ հազարավոր քաղաքացիական կյանք փրկել ենք այդ ժամանակին տեղահանման արդյունքում: Եթե մենք տեղահանումը չկատարեինք, տարահանում չկատարեինք, մենք կունենայինք խնդիրներ: Իսկ Ստեփանակերտի այդ վերջին երկու այդ Ձեր նշած օրը որոշումը եղել է շատ ճիշտ: Եթե պատերազմը հանկարծ չընթանար այն ուղղությամբ, զինադադարի, մենք շատ ծանր հետևանքներ կունենայինք: Ինչ վերաբերում է այդ ընթացքում, որ մարդիկ, որոնք պարտավոր էին լինել առաջնագծում, զինապարտ էին և այլն, փախել են, այդ ուղղությամբ, դա իրավապահների աշխատանքն է: Մենք այդ ուղղությամբ անելիքներ ունենք, և շարունակական է լինելու: Իսկ կառուցվածքի հետ կապված, այո, կառուցվածքը կառավարության փոփոխության է ենթարկվում և ենթարկվելու է առաջիկայում ևս, կախված մարտահրավերներից, բայց կոնկրետ մի դեպք, երբ որ վերջում պետնախարարը նշանակվել է Արտակ Բեգլարյանը, կոնկրետ, եթե նախկին պետնախարարի ֆունկցիան եղել է ավելի շատ ֆինանսատնտեսական ուղղությունը, քանի որ այն ժամանակ մենք գտնվում էինք շատ ավելի ծանր ֆինանսական հատվածում, կանոնակարգվել է շնորհիվ նախկին պետնախարարի նաև աշխատանքի շնորհիվ, որի համար ես շատ երախտապարտ եմ և իմ շնորհակալությունն եմ հայտնել, իսկ այսօրվա պետնախարարը, հաշվի  առնելով այն պրոբլեմները, որոնք սոցիալական են, բնակարանային, սոցիալական և այլ ուղղությամբ, քանի չունենք վարչապետ, պետնախարարը պետք է նաև օգնի նախագահին, այսինքն` նախագահը ի վիճակի չէ այդ ամբողջը կոորդինացնել, սոցիալական հիմնական ուղղությունները իրականացնելու է պետնախարարը, կանոնակարգելու, համակարգելու է պետնախարարը` ըստ Սահմանադրության, իսկ կառուցվածքային փոփոխությունները հենց բխում են նման ֆունկցիաների, պարտականությունների բաժանումից ելնելով: Շնորհակալություն հարցերի համար:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, Սեյրան Հայրապետյան, թող պատրաստվի պարոն Պետրոսյանը:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, այս հարցերը հիմնականում քննարկել ենք տարբեր հարթակներում, նաև Դուք նշեցիք հաղորդման մեջ, կխնդրեի մի քիչ փակագծերը բացեք: Առաջին հարցը` պաշտպանության բանակի բնակարանային հերթում տարբեր պատճառներով չընդգրկված, բայց համապատասխան բնակտարածք չունեցող պահեստազորի սպաների, ենթասպաների և շարքայիններին բնակարաններով ապահովման հարցը, ինչպես նաև հերթում գտնվող և թոշակի անցած զինծառայողներին բնակարաններով ապահովելու հարցը: Դա առաջին հարցը` երկու մասից բաղկացած, և երկրորդը` սոցիալական օգնության հարցերի աստիճանական փոփոխություն արժանապատիվ ծրագրերով, աշխատատեղեր, տարբեր ոլորտների զարգացումներ, թոշակների, մինիմալ աշխատավարձերի բարձրացում և այլն, կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Բնակարանների` պաշտպանության բանակի սպայական անձնակազմի, պաշտոնաթող սպաների, ընդհանուր առմամբ, ես նշեցի, որ մեր ամբողջ սոցիալական, բնակարանային խնդիրը լուծվելու է զուգահեռ, տեղահանված մեր բնակիչների հետ միասին: Օրինակ` այսօր քննարկում է կառավարությունում, պետնախարարը առաջիկայում երևի կներկայացնի նոր կառույցի ձևավորում բնակարանների և միգրացիայի հետ կապված, դեռ վերջնական տարբերակը չի ներկայացվել, որը զբաղվելու է բնակարանային խնդիրներով: Ընդհանուր առմամբ, ինչպես եմ ես տեսնում, եթե այս փուլում իմ` որպես երկրի նախագահ, իմ պարտականությունների և լիազորությունների մեջ է, բայց ես գտնում եմ, որ ցանկացած իշխանություն հետայսու Ղարաբաղում պետք է իրականացնի մի ծրագիր` յուրաքանչյուր ընտանիք` առանձին բնակարան: Մենք հասկանում ենք արդեն ստեղծված իրավիճակը, որ բանկային համակարգը վարկավորում չի իրականացնելու հիպոթեքային շուկայում: Ընդհանուր առմամբ բանկային համակարգի հետ կապված խնդիրներ ունենք, և այդ առումով ես հարցից շեղվում եմ, բայց նշեմ, որ օրինակ ինչ քայլ ենք անում. Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Ֆիդես վարկային կազմակերպության խորհրդի նախագահ, և արդեն խնդիր է դրվել բացել գրասենյակներ Մարտունի և Մարտակերտ քաղաքում, հետո Ասկերանում, ակտիվ իրականացնել վարկավորում, հայթայթել ռեսուրսներ, որովհետև արդեն իսկ պրոբլեմներ են առաջանում մարդկանց վարկային ռեսուրսներ ժամանակավոր, կարճաժամկետ, էլ չեմ ասում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ, այսինքն` մենք, հասկանալով վարկային համակարգի ապագա, առաջիկա մասնակցությունը Արցախի կյանքում, մենք հասկանում ենք, որ դա չի լինի: Դրա համար ստեղծված մարմինը ապահովելու է բնակարանով: Շենքը, անցնեմ կոնկրետ հարցին, տվյալ շենքից օրինակ, պայմանական 20%  զոհվածների ընտանիքներին, 20% կամ 30% տեղահանված բնակիչներին, 20% կամ 30% պահեստազորի սպաներին կամ չգիտեմ մի քիչ փոքր, կամ մի քիչ շատ, գործող սպաներին և այլ սոցիալական խմբերին: Չնայած մենք արդեն մի քանի օրից, ի գիտություն, արդեն Հայաստան համահայկական հիմնադրամը մրցույթ է հայտարարելու Աջափնյակում առանձին թաղամասում, օրինակ Հադրութ քաղաքի բնակիչների համար կառուցելու, և ծրագիրը 1 տարվա է, 1 տարի 2 ամսվա ընթացքում, որ ամբողջությամբ ավարտվի իր ամբողջ ենթակառուցվածքները, որ համ լինի Ստեփանակերտում, համ նաև մենք կարողանանք իրար մոտ պահենք: Շուշիի հետ կապված, Շուշի քաղաքի բնակիչների հետ կապված այդ նույն ծրագիրը չենք անելու, Շուշիի բնակիչներին արդեն տարբեր շենքերում ենք մենք տրամադրելու: Դրա համար բնակարանային խնդիրը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այն պետք է մշտապես լինի մեր գլխավոր  սոցիալական ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիք պետք է առանձին բնակարան ունենա: Դրան զուգահեռ` մենք պետք է բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները իրականացնենք ոչ միայն այսօր հաշվառման մեջ գտնվող, մենք առանձնազրույցներում նշել ենք պաշտպանության բանակի հետագա կառուցվածքը և նշել ենք, որ մենք հնարավորություն պիտի տանք պայմանագրային ծառայողներին բնակարաններ տրամադրելու, մանավանդ ծայրամասային բնակավայրում, սկսած Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, գնում եմ, այսինքն սկսած Մաճկալաշեն, հետո Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մեծ շեն, Մաղավուզ, Լյուլասազ, գնում ենք Գետավան, Զարդախաչ: Այդ բոլոր ուղղություններում մենք ակտիվ հին ֆոնդի վերանորոգման, վերակառուցման ծրագիր արդեն իրականացնում ենք, զուգահեռ բնակարանների շինարարություն, որովհետև պայմանագրային մեր զինծառայողները պետք է բնակարաններ ստանան այդ տարածքներում: Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերի հետ կապված, նույնը պետնախարարի կողմից  իրականացվում է աշխատանքներ և կներկայացնի արդեն ավելի հասցեական Ձեր նշած արժանապատիվ սոցիալական ծրագրերը: Այս 68 000-ի հետ կապված տարբեր գնահատականներ են տրվում, մի մասը ասում է` լավ են արել, մի մասը ասում է` լավ չեն արել, կամ չգիտեմ` տեղահանված բնակիչների մի մասը ասում է` ինչո՞ւ են բոլորին տրամադրում: Սա այն ժամանակավոր սոցիալական խնդիրների լուծումն է, կոմպենսացումն է, որը մարդիկ կրել են հենց պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ հիմնականում վնաս կրել են բոլորը, այդ թվում` Ստեփանակերտի բնակիչը կամ Ասկերան քաղաքի բնակիչը` չաշխատելով, եկամուտ կորցնելով, չգիտեմ, այլ խնդիրներ ունենալով, բայց առաջիկայում պետք է ներկայացնի առաջարկություն` ինչպիսի սոցիալական, հասցեական քաղաքականություն ենք իրականացնում մեր երկրում: Իսկ այն, որ սոցիալական երաշխիքները, նշեմ, պիտի լինի բավարար, ինչպես նշեցի` յուրաքանչյուր ընտանիք` առանձին բնակարան, իմ պատկերացմամբ, մենք պետք է հասնենք դրան և Հայաստանի իշխանությունների հետ պետք  է քննարկենք, որ Արցախում յուրաքանչյուր քաղաքացու համար ընտանիքը ունենա նվազագույն սպառողական զամբյուղի չափ եկամուտ: Այդ 68 000 է, որ մեր հաշվարկով նվազագույն զամբյուղն է, այսինքն, եթե ընտանիքը 5 անդամից է բաղկացած, և նրանց եկամուտը 340 000 դրամից ցածր է, մենք պետք է փոխհատուցենք դա: Այդ ծրագիրը պետք է դնենք, և պարոն Բեգլարյանը իր առաջարկություններում հենց այդ սկզբունքն է ներկայացնելու: Դա պետք է ապահովենք բոլորին անխտիր, եթե դրանից ցածր է, մենք պետք է լրացնենք, իսկ ավելիի պարագայում արդեն բազմազավակության և այլ ծրագրի շրջանակներում և այլ սոցիալական ծրագրեր: Շնորհակալություն հարցի համար:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Աղաբեկյանը:

Մարսել Պետրոսյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, ամիսներ առաջ Ձեզ հետ ունեցած հանդիպումների ժամանակ Միասնական հայրենիք խմբակցության անդամների և Ձեր միջև ծավալվեց մի հետաքրքիր գաղափարի շուրջ զրույց: Խոսքը բնակարանաշինության մասին է: Ձեզ հետ ունեցած զրույցի ժամանակ խոսք եղավ, այսպես կոչված, պանելային բնակարանաշինության մասին և հարց դրվեց, թե որն է նպատակահարմար` գործարան կառուցե՞լ, թե շինանյութերը տեղափոխել Ստեփանակերտ:

Արայիկ Հարությունյան – Ի՞նչ կառուցել:

Մարսել Պետրոսյան – Գործարան:

Արայիկ Հարությունյան – Գործարան կառուցել, հա:

Մարսել Պետրոսյան – Պանելների արտադրության գործարա՞ն, թե՞ պարզապես այդ պանելները տեղափոխել արտասահմանից: Իրականում այսօր իրականացվում է, այսպես կոչված, կրաքարային խորանարդներով բնակարանաշինություն, որը ամենևին էլ էժան տարբերակ չէ, համեմատաբար, ասենք, եթե մենք ունենայինք նմանատիպ մի գործարան` մանավանդ հեռանկարային առումով, որ այդ գործարանը մեկ տարի չէ, որ պիտի բավարարի մեր պահանջները, այլ տասնյակ տարիներ: Ի՞նչ վիճակում է, ի՞նչ ընթացքի մեջ է այդ գաղափարի իրականացումը կամ ոչնչացումը:

Արայիկ Հարությունյան - Մենք տարբեր առաջարկություններ ունեցել ենք, օրինակ, չինական արտադրության մոդելային տուն կառուցող գործարանի, բայց քննարկվել է, նաև առաջարկվել է այլ երկրների կողմից տրամադրելու ուղղությամբ, հետո այդ քննարկումը կիսատ է մնացել: Բայց ես նշեմ` ի՞նչ ենք մենք իրականացնում այսօր: Շուտով, երևի մինչև մեկ ամիսը, կավարտվի Ասկերանի հարակից տարածքում ցեմենտի ժամանակակից գործարանի կառուցումը, ի դեպ, նշեմ, շատ անվտանգ, էկոլոգիական ոչ մի վնաս, քանի որ նախատեսված է կիսահումքը, կիսաֆաբրիկատը ներկրել Պարսկաստանից կամ Հայաստանից, Պարսկաստան բառը քիչ օգտագործենք, կլինկեր այսինքն հիմնականում, որը էժանացնելու է ցեմենտի գինը ահագին, առնվազն տրանսպորտի հետ կապված ծախսերն է էժանացնելու: Այդ նույն տարածքում և զուգահեռ արդեն սկսել է բազմաթիվ գազաբետոնե արտադրություն, այդպես է կոչվում, կարող է մասնագիտական մի քիչ ճիշտ չեմ բացատրում, որը այդ նույն արագ կառուցվող տների համար արդեն շինանյութ է հանդիսանում, այդ պեմզաբլոկներ են ասում, բազմաթիվ արդեն արտադրություններ Ղարաբաղում աշխատում են կամ ընթացքում են, այսինքն` դրանք ևս հնարավորություն են տալու հեշտացնել, էժանացնել, արագացնել աշխատանքը, և հաշվի առնելով նաև մեր աշխարհագրությունը տների կառուցման, մարդկանց պատկերացումները` դրա համար մենք մի գործարանի կամ մի տեսակի տան կառուցման ծրագիր մենք չենք քննարկել պետական բյուջեով ֆինանսական հատկացումներ տրամադրելու կամ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Բայց եթե առաջարկություն լինի բարեգործական, մենք սիրով ընդունելու ենք: Բայց ես նշեմ, որ սկսած տուֆ, նույն կրաքար, որ օգտագործում ենք, պեմզաբլոկ, շուտով գազաբլոկ և այլն, փայտի տներ ենք սպասում, արդեն առաջին օրինակները բերել ենք, և օրինակ Քռասնիի տարածքում վերջնական փուլում ենք Ակնաղբյուր գյուղի համար արագ հավաքովի, այլ, որ Ղարաբաղում արդեն փորձարկվել է Քարվաճառ քաղաքում և Աղավնոյում, եթե ամբողջությամբ վերջնական համաձայնության գանք, արդեն կարծես վերջնական փուլում է, մի քանի ամսվա ընթացքում այդ ամբողջ գյուղը կառուցվելու է այդ նոր արագ հավաքովի մոդելային տների ուղղությամբ: Ես պլանվորում եմ առաջիկայում լինել Հայաստանի Հանրապետությունում և արագ տներ կառուցող այդ ընկերներին խնդրել եմ, որ տարածքային զարգացման նախարարը հրավիրի Ղարաբաղ, իսկ հիմնադրամի հետ, Հայաստանի կառավարության հետ հստակեցնել  ֆինանսական աղբյուրները, շատ արագ սկսել այդ աշխատանքները: Ինչի մինչև այսօր չենք արել, որովհետև նախագծերը չկար: Նախագծերը վերջնական փուլում են, մենք գիտենք, օրինակ, գյուղեր ենք կառուցում, Քռասնիի հարևանությամբ Ակնաղբյուր գյուղը, Այգեստանի հարևանությամբ Ավետարանոց գյուղը, Աստղաշենի հարևանությամբ Սղնախ, Մադաթշեն, Ջաղացներ  և այլ մի շարք այլ գյուղեր այդ ուղղությամբ,  Քարին տակը  Նորագյուղի հարևանությամբ: Այսինքն` այդ գյուղերը կոմպակտ են կառուցվում, և նախագծերը նոր-նոր ավարտման փուլում են, այսինքն` նախագծային ինստիտուտները չեն հասցրել այս ընթացքում ամբողջությամբ տրամադրել, գոնե աշխատանքը սկսելու համար առաջին փաստաթղթերը: Դրա համար մենք պատրաստ ենք հետագայում, որովհետև ես նշեցի` բնակարանային խնդիրը պետք է լինի Արցախի մեր գլխավոր սոցիալական ծրագիրը, դրա համար, եթե լինի, մենք սիրով կընդունենք:  

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Եվ վերջին հարցը, պարոն Աղաբեկյան, խնդրեմ:

Էդվարդ Աղաբեկյան – Պարոն նախագահ, խոսքս վերաբերում է առաջարկություն, հարց, ավելի շուտ վերաբերում է տնտեսության արյունատար անոթներից մեկին` ճանապարհաշինությանը մասնավորապես: Փաստորեն մեր առկա ցանցը բոլորը վերածված են, ճանապարհները վեր են ածվել և անվտանգայինում մնացած հարցեր և …(չի լսվում): Խոսքս մասնավորապես վերաբերում է Գանձասար-Կարմիր-Քերթ-Վաղուհաս ուղղությանը: Նույն այդ ենթաշրջանի Քոլատակից դեպի Կոշիկ անապատ ճանապարհը ենթակառուցվածքներին Ականաբերդից, ինչպես նաև Սարսանգից դեպի Երեք մանկունք, Սպիտակաշեն-Եմիշճան-Բերդաշեն ու մնացած ճանապարհների ուղղություններին, քանի որ նշածս ուղղություններում, բացի անվտանգային ենթակառուցվածքներից, սրանք նաև և մշակույթի, և երիտասարդ սերնդի դաստիարակության և այլ մուլտիպլիկացիայում մոտավորապես պատմական իրենց անցյալով: Օրինակ` Կոշիկ անապատում, պատմաբանների մեծ մասի պնդմամբ, Աղվանքում, հենց այդ Աղվանքի պատմական տեղամասում մի մասը գտնում են Պարտավի ուղղությունը, 1500 տարի առաջ առաջին սահմանադրությունն է ընդունվել, ներկայիս այնտեղի գերեզմանատներում Օրբելյաններ, Պռոշյաններ, Մամիկոնյաններ, բավականին մեծ քաղաքակրթություն կա, որը և դաստիարակիչ բնույթ կունենա երիտասարդ սերնդի վրա, և Վաղուհասի ուղղությունը Խաթրավանքի, մասնավորապես, Դադիվանքին կփոխարինի նաև Խադավանքը, այդ նույն Վաղուհասը, պլյուս դրան այնտեղից նաև դիրքեր:

Արթուր Թովմասյան - Հինգ վայրկյան:   

Էդվարդ Աղաբեկյան -Պլյուս` այդ ենթաշրջանների արոտ, խոտհարք և այլն, և այլն:

Արթուր Թովմասյան - Հարցը պարզ է:

Արայիկ Հարությունյան - Ես ճանապարհների հետ կապված քաղաքաշինության նախարարության կողմից նախագծվում է նախ բոլոր գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ և հիմնականում արդեն ընթացքում են, օրինակ, որ սկսեմ թվարկել, նշեմ ընդհանուր ենթակառուցվածքը, մանավանդ ճանապարհաշինության առումով, Կոճողոտը ավարտված է, Վերին Հոռաթաղը ավարտվում է, շուտով Հաթերք-Ակնաբերդ հատվածն է ավարտվում: Իհարկե, մենք համաձայն ենք Ակնաբերդ-Երցվանք հատվածը ոչ ասֆալտապատ, բայց հողային նորմալ գրունտային ճանապարհ: Արդեն սկսվել է Մարտակերտ-Հոռաթաղ-Ներքին Հոռաթաղ-Կուսապատ-Դամիրլու, ոչ, Կուսապատ չէ, Կուսապատից ներքև գտնվող, և Կիչան կամուրջ:  Այսինքն նոր, ավելի կարճ, ավելի անվտանգ ճանապարհ արդեն ասֆալտապատման, հողային աշխատանքները սկսված են, 1 տարում ասֆալտապատելու են, որը Մարտակերտ-Ստեփանակերտ երթևեկությունը ահագին, մինչև 20-25 րոպե կարճանալու է, արդեն ընթացքում է: Դրանից բացի, Քերթը ավարտված է, Թաղավարդը ընթացքում է, Կոլխոզաշենը պլանում է շուտով, դրանից բացի այնտեղ համարյա, Կաղարծին սկսված է, Հաղորտի- Մյուրիշեն-Մուշկապատը նախագծվում է այս տարի կամ մյուս տարի, այսինքն այդպիսի գյուղ չկա, Խնձրիստանը ավարտված է, Հիլիսը ընթացքում է, Բադարա-Աստղաշեն մայրուղին մրցույթը այսօր-վաղը հայտարարված է արդեն, այսինքն իրականացվելու է: Երկու տարում ամբողջությամբ գյուղեր տանող ճանապարհները   ասֆալտապատվելու են: Հողային աշխատանք կատարվել է Վաղուհաս-Կարմիր բլուր-Վանք աշխատանքը, և նախագծվում է ասֆալտապատման համար: Այո, այդ նույն Հաթերքի ձորակը Ստեփանակերտի հետ կապվելու է մինչև 20-25 կմ ավելի կարճ ճանապարհով: Քննարկման փուլում է Հաթերք-Դրմբոն կամուրջը: Չգիտենք ինչքանով է նպատակահարմար, որովհետև եթե մենք կառուցում ենք Վաղուհասից Վանք ճանապարհը, կարող է կամուրջը հետաձգենք, որովհետև կամուրջի նշանակությունը կկորչի: Այդ առումով տնտեսական հիմա: Ընթացքում է Ստեփանակերտ- Քռասնի-Կարմիր գյուղ-Խաչմաչ-Մսմնա-Բուլուխան-Ննգի ճանապարհը, այսինքն փոքր կոլցո ենք անելու: Դա հեչ կապ չունի Կարմիր շուկա: Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհը օգոստոսին ամբողջությամբ արդեն ադրբեջանցիներն այդ ուղղությամբ օգոստոս, սեպտեմբեր էլ չեն երթևեկելու: Այդ ճանապարհը մենք վերանորոգելու ենք, բայց զուգահեռ մենք պետք է կառուցենք նշեցի` ինչ ճանապարհ: Իսկ մնացած ճանապարհները,  Ակնաբերդ-Երիցվանքը նշեցի,  Քոլատակ-Կոշիկ անապատը նշեցի: Իհարկե, նման ճանապարհները մենք պետք է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ նոր ուղղություններ, դա ընթացքում հնարավորությունները, այսինքն` խնդիրը ժամանակի և պոտենցիալի, ներուժի մեջ է, որ մենք չենք կարողանում այդ ամբողջը միանգամից կատարել: Շնորհակալություն հարցի համար:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք:   

Էդվարդ Աղաբեկյան - Ոչ:

Արթուր Թովմասյան - Ուրեմն հարցերի մասը, հարգելի գործընկերներ, ավարտեցինք, հաղորդման վերաբերյալ հարակից զեկուցում չկա, բայց մտքերի փոխանակություն կա: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվեք: Չկա: Պարոն նախագահ, եթե ցանկություն ունեք, մենք ունենք 6 րոպե, բայց եզրափակիչ ելույթի համար Ձեզ կես ժամ կա: Եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա, և 6 րոպեից անցնեք, ընդմիջում կհայտարարենք, հետագայում շարունակեք:

Արայիկ Հարությունյան – Չէ, 30 րոպե չէ, ընդամենը մի քանի նախադասություն: Ես նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ գործունեության համար: Իրականում մենք անցել ենք մեր գոնե վերջին անկախության 30 տարում մեր ամենածանր տարին: Ես համարում եմ, որ այն ավելի ծանր է եղել, քան 1988-1989թթ. կամ 1991-1992 կամ 1993-1994-ը: Իհարկե, կորուստները անդառնալի են, հնարավոր չէ դա չափել, դա քննարկել, բայց մենք ունենք մի առաքելություն. ինչպիսի՞ հայրենիք ենք կարողանալու, ինչպիսի՞ պետություն մեր հայրենիքում կարողանալու ձևավորելու, որովհետև ձևավորման փուլում ենք: Իհարկե, մեր սահմանադրական կարգը մնում է, պետական ինստիտուտները աշխատում են, հենց այս պառլամենտի այսօրվա գործունեությունը ևս Սահմանադրության պահանջ է: Այսօր նաև այլ Սահմանադրության պահանջ է կատարվելու` Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություն, մինչ այդ դատախազի, մարդու իրավունքների և այլն: Ես նշեցի, որ պատրաստվում ենք առաջարկություն ներկայացնել առաջիկայում ՏԻՄ ընտրությունների հետ կապված, մեր տեսակետը քննարկելով, այսինքն պատրաստ ենք համագործակցության, որովհետև պատասխանատվությունը այսօրվա, այս վիճակի միայն մի մարդու, միայն երկրի նախագահի կամ պաշտպանության բանակի մի շարք պաշտոնյաների  վրա չէ, բոլորիս վրա է, և մենք պարտավոր ենք, գիտակցելով իրավիճակը, մեր առաքելությունը այս ժամանակահատվածում համատեղ, ձեռք-ձեռքի տված դուրս գալ ստեղծված վիճակից և փորձել ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել հետագայի համար: Շնորհակալություն հանդիպման և այսօրվա միջոցառման հետ կապված:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախագահ, Ձեր վերջին նախադասությունը ուզում եմ շարունակել, հետևյալ համագործակցությունը Ազգային ժողովի հետ, պարոն նախագահ, կան, կատարվում են գործեր, որոնց անտեղյակ են նաև խորհրդարանի պատգամավորները: Կցանկանայի Ձեր այցելությունը տարբեր շրջաններ ընդգրկել նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորներ` տեղում այդ աշխատանքները տեսնելու: Կարծում եմ` դա ավելի էֆեկտիվ բնույթ կտա հաջորդ տարվա հաղորդագրության ժամանակ ավելի շատ քիչ կամ ավելի օպերատիվ հարցեր կտրվեն պատգամավորների կողմից:

Հիմա, հարգելի գործընկերներ, ընդմիջում մինչև 13:00, 13:00-ին հարցեր հանրապետության նախագահին և կառավարությանը:

Արթուր Թովմասյան - Հարգելի ներկաներ, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 109-րդ հոդվածի համաձայն` այսօր նախատեսված է Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին հարցը: Հիշեցնեմ, որ Կանոնակարգի պահանջներին համապատասխան` հարցերի համար նախատեսված է երկու րոպե, պատասխանների համար, պարոն նախագահ, երեք րոպե: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հիշեցնեմ, որ հարցերը պատգամավորները տալիս են իրեն հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից, նախագահը` իր հատկացված տեղից: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Հովհաննիսյան, տիկին Հակոբյան, պարոն Հայրապետյան, պարոն Աղաջանյան, պարոն Գրիգորյան, պարոն Կասյան, տիկին Աթայան, տիկին Նելլի Գրիգորյան, տիկին Պետրոսյան Արևիկ, Արամ Հարությունյան, պարոն Գալստյան: Ես ընթերցում եմ` պարոն Հովհաննիսյան, տիկին Հակոբյան, պարոն Հայրապետյան, պարոն Աղաջանյան, պարոն Գրիգորյան, պարոն Կասյան, տիկին Աթայան, տիկին Գրիգորյան, տիկին Պետրոսյան, պարոն Հարությունյան Արամ, պարոն Գալստյան: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Կարեն Հովհաննիսյան – Պարոն Հարությունյան,  խոսքս հետևյալ ձև  եմ ուզում կառուցել: Բոլորիս համար էլ պարզ է, որ հետպատերազմյա Արցախը լրիվ այլ իրավիճակում է, և իսկապես անսովոր և կտրուկ քայլերի պետք է գնանք, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ: Խոսքը հետևյալի մասին է. կառավարությունը, որպես ռազմավարություն, ուղղությունները նշելով գամ, էներգետիկայի զարգացման հեռանկարային ռազմավարությունը ո՞րն է լինելու,  ի՞նչ հզորություններ  ենք մենք ապահովելու: Պարենային անվտանգության հարցում ինչպիսի՞ ռազմավարություն է մշակել ի՞նչ ժամկետների մասով կառավարությունը, և երբ Դուք Ձեր խոսքում նշեցիք տնամերձներում ջերմոցային տնտեսության կառուցման մասին, խոսքը քանի՞ քառակուսի մետրի կամ այդ տնամերձի ի՞նչ չափի մասին է խոսքը: Ինքը օպտիմա՞լ է լինելու և կարողանալո՞ւ է նաև ապահովելու լրացուցիչ եկամուտներ:

Ջրային անվտանգության համակարգի կառավարումը և մեր ջրային ռեսուրսների պահպանումը տեսանելի ապագայում ինչպիսի՞ն է լինելու, ու՞նի ռազմավարություն կառավարությունը, թե չէ: Պաշտպանության ոլորտի վերաբերյալ հիմնական և գլխավոր խնդիրը` Արցախի կարգավիճակը, մենք, որպես պետություն, ի վիճակի՞ ենք  մինչև վերջ գնալու մեր պայքարի ընտրած ճանապարհով, որպեսզի հասնենք մեր բաղձալի նպատակին, և այդ ճանապարհի խոչընդոտները կառավարությունը այս պահին տեսնո՞ւմ է, թե ինչ քայլերի և ինչ դժվարությունների միջով պետք է անցնի, որպեսզի կարողանանք հասնել նպատակին:

Արայիկ Հարությունյան - Շնորհակալություն հարցերի համար: Էներգետիկա. ես մի երկուսը նշեցի, առաջին շինարարական հիդրոէլեկտրակայանի բաց բաժնետիրական ընկերության մեխանիզմով սկսվում է շուտով: Դա Չարեքտար-Գետավան հատվածը` 17-19 մեգավատտ հզորությամբ, վերջնական չկա: Հաջորդ խոշոր պրոյեկտը` Սարսանգ-Մատաղիս հատվածում` նայած ջրամբարով ենք կառուցելու, թե ջրանցքներով կամ խողովակաշարով, ընթացքում տարբեր առաջարկությունները կա մինչև 25 մեգավատտ հզորությամբ, բայց արտադրողականությունը շատ բարձր, այսինքն` այդ երկու ՀԷԿ-երի կառուցելը լրացուցիչ մեզ տալու է առնվազն 250-300 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը թույլ է տալու էլի դառնանք էներգետիկ անվտանգ: Զուգահեռ նշել եմ, 4000 տներում արևային պանելների կառուցում և այլն: Ընդամենը րոպեներ առաջ նաև քննարկել եմ  Հայաստանի հետ, որպեսզի արագ փորձենք Շինուհայր-  Ստեփանակերտ նոր գիծը ավարտենք, որպեսզի ձմեռվա այդ պրոբլեմը մենք չունենանք, այսինքն` բացի դրանից և գազատուրբինային գեներատորների տեղադրում 4-5 մեգավատտանոց 1 կամ 2 հատ ընթացքում են:

Պարենային անվտանգության հետ կապված` ջերմոցային տնտեսությունները, տնամերձները մինչև 60 հեկտար` հաշվարկը որ անենք, բայց մեզ ջերմոցային տնտեսությունները պետք է հասցնենք մինչև 100 հեկտարի, ռազմավարությունը այդպիսինն է: Այգեգործությունը` ավելի քան 5000, իհարկե թիրախային մինչև 8000, պտղատեսակները էլի նոր, կարալյոկ և այլն, տարբեր տեսակի, ինչ  որ ունենք էլի, ինչ հնարավոր է, կիվի, որոնք թույլ են տալիս և մրցունակ են  միջազգային շուկայում: Նշեցի` մոտ 8000 հեկտար մենք ոռոգովի տարածք ենք ունենալու, երաշխավորված ոռոգովի տարածք, որը նաև ճիշտ ցանքաշրջանառության արդյունքում, իհարկե, խնդիր է լինելու ամբողջությամբ պարենային անվտանգության հարցը լուծելու, մանավանդ ցորենի և անասնակերի, բայց հաշվարկները ընթացքում են և ինձ թվում է` մի քանի ամսում էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի: Ջրային ռեսուրսների անվտանգ կառավարման հետ կապված ես նշեցի ամենակարևոր խնդիրը` Բադարա ջրամբարը, որով լուծում ենք Ստեփանակերտի, Ասկերանի շրջանի բոլոր բնակավայրերի խմելու ջրի հարցը: Բերդաշեն գյուղի հետ կապված` շուտով նախագիծը ներկայացնելու ենք մրցույթի` առանձին խմելու ջրի ապահովում և ոչ միայն Բերդաշենը, այլ կողքի որոշ գյուղեր, Ավոյի աղբյուր ենք ասում, այդ տարածքից ստորգետնյա ջրերի տեղափոխումով, Մարտունին ապահովված է, Մարտակերտը որևէ խնդիր չունի` անվտանգության հետ կապված: Ունի այլ պրոբլեմներ, ընթացիկ ցանցերի հետ կապված, որով զբաղվում են: 2-3 տարվա մեջ մեր բնակավայրերը ամբողջությամբ ապահովված են լինելու շուրջօրյա որակյալ ջրով: Իսկ կարգավիճակի հետ կապված` մենք այլընտրանք չունենք, Արցախի անկախությունը այլընտրանք չունի: Այստեղ, իհարկե, ճանապարհը երկար է, այսօր ես հստակ չեմ կարող ասել ինչ ուղղությամբ ենք գնալու, բայց այն, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի, դա քննարկման թեմա չէ: Մինսկի խումբը մեր ամենալավ պլատֆորման է, մեր ամենալավ հարթակն է, որտեղ մենք պետք է Արցախի անկախությունը փորձենք որպես միջազգային քննարկման թեմա շարունակել և հասնել դրան: Ժամանակը, ես համոզված եմ, ի օգուտ մեզ է աշխատելու, բայց գլխավոր մեր թեման սոցիալ-տնտեսական զարգացման այնպիսի համակարգ, որը թույլ է տալու ժողովրդագրական իրավիճակի բարելավում ապահովել, տարեկան հստակ խնդիր դնենք, որ ժողովրդագրական իրավիճակի հետ կապված առնվազն, օրինակ, 5000 կամ 10000 էլի, պետք է համահայկական ծրագիր դարձնենք, որովհետև միայն ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է լինելու մեր գլխավոր խաղաքարտը Արցախի անկախության ուղղությամբ: Ժամանակը չհերիքեց, դրա համար:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Հարցերը շատ է տրված և կարծում եմ` 3 րոպեն բավարար չէ:

Կարեն Հովհաննիսյան – Ջրային ռեսուրսների մասով` մոտավորապես քանի՞ խորանարդ մետր ջուր ենք մենք պատրաստվում ամբարել, և տեսանելի ի՞նչ ժամանակահատվածի համար է դա և 2, 3, 5 տարվա ընթացքում մենք ինչքա՞ն ամբարտակային ջրավազաններ ենք ստեղծելու: Եվ մի հարց էլ. երբ մենք բնակարանային շինարարության մասին խոսում ենք, այս նոր բնակարանները ունենալո՞ւ են արդյոք նկուղներ: Ինչի՞ համար եմ սա հեռվից գալիս, երբ մեր գործընկերները մի քիչ առաջ հարց տվեցին` այն շինանյութը, որը կիրառվում է նոր բնակարանների շինարարության համար, քանի՞ ջոուլ էներգիա կարող է դիմակայել, այսինքն ռումբի ո՞ր տեսակի հարվածի դեպքում կարող են այդ տունը պահպանել քաղաքացու կամ մարդու, բնակչի կյանքը: Հաշվարկներ կա՞ն քաղաքաշինության նախարարությունում: Կներեք, այդ պենզաբլոկը, որ դրվում է, արագ է կառուցվում, բայց պայթյունի ի՞նչ ջոուլ էներգիա կարող է դիմադրել:

Արթուր Թովմասյան – Մեկ րոպեում արձագանքեք:

Արայիկ Հարությունյան – Այն, որ բոլոր բնակարանները ունենալու են նկուղներ, կամ եթե չէ, պարտադիր մի քանի բնակարան համապատասխան թաքստոցներ, դա միանշանակ է, այդ հարցը կա և այդ նույն փայտի տները, որը կառուցվում է, պլանով կողքը մի երկու տարբերակ կա, տակը թե կողքը, որոշել են կողքը, որպեսզի ունենալ առանձին նկուղ և առանձին տնտեսական գործունեության համար: Ինչ վերաբերում է ջրային կուտակման, Բադարայի ջրամբարը, նախնական հաշվարկներով, 5մլն խորանարդ մետր օգտակար տարողություն ունի, Սարսանգը որևէ խնդիր չունի, այդ  կառավարումը իրականացնում ենք, Խաչենի հետ կապված` այս փուլում ծրագիր չկա, չնայած ունենք պատրաստի նախագիծ, հետագայում մենք կարող ենք անել Առաջաձոր-Վանք հատվածում, իսկ Կարկառի վրա նպատակահարմար չենք տեսնում, քանի որ եթե մենք Բադարայում կառուցում ենք, Կարկառի ջրերը արդեն օգտագործելով ոռոգման նպատակով, կառավարման առումով ինքը ընթացքավորում է: Եղել է առաջարկություն, քննարկում նաև Վարանդա գետի վրա, բայց այդ պրոյեկտը այսօր հետաձգվում է` աշխարհագրական դիրքից ելնելով: Ժամանակը չհերիքեց:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հայրապետյանը:

Մետաքսե Հակոբյան – Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած սահմանազատման և սահմանագծման իրավական փաստումը լինելու է պետությունների փոխադարձ իրար ամբողջականությունը ճանաչելը: Խնդրում եմ հստակ պատասխան` ինչպիսին է լինելու Արցախի կարգավիճակը փոխադարձ ճանաչման ամբողջականության պարագայում: Հաջորդ հարցը` 2025թ. նոյեմբերի 9-ի պայմանագիրը վերանայման հնարավորություն է առաջանալու: Մենք ունե՞նք արդյոք պատրաստված սցենար` մեր դիրքորոշման արտահայտման:

Արայիկ Հարությունյան -  Նախ, առաջին հարցի հետ կապված, ես տեղյակ չեմ ինչպիսի փաստաթուղթ է նախատեսվում ստորագրելու: Ունենք այն ինֆորմացիան, որը կա մամուլում, իսկ ես չեմ ուզում անդրադառնալ: Իսկ ցանկացած ճանաչում, որը կարող խանգարի Արցախի հետագա անկախության ճանաչմանը, միայն դատապարտվելու է մեր կողմից, այսինքն չի կարելի որևէ փաստաթուղթ ստորագրել, որը կասկածի տակ է դնում Արցախի ապագան անկախության ճանապարհին: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հայտարարության, նայենք հայտարարությունը, մենք գիտենք, վերանայման հետ կապված Ձեզ այս փուլում նախադրյալներ չի երևում, որ ուզում են վերանայել, եթե վերանայվի, ապա մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, առաջարկություններ, որը հնարավորություն չենք ունենա ժամանակից ելնելով ներկայացնել: Իհարկե, շատ ունենք առաջարկություններ, շատ-շատ, սկսած անկլավներից, սկսած այդ սեպերի տարածքներից, դուրս եկած չգիտեմ: Մենք ունենք նաև այլ խնդիրներ` ճանապարհների հետ կապված որոշակի կարգավիճակ: Բազմաթիվ հարցեր ունենք, էլի, չեմ ուզում այսօր անդրադառնամ, իհարկե, եթե փոփոխության ենթարկվի, առաջարկությունների մի մեծ փաթեթ, որը մենք պետք է միասին որոշենք, քանի որ այդպես չէ, որ դա մի մարդու լիազորությունների մեջ է մտնում, ուզում է դա լինի երկրի նախագահ, թե ով, այդ հարցերը պետք է քննարկվի և լուծում տրվի կամ առաջարկվի այդ քննարկումներից հետո: Ի դեպ, ես այն բոլոր առաջարկությունները, որը եղել է պատերազմի ժամանակ, ես միշտ քննարկել եմ ձեզ հետ, ընդհուպ տեղեկությունները, այդ թվում պատերազմը կանգնեցնելու հետ կապված իմ դիմումը, նամակը Հայաստանի վարչապետին, հետո գրություն Ռուսաստանի Դաշնության նախագահին և այլն, մշտապես փորձել եմ մասնակից դարձնել, չեմ ասում ամբողջությամբ, այլ ինչ հնարավոր է եղել: Դրա համար մենք պետք է շարունակենք դա:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք, տիկին Հակոբյան, շնորհակալություն: Պարոն Հայրապետյան, թող պատրաստվի պարոն  Աղաջանյանը:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն, ինչպես գիտենք, պատերազմը ունի իր չգրված օրենքները: Մեր մի շարք հայրենակիցներ թույլ են տվել խախտումներ, որի արդյունքում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից այս կամ այն ժամկետներով: Ներկայումս ունենք բազմաթիվ դիմումներ: Նրանց մեծ մասը, կարելի է ասել, զղջացել է և խնդրում է վերանայել այդ հարցը, քանի որ դա կապված է իրենց աշխատանքի, ծառայության և այլ հարցերի հետ: Սա առաջին հարցը, և երկրորդ հարցը վերաբերում է թաղային կոմիտեներին, այսպես կոչված, մարդիկ կատարում են համապատասխան աշխատանք, որի դիմաց չեն վարձատրվում: Մեր Ստեփանակերտ քաղաքում կոնկրետ թաղային կոմիտեները երևի միակ քաղաքացիներն են, որոնց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չեն ստանում, բայց մեծ ծավալի աշխատանք են կատարում:

Արայիկ Հարությունյան – Շատ լավ: Առաջին հարցի հետ կապված պարոն Հարությունյանը կպատասխանի, երկրորդը` ես:

Արտեմ Հարությունյան – Պարոն Հայրապետյան, ուրեմն վերջերս հանրապետության նախագահի հանձնարարությամբ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել համաներման օրենքի նախագիծ, որը կտարածվի Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա բոլոր վարչական իրավախախտումներ կատարած անձանց վրա: Ու նախագծով նաև նախատեսվում է` այն վարորդները, որոնք որոշակի ժամկետներով զրկվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նախագիծը նաև տարածվելու է այդ մարդկանց վրա: Նրանց հնարավորություն կընձեռնվի մասնակցելու վարորդական իրավունք ձեռք բերելու տեսական և գործնական քննություններին:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան - Ներողություն, իսկ հնարավո՞ր է ավելի օպերատիվ անենք, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Արտահերթ նիստ պիտի անենք:

Արայիկ Հարությունյան -  Արտահերթ, որովհետև ինձ թվում է, այո հարցը ինձ թվում է, շատ օրհասական է, եթե հնարավոր լինի:  

  Արթուր Թովմասյան -  Պատգամավորները արձակուրդից հետ ենք կանչելու 5 օրով, պատրաստ պիտի լինենք նաև դրան:

   Արայիկ Հարությունյան -  Երկրորդ հարցի հետ կապված` թաղայինների վարձատրման, այդ թաղկոմների, որ ասում եք, բոլոր քաղաքապետերը միշտ բարձրացրել են, ինձ թվում է` կարելի է քննարկել, քաղաքապետի առաջարկությունը եթե լինի, օրենսդրական որևէ խոչընդոտ չկա, ընդամենը պետք է քաղաքապետը իր բյուջեում նախատեսի:

  Արթուր Թովմասյան – Պարոն Աղաջանյան, թող պատրաստվի պարոն Գրիգորյանը:

Սևակ Աղաջանյան – Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ արցախցիներ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել մարտական գործողություններին և հայտնվել են պատերազմից խուսափածների այսպես կոչված ցանկում: Սակայն նրանցից մի մասը ոչ թե խուսափել են, այլ կամ չեն տեղեկացվել, կամ զինկոմիսարիատից ասել են, որ սպասեք, կկանչեն,և այլ պատճառներ: Նրանց բողոքի հիման վրա է այս հարցը առաջացել: Հնարավո՞ր է արդյոք տարանջատել այդ մարդկանց, և ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Եվ վերջապես նրանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցը: Շնորհակալություն:

    Արայիկ Հարությունյան -  Շատ լավ, հարցին կպատասխանի պարոն Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյան - Շնորհակալություն, նշեմ, որ այդ հարցը պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկել ենք: Բավականին շատ խնդիրներ կան, և պետք է այս ցուցակում  ներառված անձանց տարբեր հիմքերով տարանջատել, հասկանալու համար, թե ո՞ր մեկը օբյեկտիվ պատճառով չի ներկայացել, և արդյո՞ք հիմքերը կան նրանց հանելու այս ցուցակից: Բայց սա առաջնահերթորեն պաշտպանության նախարարության աշխատանքն է զինկոմիսարիատի և պաշտպանության նախարարի ցուցումով բնականաբար: Իհարկե, նաև պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկում ենք մոդելներ, թե ինչպես կարող ենք մենք աջակցել հատկապես այն անձանց մասով, որոնք թիկունքային աշխատանքներում ընդգրկված են եղել հիմնավոր պատճառներով, հիմքերով: Այդ դեպքում արդեն մեր գրությամբ կամ համայնքապետի կամ այլ լիազոր մարմինների տեղեկանքների հիման վրա կարող են իրենք արդեն ցուցակներից հանել: Սակայն մի բան էլ հաշվի առեք, որ երկու օր առաջ քննարկեցինք, խորհրդակցություն է եղել ընդլայնված, և Ազգային ժողովից էլ մասնակիցներ կային, քննարկեցինք, որ մի քանի ծրագրերում, հատկապես վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցության ծրագրում և դրա հետ փոխկապակցված նաև նյութական վնասներ կրած անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու ենք: Հատկապես այս պահին քննարկվում է վերջնական, եթե կառավարությունը հաստատեց, հատկապես ծնողների մասով: Այդ դեպքում այս ցանկից զգալի թվով անձինք արդեն, այսպես ասած, իրենց վրա չի տարածվելու այս բացառությունը, և բացասական հետևանքը ցուցակում ընդգրկվելու իրենց վրա չեն զգալու: Բայց նշեմ, որ չներկայանալու և նաև մարտական դիրքը ինքնակամ լքելու մասով իրավապահ մարմինները առանձին գործընթացներ կատարում են և պետք է կատարեն, և մեզ հետ այս գործընթացը որևէ կապ չունի: Այսքանը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք: Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Կասյանը:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, ուրեմն ես կփորձեմ հասցնեմ երեք հարցս ուղղել: Երկու հարցս առաջինը ուղղում եմ առողջապահության նախարարին: Ուրեմն առաջին հարցս. շաբաթ և կիրակի օրերի ընթացքում, եթե մեր քաղաքացին ունենում է առողջական խնդիր, պաշտոնյա անձերը, պատասխանատուները առողջապահության նախարարության գրեթե անհասանելի են լինում: Փաստացի ունենք քաղաքացի, ով վատթարացման պատճառով տեղափոխվել է Գորիս, կատարել են ստենտավորում, և ստիպել են, որպեսզի տվյալ հիվանդը մուծումներ կատարի: Հիվանդը չի կարողացել ոչ մի կերպ կապվի առողջապահության նախարարության պատասխանատուների հետ, որպեսզի կարողանա իր հարցը լուծի: Ո՞նց եք տեսնում այս հարցի լուծումը: Երկրորդ հարցս. կա՞ արդյոք առողջապահության նախարարության կողմից դեղորայքային շուկայի ուսումնասիրություն, քանզի դեղատների քանակը օրեցօր ավելանում է, բայց մյուս կողմից մեր պետությունը մեծ գումարներ է ուղղում դեղորայքային ապահովմանը: Երրորդ հարցս վերաբերում է վարկավորման ծրագրերին. անօթևան մնացած ընտանիքներին իհարկե, պետությունը կառուցում է և տրամադրում է տներ, այնուամենայնիվ, կան ընտանիքներ, որոնց մեջ պարունակվում են նաև նոր ստեղծված երիտասարդ ընտանիքներ, որոնք որոշում են կայացնում, ասենք, բնակվեն մայրաքաղաքում: Արդյո՞ք նախատեսվում է մոտակա ապագայում բնակարանային, հիպոթեքային ծրագրերի տրամադրում տվյալ սոցիալական խմբերին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախարար, խնդրեմ:

Միքայել Հայրիյան -  Շնորհակալություն հարցի համար, անդրադառնանք առաջին հարցին: Նախ և առաջ թերություններ լինելու են, որի համար մենք պարտադիր պետք է արձագանքենք և շտկենք թերությունները, և կխնդրեմ, հետո իհարկե, այդ բոլոր համարները ինձ փոխանցեք, որը որ չեմ պատասխանել, որովհետև մեր թեժ գիծը 24 ժամ աշխատում է երկու գծով, իմիջիայլոց, երկու համարով, և կարձագանքենք այդ օրինակի վրա անպայման, համապատասխան մարդիկ, կհասկանանք ինչումն է եղել գործը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, խնդրում եմ, պարոն Գրիգորյան, հարցի վերջը բան անեք:

Արամ Գրիգորյան – Խոսքս վերաբերվում է նրան, որ պետության կողմից անվճար բուժսպասարկման երաշխավորման ծրագրերի մեջ մենք տրամադրում ենք դեղորայք: Այնուամենայնիվ, դեղորայքային շուկայում մենք տեսնում ենք դեղատների քանակի աճ: Դրա համար հենց կա՞ ուսումնասիրություն, ասենք դեղորայքային շուկայում, ի՞նչ է կատարվում:

 Միքայել Հայրիյան -  Դեղորայքի շուկան և ընդհանրապես յուրաքանչյուր շուկայի ուսումնասիրություն կատարվում է, բայց կատարվում է այնքանով, ինչքանով որ մեր ռեսուրսները հերիքում են: Քանի որ այս իրավիճակում մեր ռեսուրսները անբավարար են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, կատարում ենք նաև մեծ ծավալի աշխատանք: Իսկ ինչ վերաբերվում է դեղատներին, մենք իրավասու չենք իրենց արգելենք, բացվեն կամ փակվեն, մենք իրավասու ենք ընդամենը ստուգենք, իրենց կատարված աշխատանքին հսկենք: Եվ ունենք ծրագիր, որը արդեն հուլիսի մեկից աշխատելու է: Հուլիսի մեկից սկսում ենք էլեկտրոնային կցագրումը, որը մեզ իրավունք կտա, որ յուրաքանչյուր քաղաքացի ճիշտ կատարման դեպքում յուրաքանչյուր դեղատնից գնա գնի իր ցանկացած դեղորայքը, ոչ թե գնի, այլ ստանա, գնումը կատարենք պետության կողմից երաշխավորված ծրագրով:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար:

Միքայել Հայրիյան -   Շնորհակալություն:   

Արայիկ Հարությունյան - Վարկավորման հետ կապված ես  նշեցի, որ բանկային համակարգը հիպոթեքային այսօր Ղարաբաղում դեռ որևէ ծրագիր չի իրականացնում: Մենք պետք է մեր հնարավոր ռեսուրսները ուղղենք Ֆիդես վարկային կազմակերպության միջոցով, որի հիմնադիրը պետությունն է` ի դեմս հիմնադրամի: Պետք է քննարկենք: Մենք այսօր չունենք պատասխան, ես նշեցի` յուրաքանչյուր ընտանիք` առանձին բնակարան, պիտի աշխատի, բայց կարող է ոչ թե այդ մարդիկ, եթե իհարկե գյուղերից մեր տեղահանվածներին պետք է գյուղերում տուն ստանան, բայց եթե ուզում են Ստեփանակերտում բնակարան ձեռք բերել, մի մասը ունի, մի մասը վարկային, նման դեպքերում պետք է առանձին քննարկենք, այսօր դեռ որոշում չունենք:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախագահ, պարոն Կասյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Աթայանը:

Վլադիմիր Կասյան - Հարգելի գործընկերներ, հարգելի կառավարության անդամներ, հարցս վերաբերում է Բերդաձորի ենթաշրջանի գյուղարանքներին: Մինչև հարցը բարձրացնելը ես կուզեի մի թեթև ներկայացնել այդ ենթաշրջանի կարևորության համար, որ բոլորդ ծանոթ եք աշխարհագրական դիրքի հետ, որը որ միակ կապն է Սյունիքի և Ղարաբաղի միջև: Կան փաստեր, որ այդ գյուղերից արդեն բնակիչներ են տեղափոխվում ուրիշ բնակավայրեր: Պատճառը հիմնականում բնակարանների անմխիթար վիճակն է: Ես իմ հարցը ուղղում եմ տարածքային կառավարման նախարարին, որը մայիսի 13-ին, պարոն նախագահ, ես էլ ներկա էի, Ձեր այցելությունը Բերդաձորի ենթաշրջան, գյուղացիների ներկայությամբ Դուք տարածքային կառավարման նախարարին հանձնարարեցիք, որ երկու օրվա ընթացքում ամեն մի գյուղում մի հատ շինարարական կազմակերպություն պիտի մտնի և  այդ բնակարանները վերանորոգի:  Այդտեղ կա նաև խմելու ջրի պրոբլեմ, բայց մինչև օրս ոչ մի բան չի կատարվել: Հիմա հարցս, պարոն նախարար, ինչո՞ւ չեք կատարում նախագահի հրամանը: Այնտեղ ընդամենը մի հատ տուն վերանորոգվում է Եղծահողում` փոքր տուն, 8  ամսվա ընթացքում դա է և մի հատ Մեծ շենում: Լիսագորը արդեն Բերդաձորի ենթաշրջանի մեջ չի մտնում:

Արայիկ Հարությունյան -  Մեր տեղեկությունը այդպես չէ, բայց նախարարը կպատասխանի:

Հայկ Խանումյան - Դժգոհությունները տեղին են, պարոն Կասյան, չնայած մի կազմակերպություն չի աշխատում, մի քանիսն են աշխատում, և իրենց ներուժն էլ այդքան մեծ չէ, այդ թվում Շուշիի շինվերանորոգում կազմակերպությանը, բայց ասեմ, իրոք, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ նախօրոք կար համաձայնություն 25 տների հապճեպ նորոգման: Էլի ընկել են իրենց պրոցեդուրաների հետևից, ոնց որ 7-8 ամիս է ամեն ինչ հետաձգում են, նույնն էլ Բերդաձորի ենթաշրջանի մասին: Հաջորդ օրը որ ասել են, երկրորդ օրն էլ մտել են:  Նախահաշիվները, նախագծերը պատրաստ` 25 տան վերանորոգման, հիմնականում Լիսագորում և  Մեծ շենում, էլի եկել ենք, այս նույն խնդրի առջև ենք կանգնած: Հիմա  կառավարության որոշումով, չգիտեմ, պահուստային ֆոնդը սպառվե՞լ է, պարոն Բաղդասարյան, չի սպառվել, բայց էլի ստիպված պահուստային ֆոնդից պիտի գումար խնդրենք Բերդաձորի ենթաշրջանի ծրագիրը անելու համար, ուրիշ ճար չկա: Նույն վիճակը Տոնաշենը, նույնը Վարանկաթաղը, այդ նույն խնդիրների առջև ամեն օր կան: Ջրի ծրագիրը երևի պարոն Սարգսյանը կպատասխանի, Հին շենի  ընթացիկ ծրագիր է, այս տարի պետք է կատարվի: Պարոն Սարգսյանը ավելի կոնկրետ ժամանակը կասի, ժամկետները:

Վլադիմիր Կասյան – Պարոն նախարար, գյուղապետերի կողմից Ձեզ 50-ից ավելի տան ցուցակ է ներկայացվել, որը վերանորոգման ենթակա է: Եթե մնացած գյուղերում բնակարաններ հատկացվում են վարձավճարներով, բերդաձորցիները  պատրաստ են անվճար ներկայացնել: Ինչպես որ դուք ներկայացրեցիք երեկ, մոտ 200-ից ավել տուն է վերանորոգվում հանրապետության տարբեր շրջաններում, տարբեր գյուղարանքներում: Ինչո՞ւ նրանց պրոյեկտները պատրաստ են, բայց Բերդաձորինը չէ:

Հայկ Խանումյան - Բերդաձորինն էլ է  պատրաստ, բա այդ եմ ասում:

Վլադիմի Կասյան – 200 տուն վերանորոգել ես, այդ 200-ից 10-ը Բերդաձորը վերանորոգեիք: Անպատասխանատու ես որովհետև: 

Հայկ Խանումյան – Խնդրեմ, երևի սլաքները ուղղեմ պարոն Սարգսյանի վրա:

Արայիկ Հարությունյան – Պարոն Կասյան, նախ, դա տարածքային ենթակառուցվածքների կառավարման նախարարի լիազորությունների մեջ չի մտնում:

Վլադիմիր Կասյան – Պարոն նախագահ, Դուք հանձնարարությունը իրեն տվել եք:

Արայիկ Հարությունյան – Հանձնարարությունը ես իրեն տվել եմ, քանի որ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցում է պարոն Խանումյանը: Բայց Հայաստան համահայկական հիմնադրամը նշեց, որ հրաժարվել են այդպիսի պրոյեկտներից: Ամեն ինչ նորմալ է լինելու, պարոն Կասյան: Հարցը փակված է:

Արթուր Թովմասյան – Եղավ, բայց, պարոն նախագահ, ուշադրության կենտրոնում պահեք, եթե պահուստային ֆոնդից էլ: Իրականում շատ ռազմավարական հարց է բարձրացրել պարոն Կասյանը:

Վլադիմիր Կասյան - Ստեփանակերտում, Ասկերան, Մարտունի … (չի լսվում):

Արթուր Թովմասյան - Շուշիի շրջանից դա է մնացել, գոնե Շուշիի անունը պահենք:

Արայիկ Հարությունյան – Պարոն Կասյան, 4 կազմակերպություն արդեն մտած աշխատում են:

Վլադիմիր Կասյան – Մի կազմակերպություն, որ ասում են … (չի լսվում):

Արայիկ Հարությունյան – Չէ, այդ մեկը չենք հաշվում, այդ հասկացա, այդ կամախոզն ես դու ասում:

Արթուր Թովմասյան – Պարոն Կասյան, միասին մենք այդ հարցերը կլուծենք: Տիկին Աթայան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Գրիգորյանը:

Կարինե Աթայան - Մեծարգո պարոն նախագահ, ըստ եռակողմ պայմանագրի`  երեք տարվա ընթացքում պետք է կառուցվի նոր ճանապարհ, որը միացնելու է Արցախը Հայաստանի հետ: Ունե՞նք արդյոք արդեն գործարք, ինչ-որ քայլեր և եթե այո, այդ ո՞ր հատվածում է, ի՞նչ փուլում է ներկա դրությամբ գտնվում այդ խնդիրը: Երկրորդ հարցս վերաբերում է հասարակական տրանսպորտին: Հասարակական տրանսպորտը քաղաքում երթևեկության ժամանակ շատ թունավոր ծուխ է արտադրում, որը վտանգավոր է մարդու առողջության համար: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ, և երրորդ հարցը. Ստեփանակերտ քաղաքում տարբեր հատվածում բացակայում է անցման տեսանելիությունը: Նախկինում այդ նպատակով օգտագործվում էր կլոր հայելիներ, որը ապահովում էր անցման տեսանելիությունը: Ինչո՞ւ այժմ չի օգտագործվում այդ միջոցը` երթևեկության անվտանգությունը ապահովելու համար: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Շատ լավ, առաջին հարցի հետ կապված` իրականում այս հարցը ես կուզեմ, որ հանրային քննարկման դեռ մենք չդնենք: Վերջնական որևէ լուծում չկա, բայց ինձ թվում է` մենք առաջիկայում հնարավորություն ենք ունենալու փակ դռների հետևում քննարկումներ ունենալ ոչ միայն այդ և նման որոշակի հարցեր: Բայց այն, որ այսօր չկա այդ ճանապարհը հստակ որոշված, միանշանակ: Մեր նպատակը, իհարկե, ինչքան հնարավոր է հետաձգել և ընդհանուր առմամբ այդ կետը չկատարել: Բայց նորից եմ ասում, դեռ չքննարկենք: Երրորդ հարցը ասեմ. առաջարկությունը ընդունվում է, պարոն Սարգսյան, հաշվի կառնեք քաղաքապետի հետ միասին էդ հայելիները, երկրորդ հարցին պարոն Խանումյանը կպատասխանի:

Հայկ Խանումյան – Այսօր ուրիշ լիազոր մարմինների փոխարեն եմ պատասխանում, բայց երևի այսօրվա հարցերի բնույթը այդպիսին է: Կառավարության որոշում ունենք 2007թ.,  որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին և միտված է վտանգավոր արտանետումների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանությանը, բնակչության առողջության պաշտպանությանը, ավտոտրանսպորտային միջոցների պետական բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծմանը և այլն: Եվ  համակարգող մարմինը Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն է եղել, բայց այս ամենի վերահսկողությունը դրված է Բնապահպանության կոմիտեի վրա: Պետնախարարին պետք է խնդրենք համապատասխան հանձնարարական տա, որովհետև պետնախարարի աշխատակազմում է, կոմիտեում այդ ամեն ինչը ստուգելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Տիկին Աթայան, բանավոր խոսել էինք այս մասին,  դրա համար ես համապատասխան որոշումներով եմ եկել:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:  

Կարինե Աթայան - Այո, շնորհակալություն, հաշվի առնելով, որ պետնախարարը որպես պետնախարար  առաջին անգամ է մասնակցում, ես ուզում եմ հիշեցնել, որ  մի քանի ամիս առաջ ես էկոլոգիայի վերաբերյալ հարց եմ բարձրացրել պատերազմական գործողությունների տեսանկյունից: Մենք չպիտի մոռանանք, որ մեր դեմ օգտագործվել է քիմիական, ֆոսֆորական զենք, չպիտի մոռանանք, որ ամեն մի պայթյունից հետո հողում առաջանում են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր: Բայց միևնույն ժամանակ քաղաքում պետք է ապահովենք դեռ ներսում էկոլոգիայի նորմալ ցուցանիշները և այդ` մարդու համար վտանգավոր երևույթները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է վերացվի: Շնորհակալություն:

Հայկ Խանումյան - Տեխնիկական կանոնակարգում առավելագույն բացթողումները տարբեր գազերի, վտանգավոր արտանետումների և այլն, սահմանված է, և համապատասխան մարմինը պետք է արդեն հսկողություն կայացնի և միջոցներ ձեռնարկի: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Խանումյան, ինչքան հարցեր ես տվել 6-րդ գումարման ժամանակ, այդքան պիտի պատասխանես 7-րդ գումարման ժամանակ: Հիմա դու որոշիր` ո՞րն է հաճելի:

 Տիկին Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի տիկին Պետրոսյանը:

Նելա Գրիգորյան – Շնորհակալություն, քաղաքացու մահից հետո, բնականաբար, ծագում է ժառանգության խնդիրը: Խոսքս վերաբերվում է կուտակային կենսաթոշակի մասին, որը կապված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի հետ, որը առաջացրել է քաղաքացիների մեջ մեծ դժգոհություն` գումարները չստանալու վերաբերյալ: Օրենքը ընդունվելուց մինչ առայսօր ոչ մի ժառանգ չի ստացել այդ գումարները, որը շարունակում է մինչ առայսօր` կապված այս զոհվածների գումարների հետ: Հարցս հետևյալն է. չի՞ կարելի արդյոք, որ այդ Հայաստանի Հանրապետության դեպոզիտարիայի հարցը տեղափոխեն մեր կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, և տեղում հարցերը լուծվի, որպեսզի այդ քաշքշուկները, այդ ժողովրդի դժգոհությունը չառաջանա:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն:   

Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար, ես խնդրում եմ գրավոր ներկայացնեք հարցը, ես ուսումնասիրեմ, պատասխանենք, որովհետև պատրաստ չենք պատասխանելու, քանի որ չգիտենք ինչպես է կարգավորվում դա:          

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախագահ,  տիկին Պետրոսյան, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:

Արևիկ Պետրոսյան- Շնորհակալություն, պարոն նախագահ, Ձեր նախընտրական ծրագրում ֆիզիկական դաստիարակությանը Դուք հատկացրել եք շատ կարևոր տեղ: Այսօր Դուք չեք խոսացել սպորտի մասին և ֆիզիկական դաստիարակության մասին, մինչդեռ մեր հետպատերազմյան ծանր հոգեբանական մթնոլորտում առողջ հոգեբանական դաստիարակության գրեթե ամենամեծ գրավականը հանդիսանում է ֆիզիկական դաստիարակությունը: Եվ վերջապես այսօր մենք ինչից խոսում ենք, ինչ որ անում ենք, մենք անում ենք մեր ապագա սերունդների մասին, ուստի հարցս` ի՞նչ եք նախատեսում այս ոլորտում, ի՞նչ ծրագրեր ունեք:

Արայիկ Հարությունյան - Ես կխնդրեմ հարցի պատասխանը նախարարը` տիկին Ղարախանյանը ներկայացնի, որովհետև այն մեծ ցանկը, որը նախատեսվում է, ես ամբողջությամբ չեմ կարող շարադրել: Բայց որ չենք խոսել, չի նշանակում, որ ուշադրություն չենք դարձրել:

Լուսինե Ղարախանյան – Շնորհակալություն: Պատերազմից հետո  Հայաստանի Հանրապետության բոլոր առաջնություններին մասնակցել են բոլոր մարզաձևերով, և որտեղ ֆինանսական միջոցները չեն հերիքել, իսկ եղել են այդպիսի շատ դեպքեր, որովհետև բյուջեում, հիշում եք, կտրուկ նվազեցվել էին գումարները` հետպատերազմյան իրողությունների հետ պայմանավորված, կառավարությունը բավարարել է սպորտային մրցումներին` միջազգային և Հայաստանի Հանրապետության, մասնակցելու բոլոր հայտերը, և չի եղել դեպք, առանձին դեպքեր հնարավոր է` կարատեի տարբեր մարզաձևի հովանավորներով է կազմակերպվել, բայց չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում, Ռուսաստանից հրավերներ լինեն և հայտերը չբավարարվեն: Հուրախություն բոլորիս ասեմ, որ ունենք ակնառու, ընդգծված հաջողություններ, և դա մամուլի ասուլիսի ժամանակ առաջիկայում ես ներկայացնելու եմ: Վերականգնվել են որոշ ենթակառուցվածքներ` սպորտային, որոնք ավերվել են, մասնավորապես Մարտունու ֆուտբոլի մարզադաշտը, և  վերականգնվել է և ձեռք է բերվել հովանավորչական միջոցներով մարզագույք շախմատի դպրոցի համար, տարբեր հայտեր մարզագույքերի հետ կապված, էլի բավարարվել են: Երևի այսքանը:

Արայիկ Հարությունյան - Ավելացնեմ, որ մի շարք մարզադահլիճներ վերանորոգվել են, այսինքն` նոր տարածքներ վերանորոգվել են որպես մարզադահլիճներ, կահավորվում են գույքով, և այսինքն այդպես չէ, որ ուշադրություն չենք դարձնում, ավելի շատ, ավելի ակտիվ, քան մինչ պատերազմը:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Արևիկ Պետրոսյան - Այո, ավելի շատ, տիկին նախարար, խոսքս վերաբերվում էր զանգվածային ֆիզիկական դաստիարակությանը, այլ ոչ թե մարզաձևերին: Շատ ողջունելի է, շատ ողջունելի է, սակայն, նույնիսկ ուսումնական ծրագրերում ֆիզկուլտուրայի դասերի կրճատումը և այլն, տեղի են ունեցել նման բաներ:

Արթուր Թովմասյան – Այսինք, ողջունելի է:

Արևիկ Պետրոսյան – Ոչ, ողջունելի չէ, նորից եմ ասում, խոսքը վերաբերում է զանգվածային ֆիզիկական դաստիարակությանը, նորից կրկնեմ, որովհետև մենք այսօր ինչ որ անում ենք, անում ենք մեր ապագա սերնդի համար, իսկ ֆիզիկական դաստիարակությունը ամենակարևոր գրավականն է հոգեբանական առողջ սերնդի համար: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն, ես երկու հարց կտամ: Առաջին հարցս վերաբերում է տեղեկատվական անվտանգությանը: Վերջին շրջանում տեսնում ենք, որ Ադրբեջանի քարոզչամեքենան  շատ ավելի է ակտիվացել, քան երբևէ, նույնիսկ որոշ կեղծ պաշտոնյաներ, Արցախի մասով պատասխանատուներ, այսպես կոչված, Ադրբեջանի կողմից փորձում են կապ հաստատել մեր բնակչության հետ և, այսպես ասած, խնդիրները լուծել: Իհարկե, ցավալի է, որ երբեմն հերթական տեղեկատվական գրոհի գաղափարը ծնվում է հենց արցախցիների կամ հայաստանցիների շրջանում, և այդ ապատեղեկատվությունը հետո իսկ արդեն դառնում է Ադրբեջանի ձեռքին զենք: Արդյո՞ք մենք ունենք համապատասխան մեխանիզմներ կանխել այս գործընթացը: Եթե չէ, արդյո՞ք ժամանակը չէ ավելի ակտիվանալ այս ոլորտում: Եվ երկրորդ հարցս վերաբերվում է համայնքների բյուջեների ձևավորմանը և համայնքապետների վարձատրությունը: Վերջին շրջանում բավականին հաճախ ենք լինում շրջաններում, և անզեն աչքով երևում է, թե որքան է տարբերությունը այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը շատ ավելի էֆեկտիվ է աշխատում և արդյունավետ և հակառակը: Եվ արդյո՞ք հնարավոր չէ մտածել որևէ մեխանիզմ` խրախուսելու այն համայնքի ղեկավարներին, որոնք իրենց պարտականությունները շատ ավելի լավ և բարեխիղճ են կատարում, քան հակառակը: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված` գիտե՞ք, իրականում հանրությունը այսօր, ցավոք, երևի այդ հետպատերազմյան հոգեբանական իրավիճակից է բխում, որ ավելի շատ տրվում է սադրանքների, ավելի ճիշտ ապատեղեկատվությանը, քան սովորական պետական պաշտոնական լրատվությանը: Հիշում եք` ֆլագը դնում են նախագահականի դիմաց-ը ամբողջ Ղարաբաղով մեկ քննարկման թեմա, Կարմիր շուկա ճանապարհը հանձնվում է, որը դարձել է ընդդիմադիր հայաստանյան քաղաքական դաշտի ամենասիրելի թեման, և պարբերաբար իրենց պահվածքով վնասել են: Եվ ես ուզում եմ այսօր պաշտոնապես հայտարարել, որ այդ մարդկանց շնորհիվ է չակերտավոր, որ այսօր  շատ գերիներ դեռ գտնվում են հակառակորդի բանտերում: Մենք շատ առողջ, նորմալ երկխոսություն էինք ծավալել, իսկ նրանց այդ պահվածքը, այո, ապատեղեկատվությունը, որը, կարելի է ասել, տեղեկատվական դիվերսիա էր մեր երկրի նկատմամբ, խանգարում է ամեն բնագավառում: Բայց այստեղ պետք է հենց մենք լինենք, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, հասարակական կառույցները լինեն ակտիվ: Պետական լրատվության նյութերը երկրորդական են ինձ համար, ապատեղեկատվությունը, որը Մոսկվայից ոմն ինչ-որ մի բան է անում, որի մեջ երկու բառը կարող է համապատասխանում է, դառնում է ամբողջ մեր հայ ազգի քննարկման թեմա: Դրա համար դժվար է: Ի՞նչ անենք, չենք կարող Facebook-ը փակել, չենք կարող տեղեկության հասանելիությունը սահմանափակել, բայց մյուս կողմից էլ պետք է պայքարենք: Այո, մենք պետք է մտածենք պետական կառույցներում, ընդհանուր առմամբ Արցախում ավելի ճիշտ, ավելի օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու, և նաև մենք ունենք խնդիր, որ, այո, հասարակությունը  հավատա մեզ, մեր խոսքերին: Դրա համար խնդիրը ինքը առկա է, և մենք պետք է պայքարենք: Այստեղ մենք պետք է ունենանք ծրագիր: Իսկ երկրորդ հարցը միայն կողջունեմ: Գիտե՞ք, այս 6-7 ամիսների ընթացքում, հունվարից սկսած, մենք ուշադրություն չենք դարձրել տեղական համայնքների հավաքագրման աշխատանքներին, բյուջեի կատարմանը և այլն, իսկ դեֆիցիտը ֆինանսների նախարարությունը հատկացրել է, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Մենք պետք է դա էլ անցնենք և ոչ միայն պետք է ողջունենք, այլ նրանք, ովքեր չեն կատարում, արդեն կամաց-կամաց համապատասխան պատասխանատվության, կամ չգիտեմ, սահմանափակումներ իրականացնենք ֆինանսավորման հետ կապված:

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:

Արամ Հարությունյան - Իսկ բարեխիղճ համայնքի ղեկավարների խրախուսմա՞ն:

Արայիկ Հարությունյան - Խնդրեմ, պարոն Խանումյան:

Արթուր Թովմասյան - Էն մի անգամ այդտեղ կնստեցնենք:

Հայկ Խանումյան - Շնորհակալություն հարցի համար, այո  թերհավաքումներ եղել են տարվա մեջ, և շատ համայնքապետեր աշխատավարձի խնդիր ունեն: Ես այստեղից էլ կոչ կանեի, որ շարունակեն հավաքել հարկերը, որովհետև հիմա բարեխիղճ համայնքների համար, ովքեր տեղական հարկերն ու տուրքերը հավաքում են, մենք դրամաշնորհային ծրագիր ենք մշակել: Նախագիծը շրջանառության մեջ է, և ովքեր բարեխիղճ են, կստանան լրացուցիչ գումարներ, կապիտալ ծախսերի, գույք գնելու և այլ նպատակների համար: 

Արամ Հարությունյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, և վերջին հարցը, պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Վերջին հարցերը:

Արթուր Թովմասյան - Եվ վերջին հարցերը:

Դավիթ Գալստյան - Մի հատ տեղեկություն ունենք` ստացած գյուղնախարարությունից` Արցախի Հանրապետության, հակառակորդի վերահսկողության տակ մնացած գյուղտեխնիկայի, կցորդների և ագրեգատների մասին, որտեղ շատ զարմանալի թվեր կան, այսինքն` տրակտորներ, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ` թվով 842 տրակտոր, և ընդամենը 25% է, որ հաշվառված է, այսինքն` 208 տրակտորն է հաշվառված: Նույնը կոմբայնների, նույնը կցասայլերի մասով շատ մեծ տարբերություններ է գրանցվածների և չգրանցվածների: Բանավոր փորձել ենք ճշտել, թե ինչպես է այս թվերը հայտնվել ցուցակում, գյուղապետի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, այսինքն 842 տրակտորից 634 ընդամենը գյուղապետը գիտի, որ այդ տրակտորը կա, մեր պատկան մարմիններում հաշվառված չէին: Սա առաջին հարցը, չնայած ի զարմանս մեզ, այս տեղեկությունը, շնորհակալություն գյուղնախարարությանը, որ տրամադրել է: Երկրորդ հարցս հետևյալն է. պարոն Հարությունյան, Ձեր հաղորդումը կազմված էր տեղեկությունների, ամփոփումների, վերլուծությունների հիման վրա: Մենք, մեր խմբակցությունը և մնացած բոլոր պատգամավորները նույնպես հաշվետու ենք հանրության առաջ, սակայն ձեր ապարատի և ձեր կառավարության կողմից բազմաթիվ անգամ մեր հարցումները մնում են անպատասխան, որը մեզ թույլ չի տալիս համապատասխան վերլուծություններ, ամփոփումներ անել, և մենք նույնպես ներկայանանք մեր հանրությանը կատարած աշխատանքի համար, որի համար պարոն Թովմասյանը երեկ մեզ մեղադրում է, որ հանրության հետ հանդիպեք, և այլն, և այլն: Հանդիպենք ի՞նչ ասենք, եթե չունենք համապատասխան տեղեկությունները: Համապատասպան հարցերի պատասխանները պետք է ստանանք, հասցնենք հանրությանը: Ժամանակը սպառվեց, արձագանքմանը կպատասխանեմ:

Արայիկ Հարությունյան - Խնդրեմ, առաջին հարցը, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Պարոն նախարար, խնդրեմ:

Արմեն Թովմասյան - Շնորհակալություն հարցի համար: Այն գյուղատնտեսական տեխնիկաները, որոնք հաշվառված չեն տեսչության կողմից, տարիներ շարունակ համայնքների ղեկավարների միջոցով ուղարկվել են ծանուցագրեր` ներկայանալու և հաշվառում իրականացնելու համար, ինչպես նաև պարբերաբար մամուլով, հեռուստատեսությամբ և լրատվական կայքերով տրվել հայտարարություն` օրենքով սահմանված կարգով անպայման գրանցում իրականացնելու համար: Շրջվարչակազմերից ուղարկված տեղեկություններում կան շատ անճշտություններ, և հայտնաբերվել են շատ տվյալներ, որոնք նույն տեխնիկան մի քանի հոգու համար գրված է` որպես փոխհատուցում ստանալու համար, կամ տեխնիկան հանել է ապահով տարածք, բայց գրանցված է որպես կորցրած: Նաև շատ են դեպքերը, երբ տեխնիկան ներկայացված է և՛ օգտագործողի անունով, և' նրա, ում սեփականության իրավունքով պատկանում է:

Արայիկ Հարությունյան – Պարոն Թովմասյան, իսկ ի՞նչ ենք անում նման դեպքում:

Արմեն Թովմասյան – Օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացնենք, ուղարկենք իրավապահ մարմիններին` հայտնաբերելու պարագայում: Ուրիշ ելք չկա իրավական տեսանկյունից:

Արայիկ Հարությունյան – Շատ լավ, մենք կարող ենք  դիմել ցանկացած այդ գյուղապետերի: Մենք ունենք ինֆորմացիա, ոչ միայն, դուք մենակ բանն եք ասում, տեխնիկան, անասունների գլխաքանակը որ ներկայացնում են, արդեն մի երկու անգամ ավել են ներկայացնում, քան մինչև պատերազմն ենք ունեցել: Այսինքն, դրա հետ կապված, փոխհատուցումների համար են անում: Մենք, մինչև հատուկ իրավապահ մարմինները չստուգեն և համապատասխան հիմնավորումները չլինի, որևէ փոխհատուցում չեն ստանալու:

Արմեն Թովմասյան - Բոլոր թերությունները գույքագրվում է, և ամբողջական պատկերը ունենալու պարագայում օրենքով սահմանված կարգով կդիմենք իրավապահ մարմիններին:

Արթուր Թովմասյան – Արձագանքեք:

Դավիթ Գալստյան -  Դե մենակ սրա մասին տեղեկություն ունեինք, դրա համար սրա մասին բարձրաձայնենք: Իհարկե, շատ ավելի շատ է, և վերջիվերջո այս տեխնիկաները իրավապահ մարմինները ի՞նչ մեխանիզմով, չգիտեմ, այսօրվա իրավիճակում կարող են ճշտել: Եթե հիմնավորումը մենք ընդունել ենք, գյուղապետը տեղեկանք է տվել կամ գյուղապետը, ոչ մի գյուղապետ, նաև աշխարհազորից ելնելով մենք տեսանք, որ դեռ ոչ մի պատասխանատվության ոչ մեկը չի ենթարկվել կեղծ տեղեկանքների համար, և հետագայում այս նույնը կրկնվելու է տեխնիկաների մասով, ես համոզված եմ, նույնը, ինչպես նշեցի, անասնագլխաքանակների մասով և այլն, և այլն: Եվ մենք ի՞նչ մեխանիզմներ հստակեցրած ունենք, ինչպե՞ս պետք է ճշտվի: Եթե իրավապահների տեղեկանքի հիման վրա պիտի տանք, դա  էլ ճիշտ չէ: Ես կուղղորդեի, թող դատական կարգով դատարանը ճշտի, ասի` այդ մարդը այդ տեխնիկան ունեցել է, եթե օրենքի առաջ պատասխանատվություն կրի կեղծ տեղեկանքի համար:

Արմեն Թովմասյան - Շնորհակալություն, գյուղտեխնիկայի մասով իրավապահ մարմինները, մեր տեղեկատվության համաձայն, պետք է իրականացնեն հետախուզում, սակայն ծավալները և ժամկետը այնքան մեծ է, որ  հնարավոր չէ այս պարագայում այն իրականացնել: Այսինքն` պետք է ավարտվի աջակցության ծրագրերը, երբ ունենանք լրիվությամբ վերջնական պատկեր, որ մենք ու իրավապահ մարմինները կարողանանք համապարփակ աշխատանք իրականացնել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, մյուս հարցի՞ն:

Արայիկ Հարությունյան - Մենք անելիք ունենք, իրականում փոխհատուցումների հետ կապված այնպես չէ, որ ինչ ներկայացնում են, մենք տրամադրելու ենք: Եվ հանձնաժողովը իրավունք ունի կասկածելի պայմաններում հետաձգելու, և այդ ամբողջ իրավունքն ու պատասխանատվությունը ստեղծված հանձնաժողովի կազմի վրա է: Իրականում մենք պետք է աշխատենք շատ թափանցիկ, պարոն Շահրամանյան, որպեսզի այդ բոլոր հարցերը հետագայում մենք խնդիրներ չունենանք: Հանրությունը պետք է, ում ինչ ենք փոխհատուցել, ինչի դիմաց: Եվ հիշում եք այդ 30000-ների, 250000-ների պատմությունները, ինչպես    մաքրվեց միանգամից, երբ որ առաջին մի քանի հաղորդումներ եղավ դատախազության կողմից: Մյուս հարցի վերաբերյալ, եթե կան նման դեպքեր, մենք այդ հարցը նաև քննարկել ենք, ես այսօր հայտարարում եմ, որ այն տեղեկատվությունը, որը ենթակա է հրապարակման, բոլորը կներկայացնենք:

Արթուր Թովմասյան - Արձագանքեք:

Դավիթ Գալստյան - Նման դեպքերը բազմաթիվ են և շատ ավելի շատ, ասենք ապրիլի 27-ին` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ժամանակը քիչ է բովանդակությունը ընթերցենք:

Արայիկ Հարությունյան - Պարզ է, շատ լավ:

Դավիթ Գալստյան - Ինչ-որ մի անգամ գրել է, որ գաղտնիք է, հետագայում այս ամբիոնից պարզաբանվել է, որ պատգամավորի համար այս ինֆորմացիան գաղտնիք չէ, առայսօր տրամադրված չէ: Նույնը Հակոբյանի` Ձեր աշխատակազմի ղեկավար, այն ժամանակ աշխատակազմի ղեկավար նշանակված չէր, առաջին տեղակալ Հակոբյանին, որ Արցախի հերոսների բարձրագույն կոչում ստացածների ցանկը հունիսի 3-ից առայսօր տրամադրված չէ:

Արայիկ Հարությունյան – Բայց դա՞ ինչ գաղտնիք է: Լավ:

Դավիթ Գալստյան - Սենց կարող ենք թվարկենք: Կամ չեն տալիս ինֆորմացիան, կամ լղոզված պատասխան կամ էլ քողարկում են պետական գաղտնիք կամ չգիտեմ ինչ գաղտնիքներ:

Արայիկ Հարությունյան – Հաշվի կառնենք:

Դավիթ Գալստյան - Խնդրում եմ Ձեր հանձնարարականը բոլորիս առաջ, որ նման դեպքերը բացառվեն:

Արայիկ Հարությունյան - Շնորհակալություն հարցերի համար:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, սրանով ավարտում ենք Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին հարցը: 11 պատգամավորի կողմից բարձրացվել է 22 հարց: Շնորհակալություն և հարցեր տվողներին, և պատասխանողներին:

Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, քանի որ շատ հարցեր ունենք: Շարունակում ենք 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հունիսի   30-ի հերթական նիստի աշխատանքները:

Այժմ սկսենք Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև 30-ական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ հանրապետության նախագահի մինչև 3 ներկայացուցիչ, իսկ նույն տևողությամբ հարակից զեկուցումներով Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը իրավասու է մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը, հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները` ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը: Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հանրապետության նախագահի լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում Պետական բյուջեի կատարման մասին  տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այժմ հրավիրվում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյան -  Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նախ անդրադառնամ հանրապետության սոցիալ-տնտեսական որոշ հիմնական ցուցանիշներին՝ ներկայացնելով, թե ինչ մակրոտնտեսական միջավայրում է իրականացվել բյուջեի կատարողականը:

2020թ. տեղի ունեցած արհավիրքները՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը և սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, մեծ վնաս հասցրին երկրի տնտեսության բնականոն զարգացմանը: Արտակարգ իրավիճակի և կիրառվող սահմանափակումների  պայմաններում, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով, տնտսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում 2020թ. համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 22.4%-ով և կազմել 270.9 մլրդ ՀՀ դրամ (2019թ. 342.5 մլրդ ՀՀ դրամի դիմաց)՝ 2.0 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76.8 %: Նման անկման համար հիմք են հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի ավելացված արժեքի նվազումը, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում նվազումը կազմել է 9.2 տոկոսային կետ, առևտրի և ծառայությունների բնագավառում` 6.4 տոկոսային կետ, շինարարությունում՝ 2.4 տոկոսային կետ և գյուղատնտեսության ոլորտում՝ 2.1 տոկոսային կետ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 820.1 հազար դրամ կամ 3.722.0 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 4.803.0 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները:

  • արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 103.2 մլրդ դրամ՝ 2019թ. համեմատ անվանական արտահայտությամբ նվազելով 37.5%-ով, կամ նվազումը կազմել է 61.8 մլրդ դրամ,
  • շինարարության ծավալը կազմել է շուրջ 50.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 22.4 %-ով,
  • գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 56.5 մլրդ դրամ, նախորդ տարվա 70.6 մլրդ դրամի դիմաց` նախորդ տարվա համեմատ նվազելով 20.0%-ով, կամ նվազումը կազմել է 14.1 մլրդ դրամ:

2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը 2019թ. նկատմամբ աճել է 7.7%-ով և կազմել 188,960 դրամ` նախորդ տարվա 175,522 դրամի դիմաց:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2020թ. կազմել է 417.8 մլն ԱՄՆ դոլար՝ 2019թ. համեմատ նվազելով 36.3%-ով:

Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 24.7%-ով ՝ կազմելով 280.8 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը նվազել է 51.6%-ով և կազմել 137.0 մլն ԱՄՆ դոլար:

Գնաճը 2020թ. կազմել է 0.8 %:

2020թ. պետական բյուջեով պլանավորված 56 մլրդ 937.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 49 մլրդ 498.7 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 86.9%-ով, որն իր հերթին 17.7%-ով կամ 10 մլրդ 636.3 մլն դրամով պակաս է 2019թ. փաստացի հավաքագրված եկամուտներից:

Նախատեսված 55 մլրդ 969.9 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 47 մլրդ 781.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 85.4%-ով:

Հարկեր/ՀՆԱհարաբերությունը կազմել է 17.6 %:

Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների ավելի քան 78%-ը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

2020թ. Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 75 մլրդ 124.0 մլն դրամ: 2020թ. պետական բյուջեի հավելուրդը կազմել է 2 մլրդ 064.9 մլն դրամ, որն ուղղվել է նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:

Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557.9 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 89.7%:

2020թ. ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կորոնավիրուսով և պատերազմական գործողություններով պայմանավորված հրատապ ծախսերը:

2020թ. պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները հետևյալն էին.

տնտեսական հարաբերությունների բնագավառին ուղղված ծախսերը կազմել են 18.1 մլրդ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է`

գյուղատնտեսության բնագավառին, որի ծախսերը կազմել են 5 մլրդ 437.3 մլն դրամ՝ նախատեսված 6 մլրդ 218.9 մլն դրամի դիմաց կամ կատարվել են 87.4 %-ով,

գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 2 մլրդ 832.9 մլն դրամ՝ նախատեսված 2 մլրդ 927.5 մլն դրամի դիմաց:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 776.2 մլն դրամ, որն ուղղվել է առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը, փոխառությունների տրամադրմանը և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի իրականացմանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի իրականացմանն Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով 2020թ. պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ 150.0 մլն դրամ:

Վառելիք և էներգետիկա բնագավառին հատկացվել է 3 մլրդ 964.6 մլն դրամ՝ նախորդ տարվա 2.7 մլրդ դրամի դիմաց, ինչը պայմանավորված էր պատերազմական գործողությունների հետևանքով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորմամբ:

Կապիտալ ներդրումային ծրագրով փաստացի ծախսերը կազմել են 24 մլրդ 077.4 մլն դրամ, որը կազմում է ծրագրավորված ցուցանիշի 95.5%:

2019թ. համեմատ` կապիտալ ներդրումների ծրագրի գծով հատկացված ծախսերն աճել են 0.5%-ով՝ կազմելով ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 19.6%:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 26 մլրդ 119.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 23 մլրդ 762.9 մլն դրամ կամ ծրագիրը կատարվել է 91.0%-ով, որն ուղղվել է սոցիալական բնագավառի 50-ից ավելի ծրագրերի իրականացմանը:

Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտներից է, որը ընդհանուր բյուջեի ծախսերում կազմում է 19.4%:

2020թ. իրականացված սոցիալական քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղված էր ժողովրդագրական իրավիճակի բարելավման, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև տարեցների, հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների հիմնահարցերի լուծմանը:

Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 16 մլրդ 266.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 14 մլրդ 287.4 մլն դրամ կամ կատարվել են 87.8%-ով, իսկ ընդհանուր բյուջեի ծախսերում այն կազմել 11.7%:

Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 7 մլրդ 811.7 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 6 մլրդ 583.9 մլն դրամ կամ կատարվել 84.3%-ով (պետական բյուջեի ընդհանուր ծախսերում այն կազմում է  5.4%):

Հատկացված միջոցներն ուղղվել են ավելի քան 40 առողջապահական ծրագրերի իրականացմանը, որից 29.2% տրամադրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածի, իսկ 39.1%-ով՝ հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորմանը:

Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը նախատեսված 3 մլրդ 070.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 2 մլրդ 846.3 մլն դրամ: Հատկացված գումարներն հիմնականում ուղղվել են հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության, երիտասարդության ակտիվության բարձրացման և այլ ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր առմամբ, կարող ենք նշել, որ 2020թ. պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով՝ ապահովելով նաև կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների ազդեցության մեղմացումը մեր ժողովրդի բարեկեցության վրա:

Վերջում կցանկանայի շնորհակալությունս հայտնել ԱԺ պատգամավորներին` հանձնաժողովում և խմբակցություններում շահագրգիռ քննարկումների համար: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Եթե հարցեր ունեք, խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հովհաննիսյան, Հայրապետյան, Բաղդասարյան և Գալստյան:

Կարեն Հովհաննիսյան – Պարոն Բաղդասարյան, հարցը հետևյալն է. կադաստրային վճարների մասով ինչքա՞ն գումար է հատկացվել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների գույքի հաշվառման համար, եթե ունեք այդ տվյալները: Եվ հարցի տրամաբանությունը հետևյալն է. ժամանակին կոնկրետ այդ երկու շրջանների մասով սեփականաշնորհելու արգելք է եղել օժանդակ կառույցների և այլ տնտեսական շինությունների և օբյեկտների վերաբերյալ: Հետագայում կարծես թե օրենքի մեջ որոշակի փոփոխություններ են եղել և այն բնակիչները, քաղաքացիները, ովքեր վարձակալել են, վարձակալության հիմքով ձեռք են բերել որոշակի շենք-շինություններ, կադաստրավորման գործընթացը կանգ է առել և կանգ է առել նաև  պատերազմի հետևանքով, և մնացած աշխատանքները չեն կատարվել: Ուղղակի ինձ համար հետաքրքիր է` այդ հաշվառումների ընթացքում ինչքա՞ն գումար է փոխանցվել կոնկրետ այդ երկու շրջանների կադաստրի հաշվին, այդ երկու շրջանների բնակիչների կարիքները հոգալու և կադաստրավորելու համար:

Վահրամ Բաղդասարյան - Մի հատ ճշգրտող հարց, եթե կարելի է, խոսքը վերաբերում է վնասների փոխհատուցման նպատակով գնահատումների՞ն:

 Կարեն Հովհաննիսյան - Եվ փոխհատուցման նպատակով գնահատումներին, քանի որ, էլի եմ ասում, ենթադրենք թե Երիցվանք գյուղում եղել է շինություն:

Վահրամ Բաղդասարյան – Հասկանալի է:

Կարեն Հովհաննիսյան - Մարդը վարձակալել է, չի կարողացել սեփականաշնորհել, կադաստրավորել, քանի որ օրենքը թույլ չի տվել: Այդ նույն օրենքը թույլ է տվել Հադրութում նմանատիպ շինություն համայնքից օտարելու ճանապարհով ձեռք բերել, Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանում թույլ չի տվել, այսինքն` այստեղ ունենք անհավասարություն մեր բնակիչների միջև:

Կարեն Հովհաննիսյան - Հասկանալի է:

Կարեն Հովհաննիսյան - Քաղաքացին վարձակալել է ենթադրենք 15, 20, 50         տարով, եկել է այն պահը, որ օրենքի մեջ փոփոխություններ կատարվեր, որ կարող է արդեն սեփականաշնորհվեր, արդեն պատերազմական գործողության հետևանքով մարդը իր ունեցվածքը կամ իր իրավունքը խախտվել է:

Վահրամ Բաղդասարյան - Այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Շահումյանի, Քաշաթաղի շրջանին, այլև ընդհանրապես վերաբնակեցվող մեր բնակավայրերին, որտեղ որ թե՛ հողատարածքները, թե' անհատական տները տրամադրվում էր որոշակի ժամկետով` հետագայում սեփականաշնորհելու պայմանով: Եվ այսօր այդ նույն վնասների փոխհատուցման հանձնաժողովի աշխատանքների այդ արդյունքում իրոք առաջացել են այդ հարցերը, քանի որ վերաբնակեցված այդ համայնքների բնակիչները չեն կարողանում համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնեն: Մենք քննարկել ենք այդ խնդիրը կադաստրի կոմիտեի նախագահի հետ, հիմա պատրաստվում են առաջարկություններ այդ մարդկանց օժանդակելու համար, որպեսզի կարողանանք իրենց իրական տիրապետության տակ գտնվող գույքերի ճիշտ գնահատումը տալ և համապատասխան այդ գնահատումները իրականացվեն, այսինքն` ըստ արդեն արձանագրված ծավալների, պետության հաշվին:

Կարեն Հովհաննիսյան - Շատ բարի, բայց հիմա այդ աշխատանքների կատարման համար մինչև պատերազմը որոշակի գումար փոխանցե՞լ եք  կադաստրին:

Վահրամ Բաղդասարյան -  Կդժվարանամ այս պահին թիվ ասեմ, կճշտեմ, Ձեզ կտեղեկացնեմ:

Արթուր Թովմասյան -   Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի   պարոն Բաղդասարյանը:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, 2020թ. պետբյուջեի օրենքի նախագծում Միասնական հայրենիք կուսակցության ղեկավարի կողմից առաջարկություն էր արվել ուսուցիչների օրվա կապակցությամբ 25000 դրամի պարգևավճարի համար, որը ընդունվել է, բայց մինչև հիմա այդ գործողությունը չի կատարվել: Կրթության նախարարության հետ այդ  հարցը չենք կարողացել պարզել, հույս ունենք վերջնական պատասխան կստանանք, դա տրվելո՞ւ է, թե՞ չէ:

Վահրամ Բաղդասարյան - Պարոն Հայրապետյան, իրոք այդ   առաջարկությունը եղել է, առաջարկությունը ընդունվել է, պատերազմի հետ կապված այդ 20000-ները, որ չէր տրամադրվել, մենք վերջերս նաև այդ հարցը բարձրացրել ենք, կրթության նախարարի հետ քննարկել ենք, այդ համապատասխան հաշվարկները կներկայացնենք, ընթացքավորենք, քանի որ դա   նախատեսված էր:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաղդասարյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը: 

Դավիթ Բաղդասարյան – Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, Դուք Ձեր խեսքում նշեցիք, որ Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվել է 4 մլրդ 150000 մլն դրամ: Ինձ դիմել են մի խումբ քաղաքացիներ, որոնք մինչև պատերազմը դիմել են ներդրումային հիմնադրամ` հիպոթեքային վարկ ստանալու նպատակով: Հավաքագրել են անհրաժեշտ փաստաթղթերը, ընդհուպ մինչև հայտերի վճարներ, և այլ վճարներ են կատարել, և պատերազմից հետո հասկանալի պատճառով այս գործընթացը կանգնեցված է: Հիմա ի՞նչ թիվ ունեք 4 մլրդ 150000 մլն-ից, որով չի կատարվել, և այդ քաղաքացիների գործերի, այդ օդում կախված գործերի ճակատագիրը ի՞նչ է լինելու, որովհետև նրանց մեծ մասը ապրում է վարձավճարով:

Վահրամ Բաղդասարյան – 4 մլրդ 150000 մլն դրամը դա փաստացի հատկացրած գումարն է: Գիտեք` հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր ունի, այդ թվում և հիպոթեքային վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորում բանկերից, այսինքն, ենթադրում եմ` քաղաքացիները դիմել են բանկային վարկեր ստանալու, երաշխավորությունը ներդրումային հիմնադրամի ստանալու սուբսիդավորման երաշխիքով: Հայտնի պատճառներով, դուք նշեցիք, այդ գործընթացը կանգ է առել: Այսօրվա դրությամբ, գիտեք, նախագահն էլ նշեց իր ուղերձում, որ բանկերը այս պահի դրությամբ հիպոթեքային վարկավորմամբ չեն զբաղվում, դադարեցրել են այդ գործընթացը, և Ֆիդես վարկային կազմակերպության գործունեությունը արդեն ծավալելու պարագայում միանշանակ հաշվի են առնվելու այդ բոլոր դիմումները, որոնք արդեն առկա են ներդրումային հիմնադրամում հիպոթեքային վարկերի մասով:

Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Գալստյան, վերջին հա՞րցը, թե՞ հարցերը:

Դավիթ Գալստյան - Ընթացքը ցույց կտա:

Արթուր Թովմասյան - Խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Պարոն Բաղդասարյան, ճիշտն ասած, մի քանի անգամ այս հարցը հնչել է, հիմա փորձեմ այլ կերպ վերաձևակերպեմ: Մեր պետական բյուջեում կա նշված տող վարկերի սպասարկման համար, և այդ սպասարկման գումարներն էլ է տարեցտարի աճում: Բոլոր համեմատությունների մեջ մենք տեսանք, որ դուք, ինչ-որ ցուցանիշ կամ աճել է, կամ նվազել է: Հիմա ինչքա՞ն է եղել 2019թ. այդ գումարը, որ սպասարկել եք, ի՞նչ գումար եք սպասարկել, և 2020թ. այդ գումարը, որ կա, ի՞նչ գումար է սպասարկվում, և արձագանքման ժամանակ մի հատ էլ կասեմ:

Արթուր Թովմասյան – Կա, դեռ մի րոպե ունեք:

Վահրամ Բաղդասարյան - Իրոք, պարոն Գալստյան, ինչպես նշեցիք, այս հարցը ոչ միայն այս խորհրդարանում, այլ նաև նախկինում էլ, ինչքան հիշում եմ, այս հարցը հնչում էր: Այստեղ կա, իհարկե, այո, բազմաթիվ անգամ մենք ասում էինք, որ խնդիրներ կա այդ մանրամասն ներկայացնելու հետ կապված: Ընդհանուր առմամբ` խոսքը վերաբերում է պետական պարտքի մասին, ինչ է սպասարկվում, ասեմ ընդհանրացրած թվեր. 2020թ. հունվարի 1-ի դրությամբ մեր կառավարության պետական պարտքը կազմում է մոտ 196 մլրդ դրամ, 2020թ. ընթացքում, այս թվերը կան արդեն հաշվետվության մեջ, ստացել ենք 4 մլրդ 874 մլն դրամի   փոխառություններ, և մարվել է 7 մլրդ 250 մլն դրամ, այսինքն` 2021թ. հունվարի մեկի դրությամբ մեր պետական պարտքը կազմել է 193,6 մլրդ դրամ: Տեղյակ եք նաև այն գործընթացին, որը ծավալվել է 2021թ. այդ վարկերի վերակառուցման, պարտատոմսերի թողարկման միջոցով համապատասխան այդ սպասարկումները այլ դաշտ տեղափոխելու հետ կապված: Ես ընդհանրապես այս բազմաթիվ հարցադրումներից և կարծես թե ոչ լիարժեք պատասխաններից նաև մտահոգություն է ծագել  մեզ մոտ որոշակի նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ հանդես գանք, կոնկրետ այս հարցը քննարկելու ընթացքում: Մասնավորապես ինչպես որ պետաիրավական փակ հանձնաժողովի նիստ է գումարվում, միգուցե այս պետական պարտքի մասով  նման նիստեր գումարվեն հաշվետվությունների քննարկման ընթացքում: Այստեղ նաև կա, ես նշել էի, մեր նախկին, ասենք այդ քննարկումների ժամանակ, որ այդ պետական պարտքի ծավալի մեջ կան նաև թվեր, որոնք համապատասխան գաղտնի համաձայնագրերով են տրամադրված, և այդ թվերը, բնականաբար, հանրային չի հրապարակվելու: Նաև գաղտնի տեղեկությունների տրամադրումը թույլատրվում է օրենքի համաձայն գաղտնիք  տիրապետելու իրավունք ունեցող համապատասխան անձանց: Եթե մենք կմշակենք այս նախաձեռնությունը, կներկայացնենք, պատրաստենք այդ նախաձեռնության իմաստը, բովանդակությունը և համապատասխան փակ քննարկումների ժամանակ պատրաստ ենք նաև այդ պահանջը գաղտնի տեղեկությունների տիրապետման բավարարելու պարագայում նաև, ինչու ոչ, մոտ ապագայում էլ կազմակերպենք նման քննարկումներ` ներկայացնելու համար, թե 2021թ. ընթացքում այդ պարտքի սպասարկման հետագա անելիքների հետ կապված ինչ է կատարվել և ինչ է նախանշվում:

Արթուր Թովմասյան - Արձագանքեք:

Դավիթ Գալստյան - Քանի որ 2020թ. բյուջեն է, ես չէի ուզում առաջացնեի 2021թ. այդ պարտքերի վերակառուցմանը, այո, մտահոգող է, 21թ. քանի որ ամբողջ պարտքը վերակառուցվում է, և այստեղ մենք բյուջետային համակարգի մասին  օրենքի խախտում է լինելու, այդ քննարկումները ողջունելի է, որ նախաձեռեք և կյանքի կոչվի, բայց այս հարցը  էլի օրենքի փոփոխությա՞մբ եք մտադիր:

Վահրամ Բաղդասարյան - Չէ, կարող է օրենքի փոփոխություն չլինի, կքննարկենք, իրավական որոշակի, ասենք, այդ մեր քննարկումների ընթացքում,  հաշվետվությունների քննարկման ընթացքում կազմակերպենք փակ քննարկում` այս  թվերը հրապարակելու համար:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը:

Վահրամ Բաղդասարյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հրավիրում եմ Հաշվեքննիչ պալատի անդամ, այսինքն նախագահի պաշտոնակատար, չէ՞, տիկին Հայրապետյանին` ներկայացնելու պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Խնդրեմ:

Շուշանիկ Հայրապետյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացվում է` ի կատարումն ԱՀ Սահմանադրության, Ազգային ժողովի կանոնակարգի, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի և Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքների պահանջների:

ԱՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կազմվել է պետական բյուջեի երեք և վեց ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների արդյունքներով կազմված ընթացիկ եզրակացությունների, ֆինանսների նախարարությունում 2020թ. պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև հաշվեքննության մի շարք  օբյեկտներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմված արձանագրությունների հիման վրա:

Նախքան հաշվեքննության արդյունքներին անդրադառնալը, ներկայացնեմ 2020թ.  պետական բյուջեի ծախսերը բնութագրող որոշ քանակական ցուցանիշներ, որոնք, ըստ ծախսերի դասակարգման, առանձնացվել են Հաշվեքննիչ պալատի կողմից: Այսպես` ծախսերի գործառական դասակարգմամբ, պետական բյուջեի փաստացի ծախսերի ուղղվածության գերակայությունները, 2019թ. համեմատ, հիմնականում պահպանվել են: Ընդհանուր ծախսերի 27.0%-ը ուղղվել է հիմնական բաժիններին չդասվող ծախսերին, 19.4%-ը՝ սոցիալական պաշտպանության, 14.8%-ը՝ տնտեսական հարաբերությունների և մոտ 12.0%-ը՝ կրթության ոլորտներին:

2020թ.  պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված 264 ծրագրից 56.4%-ը, որը կազմում է ծախսերի 149 ծրագիր, իրականացվել է 50-95%-ի միջակայքում: Բյուջեից հատկացումներն այս ծրագրերով կազմել է 56 մլրդ  դրամ` ընդհանուր ծախսերի  45.7%: 71 ծրագրով կամ ծրագրերի 26.9 %-ում ապահովվել է 95 տոկոսից բարձր կատարողական՝ կազմելով 65,7 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 53.6%: Այս ծախսերում 100% կատարողական է արձանագրվել 26  ծրագրով:

Մեկ ծրագրով` Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր, ծրագրային ցուցանիշը գերակատարվել է մոտ 7.5 անգամ: Ծախսային ծրագրի փաստացի կատարողականը կազմել է 150 մլն դրամ, նախատեսված 20 մլն դրամի դիմաց: 20 ծախսային ծրագրերի  փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50%-ից ցածր՝ առաջացնելով տարեկան ճշտված ծրագրի նկատմամբ 1 մլրդ 272 մլն դրամի շեղում: Ընդ որում` մեկ ծրագրով, Տնտեսական զարգացման ծրագրին է խոսքը վերաբերում, օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշները ճշտված պլանով համարյա կրկնակի անգամ ավելացվել են, սակայն կատարողականը ցածր է սկզբնական, օրենքով հաստատված պլանից. օրենքով հաստատվել է 652 մլն դրամ, վերաբաշխումների արդյունքով ճշտված պլանը կազմել է 1մլրդ մոտ 300 մլն դրամ, կատարողականը՝ 610 մլն դրամ կամ սկզբնական պլանի 93.6%, ճշտված պլանի՝ 48.4%: Բյուջեով սահմանված 17 ծրագիր՝ ճշտված ծրագրով 138,3 մլն դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել: Նախորդ տարվա համեմատ նշված ցուցանիշն աճել է: 6 ծրագիր` 148,6 մլն դրամ ընդհանուր ծավալով ճշտված ծրագրով զրոյացվել է: Փաստացի ծախսերի գերատեսչական դասակարգման ծախսերի 69,4% կամ 85 մլրդ դրամ ընդհանուր գումարի 208 ծրագիր կազմում է ծրագրերի 78,8%, ինչպես և նախորդ տարիներին, իրականացրել է 7 մարմին.   

 քաղաքաշինության նախարարություն - 6 ծրագիր՝ 25,7 մլրդ դրամ, կազմում է ծախսերի 21.0%,

աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն-46 ծրագիր՝ 20 մլրդ 65 մլն դրամ` ծախսերի 16.9 %,

ֆինանսների նախարարություն - 22 ծրագիր՝ 13,4 մլրդ դրամ` ծախսերի 10.9 %,

գյուղատնտեսության նախարարություն - 22 ծրագիր՝ 8.3 մլրդ դրամ`  ծախսերի 6.1 %,

առողջապահության նախարարություն - 42 ծրագիր՝ 7.4 մլրդ դրամ` ծախսերի 6.1 %,

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն - 19 ծրագիր՝ 5.7 մլրդ կատարողականով  կամ ծրագրերի 4.7 %:

կրթության, գիտության, սպորտի նախարարություն - 51 ծրագիր 3 մլրդ 700 մլն դրամ` ծախսերի 3.1% :

2020թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ տնտեսագիտական դասակարգման հետևյալն է. 75.2%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին, որի 27.8%-ը ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, 25%-ը` սուբսիդիաներին, 14.7 %-ը` դրամաշնորհներին և 24.8 %-ը ուղղվել է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթներին, որի 92.8%-ը կազմում են հիմնական միջոցների ուղղությունը:

Հարգելի պատգամավորներ, 2020թ. պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքները մանրամասն արտացոլված են ինչպես հաշվետու տարվա պետական բյուջեի երեք և վեց ամիսների կատարման ընթացիկ եզրակացություններում, այնպես էլ բյուջեի տարեկան կատարման եզրակացությունում: Ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ներկայացնել որոշ հանգամանքների, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք կազմելու  համար:

Ընդհանուր իրականացվել է 20 հաշվեքննություն` 7 բյուջետային կարգադրիչի մոտ: Դրանք են` ԱՀ ֆինանսների նախարարություն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, ԱՀ գյուղատնտեսության նախարարարություն, ԱՀ քաղաքաշինության նախարարություն, ԱՀ ոստիկանություն, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Հաշվեքննության շրջանակներում ԱՀ կենտրոնական գանձապետարանում ուսումնասիրվել են 40 բյուջետային կարգադրիչների կողմից ներկայացված նախահաշիվները, ֆինանսավորման համար ներկայացված հայտերը, հաշվետվությունները:

Հաշվեքննության ընթացքում կիրառվել է ընտրանքային մեթոդ՝ ընդգրկելով բյուջեի փաստացի ծախսերի 36.2%-ը կամ 44 մլրդ 354 մլն դրամ: Ընդգրկվել է  50 ծախսային ծրագիր, որը կազմում է ծրագրերի 18.9%-ը: Իրականացվել է նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ արտացոլված տեղեկությունների վերլուծություն, ուսումնասիրվել ԱՀ 2020թ.  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ արտացոլված 5 գերատեսչությունների անվամբ բացված արտաբյուջետային ութ հաշիվների եկամուտների ու ծախսերի պլանային և փաստացի ցուցանիշները, ինչպես նաև պետական բյուջեի ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տվյալները: Հաշվեքննությամբ գնահատվել են կառավարության կողմից հաշվետու տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված դրույթների պահպանումը, բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը, ֆինանսների նախարարության` ի դեմս գանձապետարանի, կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ընտրանքային կարգով ընդգրված գերատեսչությունների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության պահպանումը:

Հաշվեքննության առարկայի և օբյեկտի ընտրանքն առավելապես պայմանավորված էր հետևյալ գործոնների համակցությամբ՝

հաշվեքննիչ պալատի կադրային և տեխնիկական ռեսուրսների, ժամանակի և իրավական տեսանկյունից հաշվեքննության արդյունավետության ապահովում,

արտաքին ներգոծության ազդեցություն՝ պայմանավորված հանրապետությունում բռնկված համավարակով ու պատերազմական գործողություններով,

պետական բյուջեից ֆինանսավորված գումարի չափ,

բյուջեի կառուցվածքում գերակա համարվող ծախսային ուղղվածություն և բյուջեի կատարողականի վերաբերյալ կարծիք ձևավորելու համար ծախսերի բավարար ծածկվածություն ապահովելու անհրաժեշտություն:

Հաշվեքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար տեղեկատվություն 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքը հիմնավորելու համար: Հաշվեքննիչ պալատի կարծիքի ձևավորման վրա ազդել են հետևյալ հանգամանքները.

1. Արցախի Հանրապետության  2020թ. պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարության կողմից ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը:

2. Պետական   բյուջեի կատարման գործընթացը, ընդհանուր առմամբ, իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հաշվեքննությամբ ընդգրկված ծրագրերի կատարման վերաբերյալ գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված հաշվետվությունները, ընդհանուր առմամբ, արժանահավատ են: Հաշվեքննվող օբյեկտներում իրականացված հաշվեքննության արդյունքների և ընտրված ծրագրերի ընդհանուր ծավալի համադրությամբ էական անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Համապատասխանության հաշվեքննությամբ հայտնաբերված 235 մլն 510 հազար դրամի և ֆինանսական հաշվեքննությամբ՝ 167 մլն 451 հազար դրամի խեղաթյուրումները և անհամապատասխանությունները, որոնք կազմում են  ընդգրկված ծավալի 1%-ը, հաշվեքննության ֆինանսական և համապատասխանության ստանդարտների կիրառմամբ համարվում են ոչ էական: Բացառություն է կազմում  Դրամական, նյութական օգնություն սոցիալապես անապահով քաղաքացիներին և ընտանիքներին ծրագիրը, որի նկատմամբ իրականացված հաշվեքննությամբ հայտնաբերված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները համարվում են էական:

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն, ընհանուր առմամբ, արժանահավատ է: Ֆինանսական հաշվեքննությամբ հայտնաբերված խեղաթյուրումը կազմում է բյուջեի ընդհանուր հատկացումների 0.2 %-ը կամ մոտ 200 մլն դրամ:

Բյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվությունը, հիմնականում պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները: Այդուհանդերձ, հաշվետվության վերլուծական մասում, դեռևս, բացակայում են բյուջեի հավելուրդի / պակասուրդի վերաբերյալ տեղեկությունները:

Հաշվեքննիչ պալատի կողմից պետական պարտքի նկատմամբ ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննություն իրականացնելու համար, որպես առկա ելակետային տվյալներ, հիմք են ընդունվել 2020թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրա կատարման մասին հաշվետվությամբ  արտացոլված, ներգրավված ու մարված փոխառու միջոցները, ինչպես նաև կառավարության որոշումների հիման վրա տրամադրված բյուջետային երաշխիքները:

Պետական պարտքի մասին տեղեկություններն արտացոլված են ծախսերում՝ պարտքի սպասարկման մասով և հավելուրդ / պակասուրդում՝ Փոխառու զուտ միջոցներ բաժնում: Հաշվեքննիչ պալատի կողմից ուսումնասիրվել են փոխառու միջոցներ ներգրավվելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:

Ուսումնասիրվել են նաև բյուջետային երաշխիքների տրամադրման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշումներն ու դրանց հիման վրա ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված պայմանագրերը: 2020թ. բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը չի գերազանցում Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքով ամրագրված սահմանաչափը:

Հաշվետու ժամանակաշրջանում պետության կողմից երաշխավորված պարտքային պարտավորությունների դիմաց պետական բյուջեից վճարումներ չեն իրականացվել:

Հաշվեքննություն իրականացնող խմբի կողմից ուսումնասիրված պայմանագրերում անհամապատասխանություններ և թերություններ չեն հայտնաբերվել: Որոշակի անհամապատասխանություններ են արձանագրվել փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որոնք մանրամասն ներկայացված են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունում:

Այսպիսով, հիմք ընդունելով ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննության արդյունքները Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ, ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է դրական եզրահանգում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, ըստ Կանոնակարգի` հիմա ընդմիջում է 1 ժամ: Ի՞նչ որոշենք, մենք կարող ենք, քանի որ բազմաթիվ հարցեր ունենք, մինչև 6 անց կես ենք աշխատելու, եթե խմբակցությունները կողմ են, եթե չէ Կանոնակարգով 1 ժամ է: Ընդմիջում 1 ժամ: Հա, ճիշտ է ասում պարոն Մոսիյանը, հարցեր կա՞ Հաշվեքննիչի նախագահի պաշտոնակատարին: Շնորհակալություն:

Շուշանիկ Հայրապետյան -  Ձեզ շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Երեք րոպե չէ այս հարցը, հինգ անգամ երեք` տասնհինգ: Այս հարցը փակենք, գնա՞նք: Խնդրեմ: ԴԵմ կա՞: Ձեռնպա՞հ: Չկա: Շարունակենք:

Հրավիրվում է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Պարոն Հարությունյան, խնդրեմ: Եղավ, այսինքն, օգտագործում ենք ընդմիջումից հետո, մի ժամից այստեղ ենք լինելու: 15:30 սկսելու ենք:

Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, հաստատված ժամկետացանկի համաձայն` 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում և վերջում նաև քննարկվել վերջնական ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 4 կողմ, 2 դեմ ձայների համամասնությամբ տրվել դրական եզրակացություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, հարցեր պարոն Հարությունյանին: Չկա: Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին լսենք պարոն Հայրապետյանին` մշտական հանձնաժողովի նախագահին:

Սեյրան Հայրապետյան - 2020թ. պետական բյուջեի պետական գաղտնիք պարունակող ծախսերը հիմնավորված են և օրինական:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, հարցե՞ր: Այժմ անցնենք մտքերի փոխանակությանը: Խմբակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները բյուջեի կատարողականի վերաբերյալ, կարող են ներկայացնեն, կարող են: Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Արդարություն խմբակցություն, Միասնական հայրենիք: Եղավ: Հիմա անցնենք մտքերի փոխանակությանը: Չկա: Խմբակցության ղեկավարն Է: Ուղղակի այդտեղից ինձ ես տեսնում, իրեն չես տեսնում: Հիմա անցնենք մտքերի փոխանակությանը, եթե կա: Չկա: Եզրափակիչ ելույթի համար: Չկա: Այժմ պետք է քվեարկենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար, որը ընթերցում եմ հիմա.

 Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է` հաստատել Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եկամուտների գծով ` 124 մլրդ 622 մլն 757 հազար ՀՀ դրամ, ծախսերի գծով` 122 մլրդ 557 մլն 882 հազար ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդը` 2 մլրդ 64 մլն 875 հազար ՀՀ դրամ:

Քվեարկություն:

Կողմ` 24, դեմ` 5, ձեռնպահ` չկա:

 Որոշումն ընդունված է:

 Ընդմիջում մինչև 15 անց 30:

Արթուր Թովմասյան - Շարունակում ենք մեր աշխատանքները: Հիմա անցնենք օրակարգով նախատեսված Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցին: Առաջնորդվում ենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն` պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցեր են Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև տասական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը: Հաջորդը մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն, ելույթից հետո թեկնածուին ներկայացվող  անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից: Անուհետև մտքերի փոխանակություն և մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ: Այժմ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանին:

Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Տիգրան Ծատրյանի թեկնածությունը: Ներկայացնեմ Տիգրան Ծատրյանի կենսագրությունը. Տիգրան Տիգրանի Ծատրյան, ծնվել է 1978թ. հունվարի 22-ին: 1985-1995թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 1995-1999թթ. սովորել է և ավարտել Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը: 1999-2007թթ. աշխատել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունում որպես վերահսկողության և վերստուգման վարչության առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, այնուհետև վերահսկողության և վերստուգման վարչության առաջատար վերահսկիչ-վերստուգիչ: 2007-2011թթ.  աշխատել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում` որպես ֆինանսական բաժնի պետ: 2011թ. աշխատել է Էյ Էռ Ջի ՍՊԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 2011-2017թթ. աշխատել է Արցախէներգո ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում: 2017-2018թթ. աշխատել է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում և զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը: 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Տիգրան Ծատրյանի թեկնածությունը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 4 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ տրվել դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Հարությունյանին: Չկա: Այժմ հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Տիգրան Տիգրանի Ծատրյանը: Խնդրեմ, պարոն Ծատրյան:

Տիգրան Ծատրյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,         հարգելի պատգամավորներ, շնորհակալություն եմ հայտնում Ազատ հայրենիք-ՔՄԴ խմբակցությանը ու Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ վստահության և Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար:

Հաշվեքննիչ պալատը պետական կառավարման բարձրագույն սահմանադրական մարմինների շարքում իր ուրույն տեղն ունի: Այն հանրային հսկողության, ներպետական հաշվետվության համակարգում անկախ, արհեստավարժ ինստիտուցիոնալ կառույց է, որին Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ շնորհված է հաշվեքննության ճանապարհով հանրային ֆինանսների և սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության բարձրացման մանդատը:

Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է, և այդ առաքելությունը ընկած է կառույցի հետագա գործունեության և զարգացման իմ տեսլականի հիմքում:

Հաշվեքննիչ պալատն ունի պատմական, քաղաքական և կազմակերպա-իրավական անցած երկար ճանապարհ: Կարևորելով և արժևորելով այն, ինչպես նաև պալատի նախկին նախագահների ավանդը, գտնում եմ, որ կառույցի հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համարժեք քայլեր, որոնք կարող են էապես բարելավել պալատի գործունեության արդյունավետությունը:

Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում գործունեությունս առաջին հերթին ուղղված կլինի հետևյալ հիմնական նպատակների իրագործմանը.

Արցախի Հանրապետությունում հաշվետվողականության միջազգային ստանդարտներին համապատասխանեցում և լավագույն միջազգային փորձին համահունչ արտաքին պետական հաշվեքննության համակարգի ամբողջական ձևավորում:

 Անհրաժեշտ է ապահովել և ներդնել հաշվեքննության միջազգային մեթոդաբանության ուղեցույցների, դրանցից բխող ներքին իրավական ակտերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև օրենսդրական ակտերի ամբողջականությունը, որը կենսունակ կդարձնի հաշվեքննության իրականացումը միջազգային ստանդարտներին համապատասխան:

 Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անկախության հետագա ամրապնդում:

Միջազգային լավագույն փորձը և ընդունված ստանդարտները վկայում են, որ արտաքին հաշվեքննության մարմնի գործառույթների լիարժեք և արդյունավետ իրագործման կարևորագույն նախապայմանը ինստիտուցիոնալ անկախությունն է: Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի՝ Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված անկախության դրույթը համարում եմ կառույցի արդյունավետ աշխատանքի կարևորագույն հիմնասյուներից մեկը:

 Հաշվեքննության պլանավորման մեթոդաբանության կատարելագործում:

Նախատեսվում է ընդլայնել ռիսկերի վելուծության մեթոդների կիրառումը՝ բարձրացնելով հաշվեքննության նպատակային արդյունավետությունը:

Մյուս կողմից, հաշվեքննության գործընթացը պետք է ներդաշնակ լինի հանրության՝ որպես հաշվեքննության արդյունքների հիմնական սպառողի, ակնկալիքների և պահանջների հետ, ժամանակին արձագանքի հանրային կյանքի մարտահրավերներին՝ պահպանելով անկախությունն ու ինքնուրույնությունը, հետևապես` հաշվեքննության պլանավորման գործընթացում ընդլայնվի հանրային հետաքրքրություն ներկայացնող ընդգրկումը:

Հաշվեքննության արդյունքների հետ հսկողության համակարգի բարելավում:

Արդյունավետ և ազդեցիկ հաշվեքննության նապատակն է նաև հավաստիանալ, որ հաշվեքննության հետևանքներն անարձագանք չեն մնում, հաշվեքննության օբյեկտներն ընդունում և իրագործում են Հաշվեքննիչ պալատի առաջարկությունները, վերացնում արձանագրված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները:

Միջազգային ստանդարտները սահմանում են, որ բարձրագույն հաշվեքննիչ մարմինը պետք է ունենա իր աշխատանքի արդյունքներին հետևելու ներքին համակարգ կամ ընթացակարգեր, որպեսզի հեշվեքննության ենթակա մարմինները պատշաճ կերպով իրագործեն այդ կառույցի դիտարկումներն ու առաջարկությունները:

 Մասնագիտական կարողությունների զարգացում և անընդհատ կատարելագործում:

Արհեստավարժ, փորձառու և էթիկայի սկզբունքներին համապատասխանող աշխատակազմ ունենալը կառույցի զարգացման ամենակարևոր պայմաններից մեկն է: Կներդրվի աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր և կապահովվի աշխատակիցների վերապատրաստումը ինչպես գիտելիքների ստացման, նորարարությունների և փորձի փոխանակման հեռավար մեխանիզմներով, այնպես էլ այցելությունների միջոցով:

 Արդյունավետ համագործակցություն բոլոր գործընկեր կառույցների հետ:

Համակարգված, բազմաբնույթ և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը կարևոր է արտաքին հաշվեքննության իրապես անկախ, տեղեկացված և ընկալված համակարգ ունենալու համար:

Հաշվեքննիչ պալատը առանցքային հարաբերություններ ունի Ազգային ժողովի հետ, որը, չսահմանափակվելով օրենքով սահմանված հաղորդումների և եզրակացությունների քննարկմամբ, կարող է էապես նպաստել խորհրդարանական վերահսկողության համակարգի զարգացմանը:

Կառավարության հետ համագործակցությունը, հաշվեքննության գործընթացի շրջանակներում, կատարվող աշխատանքների հետ մեկտեղ կընդգրկի նաև բարեփոխումների լայն օրակարգի քննարկումներ: Բարեփոխումների այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ծրագրային բյուջետավորումը, հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը, ներքին աուդիտը, գնումների համակարգը, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն արտաքին հաշվեքննության համակարգի հետ, մշտապես լինելու են Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում:

Համագործակցության կարևորությունը իրավապահ մարմինների հետ պայմանավորված է պալատի առաքելությունը արդյունավետ կյանքի կոչելու հրամայականով, և ունի հակակոռուպցիոն հսկայական նշանակություն: Հաշվեքննիչ պալատը համագործակցում է Գլխավոր դատախազության հետ` օրենքով սահմանված կարգով, և նախատեսվում է ընդլայնել այդ համագործակցության եզրերը:

Հաշվեքննիչ պալատը պետք է մշտապես փոխգործակցության մեջ լինի քաղաքացիական հասարակության հետ, քանի որ վերջինս է պալատի աշխատանքի արդյունքի վերջնական շահառուն, և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը բխում է հենց հանրային շահից: Պալատը պետք է հանրությանը զանգվածային լրատվամիջոցների միջոցով դարձնի առավել տեղյակ իր աշխատանքի և դրա արդյունքների մասին, քանի որ հանրության ակնկալիքները պահանջում են ժամանակակից, թափանցիկ և հաշվետու հաշվեքննության համակարգ:

Այսպիսով, ներկայացնելով Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի հետագա գործունեության իմ տեսլականը, կարծում եմ, որ ունեմ բավարար գիտելիք, հմտություն և փորձ այն կյանքի կոչելու համար և կարող եմ իմ ներդրումն ունենալ Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման և արդյունավետության բարձր գործում:

Հարգելի պատգամավորներ, ձեզ ներկայացվեցին իմ անցած ուղին ու իմ տեսակետները, և կարող եմ հավաստիացնել, որ ձեր կողմից թեկնածությունս հավանության արժանանալու դեպքում իմ ջանքերն ուղղված են լինելու Հաշվեքննիչ պալատի առջև ծառացած խնդիրների լուծման միջոցով Արցախի պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնելուն՝ ի շահ մեր երկրի պետականության ամրապնդման: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Ծատրյանին: Պարոն Գալստյան: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան - Ավելի շատ առաջարկություն, քան հարց: Պարոն Ծատրյան, Դուք գիտեք` մինչև Ձեզ այդ պաշտոնը զբաղեցրած անձը, դատարանի որոշմամբ, ազատվել է աշխատանքից, և խորհուրդ կտայի Ձեր հաշվեքննությունը սկսեիք հենց Հաշվեքննիչ պալատից, երբ որ արդեն ստանձնեք այդ պաշտոնը, որը որ ես ավելի քան համոզված եմ, որ ստանձնելու եք, և հաշվեքննության արդյունքում պետական բյուջեի պատճառած վնասը, հասկանանք մի հատ, այդ պետական բյուջեի այդ գումարների վերականգնումը ինչ ճանապարհով ենք վերականգնելու: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Դա ցանկություն է, որ արտահայտել է, ամեն մեկն էլ առաջնորդվելու է Գերագույն դատարանի որոշումով: Ինչպես որոշման մեջ կա, այնպես էլ առաջնորդվելու են: Շնորհակալություն, պարոն Ծատրյան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Կասյան, խնդրեմ: Մտքերի փոխանակությունը այստեղից:

Վլադիմիր Կասյան – Հարգելի գործընկերներ, պարոն Ծատրյանին ես 2019-2020թթ. ճանաչում եմ: Մենք համատեղ աշխատել ենք, ինքը տարբեր բնագավառներում, բայց ես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար: Եվ մենք տարբեր խաչմերուկներում իրար հետ հանդիպել ենք տարբեր հարցերի հետ: Դա կարող է հաստատի նաև այն ժամանակվա գյուղնախարարը` պարոն Միրզոյանը, և մի դեպքում, երբ որ մենք շրջանում երկու հատ տնտեսություն էինք ուզում ստեղծել, վարկերի հետ կապված և՛ պետնախարարին,  և՛ գյուղնախարարին, և՛ ինձ համարյա թե ժխտում էր` այդ գործընթացը իրականացնելու համար, մինչև այն վերջին շտրիխը ինքը չեկավ, ստուգեց իր ներկայությամբ, որ ֆերմաները պատրաստ է,  ամեն ինչ պատրաստ է, այդ գումարները չհատկացրեց այդ տնտեսությունները կազմավորելու համար: Ես ինչ եմ ուզում ասել, որ մեր գործունեության ընթացքում ես նկատել եմ, որ ինքը պետականամետ մտածող անձնավորություն է, և ես հաստատ համոզված եմ, որ այս պաշտոնում ինքը կպաշտպանի մեր պետության շահերը, և իրեն կարդարացնի: Եվ ես կառաջարկեի իմ կոլեգաներին բոլորս էլ քվեարկենք կողմ պարոն Ծատրյանին: Այսքանը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Կասյան: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞, պարոն Ծատրյան: Չկա: Հիմա, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը պարոն Աղաբեկյանը ներկայացնի և առաջարկ ունի:

Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, գաղտնի քվեարկության կարգում ոչ մի փոփոխություն չկա, քվեարկության կարգը մնում է նույնը: Պարզապես, պարոն Թովմասյան, կառաջարկեի մինչև հանձնաժողովի անդամներից երկու հոգի դահլիճում բացակա են, մինչև առնվազն գոնե մի հոգու ներկայանալը շարունակեք օրակարգը ու ընթացքում, եթե, մասնավորապես Դավիթը և Մետաքսը…

Արթուր Թովմասյան – Ովքե՞ր են բացակա:

Էդուարդ Աղաբեկյան – Իշխնայան Դավիթը և տիկին Հակոբյանը: Ներկայանալուց ընդամենը մեզ 10 րոպե է պետք, հանձնաժողովի անդամները մի քիչ շուտ դուրս գան, մինչև այնտեղ արարողակարգային ստորագրությունները, շարունակենք:

Արթուր Թովմասյան –Շարունակենք աշխատանքը, բայց …

Էդուարդ Աղաբեկյան - Մինչև քննիչ հանձնաժողովի քվորումի մասին, է՜հ, ներողություն,  հաշվիչ հանձնաժողովի քվորումի մասին է խոսքը:       

Արթուր Թովմասյան - Հա, հա, կա, քվորումը կա:

Էդուարդ Աղաբեկյան - Մի տասը րոպե … (չի լսվում):

Արթուր Թովմասյան - Պարոն Աղաբեկյան, իսկ մենք երկար տարիներ աշխատել ենք հանձնաժողովի 3 անդամներով: Եթե հիշում եք, առաջին նիստի ժամանակ, քանի որ 5 խմբակցություն է եղել, ես առաջարկեցի ամեն խմբակցությունից մեկական հոգի, այսինքն, սա միակ դեպքն է, որ 5 հոգի է, միշտ 3 հոգով է եղել: Ոչինչ, քվորումը կա, պարոն Աղաբեկյան, որպեսզի նաև մարդիկ այստեղ են, բան չանեն, հիմա անցնում ենք ընտրությունների, և ովքեր ձայն են տալիս, վերադառնան դահլիճ, որ մենք կարողանանք ավարտել մեր աշխատանքները այսօր:

Արթուր Թովմասյան - Գործընկերներ, քիչ առաջ մենք ավարտեցինք ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Հրավիրում եմ հաշվիչ հանձնաժողովի նախագահ պարոն Աղաբեկյանին: Խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի 17-րդ արձանագրությամբ` առ 30 հունիսի, ԱՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է. ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրվելու համար առաջադրվել է Տիգրան Ծատրյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը` հաշվիչ հանձնախումբը պարզեց` քվեատուփում առկա է 29 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 23, դեմ` 5:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, շնորհավորում եմ, պարոն Ծատրյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները` հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու                մասին.

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով և Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Ազգային ժողովը որոշում է`

 Տիգրան Տիգրանի Ծատրյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի նախագահ մինչև 2027թ. փետրվարի 4-ը պաշտոնավարման ժամկետով: Շնորհակալություն, եթե որևէ բան եք ուզում ասել պատգամավորներին, խնդրեմ:

Տիգրան Ծատրյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բարձր վստահության համար և, թեկուզ կրկնում եմ, կանեմ ամեն ինչ, որպեսզի Հաշվեքննիչ պալատի գործունեությունը ուղղված լինի մեր պետականության ամրապնդման` ի շահ մեր ժողովրդի: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ծատրյան, Ազգային ժողովի բոլոր պատգամավորների անունից, անձամբ իմ անունից Ձեզ հաջողություն ենք ցանկանում և՛ անձնական կյանքում, և՛ նոր աշխատանքում: Շնորհակալություն:

Տիգրան Ծատրյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Մինչև օրակարգի հաջորդ հարցին անցնելը, խնդրում եմ մեկ անգամ ևս գրանցվենք: Գրանցում: Ներկա են 30 պատգամավոր, բացակա` 3:

Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին, այն է` ԱՀ Դատախազության 2020թ. գործունեության մասին հաղորդումը, որը կներկայացնի ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Խնդրեմ, պարոն Ներսիսյան:    

Գուրգեն Ներսիսյան- Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի խորհրդարանականներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում ԱՀ դատախազության կողմից 2020թ. կատարած աշխատանքի վերաբերյալ հաղորդումը, կփորձեմ հնարավորինս հակիրճ, բայց միաժամանակ նաև առավելագույն ինֆորմատիվությամբ ներկայացնել հաշվետու տարում դատախազության սահմանադրական լիազորությունների իրացման արդյունավետության և հանցավորության ընդհանուր վիճակի ու շարժընթացի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսպես` 2020թ. Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների  1281 դեպք,  2019թ. համեմատությամբ` հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 329 դեպքով կամ  34,5%-ով: Նախորդ տարում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 18, ծանր հանցագործությունների 147, միջին ծանրության հանցագործությունների 473 և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 623 դեպք: 2019թ. համեմատությամբ 2020թ. առանձնապես  ծանր հանցագործությունների թիվը աճել է 8-ով, ծանր հանցագործություններինը` 91-ով, միջին ծանրության հանցագործությունների թիվը 194-ով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործություններինը` 31 դեպքով: Արձանագրված թվերը վկայում են այն մասին, որ հանցագործությունների աճի տեսակարար կշռում հիմնականում ավելացել են ծանր և միջին ծանրության հանցագործությունները: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ 2020թ. հանրապետության տարածքում արձանագրված հանցագործության դեպքերից միայն 165-ը կամ ընդամենը 12,8% են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Առանձնապես ծանր հանցագործությունները սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ագրեսիվ պատերազմի, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներով զուգորդված   հանցագործությունների դեպքերն են: Ծանր հանցագործությունների տեսակարար կշռում մեծ թիվ են կազմել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Արցախի Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից նկատելի է, որ հաշվետու տարում Ստեփանակերտ քաղաքում և շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում` 246, Ասկերանի շրջանում` 11, Մարտակերտի շրջանում` 45, Մարտունու շրջանում` 55, Հադրութի շրջանում` 9, Շահումյանի շրջանում` 11 դեպքով, իսկ հանցագործության թվի նվազում արձանագրվել էր միայն Քաշաթաղի շրջանում և Շուշիի շրջանում: 2020թ. արձանագրված հանցագործությունների աճի հիմնական պատճառներից է նաև նախորդ տարիներին  կատարված և 2020թ. գրանցված կամ բացահայտված 128 դեպքերը, որոնք արտացոլվել են հաշվետու տարվա հանցավորության վերաբերյալ   վիճակագրական տվյալներում: Այժմ կներկայացնեմ հանցավորության վիճակագրությունը ըստ Քրեական  օրենսգրքով պաշտպանվող օբյեկտների: 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ մեկնարկել է կազմակերպված ու կառավարվող բոլորիս հայտնի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով: Դատախազության և քննչական կոմիտեի քննիչների կողմից հարուցվել է մի շարք քրեական գործեր ագրեսիվ պատերազմ ծրագրելու,  սանձազերծելու և վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, վարձկաններ հավաքագրելու և զինված ընդհարումների ու ռազմական գործողությունների ժամանակ նրանց օգտագործելու, մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները թիրախավորելու, ոչնչացնելու և վնասելու, քաղաքացիական անձանց հրապարակայնորեն սպանելու դեպքերի կապակցությամբ որոշները ուղարկվել են ՀՀ դատախազություն նույն դեպքերի առնչությամբ իրականացվող քրեական գործերին կցելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու համար, իսկ մյուսներով նախաքննությունը իրականացվում է ԱՀ նախաքննական մարմնի կողմից:

2020թ. ԱՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 353 դեպք` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 9 դեպքով: Հանրապետությունում արձանագրվել է սպանության 7 և սպանության փորձի 1 դեպք: Արձանագրված դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 83 դեպքից 9-ը առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր են: 2019թ. համեմատությամբ 9/16 հարաբերակցությամբ 7 դեպքով նվազել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, 21 դեպքով աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում, որոնց  տեսակարար կշռում  մեծ թիվ են կազմել հիմնականում Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերը, որոնք ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին են դասվում:

Նշեմ, որ ընթացիկ տարվա սկզբին ևս ունեցել ենք մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ, սակայն կիսամյակի ավարտին մոտ այն որոշակիորեն կայունացել է: 2020թ. ԱՀ տարածքում արձանագրված հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 44 դեպքով, մասնավորապես, 15-ով աճել են հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքերի թիվը, գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 42 դեպք, որից 34-ը` առանց իրացնելու նպատակի, իսկ 2-ը` իրացնելու նպատակով: Ի հայտ է բերվել նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 6 դեպք: Այս առումով ուզում եմ պարտադիր շեշտել, որ կանխատեսելի ու հասկանալի պատճառներով թմրանյութերի անօրինական շրջանառության դեպքերի թվի հնարավոր աճը ընթացիկ տարում բավականին մեծ աշխատանք է կատարվել նման երևույթների դեմ պայքարում, որի արդյունքը եղավ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության մի քանի կարևոր դեպքերի բացահայտումն ու Արցախ ներկրված թմրամիջոցների տարբեր խմբաքանակների տարածման կանխումը:

 2020թ. հանրապետության տարածքում արձանագրվել է խուլիգանության 10 դեպք, որից 4-ը` զենքի գործադրմամբ:

 Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում հաշվետու տարում արձանագրվել է հանցագործության 38 դեպք, այդ թվում 12-ը` մահվան ելքով: Կարևոր է այն դրական փաստը, որ չնայած վերջին տարիներին  ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մշտապես աճում էր, այդուհանդերձ, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է նշված հանցատեսակներով հանցագործությունների թվի նվազում, միևնույն ժամանակ, դժբախտաբար, գրեթե պահպանվել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Պատերազմով պայմանավորված որոշակի ժամանակահատվածում ընդհանուր վերահսկողության թուլացման պատճառով էականորեն վատթարացել է ճանապարհային երթևեկության կարգապահությունը: Սա հատուկ եմ նշում, քանի որ այդպիսի երևույթները հանդիսանում են վիրավորումների կամ մահվան հանգեցնող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվ մեկ պատճառը: Գրեթե յուրաքանչյուր օր արձանագրվում են տրանսպորտային  միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային  միջոց վարելու կամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքեր, ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Դատախազության անունից արված մի քանի հայտարարություններում ես արդեն մի քանի անգամ շեշտել եմ, հիմա ևս ուզում եմ կրկնել, որ այդպիսի երևույթների դեմ պայքարելու իրավապահ մարմինները, իհարկե անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Այն պետք է դիտարկվի որպես համընդհանուր չարիք, իսկ դրա կանխարգելումը` մեզանից յուրաքանչյուրի խնդիրը:

2020թ. շեշտակի` 208 դեպքով աճել են հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Հանրապետության տարածքում ավազակության եղանակով գույքի հափշտակության դեպքեր չեն արձանագրվել, ընդամենը արձանագրվել է կողոպուտի 1 դեպք:

2020թ. արձանագրվել է գողության եղանակով գույքի հափշտակության 358 դեպք, որից 34-ը բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր են: Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների պատճառներն  և դրանց կատարմանը նպաստող պայմանները, կարելի է արձանագրել, որ ինչպես նախորդ տարիներին, հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց կատարմանը նպաստող հիմնական պայմանը ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակն էր, բայց սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման 2020թ. հանդիսացել է նաև պատերազմական գործողությունները, որի ժամանակ շեշտակի աճել են հատկապես գողության դեպքերը: Դրա համար նպաստավոր պայմաններ էին սեփականատիրոջ կողմից սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը, բնակարանների, ավտոմեքենաների դռների, պատուհանների բաց լինելը, նշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը, ռազմական գործողություններով պայմանավորված` հանրության մոտ ձևավորված անպատժելիության մթնոլորտը, պետական կառավարման մարմինների ու իրավապահ համակարգի աշխատանքային կազմակերպվածության ու կարգապահության աստիճանի որոշակի նվազումը: Պետք է նշեմ, որ 2020թ. գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 488 դեպքը իրականում իրական պատկերը չէ: Այն անհամեմատ ավելի մեծ է, ուղղակի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի մի որոշակի խմբաքանակ գրանցվել է 2021թ. և ընդգրկվել ընթացիկ տարվա վիճակագրությունում` այդպիսով դուրս մնալով հաշվետու տարվա վիճակագրական պատկերից:

2020թ. գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 15 դեպք, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու 3, ապօրինի որսի 3 և ծառերի, թփերի ու բուսածածկի ապօրինի հատման 17 դեպք:

Հաշվետու տարում արձանագրված պետական իշխանության պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել, այն աճել է 44 դեպքով: Ավելացնեմ, որ, դժբախտաբար, իշխանության ներկայացուցչի օրինական գործառույթի իրացման բռնի հակադրության դեպքերը վերջերս ավելի են հաճախակիացել, ընդհանուր առմամբ հանրության մոտ շարունակվում է պահպանվել հետպատերազմյան լարվածությունը, որի պատճառով տեղի են ունենում նաև պոռթկումներ, որոնք հաճախ զուգակցվում են բռնությամբ: Իհարկե, նման դեպքերի առնչությամբ հարուցվում են քրեական գործեր, հանցավոր արարք կատարած անձինք կանչվում են պատասխանատվության, սակայն երևույթի կրկնությունը շարունակվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու վերանայել պատժի քաղաքականությունը` հօգուտ դրա խստացման:

Հանցագործություն կատարած անձանց կրիմինալոգիական բնութագրիչների ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը. 2020թ. ցուցանիշներով հանցագործություն կատարած 671 անձանցից 619 արական սեռի ներկայացուցիչներ են, 52-ը` իգական: Հանցագործություն կատարած անձանց թիվը ըստ տարիքային խմբերի բաժանվել է հետևյալ կերպ` 14-15 տարեկաններ` 2 անձ, 16-17 տարեկաններ` 28, 18-24 տարեկաններ` 91, 25-29 տարեկաններ` 98, 30-49 տարեկաններ` 324, 50 տարեկան և ավելի` 128: Հանցագործություն կատարած անձանցից 595 ԱՀ քաղաքացիներ են եղել, 67-ը` ՀՀ քաղաքացիներ, իսկ 9-ը` այլ պետության քաղաքացիներ: Ըստ կրթական մակարդակի`  հանցանք կատարած անձանց թվում գերակշռող մեծամասնություն են կազմել տարրական և միջնակարգ կրթությամբ անձինք, նրանց թիվը 546 է, իսկ բարձրագույն կրթություն ունեցող հանցանք կատարած անձանց թիվը կազմել է 110: Հանցագործություն կատարած անձանց սոցիալական կացության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերակա հատվածը կամ գործազուրկ էր կամ չուներ մշտական եկամուտի աղբյուր կամ աշխատանք: Ինչպես նախկին տարիներին, 2020թ. ևս պահպանվել է այն կարևոր ձեռքբերումը, որ Արցախում չկան կայուն հանցավոր խմբեր, տարբեր    հանցագործություններ կատարելու համար ձևավորված հանցակիցների խմբեր: 1281   հանցագործություններից ընդամենը 35-ն է կատարվել խմբի կողմից, որոնք միավորվել էին կոնկրետ տվյալ հանցանքը կատարելու համար:

Հետաքրքրող վիճակագրական պատկեր է ձևավորվել նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: 2020թ. արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել է և կազմել 76,6%` 2019թ. 95,3%-ի համեմատությամբ: Բացահայտման ցուցանիշի նվազման հիմնական պատճառը սեփականության, տնտեսական գործունեության և պետական իշխանության ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշի ցածր լինելն է: Առավել տխուր պատկեր է արձանագրվել խարդախության եղանակով գույքի հափշտակության դեպքերի բացահայտման ցուցանիշում: Այն կազմել է ընդամենը 13,3%, յուրացման կամ վատնման դեպքերի բացահայտման ցուցանիշը` 40%, իսկ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության 14 դեպքից 10-ը մնացել է չբացահայտված, բացահայտման տոկոսը, այդպիսով, կազմելով 9,1%:

Միևնույն ժամանակ ողջունելի է բնակարանային գողությունների դեպքերի   բացահայտման ցուցանիշի էական բարելավումը, 2019թ. համեմատությամբ այն կազմել է 85,7%` աճելով 35,7%-ով: Իհարկե, ընդհանուր կանոնն այն է, որ հանցագործության յուրաքանչյուր դեպք պարտադիր պետք է բացահայտվի, որի պոզիտիվ պարտականությունը կրում է պետությունը` ի դեմս իրավապահ մարմինների: Հանցավորության բացահայտման ցուցանիշի նվազման մասին ես նշեցի նախորդ տարվա համեմատությամբ, սակայն առհասարակ, հանցագործությունների բացահայտման տոկոսի շուրջ ես ունեմ իմ անձնական կարծիքը: Այն դեպքում, երբ հարևան երկրներում ընդհանուր հանցավորության բացահայտման միջին ցուցանիշը չի գերազանցում 60%-ը, մենք Արցախի իրավապահ մարմիններից մշտապես պահանջել, հիմա էլ շարունակում ենք ակնկալել 90 և ավելի տոկոս բացահայտում:

Հարգելի գործընկերներ, իրավապահ համակարգի մերօրյա կադրային և գիտատեխնիկական հնարավորությունների պայմաններում  բացահայտման նման ցուցանիշը օրինական ճանապարհով ապահովելը անհնարին է: Իսկ եթե ապահովվում է, ապա, համոզված եղեք,  դրանում հաստատ առկա են բազմաթիվ անօրինական դրսևորումներ, որոնք հաճախ կարող են արտահայտվել նաև խոշտանգման տեսքով: Իրավապահ համակարգի պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում բազմիցս շեշտել ենք, որ մենք պետք է հնարավորինս արագ ձևավորենք բացահայտման իրական պատկերը տեսնելու համար, թե օրինական միջոցներով հանցագործությունների բացահայտման ինչպիսի պատկեր ենք կարողանում ապահովել, որից հետո անցնել բացահայտմանը խոչընդոտող հանգամանքները վերացնելուն և դրան աջակցող պայմանները բարելավելուն: Թեև    հանցագործության բացահայտումը հռչակված է նաև որպես քրեական դատավարության օրենսդրության խնդիր, այնուհանդերձ, նույնիսկ օրենսդրական մակարդակում այս խնդրի լուծումը չի ակնկալվում ցանկացած գնով: Դրա գինը բացառապես օրինականությունն է: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր իրապես բարեփոխել իրավապահ մարմինների գործելաոճը` ձևավորելով հանցանքի բացահայտման պարտականության նկատմամբ մասնագիտական նոր ընկալում: Այն պետք է լինի մրցակցային մասնագիտական աշխատանք և ոչ թե պետության` որպես հարկադրանքի միջոցի բացարձակ կրողի գերակայության բռնի ու սանձարձակ գործադրում:

Անչափահասների հանցավորության թվում նույնպես ունենք դրական տեղաշարժ դեպի նվազում 33/40 հարաբերակցությամբ` 2019թ. համեմատությամբ: Ընդհանրացնելով անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերը` կարելի է արձանագրել, որ այն պայմանավորված է հիմնականում դեռահասների մոտ սխալ ընկալված արժեքային համակարգի, ինքնադրսևորվելու ցանկության, ծնողների և մանկավարժների կողմից երեխայի մեջ իրական ու ճիշտ արժեքներ ձևավորելուն ուղղված դաստիարակչական աշխատանքների անբավարարության հետ: Անչափահասների կողմից   հանցագործությունների կատարմանը նպաստող պայման հանդիսացել են նաև վերջիններիս ընտանիքների սոցիալ-կենցաղային ծանր պայմանները, քանի որ նրանց կատարած հանցագործությունների մեջ մեծ թիվ են կազմել շահադիտական շարժառիթով կատարվածները:

Հարգելի խորհրդարանականներ, այժմ կներկայացնեմ դատախազության սահմանադրական գործառույթների իրացման վերաբերյալ տեղեկություններ: 2020թ. դատախազության կողմից հարուցվել է 24 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են քննչական կոմիտե և Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին: Հաշվետու տարում դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչների կողմից վարույթ է ընդունվել 52 քրեական գործ, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3-ը, կարճվել` 28-ը, ընդ որում 14-ը` ոչ արդարացման հիմքով: Հատուկ քննչական բաժնում քննված քրեական գործերով վերհանված հանցագործության` պետությանը պատճառված 14 մլն դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է: Դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից ընթացքավորված 179 և հետաքննության մարմինների կողմից ընթացքավորված 1874, ընդհանուր հանրագումարը` 2053 նյութերի օրինականության նկատմամբ, որից 820-ով հարուցվել է քրեական գործ, 1045-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում 289-ի դեպքում` ոչ արդարացման հիմքով:

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 983 քրեական գործերի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ, որից 820-ով հարուցվել էր 2020թ.: Դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո քննված 983 քրեական գործերից դատարան ուղարկվել է մեղադրական եզրակացությամբ` 106-ը, 205 քրեական գործի վարույթ կարճվել էր, որից 102-ը` ոչ արդարացման հիմքերով: Պատերազմական գործողություններով պայմանավորված` բավականին մեծ քանակ քրեական գործերի նաև որոշում էր կայացվել վարույթը կասեցնելու մասին, որոնց մեծ մասը արդեն վարույթը վերսկսվել, և հիմա դրանցով իրականացվում է նախաքննություն:

Դատարան ուղարկված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերը ու քրեական գործի հարուցումը մերժված նյութերով վերհանված` պետությանը պատճառված 18 մլն դրամ գույքային վնասից վերականգնվել է 11 մլն դրամը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված 55 մլն դրամ վնասից վերականգնվել է 34 մլն դրամը:

Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 30 անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 31 միջնորդություն, որոնցից 25-ը բավարարվել է, 6-ը` մերժվել: Ընդ որում նշեմ, որ 2019թ. համեմատությամբ նվազել են և՛ ձերբակալման դեպքերը, և՛ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը: Միջնորդական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում դատարան է ներկայացվել 24 միջնորդություն, որից 8-ը` բնակարանի խուզարկության, 16-ը` հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Հիշյալ միջնորդություններից 22-ը բավարարվել, իսկ 2-ը մերժվել են: Միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է հետաքննության, նախաքննության մարմինների կողմից  թույլ տրված իրավախախտման 40 դեպք, որոնց կրկնությունը բացառելու նպատակով տվյալ մարմինների ղեկավարներին ուղարկվել են համապատասխան միջնորդություններ:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված 311 քրեական գործերից 77-ով երկարացվել է նախաքննության ժամկետը, որից 14-ը` նշանակված փորձաքննությունների ուշացման, 63-ը` քննչական և դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Թեև նախաքննության ժամկետի երկարացման դեպքերը նվազել են 77/90 հարաբերակցությամբ, այդուհանդերձ, նախաքննության ժամկետի ողջամտությունը հանդիսանում է դատախազական հսկողության կարևորագույն առարկաներից մեկը, որի ապահովման համար մենք ջանք և եռանդ չենք խնայելու: Այդ նպատակով արդեն ընթացիկ տարում մենք կատարել ենք պրակտիկ մոտեցումներ և լրջագույն փոփոխություններ, ինչը, վստահեցնում եմ, տարեվերջին ի ցույց է դնելու իր արդյունավետությունը:

2020թ. իրավապահ մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել էր 21 նյութ, որից   քրեական գործեր են հարուցվել 14-ով: Բացի հարուցված քրեական 14 գործից, նաև նշված ժամանակահատվածում վարույթ է ընդունվել 53 քրեական գործ, ընդհանուր 67 քրեական գործից ավարտվել է 25-ը, 3-ը մեղադրական եզրակացությամբ  դատարան ուղարկելով, իսկ 22-ը` քրեական գործի վարույթի կարճմամբ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատճառված վնասը կազմել  է 13 մլն դրամ, որից վերականգնվել է 6 մլն 490 հազարը: Դատախազների կողմից Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել 106 քրեական գործով` 126 անձի նկատմամբ: Ընդհանուր 126 անձից 62-ը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, ընդ որում` նրանցից 45 անձի նկատմամբ, որը կազմում է 71.2%-ը, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: 31-ը դատապարտվել է տուգանքի, 19 քրեական գործով վարույթ 24 անձի նկատմամբ կարճվել է, որից 4-ը` տուժողի հետ մեղադրյալի հետ հաշտության հիմքով, իսկ 20-ը` համաներման ակտի կիրառմամբ: Դատարանում քննված 106 քրեական գործերից 76-ով 82 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ:

Ինչպես արդեն ներկայացվեց, դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ որպես պատիժ հիմնականում ընտրվում են ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակները, որոնց թվում մեծ մաս են կազմում պայմանականորեն չկիրառվածները: Քրեական գործերով դատարանում քննված քրեական գործերով հանցագործության պատճառած նյութական վնասի չափը կազմել է 24 մլն դրամ, որից դատական քննությունն ավարտվելու դրությամբ հատուցվել է 10 մլն 631 հազար:

2020թ. քրեական գործերով դատական ակտերի դատավճիռների դեմ դատախազների կողմից բերվել է 3 վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոքներ չեն ներկայացվել: Դատավարության մյուս մասնակիցների կողմից բերվել է 8 վերաքննիչ և 2 վճռաբեկ բողոք:

Հաշվետու տարում պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել է 30 ստուգում, հայտնաբերվել է 330 իրավախախտում, և հայտնաբերված խախտումների կապակցությամբ ու դրանց կատարմանը նպաստող պայմանների ու ծնող պատճառների վերաբերյալ ներկայացվել են 11 հաղորդումներ ու միջնորդագրեր` համապատասխան պետական մարմիններին: Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ստուգումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 1 մլն 760 հազար դրամ, ինչպես նաև 2 հայց է ներկայացվել 2 մլն 520 հազար դրամ հայցապահանջով, որոնք դատարանի կողմից բավարարվել են: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 3 քրեական գործ, որոնցով բացահայտված` պետությանը պատճառված վնասը կազմել է 11 մլն դրամ, որից վերականգնվել է 3 մլն 390 հազարը:

Պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության լիազորության իրացման  շրջանակում դատախազության կողմից ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական տեսչություններում և ձերբակալված անձանց պահման վայրերում 2020թ. ընթացքում կատարվել են 538 ստուգումներ, որից 513-ը` ձերբակալվածներին պահելու վայրերում, 10-ը` քրեակատարողական հիմնարկում,  11–ը` քրեակատարողական տեսչությունում և 4-ը` Հոգեթմրաբանական դիսպանսեր փակ  բաժնետիրական ընկերությունում:

Պատիժների կիրառման և պատժի կատարման գործընթացում ծագած հարցերի լուծման նպատակով տեղի է ունեցել 124 դատական նիստ, որոնցին ևս ապահովել է դատախազի մասնակցությունը: 2020թ. որոշակի աշխատանք է տարվել նաև դատախազություն մուտքագրված դիմումները և բողոքները սահմանված ժամկետում քննարկելու, ընթացքավորելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ ստացվել է 444 դիմում` նախորդ տարվա 528 դիմումի համեմատությամբ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել, և տրվել են դրանց լուծումներ:

Հաշվետու տարում դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել նաև իր գործունեության հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ` դատախազության կայքի և զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելով դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման վերաբերյալ: Համապատասխան դատախազական ստորաբաժանումների կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացված հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի շարժընթացը պարբերաբար լուսաբանվել է դատախազության կայքում` սկսած քրեական գործի հարուցման պահից մինչև տվյալ գործով դատական ակտերի կայացումը:

Հարգելի պատգամավորներ, սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ փորձեցի ձեզ ներկայացնել դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակում 2020թ. կատարած աշխատանքները:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Ներսիսյան, հարցեր գլխավոր դատախազին: Պարոն Գալստյան, Հովհաննիսյան: Խնդրեմ, պարոն Գալստյան:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Պարոն Ներսիսյան, Դուք ասացիք, որ 90%-ից ավել բացահայտումներ կա քրեական գործերի: Իմ մոտ մի հատ ինֆորմացիա ունենք, որ կարո՞ղ է այդ քրեական գործերը, որոնք որ ենթակա չեն բացահայտման, չեն էլ գրանցվում ցուցանիշ ապահովելու համար, որը հիմք է տալիս մտածել, որ 2020թ. հունվարին 196 մլն պետական բյուջեի յուրացման մասին հաղորդում են տվել ձեզ Հաշվեքննիչ պալատից, և այդ գործը 2021թ. մարտին է գրանցվել: Ինչո՞ւ է 2020թ. հունվարից գործը դատախազությունում, բայց գրանցվում  2021թ. մարտին, ի՞նչն է պատճառը: Դրա պատասխանատուն ո՞վ է, և եթե 2021թ. մարտին գրանցվել է, այս պահին ի՞նչ ընթացքում է, և կամք ու վճռականություն կա՞ գործը մինչև վերջ հասցնելու, որվհետև ինչքան ժամանակ է անցնում, ավելի դժվար է բացահայտումը: Երկրորդ հարցս ուղղված է, այսօր Արցախի Հանրապետության նախագահը հնչեցրեց, որ պահեստազորի խուսափած զինծառայողների մասով դատախազությունում գործեր  կան, քննվում են: Իմ ունեցած տեղեկություններով` դեռ գործը չի հասել դատախազություն, և արդեն 7-8 ամիս անցել է: Ինչքա՞ն ժամանակից կսկսվի նման գործը քննելը, եթե ինֆորմացիան կա՞ արդեն այդ մարդիկ ովքեր են, որ խուսափել, և այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում այդ գործը: Երրորդ հարցս` իմ կողմից հունիսի 4-5-ին բարձրաձայնվել էր ֆինանսների նախարարության կողմից 20 մլն-ից ավել փոխանցում են կատարվել և անհիմն հետ  կանչվել նույն օրը: Ձեր կողմից ուսումնասիրություն արվե՞լ է, և եթե արվել է, ապա ի՞նչ ընթացքում է, եթե չէ, ապա ինչի՞ չեք ուսումնասիրում այդ գործը: Շնորհակալություն:

Տիգրան Ներսիսյան – Շնորհակալ եմ, պարոն Գալստյան, ուրեմն 90% բացահայտման ցուցանիշը վերաբերում էր իմ կողմից հրապարակված ոչ թե 2020թ., այլ 2019թ.: Ընդհակառակը` 2020թ. բացահայտման տոկոսը նվազել է` կազմելով 76, 6%: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին, նախ ասեմ, որ վերջին 4 ամսում տեղի ունեցած ռազմական գործողություններով պայմանավորված ընդհանուր առմամբ պարզվի, որ իրավապահ համակարգը ևս որոշակիորեն պարալիզացված է աշխատել այդ ժամանակահատվածում, և դա է պատճառը, որ վերջին 4 ամսվա ընթացքում կատարված հանցագործության դեպքերի գերակշռող մեծամասնությունը և հաղորդումների տեսքով ներկայացվել է արդեն 2021թ. և իրավապահ համակարգի կողմից դրանց, այսպես ասած, առավել ակտուալ արձագանքը եղավ հենց հաջորդող 2021թ.: Հենց դրա համար ես նշեցի, որ թեև պաշտոնական վիճակագրությունը բխում է, որ 488 դեպք է տեղի ունեցել միայն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 488 դեպք է տեղի ունեցել 2020թ., բայց սա ընդամենը արձանագրվածն է: Իրականում 2021թ., արդեն ընթացիկ տարում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, հայտնաբերել ենք և նաև հաղորդումների տեսքով ստացել ենք հանցագործությունների վերաբերյալ մի շարք տեղեկություններ, որոնք վերաբերում են ևս 2020թ. վերջին քառամսյակում կատարված իրադարձություններին: Ինչ վերաբերում է ինչ որ հանցագործության դեպքերը թաքցնելուն, որպեսզի բացահայտման տոկոսում, այսպես ասած, շատավետ արդյունք ապահովենք, ապա գոնե 2021թ.  2020թ. լիարժեք իհարկե ամբողջ գործընթացին տեղյակ չեմ, բայց գոնե 2021թ. առկա, գրանցված և ծանրաբեռնվածության ներկա վիճակը հաշվի առնելով` միանշանակ կարող ենք փաստել ու հավաստիացնել, վստահեցնում եմ ձեզ, գրանցվում են հանցագործության այն դեպքերը, որոնք ցանկացած քննչական ու դատախազական պրակտիկա ունեցող անձ գրեթե բացահայտումը կհամարի զրոյական հավանականությամբ: Այսինքն` հանցագործությունների դեպքը թաքցնելու խնդիր բացարձակապես չկա, և դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ ես` որպես գլխավոր դատախազ, միանշանակ, այսպես ասած, իրավապահ մարմիններին հատկապես բացահայտման թիվ 1 գործառույթ կրող ոստիկանական համակարգին հավաստիացրել են, որ բացահայտման տոկոսի ցածր լինելու հետ կապված որևէ խնդիր չպետք է լինի: Իրականում թիվ 1 խնդիրը պետք է լինի հանցագործության դեպքը գրանցելը: Բացահայտումը դա դրանից հետո է: Իհարկե, եթե բացահայտման հարցում ցուցաբերվում է անգործություն, սա և՛ դատախազության կողմից, և՛ ոստիկանության համակարգի ղեկավարության կողմից պետք է արձագանք ստանա, բայց ամեն դեպքում նման դեպքում երևույթ, գոնե այս դրությամբ գոյություն չունի` թաքցնելու ինչ որ պրակտիկա: Ինչ վերաբերում է Ձեր կողմից վկայակոչած գործին:

Արթուր Թովմասյան – Ինը վայրկյան է մնացել, քանի որ հնչեղություն ունեցող հարց է, կարձագանքես, հետո նորից:

Տիգրան Ներսիսյան - Ես ավարտեմ, հա՞:

Արթուր Թովմասյան – Ավարտել եք է, հիմա մի հատ արձագանքի: Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Գալստյան – Խոսքը վերաբերում է 2020թ. հունվարին դատախազության ներկայացրած հայտարարությանը, իսկ Ձեր ասած պատերազմական չորս ամիսը, այսինքն սեպտեմբերի 27-ից հետո է: Նորմալ պրակտիկա՞ է  9 ամիս գործը վերցնել և ոչ քրեական գործ հարուցել, ոչ ոչ մի բան: Խոսքը դրա մասին էր, հասկացանք այդ 4 ամիսը:

Տիգրան Ներսիսյան – Ես առհասարակ ասացի մնացած բոլոր դեպքերի հետ կապված, բայց ինչ վերաբերում է Ձեր կողմից վկայակոչած դեպքին, ապա իհարկե, դա այդքան էլ ընդունելի պրակտիկա չէ, և դա է պատճառը, որ 2021թ. իմ կողմից, այսպես ասած, պաշտոնը ստանձնելուց հետո դրա հետ կապված անմիջապես հարուցվել է քրեական գործ: Հիմա գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և վստահաբար կարող եմ փաստել, որ առաջիկայում նաև ամբողջությամբ պատճառած վնասի հատուցումը կարձանագրենք: Այդ առումով և՛ ամբողջությամբ բացահայտելու, և՛ պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնելու հարցում ոչ կամքի խնդիր, ոչ ցանկության խնդիր և ոչ էլ, այսպես ասած, օրինականությունը, օրենքի պահանջը պահպանելու խնդիր բացարձակապես չունենք:

 Նախագահի կողմից նշված` զորակոչից խուսափելու դեպքերի առնչությամբ, ամենայն հավանականությամբ, նախագահի կողմից շեշտվել է դասալքության դեպքերը, որովհետև դրանց կապակցությամբ …:

Դավիթ Գալստյան – Պահեստազորից խուսափած, կանչով չներկայացած:

Տիգրան Ներսիսյան - Զորակոչից խուսափելու դեպքերի կապակցությամբ տեղի է ունեցել քննարկում դատախազությունում այդ մասին, և զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ զինկոմիսարիատից հաղորդում չի ներկայացվել: Կան քրեական գործեր` հարուցված զինվորական դատախազության կողմից, բայց  դրանք արդեն ծառայության ներգրավված:

Դավիթ Գալստյան – Պարոն Ներսիսյան:

Արթուր Թովմասյան – Կարող է այդ հարցը կրկնել գործընկերդ:

Տիգրան Ներսիսյան – Ես կարծում եմ` պատասխանեցի:   

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն, պարոն Ներսիսյան: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:

Կարեն Հովհաննիսյան – Ես հարցը հանում եմ ընկերոջս հնչեցրած:

Արթուր Թովմասյան - Հնչեցրու դու, հնչեցրածը երեք րոպեում այն մեկ արձագանքում պատասխանի: Հիմա նորից:

Կարեն Հովհաննիսյան - Պարոն Ներսիսյան, կրկին անգամ հնչեցնում ենք, պատգամավոր Գալստյանի կողմից հարց էր բարձրացվել ֆինանսների նախարարության կողմից 20 մլն դրամից ավել փողի փոխանցման և հետագայում նույն օրվա մեջ նորից հետկանչի վերաբերյալ: Խնդրում ենք այդ հարցին պատասխանել: Քրեական գործ կա՞, թե չէ:

Արթուր Թովմասյան – Պարոն Ներսիսյան, խնդրում եմ 3 րոպեում տեղավորվել:

Տիգրան Ներսիսյան – Կտեղավորվեմ: Ուրեմն, դեպքի կապակցությամբ դատախազությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման վերաբերյալ տեղեկությունը ստանալուց հետո հենց դատախազությունը իր նախաձեռնությամբ է ստուգում իրականացրել, որպես քրեադատավարական առիթ, լրատվամիջոցներով հրապարակված տեղեկությունը: Ստուգման ընթացքում և ստուգման արդյունքներով պարզվել է, որ իրականում տեղի է ունեցել խախտում և, ըստ էության, այդ գումարը հետ է պահանջվել սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ, բայց քննության առարկա է դարձել տվյալ դեպքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցակազմի շրջանակում, փորձելու համար պարզել, թե կոկրետ ո՞րն էր եղել գումարը հետ պահանջելու շարժառիթը, նպատակը և դրդապատճառը, և դրա հիմքում պարզվել է, որ գումարը փոխանցելուց անմիջապես հետո կազմակերպության տնօրենը, որին գումարը փոխանցվել էր, ինքը իր նախաձեռնությամբ դիմել էր ֆինանսների նախարարությանը, պաշտոնապես դիմել էր և խնդրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան, գումարը հետ կանչեն: Եվ նպատակը ընդամենը ինչ-որ հնարավոր ռիսկերից կամ սխալ հետևանքներից խուսափելն էր, և ֆինանսների նախարարը հենց այդ շարժառիթով էր գումարը հետ պահանջել: Այսինքն` պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր շարժառիթների տեսանկյունից անձնական շահագրգռվածություն կամ խմբային շահից ելնելով  կամ որևէ այլ շահադիտական շարժառիթ հետապնդելու նպատակ ֆինանսների նախարարի կողմից չի եղել, և դրա մասին է վկայում նաև այն, որ ընդամենը 2 կամ 3 օր անց այդ գումարը նորից փոխանցվել է կազմակերպության բանկային հաշվին:   

Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, պարոն Ներսիսյան:

Տիգրան Ներսիսյան - Շնորհակալ եմ:

Արթուր Թովմասյան - Օրակարգային հաջորդ հարցը ԱՀ 2018-2020թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունն է, որը հիմա կներկայացնի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ տիկին Մանուշ Մինասյանը: Խնդրեմ, տիկին Մինասյան:

Մանուշ Մինասյան – Շնորհակալություն, նախ թույլ տվեք ողջունել բոլորին, ուրեմն ԱՀ Պետական վիճակագրության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանված ժամկետում ԱՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018-2020թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը, որով ներկայացվել են այդ ժամանակահատվածում 3 տարվա կտրվածքում պետական վիճակագրական աշխատանքները կատարված, սահմանված հիմնական ուղղությունները` ըստ երկրի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական բնագավառների: Ասեմ, որ հաշվետու ժամանակահատվածում նախատեսված է եղել իրականացնել 3876 վիճակագրական աշխատանքներ, ըստ տարիների հաշվետվության մեջ ներկայացված է` հաշվի առնելով նաև պարբերականությունը և կատարման ժամկետները: Բոլոր աշխատանքները կատարվել են` ծրագրով նախատեսված, բացառությամբ իհարկե 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված պետական վիճակագրական աշխատանքների` բոլորիս հասկանալի պատճառներով: Ասեմ, որ 2020թ. տարեսկզբից որոշակի խմբագրական, նաև մեթոդաբանության և հաշվետվությունների հավաքագրման, ամփոփման, մշակման հետ կապված խնդիրներ են առաջացել հենց համավարակով պայմանավորված, որը հետագայում, իհարկե, պատերազմը սրբագրել է, և ավելի վատ է եղել փաստորեն իրավիճակը: Արդյունքում մենք ունեցել ենք իհարկե որոշակի խնդիրներ հաշվետվությունների հավաքագրման, և պետք է ասեմ, որ նաև տուժել է ցուցանիշների որակը, հրապարակման որակը: Այնուամենայնիվ` ԱՀ Ազգային  վիճակագրական ծառայությունը, ինչպես բոլոր երկրներում վիճակագրական մարմինները, բոլոր ժամանակներում միշտ էլ խնդիր է ունեցել, միշտ էլ գտնվել է  վիճակագրական եռանկյունու կենտրոնում, որի կողմերը ունեն տարբեր նպատակներ, տարբեր շահեր: Նրանք են հաշվետվություն ներկայացնողները, վիճակագրական տեղեկություններ ներկայացնողները, սպառողները և միջոց հատկացվող ռեսուրսները, որոնք, որպես կանոն, խրոնիկ պակաս են լինում. բոլոր երկրներում այդպես է: Մեր երկիրը ևս բացառություն չէ, և այստեղ վիճակագրության մենեջմենթի նպատակը հենց այս հակասությունների համահարթեցումն է և հատկացված ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է` նպատակ ունենալով հնարավորինս արդիականացնել հրապարակվող տեղեկությունները, թեթևացնել ռեսպոդենտների վրա դրվող ծանրաբեռնվածությունը և, իհարկե, փորձել միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվություն տրամադրել: ԱՀ վիճակագրության պետական խորհուրդը հաշվետու ժամանկաշրջանում հրավիրել է 49 նիստ, ըստ տարիների ներկայացված է: Քննվել են, քննարկվել են 127 հարց, ընդունվել համապատասխան թվով որոշումներ, այդ թվում` նորմատիվ, անհատական և արձանագրային: Բոլոր հետազոտությունները, որոնք նախատեսված են ծրագրով, իրականցվել են: Բացառություն է կազմել համատարած հաշվառումը գյուղատնտեսական, որը նախատեսված է եղել իրականացնել 2020թ., իսկ դրան նախորդող` 2019թ. համատարած հաշվառման փորձնական փուլը, որը իրականացվել է, բայց, հաշվի առնելով համավարակը, նաև մեր կողմից առաջարկություն էր ներկայացվել այդ աշխատանքը, այդ ծրագիրը տեղափոխել, և փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ իսկապես դա ճիշտ որոշում էր, որովհետև բուն  հաշվառման պրոցեսը պետք է իրականացվեին ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում, որը, իհարկե, անհնարին կլիներ, և կստացվեր ռեսուրսների ավելորդ վատնում: Այսպիսով` մենք, մեր ծառայությունը զգալի աշխատանքներ է կատարել մեթոդաբանության կատարելագործման, ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման, տարածքային վիճակագրության զարգացման, տնտեսական գործունեության դասակարգիչների ներդրման, բիզնես վիճակագրության զարգացման մեթոդաբանության արդիականացման ուղղությամբ: Եվ այստեղ մեր հիմնական աշխատանքը դա հրապարակումներն են, որոնք հաշվետու ժամանակաշրջանում 680 անուն վիճակագրական և վերլուծական հրապարակում է: Բոլորը տեղադրվել է մեր պաշտոնական կայքում: Ավելի քան 5000 տպաքանակով նյութեր են հրապարակվել: Զգալիորեն բարելավվել են աշխատանքները նաև ռեսպոդենտների հետ: Իհարկե, եղել են նաև վարչական վարույթներ` վիճակագրական հաշվառման կարգապահության բարձրացման ուղղությամբ: Զգալի աշխատանքներ են կատարվել, շուրջ 70 համայնք է  այցելել մեր ծառայության աշխատանքային խմբերը` նպատակ ունենալով տեղերում հաշվառման դրվածքը բարելավել: Մեր կողմից կատարված բոլոր աշխատանքները ըստ տնտեսական գործունեության տեսակների, ըստ ոլորտների ներկայացվել է շուրջ 43 էջի վրա հաշվետվության, այնտեղ մանրամասն ներկայացված է: Կարծում եմ` ծանոթացել եք, և եթե հարցեր կան, պատրաստ եմ   պատասխանելու:

Արթուր Թովմասյան - Ըստ կանոնակարգի` հիմա ընդմիջում է, բայց հարցերը վերջացնենք, հետո պայմանավորվենք, Ձեր աշխատանքին: Ի՞նչ: Հարցեր կա՞: Շնորհակալություն:

Մանուշ Մինասյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, քանի որ մի մասը ընտրություններով ենք եղել զբաղված, գործ էլ չենք արել, որ ծանրաբեռնվենք, ի՞նչ անենք, շարունակե՞նք, թե մի 5 րոպե, 10 րոպե ընդմիջում տանք շարունակե՞նք: Ի՞նչ:  Շարունակե՞նք: Շարունակենք: Դեմ մարդ կա՞: Չկա:

Հաջորդ հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ Դավիթ Դադայանը: Խնդրեմ, պարոն Դադայան:

Դավիթ Դադայան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Արցախի Հանրապետության Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել: Խնդրում եմ նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Դադայան, քանի որ առաջարկություններ չեն եղել, ուստի հարցեր նաև չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պարոն Աղաջանյանը` մշտական հանձնաժողովի նախագահը:

Սևակ Աղաջանյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ ընդունված Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, զբաղեցրեք Ձեր տեղը: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք: Չկա: Այժմ քվեարկության է դրվում  Արցախի Հանրապետության Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 24, դեմ` 3, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Այժմ անցնում ենք օրակարգի երկրորդ բաժին: Ուրեմն այն բոլոր օրենքների փաթեթներում լրացումներ և փոփոխություններ կատարելն է, որ հենց սկզբի օրակարգի հարցերը ձեզ եմ ներկայացրել, նորից չընթերցեմ, այդ շարքն է, օրենքների նախագծերի փաթեթն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Սնանկության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Արցախի Հանրապետության գործող օրենսդրության համապատասխան` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման վարչական մարմնի կողմից` գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու միջոցով: Վճարման կարգադրություն արձակելով` դատարանը որոշում է ընդունում բռնագանձման մասին, որը իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Վարչական ակտի հասցեատերը տվյալ դեպքում ներգրավված չէ որոշում ընդունելու ընթացակարգում, այլ ներգրավվում է գործի քննությանը միայն վճարման կարգադրության դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու միջոցով: Վճարման կարգադրությունով վարույթում վարչական վարույթով պայմանավորված որևէ առանձնահատկություն կամ բարդություն չկա, քանի որ խնդիրը վերաբերվում է պարզ ընթացակարգերի կիրառմամբ բռնագանձման իրականացմանը: Դրանք իրենից հիմնականում ներկայացնում են տեխնիկական գործընթաց, սակայն բավականին ժամանակատար է, ինչը իր հերթին հանգեցնում է դատարանի ծանրաբեռնվածությանը:

Օրենքների նախագծերի փաթեթով ամրագրվում է, որ հանրային իրավահարաբերություններից բխող վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերն այլևս ընդատյա չեն դատարանին: Նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջը կատարել վարչական մարմնի ընդունած անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա, անմիջապես հարկադիր կատարման ծառայության կողմից, առանց դատարան դիմելու, սակայն պահպանելով վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ակտը վարչական կամ դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը: Ըստ այդմ` համապատասխան փոփոխություններ են կատարվում, նախատեսվում կատարել մի շարք օրենքներում, այդ օրենքներով ամրագրված դրույթները համապատասխանեցվում են նախագծով առաջարկվող իրավակարգավորումներին: Ամրագրվել է վարչական ակտի հարկադիր կատարման ներկայացման այդ ակտն անբողոքարկելի դառնալուց հետո երեքամսյա ժամկետը, սահմանվել են  հարկադիր կատարման ծառայություն ներկայացվելիք կատարման վերաբերյալ գրությանը ներկայացվող պարտադիր վավերապայմաննները: Նույն պարզեցված ընթացակարգն է նախատեսվել նաև Հարկերի մասին, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին և  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքներով նախատեսված դրամական պարտավորության կատարման ուշացման դեպքերի, Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին, Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին, Բնապահպանական վերահսկողության մասին և Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին օրենքներով պետական պարտավորությունների գծով գումարի մուծման ուշացման դեպքերի, Պետական տուրքի մասին օրենքով պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև տույժերի գանձման դեպքերի համար, իսկ  Սնանկության մասին օրենքով պարտապանի համար սեփական նախաձեռնությամբ սնանկ ճանաչվելու դեպքում լրացվել է նաև այն դեպքը, երբ հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հանրային իրավական դրամական պահանջների կատարման գործընթացն առավել արդյունավետ և քիչ ժամանակատար կդառնա, իսկ դատարանները կունենան աշխատանքի զգալի թեթևացում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Միրզոյանին: Չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը:

Միրզոյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պարոն Աղաջանյանը` մշտական հանձնաժողովի նախագահը:

Սևակ Աղաջանյան - Հարգելի գործընկերներ, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի նախագիծը կից օրենքների նախագծերով քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Աղաջանյանին: Չկա: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան` մտքերի փոխանակումն է: Կա՞: Չկա:

 Այժմ քվեարկության է դրվում պարոն Միրզոյանի կողմից առաջարկված օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որպես օրենք ընդունելու հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգի հաջորդ հարցն է Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Հարությունյանը:

Արտեմ Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և կառավարության անդամներ, ձեզ եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հիմնավորումը: Ոստիկանությունում ծառայության մասին օրենքով կարգավորվում են ոստիկանությունում ծառայության անցնելու, կոչումների շնորհման, ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու, կարգապահական տույժեր կիրառելու, ծառայությունից ազատելու, ոստիկանության ծառայողների ատեստավորման և ոստիկանությունում ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

         Ոստիկանությունում ծառայության մասին        օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է նշված հարաբերություններն  ավելի հստակ կարգավորելու անհրաժեշտությամբ: Օրինակ` օրենքով սահմանված չէ բարձրագույն կոչումների շնորհման ընթացակարգը, հստակ չեն կարգավորված ոստիկանությունում պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները: Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները, ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու, նախատեսված է պարտադիր ատեստավորում, պարտադիր պայման է նախատեսված անձնական համարը, սահմանված չէ անձնական գործի վարման ընթացակարգ և այլն:

         Նախագծով առաջարկվում է.

         ոստիկանության կրտսեր, ավագ, գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել Արցախի Հանրապետության ոստիկանության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի,

          սահմանել ոստիկանության բարձրագույն և ավագ գլխավոր խմբի կոչումների շնորհման ընթացակարգը,

          ոստիկանությունում ծառայություն անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկանը, հստակեցնել ծառայություն անցնելու համար նախատեսվող պահանջները,

          թափուր պաշտոնները համալրել մրցութային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները,

          ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում,

          բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմը որոշ խմբերում` ոստիկանության պետի համար՝ 63-ից դարձնել 65, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62, ավագ խմբի համար՝ 57-ը դարձնել 58, միջին խմբի համար՝ 55-ը դարձնել 58, կրտսեր խմբի համար՝ 50-ից դարձնել 55,

 օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ համապատասխանեցնել այլ օրենքներում օգտագործվող հասկացություններին,

          մի շարք այլ հարաբերություններ ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորելու համար լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության կառավարությանը և պետական կառավարման մարմնի ղեկավարին:

         Նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն նշված բոլոր հարաբերությունները:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, հարցեր պարոն Հարությունյանին: Չկա: Զբաղեցրեք Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է մշտական հանձնաժողովի նախագահը` պարոն Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի կառավարության անդամներ, գործընկերներ, Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, առաջարկում ենք նախագիծը ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Հարցեր պարոն Հայրապետյանին: Չկա: Մտքերի փոխանակությո՞ւն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ոստիկանապետ պարոն Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արտեմ Հարությունյան - Ձեզ եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման հիմնավորումը:

Ոստիկանության մասին օրենքով կարգավորվում են ոստիկանության գործունեության հետ կապված հարաբերությունները, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կիրարկմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված չեն պաշտպանության ենթակա անձանց և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգի ու պայմանների ընթացակարգերը:

ԱՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր և ընտանեական կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքում, կարգով և սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Անհրաժեշտ է տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման և հետագա օգտագործման վերաբերյալ առկա օրենսդրական բացերի վերացումը:

Գործող օրենսդրությամբ՝ հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն օրենքով դրված է նաև Արցախի Հանրապետության ոստիկանության վրա և նկատի ունենալով, որ դեպքի վայրի պահպանման կանոնները կազմակերպչաիրավական բնույթի հարաբերություններ են, ուստի դրանք պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական ակտով:

Նշված իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև մի շարք նոր ընթացակարգերի, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Նախագծով առաջարկվում է.

Օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը, որի համար նախ և առաջ անհրաժեշտ է օրենքով սահմանելու պաշտպանության ենթական անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը,

 մարդու իրավունքների պաշտպանության նպատակով  ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը կապահովվեն համապատասխանաբար տեսագրող և ձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երկրորդ անձանց փոխանցելու դեպքերը,

 հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ՝ միաժամանակ սահմանելով պարտադիր նախազգուշացնող եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահպանելու առավելագույն ժամկետները, ինչպես նաև նախատեսել տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք,

հստակեցվում է ոստիկանության` որպես հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության  կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Նախագծի  ընդունումը ոստիկանությանը հնարավորություն կտա ապահովել օրինականության բարձր մակարդակ հանցագործությունների դեմ պայքարի և հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում: Մասնավորապես, առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կհստակեցվի տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն և առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր զգուշացման պարտականությունները ու  նախազգուշացման ձևերը, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակով  լեգիտիմիություն, այսինքն՝  կհստակեցվի մասնավոր կյանքի ոլորտում ոստիկանության միջամտության սահմանները:

Բացի այդ, նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացառելու համար: Իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հա՞րց: Պետրոսյան: Ուրի՞շ: Տիկին Պետրոսյան, խնդրեմ:

Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն: Դուք նշեցիք` մարդու իրավունքները ապահովելու համար մուտքերը պետք է ապահովել տեսախցիկներով, իսկ թեքահարթակների մասին որևէ …

Արտեմ Հարությունյան -  Ո՞ւմ մասին, կներեք: 

Արևիկ Պետրոսյան – Ում ոչ, ինչի, թեքահարթակների մասին:

Արտեմ Հարությունյան -  Ինչպիսի հարթակնե՞րը:

Արևիկ Պետրոսյան – Թեքահարթակները, սայլակների համար, հաշմանդամների սայլակների համար: Դա էլ է մտնում մարդու իրավունքների շրջանակներ: Մուտքերի մասին է խոսել:  

Արտեմ Հարությունյան - Կոնկրետ այդ կարգավորումը տեխնիկական միջոցներով և սարքերով հսկողության վերաբերյալ է, իսկ Ձեր ասած հարցի քննարկումը հնարավորության սահմաններում կաշխատենք ապահովել ոստիկանության շենքի:

Արևիկ Պետրոսյան - Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, գլխադասային հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի եզրակացությունը ասեք:

Սեյրան Հայրապետյան - Հարգելի գործընկերներ, Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, խնդրում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Չկա: Մտքերի փոխանակությո՞ւն, ելույթի ցանկությո՞ւն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկությո՞ւն, պարոն Հարությունյան: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` 1:

Որոշումն ընդունված է:

Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը Կրթության մասին օրենքում փոփոխություն  կատարելու մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Լուսինե Ղարախանյանը: Խնդրեմ, տիկին Ղարախանյան:

Լուսինե Ղարախանյան - Շնորհակալություն, ուրեմն ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի, դիպլոմների ճանաչման խնդիրը աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ստացված դիմումներն ու հարցումները` խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձեռնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն և Կրթության մասին օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է` ոչ պետական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը` հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ: Օրենքի նախագծով առաջարկվում է Կրթության մասին օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ մի շարք շրջանավարտներ օրենքով ամրագրված ժամկետում չեն կարողացել ստանալ հավատարմագրված բուհի պետական նմուշի դիպլոմ: Կրթության մասին 2000թ. մարտի 15-ի օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մասում կատարվում է հետևյալ փոփոխությունը` մինչև 2016-2017 բառերը փոխարինում ենք  2023-2024 բառերով: Այդ կերպ մենք կարողանում ենք բավարարել նախարարություն մուտք գործած հայտերը, և մարդիկ, որոնք քաղաքացիական տարբեր աշխատավայրերում, խոսքը նաև բարձր պաշտոնների մասին է, ունեն խնդիրներ, խոչընդոտներ` կապված ոչ պետական նմուշի դիպլոմների հետ: Կարծում եմ` քվեարկության դեպքում, օրենքի ընդունման դեպքում մենք լուծած կլինենք 2 տասնյակից ավելի մեր քաղաքացիների խնդիրը:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Ղարախանյան:

Լուսինե Ղարախանյան - Ձեզ շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր տիկին նախարարին: Չկա:

Լուսինե Ղարախանյան - Չկա՞ն:

Արթուր Թովմասյան - Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանը:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն: Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի կողմից կատարվել է առաջարկ` մտցնել հստակություն ժամկետների հետ կապված: Հեղինակի կողմից առաջարկությունն ընդունվել է, այնուհետ հանձնաժողովում քննարկվել է արդեն լրամշակված տարբերակը, և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:  

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցեր պարոն Հարությունյանին: Չկա: Մտքերի փոխանակություն, ելույթի ցանկություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա: Եկեք հնարավորություն տանք 2 տասնյակից ավելի մեր հայրենակիցներին` այս օրենքում փոփոխություն կատարելով, որպեսզի պետական նմուշի դիպլոմներ ստանան: Չէ՞:

Այժմ քվեարկության է դրվում Կրթության մասին օրենքում   փոփոխություն կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ պարոն Պողոսյանը: Խնդրեմ, պարոն Պողոսյան:

Դավիթ Պողոսյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2026թ. հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատել կառուցապատողի հետ կնքած շինարարական կապալառու պայմանագրով կապալառու հանդիսացող անձի կողմից աշխատանքների կատարումը, ինչպես նաև անհատական բնական տների, բնակելի տների կառուցման և օտարման գործընթացը: Գործող օրենքով մինչև 2026թ. հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարումը կառուցապատողի սեփականատիրոջ կողմից ազատվում է ԱԱՀ-ից: Եթե կառուցապատողը անմիջականորեն ինքն է կառուցում և օտարում բնակարանը, ապա այդ դեպքում ամբողջ փուլը ազատված է ավելացված արժեքի հարկից: Մինչդեռ շինարարությունը կապալառու կազմակերպության միջոցով իրականացնելու դեպքում շղթայի մյուս կողմը հարկվում է ավելացված արժեքի հարկով: Շղթայի երկու կողմերին հավասարապես արտոնություն տրամադրելու դեպքում այն կապահովի ավելի բարձր արդյունավետություն, հանրապետության տարածքում բնակարանային շինարարության համար կստեղծվեն հարկման առավել բարենպաստ պայմաններ, ինչը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ ներկայումս տեղահանված անձանց համար նախատեսվում է մեծ քանակի բնակարանների և բնակելի տների կառուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Ավելացնեմ նաև, որ նույնանման փորձ կա Հայաստանի Հանրապետությունում 2002-2014թթ. Գյումրի քաղաքի վերականգնման մասին օրենքի համաձայն, Գյումրի քաղաքի վարչական տարածքում իրականացված շինարարական աշխատանքները ազատվել են   ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ նշեմ, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծային աշխատանքները, ինչպես նաև ապաստարանների ու թաքստոցների կառուցումն ու օտարումը ևս ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը ընդունվել և ներառվել է օրենքի նախագծում: Օրենքի նախագծի ընդունմամբ 2021թ. պետական բյուջեի եկամուտների և պլանային առաջադրանքներից կնվազեն մոտ 100 մլն դրամի չափով: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Պողոսյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Զբաղեցրեք Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է  մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյանը:

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և ինչպես նշեց պարոն Պողոսյանը, հանձնաժողովի անդամների կողմից եղել են առաջարկություններ` ապաստարանների, թաքստոցների կառուցումը ևս ազատել ավելացված արժեքի հարկից և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման ծավալներն են նույնպես ազատվել ավելացված արժեքի հարկից, որը ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից և ներառվել նախագծում: Հանձնաժողովը 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Չկա: Մտքերի փոխանակություն, ելույթի ցանկություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգի հաջորդ հարցն է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի   նախարարի տեղակալ պարոն Առաքելյանը: Խնդրեմ, պարոն Առաքելյան:

Վահրամ Առաքելյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացված Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի հիմնական նպատակը 2020թ. կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների խախտված կենսաթոշակային ապահովության իրավունքների վերականգնումն է, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` այն է`  Արցախի հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի   նախարարությունը կստեղծի ստաժ սահմանող հանձնաժողով` պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած համայնքներում աշխատած կամ բնակված քաղաքացիների աշխատանքային ստաժ սահմանելու համար: Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է նշված համայնքների բնակիչների և այդ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինությամբ պայմանավորված: Ստաժ սահմանող հանձնաժողովի` լիազոր մարմնի կազմում ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների դիմումներին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու հետ: Նշեմ, որ հանձնաժողովի կողմից սահմանված ստաժը հիմք կհանդիսանա բոլոր տեսակի, այդ թվում` մասնակի, երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների նշանակման և կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար: Մյուս գործընթացը, որ նախատեսվում է իրականացնել օրենքի ընդունմամբ, դա այն քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքների վերականգնումն է, որոնք նախորդ տարվա ընթացքում համավարակի և պատերազմական գործողությունների հետևանքով չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը կամ բանկային կազմակերպությանը գրավոր դիմում ներկայացնելու կամ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն և որպես հետևանք` զրկվել են հասանելիք կենսաթոշակից կամ թաղման նպաստի գումարներից: Այս նպատակով առաջարկվում է մինչև 2021թ. հոկտեմբերի 31-ը սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում դիմած անձանց կենսաթոշակային իրավունքները կվերականգնվեն լրիվությամբ: Խոսքը վերաբերում է կենսաթոշակի իրավունք ունեցող պահից, մասնավորապես, 63 տարին լրանալու օրվանից կենսաթոշակի նշանակմանը և դադարեցված կենսաթոշակի վճարումների վերսկսմանը, այդ թվում լիազորագրով և անկանխիկ եղանակով, ինչպես նաև թաղման նպաստի նշանակմանն ու վճարմանը: Օրինագծով առաջարկվում է նաև հաշմանդամ երեխա խնամող և չաշխատող ծնողներից կամ որդեգրողներից մեկի աշխատանքային ստաժում հաշվառել այդ երեխային մինչև 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը լրիվությամբ: Ներկա դրությամբ այն հաշվարկվում է առավելագույնը 10 տարի: Շնորհակալություն:   

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Առաքելյան: Հարցեր պարոն Առաքելյանին:  Չկա:

 Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է որպես գլխադասային` սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագահին: Չկա: Մտքերի փոխանակություն, ելույթի ցանկություն: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն: Չկա:

Այժմ քվեարկության է դրվում Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:

Որոշումն ընդունված է:

Եվ վերջին հարցը` պատգմավորական հայտարարություններ, խնդրում եմ գրանցվել: Չկա: Կա, պարոն Գրիգորյան: Ի՞նչ տարբերություն: Գալստյան, Գրիգորյան: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Գալստյան  - Ընդհանրապես կոռուպցիան բավականին դժվար ապացուցվող հանցագործություն է, սակայն դրա գոյության մասին կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ իշխանությունների տարբեր քողարկված, ոչ թափանցիկ, իսկ երբեմն էլ ոչ տրամաբանական գործողություններից, որտեղ երևում է իշխանությունների ակնհայտ շահը: Բազմաթիվ մեր հարցումներին կամ չկան պատասխաններ կամ պատասխանում են, որ այս կամ այն հարցը հրապարակման ենթական չէ, որը արդեն չափազանց լուրջ փաստարկ է առ այն, որ իշխանությունների մոտ բացակայում է որևէ տնտեսական հանցագործություններ բացահայտելու կամ չկատարելու քաղաքական կամքը: Սրա մասին փաստում են այն նամակները, որոնց չեն պատասխանում:

         Իշխանությունների տնտեսական կոմբինացիաները հակվածության վարկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ այժմ սկսել են իրականացվել այնպիսի մեթոդներ, որոնք նախկինում չկային:

         Հերթական գլուխգործոցը բիզնեսի վնասների աջակցության ծրագիրն է, որը դեռևս չսկսած` արդեն իսկ մեծ հանրային հնչեղություն է ստացել: Ճիշտ է, իշխանությունները հայտարարելու են, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն իրավաբանների և ոլորտի մասնագետները պնդում են, որ կան կոպիտ խախտումներ և ոչ հստակ իրականացման մեխանիզմներ: Մասնավորապես` հավատ չներշնչող փաստաթղթերի հիման վրա մսխվում է ահռելի գումարներ: Ի դեպ` նախկին կոռուպցիոն սխեմաները նույնպես օրենքի շրջանակում էին, և հենց դա է պատճառը, որ չի հաջողվում կոռուպցիոներներին քրեական մեղադրանք առաջադրել: Այս պարզ թվարկումը ցույց է տալիս, որ պատերազմից հետո իշխանությունների տնտեսական հանցագործությունների հին մեխանիզմները ոչ միայն չեն ջարդվել, այլև նորերն են ներմուծել:

         Ուստի կրկին անգամ կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել նման գործելաոճը, մտնել օրինականության դաշտ, քանզի երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ստեղծված հանձնաժողովի անդամներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի շրջանակներում, չենթարկվել որևէ իշխանական օղակի կամ անձի քմահաճույքին, չտրվել ապօրինի գործելու գոյությանը, քանզի ձեր աշխատանքը լինելու է խիստ հսկողության տակ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան, ես էլ եմ ստորագրում Ձեր այդ հայտարարության տակ: Ես լրիվ համամիտ եմ, ուղղակի պետք է պարզել այդ անձերին, լրիվ համամիտ եմ: Այդ մտավախությունը կա: Որովհետև ահագին բաներ կա: Մենք իրավունք ունենք նաև Ազգային ժողովի նիստում, պարոն Գալստյան, մենք իրավունք ունենք նաև ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այդ հանձնաժողովից բացի, երևան հանելու այդ բաները, նոր կոռուպցիոն ռիսկերը, որոնց մասին Դուք խոսեցիք: Լավ հայտարարություն էր: Պարոն Գրիգորյան: Հանեցեք: Շնորհակալություն, չէ, իրականում, մի րոպե, մի րոպե:

Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի և հերթական նստաշրջանի աշխատանքները: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված: