ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հանդիպել է «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ
03 սեպտեմբերի 2021
03 սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ: Նրանք ներկայացրել են ընդդիմությունից ունեցած իրենց ակնկալիքները, խոսել են երկրի առջև ծառացած խնդիրներից:
Շարժման համակարգող Վահրամ Գևորգյանի խոսքով անհրաժեշտ է ունենալ ազգային օրակարգ:Ժողովրդական շարժման անհրաժեշտություն են տեսնում, ազգային գաղափարախոսության շուրջ պիտի համախմբել ժողովրդին: Առաջարկում են հրաժարվել քաղաքական աստառներից, ուժերը մեկտեղել հանուն վիրավոր հայրենիքի վերականգնման:
«Արդարություն» խմբակցության անդամները ներկայացրին խորհրդարանական գործունեության շրջանակներում իրականացրած աշխատանքը և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: