Ընդունված է 2021 թվականի
օգոստոսի 6-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 2.1-ին և 3-րդ» բառերով:
Հոդված 2..Oրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետում լրացնել հետևյալ բո-վանդակությամբ 2.1-ին ենթակետ՝
«
2.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառու-ցապատման հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի` |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
բազային տուրքի հիսնապատիկի չափով |
»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետի 7-րդ ենթակետում «8-րդ և 9-րդ» բառերը փոխարինել «8-րդ, 8.1-ին և 9-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ՝
8.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքերի` |
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
:
Հոդված 5..Օրենքի 29-րդ հոդվածի հինգերորդ մասում «կետի 1-14-րդ ենթա-կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի վեցերորդ մասում «ամրակայված գույքի» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբեր-ված անշարժ գույքի» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. օգոստոսի 16
Ստեփանակերտ
ՀՕ-96-Ն