Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       օգոստոսի 6-ին

 

 

 

 

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

         Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները:

 

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

         Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները

 

1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումների վերա-բերյալ գործերով վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտակա-նությունից և տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված և մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով Արցախի Հանրապե-տության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կա-տարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 68-րդ հոդ-վածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

 

 

 

ԳԼՈՒԽ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

      2021 թ. օգոստոսի 16

      Ստեփանակերտ

      ՀՕ-95-Ն