Ընդունված է 2021 թվականի
օգոստոսի 6-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի՝
1) երկրորդ մասում՝
ա..«հաշվանցվում են» և «վերադարձվում են վճարողներին» բառերը համապա-տասխանաբար փոխարինել «հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել» և «վերադարձվել վճարողներին» բառերով,
բ. «2004 թվականի հուլիսի 1-ի» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ի» բառերով.
2) չորրորդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Սույն հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշվում է հարկային հաշվանցումների ուսումնասիրությամբ և (կամ) ստուգմամբ՝ «Հարկերի մասին» օրենքով սահմանված կարգով: ԱԱՀ-ի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշման, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով:».
3) հինգերորդ, վեցերորդ և ութերորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հոդված.3..Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. օգոստոսի 16
Ստեփանակերտ
ՀՕ-98-Ն
Հավելված
««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփո-
խություններ և լրացում կատարելու մասին» օրենքի
«Հավելված
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են`
1) Օրենքով սահմանված կարգով անցկացվող՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման միջոցով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկ-վող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահան-ման գործարքների) գծով (այսուհետ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման, այդ նպատակով հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանց-վող մնացորդների գումարների որոշման կարգը, ուսումնասիրությունների և ստուգում-ների իրականացման առանձնահատկությունները.
2) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի կողմից հարկային մարմին փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները:
2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) վերադարձվում են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարները:
3. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշ-վանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, վերադարձվում կամ հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորություն-ների դիմաց կամ հարկ վճարողի ցանկությամբ ուղղվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների հաշվանցմանը՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերա-բերյալ դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու դեպքում: Դիմումի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
4. Հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որն Արցախի Հանրա-պետության պետական բյուջե սահմանված չափից ավելի վճարված գումար է (գերավճարի մնացորդը), ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման՝ «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, գերավճարի մնացորդի մեծությունը որոշվում է հար-կային պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կար-գով մարման միջոցով:
5. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելիս որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է հարկ վճարողի դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ ԱԱՀ-ի փաստացի դեբետային մնացորդը, առանց գերավճարի մնացորդի և հարկի չհաշվանց-վող մնացորդի գումարների: Ընդ որում, հարկի չհաշվանցվող մնացորդ են համարվում այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձն անցկացվող և (կամ) նախկինում անցկացված ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ համարվել են չհիմնավորված, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետներն օրենքով սահմանված դեպքերում կասեցվել են:
6. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով անցկացված հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման (այսուհետ՝ ուսումնա-սիրություն կամ ստուգում) արդյունքներով: Հարկային մարմնի կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման իրականացման ընթացքում հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են ստուգման արդյունքներով: Հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակա-շրջանների: Ընդ որում`
1) եթե հարկ վճարողը ներկայացրել է որևէ (մեկ) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է դիմումի ներկա-յացման օրվա և այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկա-յացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշվող ԱԱՀ-ի դեբետային մնացորդներից նվազագույնը.
2)..եթե հարկ վճարողը ներկայացրել է երկու և ավելի հաշվետու ժամանակա-շրջաններում իրականացրած` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարք-ների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերա-դարձ կատարելու մասին դիմում, ապա որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանի դեբետային մնացորդ ընդունվում է սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշվող ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, իսկ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների մնացորդ՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներ-կայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշվող ԱԱՀ-ի դեբետային մնացորդը:
8. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշվող ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում այդ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:
9...Երկու և ավելի ժամանակաշրջանների համար այլ հարկային պարտավորու-թյունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելիս հաշվանցվում և (կամ) վերադարձվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված համապատասխան գումարների հանրագումարը, սակայն ոչ ավելի հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդից: Հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված գումարների հանրագումարը հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցելու դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն ըստ ժամանակաշրջանների բաշխելիս գերազանցող գումարը նվազեցվում է վերջին ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից:
10. Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկ-ված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին: Գերազանցող մեծությունը համարվում է վերագրված հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին, եթե այն հաշվի է առնվում որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշելիս (եթե այդ գումարը ներառված է հարկ վճարողի դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում):
11..ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու փաստ հայտնաբերելու դեպքերում անցկացվում է ստուգում, և հարկային մարմինն իրավասու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հաշվարկել անուղղակի եղանակներով՝ «Հարկերի մասին» օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկ-վող շրջանառությունը հավելագրելու հետևանքով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավել հաշվանցված և (կամ) ավել վերադարձված գումարը համարվում է հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված չափից ավելի հաշվանցված հարկային պարտավորության գումար, որի նկատմամբ ստուգման ակտով հաշվարկվում են օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:
12..Հարկային մարմինը պարտավոր է ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվան-ցելու և (կամ) վերադարձնելու նպատակով կազմել և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան եզրակացություն, կամ ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտի օրինակը հարկ վճարողին տրամադրելու միջոցով տեղեկացնել հաշվանցման կամ վերադարձման իրավունքը լրիվ կամ մասնակիորեն ճանաչելու մասին:
13. Ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտում մասնավորա-պես նշվում են`
1) որոշման կայացման իրավական հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել).
2) այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք հիմք են ծառայել նման որոշում ընդունելու համար:
14. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այլ հարկային պարտա-վորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները համարվում են չհիմնավորված, եթե չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները: Ընդ որում, այդ գումարները համարվում են չհիմնավորված, եթե՝
1) ԱԱՀ-ի դեբետային մնացորդն առաջացել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների դուրսգրած այնպիսի հաշվար-կային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված պահանջ-ները չեն բավարարում.
2) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է այնպիսի հարկային հաշիվներով, որոնցում արտացոլված ԱԱՀ-ի գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 431-րդ հոդվածի համաձայն, ենթակա չեն տվյալ հաշվետու ժամանակա-շրջանում հաշվանցման.
3) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է «Հարկերի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան անապրանք համարվող փաստաթղթերով.
4) ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կապված է այնպիսի գործարքների հետ, որոնք, Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, անվավեր են.
5) ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 23-րդ, 242-րդ, 26-րդ կամ 27-րդ հոդվածներով սահմանված կարգերի խախտմամբ.
6) «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 442-րդ հոդվածում նշված գործարքներին վերաբերող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների) մասով մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներով կատարվել է հաշվանցում.
7) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու արդյունքում կատարվել է օրենքով սահմանված չափից ավելի գումարի հաշվանցում.
8) հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դիմումում նշված իրացման շրջանառությունը: Այդ դեպքում որպես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով իրացման շրջանառություն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած՝ փաստաթղթերով հիմնավորված մասը:
15. Ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը չհիմնավորված համարվելու դեպքերում (սույն կարգի 14-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գործարք-ների մասով:
16..Օրենքով և իրավական ակտերով չնախատեսված գումարով հաշվանցում կա-տարելու դեպքերում (սույն կարգի 14-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գումարների մասով:
17. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման փաստը հիմք չէ այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու, ինչպես նաև հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերը չհաշվարկելու համար, եթե հարկ վճարողը սույն կարգին համապատասխան չի ներկայացրել դիմում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու մասին: Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առկայությունն արձանագրվելու (կամ հիմնավորվելու) դեպքում ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն կարգի 8-րդ կետին համապատասխան հաշվարկված գումարներով, կազմված համապատաս-խան եզրակացություններով, հաշվանցվում են հարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի այլ հարկային պարտավորությունները: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գծով նախկինում հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները և ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման ամսաթիվը:
18..ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից առանց ուսումնասի-րության կամ ստուգման չի կարող ուղղվել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման:
19. Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող հաշ-վանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
20. Եթե դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, ապա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:
21. ԱԱՀ-ի գումարների հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի սկիզբ է համարվում հարկ վճարողի դիմում ներկայացնելու ժամկետը՝ դիմումում նշված գումարի այն մասով, որով սույն կարգին համապատասխան չի մերժվել և (կամ) չի կասեցվել հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը:
22. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում մասնավորապես՝
1) ճշտվում են դիմումի ստացման օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները` համադրելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում արձանագրված և հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունները՝ կազմելով փոխադարձ ստուգման ակտ.
2) ճշտվում են հարկ վճարողի մոտ անցկացված նախորդ ուսումնասիրություններով արձանագրված այն գումարները, որոնք համարվել են չհիմնավորված և այն գումար-ները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետի ընթացքը կասեցվել է.
3) իրականացվում է օրենքով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերության (գերազանցող գումարի) ուսումնասիրություն, որի ընթացքում ճշտվում է հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկների արժա-նահավատությունը:
23. Ուսումնասիրության ժամանակ մասնավորապես ճշտվում են`
1)..ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառու-թյունը.
2)..ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված պահանջներին.
3) այնպիսի հարկային հաշիվների առկայությունը, որոնք, «Հարկերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, համարվում են անապրանք և որոնք վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 442-րդ հոդվածում նշված գործարքներին (գործունեությանը):
24. Ուսումնասիրության արդյունքներով կազմված արձանագրության կամ ստուգ-ման ակտի հիման վրա կազմվում է սահմանված ձևի համապատասխան եզրակացություն այն գումարով, որի հաշվին այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցումը և (կամ) վերադարձը չի մերժվել կամ համարվել է հիմնավորված:
25. Այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումներն իրականացվում են` պահպանելով «Հարկերի մասին» օրենքով սահմանված հարկային պարտավորու-թյունների մարման կարգը:
26. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրությունն անցկացվում է հարկ վճարողի դիմումի ստացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ ուսումնասիրություն անցկացնելու մասին հարկային մարմնի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետը): Առանձին դեպքերում Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով, եթե ուսումնասիրության 15-օրյա ժամկետն անբավարար է ներկայացված փաստաթղթերը պատշաճ կարգով ուսումնասիրելու կամ անհրաժեշտության դեպքում հարկ վճարողի հետ գործարքներ իրականացրած այլ հարկ վճարողների մոտ օրենսդրությամբ սահմանված ուսումնասիրություններ, ստուգումներ կամ այլ գործողություններ կատարելու համար:
27. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար սահմանված ժամկետները սույն կարգով և օրենքով սահմանված դեպքերում կարող են կասեցվել:
28. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`
1) օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության կամ ստուգ-ման արդյունքում պարզվել է, որ ներկայացվող փաստաթղթերում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքա-չափով հարկվող գործարքները, Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, առոչինչ են: Առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքում հաշվանցման և (կամ) վերադարձման մասին դիմումը մերժվում է միայն այդ գործարքների մասով.
3) հարկ վճարողի կողմից ներկայացված այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը, սույն կարգի 14-րդ կետի համաձայն, հիմնավորված չէ:
29..Առանձին գործարքների մասով տեղեկություններն իրականությանը չհամապա-տասխանելու կամ առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքերում հարկ վճարողի դիմումը մերժվում է այդ գործարքների մասով, իսկ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը մասնակիորեն հիմնավորված չլինելու դեպքում՝ չհիմնավորված գումարի մասով:
30. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերում նշված դեպքերում, եթե անցկացվում է ուսումնասիրություն, ապա հարկային մարմինը պարտավոր է որոշումն ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հարկ վճարողի դիմումի ստացման օրվան հաջորդող 21-րդ աշխատանքային օրը, հարկ վճարողին գրավոր տեղեկացնել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետը (ուսումնասիրության ժամկետի ընթացքը) կասեցնելու մասին՝ նշելով նման որոշում կայացնելու հիմքերը: Հարկ վճարողի կողմից նման որոշման կապակցությամբ ներկայացված գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, հարկ վճարողի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում հարկ վճարողը տեղեկացվում է:
31. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնող անձանց գործողու-թյունների բողոքարկումն իրականացվում է «Արցախի Հանրապետությունում ստուգում-ների կազմակերպման ու անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
32. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերա-բերյալ դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:»: