ԼՈՒՐԵՐ
Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
20 օգոստոսի 2021

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական ձևաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:

Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին:

ԼՈՒՐԵՐ