Ընդունված է 2005թ. մայիսի 25-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարաբերությունները:
Հոդված 2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին
օրենսդրությունը
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հարաբե-րությունները կարգավորվում են «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ-մանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհա-նուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն.
2) բարձրագույն ուսումնական հաստատություն` կրթական հաստատություն, որն իրա-կանացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր.
3) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթու-թյան (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն.
4) լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորա-կավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն.
5) ուսանող՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահման-ված կարգով ընդունված եւ բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որեւէ ծրագ-րով ուսումնառու անձ.
6) դասախոս` բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավար-ժական աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին եւ նպաստում է դրանց յուրացմանը.
7) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մաս-նագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրան-տուրայում շարունակող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպա-տակով ատենախոսություն պատրաստող անձ, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան.
8) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտու-թյունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաս-տելու համար համապատասխան կարգով ձեւակերպված անձ.
9) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավոր-ված մասնագետի որակավորում) ունեցող եւ առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտություն-ների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահ-մանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմա-կերպությանը.
10) հեռավար (դիստանցիոն) ուսուցում՝ համակարգված ուսուցման ձեւ, երբ անմիջա-կան եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ դասախոսի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով.
11) դրսեկություն (էքստեռնատ)՝ ինքնակրթությամբ եւ գիտելիքների ու կարողություն-ների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրակա-նացվող կրթության ձեւ.
12) պետական հավատարմագրում՝ պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մաս-նագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանու-թյան ճանաչում.
13) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտու-թյունների, կրթական ծրագրերի, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության եւ որակի ուսումնասիրություն, որը, կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձ-րագույն ուսումնական հաստատությունը.
14) որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության գնահատում.
15) որակի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին եւ հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության եւ բարելավման անընդհատ գործ-ընթաց.
16) ակադեմիական կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության չափման ժա-մաքանակով արտահայտվող պայմանական միավոր.
17) կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմա-կերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական եւ անհա-տական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը եւ այլն.
18) կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգ (ԿԿՓԵՀ)` համաեվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համեմատելիությունը եւ փոխանցելիությունը, դյուրացնում է ուսանողների շարժունակությունը ընդհանուր եվրոպական բարձրագույն կրթական տարածքում.
19) ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեից ֆինանսավորման, բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնադրամների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին:
Հոդված 4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության
բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) մարդու եւ քաղաքացու` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.
2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը.
3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը եւ շարունակականու-թյունը.
4) մրցութայնությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.
5) եվրոպական եւ օտարերկրյա այլ պետություններում եւ Հայաստանի Հանրապետու-թյունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը եւ դիպլոմների ճանաչելիությունն ապահո-վելը.
6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները եւ ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.
8) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար), ինչպես նաեւ հայագիտու-թյան զարգացման նպատակով մասնագիտական պատրաստումը եւ որակավորման բարձրացումը:
Հոդված 5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության
բնագավառում պետական քաղաքականության խնդիրները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնա-գիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`
1) բարձրագույն եւ հետբուհական կրթության որակի ապահովումը.
2) պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելը.
3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը եւ դրա ինտեգըրմանը նպաստելը.
4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացու-մը եւ մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագի-տական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնա-հատման եւ հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.
6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձեւից:
2. Պետությունն ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթու-թյան զարգացում հետեւյալ ձեւերով.
1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի.
2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.
3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում եւ իրականացում.
4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջնե-րին.
5) պետության պահանջներից ելնելով` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսավորում.
6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին եւ ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակու-թյուն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ եւ մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).
7) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման եւ որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձեւերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում.
8) կրթական նոր հայեցակարգերի եւ տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահո-վելու նպատակով.
9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության եւ կրթության ինտե-գըրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:
3. Պետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին երաշխավո-րում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու հնարավորու-թյուն:
Հոդված 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը,
իրավասությունը եւ ակադեմիական ազատությունները
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը`
1) իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման եւ կոլեգիալության սկզբունքներով.
2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիանե-րի եւ սովորողների ընթացիկ ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրու-թյան հարցերում.
3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրակա-նացնում է աշխատողների ընտրությունը եւ բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազ-մի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական եւ ուսումնական ստորաբաժա-նումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.
4) իրավունք ունի օրենքով եւ իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝
1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների ըն-դունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.
2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը եւ ընտրությունների անցկացու-մը.
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարա-կումը.
4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների` աշխա-տողների տեղաբաշխումը.
5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.
6) տեղական եւ միջազգային գիտակրթական եւ հետազոտական ծրագրերին մասնակ-ցությունը եւ իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.
7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.
8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում եւ այլն) իրականացումը.
9) ֆինանսների կառավարում, ներառյալ՝ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուս-ման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնա-կան հաստատության պահպանմանը եւ զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.
10) հետբուհական կրթության իրականացումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ՝ իր աշխատողների վարձատրության եւ նյութական խրախուսման կարգը եւ չափերը, սահմանում է կրթաթոշակներ:
4. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:
Պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների մասնա-գիտությունների ցանկը եւ քանակը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:
Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար: Պետական կրթաթո-շակի տրման կարգը եւ չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը:
5. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձեւավորման հարցում:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կար-գավիճակը եւ գործառույթները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կար-գով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաեւ լրացուցիչ կրթու-թյան ծրագրեր:
6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը օտարերկրյա պետությունների կրթական կառավարման համապատասխան մարմինների հետ կնքած պայմանագրերով, համաձայնագրե-րով իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, մասնագետների պատրաս-տում, վերապատրաստում եւ որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձեւերով, ինչպես նաեւ մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, օտար-երկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ստորաբաժանումներ եւ այլն:
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխա-նատու է անհատի, հասարակության եւ պետության առջեւ:
Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմ-նադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
Գ Լ Ո Ւ Խ 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 7. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության
համակարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտա-կան կրթության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.
2) լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ համապատաս-խան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպու-թյունները.
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմին-ները, ինչպես նաեւ դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները:
Հոդված 8. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական
կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն եւ հետ-բուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը.
2) եվրոպական եւ օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ հա-մեմատելիության հնարավորությունները.
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրա-կանացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.
4) օտարերկրյա պետությունների բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթու-թյան որակավորումների եւ փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չա-փորոշիչները ներառում են՝
1) ընդհանուր պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.
2) պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայ-մանների, ներառյալ՝ ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շըր-ջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավոր-ների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
3. Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիա-զորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնա-գիտական կրթությունն իրականացվում է հիմնական եւ լրացուցիչ հետեւյալ կրթական ծրագրե-րով.
1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով`
- բակալավրի,
- մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),
- դիպլոմավորված մասնագետի.
2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`
- հետազոտողի.
3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝
- վերապատրաստման,
- մասնագետների որակավորման բարձրացման:
5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում եւ հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մաս-նագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչ-ների հիման վրա:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կըր-թություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումնե-րի ուսումնական պլանները եւ դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր եւ ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:
Հոդված 9. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության
որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները եւ ձեւերը
1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ եւ (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագի-տական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:
Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`
1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում.
2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվում է նաեւ դիպլոմավորված մասնագետի որակավորումը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագի-տական կրթության` հետազոտողի որակավորման աստիճանը:
4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տեւողությունն է`
1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի, բժըշ-կական մասնագիտությունների համար՝ առնվազն 5 տարի.
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնը-վազն 5 տարի, արվեստի եւ ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնը-վազն 4 տարի.
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի, բժըշ-կական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարի.
4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարի:
5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապա-տասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շա-րունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն:
6. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձեւերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստան-ցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթու-թյուն ստանալու առկա եւ այլ ձեւերի զուգակցումը չի արգելվում:
Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձեւերով, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւերով ուսուցման կարգերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Չհավատարմագրված բուհի ուսանողները եւ շրջանավարտները կարող են դրսեկության կարգով մասնակցել հավատարմագրված բուհի ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը:
7. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հե-ռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձեւերով, որի կարգը սահմա-նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության
ավարտական փաստաթուղթը
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով.
- բակալավրի դիպլոմ,
- մագիստրոսի դիպլոմ,
- բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ,
- հետազոտողի դիպլոմ:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նը-մուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):
Հոդված 11. Բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրները
Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
1) անձի մտավոր, հոգեւոր եւ բարոյական զարգացման պահանջմունքների բավարա-րումը բարձրագույն եւ (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.
2) գիտության, կրթության, տնտեսության եւ արվեստի զարգացումը գիտամանկավար-ժական աշխատողների եւ սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազո-տական եւ կրթական գործընթացում.
3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը եւ վերապատրաստումը.
4) կրթության որակի ապահովումը եւ բարելավման համապատասխան համակարգի ներ-դըրումը.
5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության եւ հրապարակայնու-թյան ապահովումը.
6) սովորողի` ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարա-կումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը.
8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների եւ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական եւ քաղաքացիա-կան հասարակության կառավարման պայմաններում:
Հոդված 12. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները եւ
անվանումները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտա-կան կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատություն-ների հետեւյալ տեսակները.
1) համալսարան.
2) ինստիտուտ.
3) ակադեմիա.
4) կոնսերվատորիա եւ այլն:
Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործու-նեության կարգը սահմանվում է սույն եւ այլ օրենքներով£
Հոդված 13. Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, լիցենզավորումը, հավատարմագրումը
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բարձրագույն եւ հետբուհական կրթական գործունեության լիցենզավորումը`
1) բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է լիա-զորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով եւ Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր բազայի եւ ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը:
3. Պետական հավատարմագրումը`
1) պետական հավատարմագրումն իրականացնում է լիազորված մարմինը, անկախ ու-սումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից, ուսումնական հաստատության եւ դրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա.
2) բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետ-բուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում.
3) բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրա-կանացվում է ըստ ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների.
4) հավատարմագրման կարգը, չափանիշները եւ ժամկետները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
5) պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման եւ առանձին մասնագիտու-թյունների գծով շրջանավարտների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչ-ներին համապատասխանության ճանաչումը, ինչպես նաեւ նպաստելը ուսումնական հաստա-տության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը.
6) պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատու-թյան իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության եւ շրջանա-վարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջ-ներին.
7) ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագը-րումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլո-մավորված մասնագետի եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը.
9) պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը` ուսումնական հաստատության եւ դրա ուսանողների եւ երկու տարվա շրջա-նավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաեւ այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում.
10) ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր բուհի կազմում.
11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այլ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակեր-պությունների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված ու-սումնական հաստատությունները եւ դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ եւ լիցենզավորվում, հավատարմագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նա-խատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
12) բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավա-տարմագրված լինելու փաստը:
4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաեւ հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպու-թյունների կողմից իրենց չափանիշներին եւ պահանջներին բարձրագույն ուսումնական հաստա-տության գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է:
Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական
կրթություն իրականացնող կազմակերպություններում
1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բարձրագույն կրթության առաջին աստիճանում` բակալավրիատում, դիպլոմավորված մասնագետի ծրագրում անցկացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմում-ներով, օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախա-տեսված մրցութային հիմունքներով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտա-րարելու լիցենզիայի առկայության դեպքում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը եւ ներքին կանոնակարգերին, ինչպես նաեւ պետական հավա-տարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գը-րանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին:
Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք չունի ուսանողի հետ կնքած պայմանագրում կատարելու փոփոխություն:
4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մա-գիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակա-լավրիատի) գնահատականների հաշվառմամբ£
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ կրթական ծրագրերի (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի), սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտություննե-րի ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցի-կության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմա-վորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների ար-դյունքների հիման վրա, որի կարգը եւ մասնագիտությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձեւակերպումը կատարվում է գիտությունների թեկ-նածուի գիտական աստիճանի եւ դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:
Հոդված 15. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը
1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ բարձրագույն ուսումնական հաստա-տության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի եւ ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաս-տատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձ-րագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: Խորհրդի նախա-գահի եւ անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:
Խորհուրդը ձեւավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադա-սախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաեւ հիմնադրի, լիազոր-ված մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձեւավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի:
Խորհրդի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարե-կան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրու-թյունը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը ձեւավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան եւ լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման եւ կառավարման հիմնահարցերը:
Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները եւ բարձրագույն ուսումնական հաստատության համապատաս-խան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Գիտական խորհրդի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում է բարձ-րագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհըր-դում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:
Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է գիտական խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է գիտական խորհրդի որոշու-մը:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակ-ցական մարմին է, որի ձեւավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ըն-տըրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:
7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:
8. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղե-կավարի) գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:
9. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատու-թյունում մինչեւ խորհրդի ձեւավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
10. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում եւ հաստատում են հնգ-ամյա կրթական ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բար-ձըրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջո-ցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը հաստատում է խորհուրդը:
Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագ-րային փաստաթուղթն է:
Հոդված 16. Հասարակական կազմակերպությունները և միավորումներըբարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական եւ շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
Գ Լ Ո Ւ Խ 3
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 17. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները
1. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ասպիրանտները (այսու-հետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների եւ պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը եւ ուսուցման ձեւը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդ-հատել կամ շարունակել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունը, բարձ-րագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակ-ցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխա-տանքներին:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝
1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պար-տադիր եւ տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորա-բաժանումը) եւ ամբիոնը.
2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը (ուսումնական դասըն-թացների եւ մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսում-նական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձ-րագույն ուսումնական հաստատությունում՝ այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
4) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
5) անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաննե-րից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական եւ այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխա-տանքներին, գիտաժողովներին, սեմինարներին եւ սիմպոզիումներին.
6) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրաման-ներն ու կարգադրությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով.
7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակ-ված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաեւ ուսանողական վարկ.
9) ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ նոր-մատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչեւ մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահ-մանված դեպքերի.
11) ուսուցման առկա ձեւով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տեւողությամբ.
12) հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարա-նում համապատասխան տեղ.
13) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օ-տարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
14) ուսման բարձր առաջադիմության եւ գիտահետազոտական աշխատանքներին մաս-նակցելու համար ստանալու բարոյական եւ (կամ) նյութական խրախուսանք` Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության սահ-մանած կարգով:
4. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրա-գույն ուսումնական հաստատությունում:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է կատարել բարձ-րագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոն-ներով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգա-պահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը:
Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում եւ ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Հոդված 18. Ասպիրանտները, դոկտորանտները եւ հայցորդները
1. Ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյունը:
2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշ-խատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները եւ դոկտորանտները բարձ-րագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրա-կանացնող կազմակերպությունների գիտամանկավարժական եւ գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաեւ գործուղումների իրավունքից:
Հոդված 19. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական
մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների
աշխատողները
1. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու եւ դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտե-սական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ կազմի աշխատողներ:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաս-տատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան:
4. Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժա-կան աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչեւ 5 տարի ժամ-կետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավար-ժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղա-կալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մաս-նագիտական կրթություն իրականացնող կազմակերպության խորհուրդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կըր-թություն իրականացնող կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝
1) բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կըր-թություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու եւ ընտրվելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան պաշտոններում եւ կառավար-ման համապատասխան մարմիններում.
2) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մաս-նագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հար-ցերի քննարկմանը եւ լուծմանը.
3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական եւ գիտական ստորաբաժանումների, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային, բուժական եւ բարձրագույն ուսումնա-կան հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմա-կերպության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազ-մակերպության կանոնադրությանը եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.
4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
5) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մաս-նագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժան-ման ղեկավարի հրամանները եւ կարգադրությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ունենալու կազմակերպական եւ նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեության համար:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կըր-թություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝
1) ապահովել կրթական եւ գիտական գործընթացների արդյունավետությունը.
2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագի-տական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ եւ ներքին կարգապա-հական կանոններով սահմանված պահանջները.
3) սովորողների մեջ ձեւավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվե-լակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագոր-ծական ունակություններ.
5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում£
7. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ աշխատողների իրավունքներն ու պարտականություն-ները սահմանվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատան-քային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով:
Հոդված 20. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության գիտական
աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա
պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության
հաստատումը
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք-ներով եւ այդ բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա պետու-թյունների միջեւ կնքված միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնա-գրերով:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն
եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝
1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազ-մակերպումը եւ լուծարումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով.
2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չա-փորոշիչների ձեւավորման կարգի հաստատումը.
3) բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական կրթություն իրակա-նացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.
4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.
5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտա-կան կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.
6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրակա-նացվող մասնագիտությունների ցանկը.
7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելու-թյան կարգի եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը եւ հաստատու-մը.
8) ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փո-խադրելու կարգի հաստատումը.
9) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտ-ների եւ հայցորդների ձեւակերպման կարգի հաստատումը.
10) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերի հաստատումը, փոփոխությունների եւ լրացումների կատարումը.
11) հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւերով ուսու-ցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.
12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
13) պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցու-մը, դրանցում լրացումների եւ փոփոխությունների կատարումը:
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չա-փորոշիչների մշակումն ու հաստատումը.
2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.
3) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտու-րայի եւ հայցորդության ձեւակերպման կարգերի մշակումը.
4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներ-կայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
5) մասնագետների պատրաստման, աշխատողների եւ գիտամանկավարժական աշխա-տողների որակավորման բարձրացման եւ վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայա-ցումը.
6) բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործըն-թացի իրականացման կարգի հաստատումը.
7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.
8) առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի) ձեւերով ուսուցման կարգերի հաստատումը:
Լիազորված մարմինն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահ-մանված այլ իրավասություններ:
Հոդված 22. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի
ապահովումը եւ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պե-տական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթու-թյան բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետ-ների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական
կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի եւ այլ միջոց-ների արդյունավետ օգտագործմանը:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պե-տական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` լիցենզավորման եւ հավա-տարմագրման, ինչպես նաեւ որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
3. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել որակի գնահատ-ման եւ (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում եւ (կամ) հավատար-մագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաեւ որակի գնահատման ընթացիկ արդյունքները:
4. Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական մասնագիտա-կան կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատում եւ (կամ) հավա-տարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է լիազորված մարմինը£
5. Բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործ-ընթացների սկզբունքներն են գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցի-կությունը եւ հրապարակայնությունը:
Գ Լ Ո Ւ Խ 5
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն եւ հետբուհական
մասնագիտական կրթության համակարգում
1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնա-դիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգ-տագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշա-կութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիր-ները) գույքը տրամադրում է անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզի-կական եւ իրավաբանական անձանց կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը նվի-րատվության, հանգանակության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեու-թյան արդյունք համարվող մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտ-ների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին կարող են անհատույց կամ հատուցելի կար-գով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ եւ հողամասեր:
Հոդված 24. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական
մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների
ֆինանսավորումը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 25. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների
աշխատանքի վարձատրությունը
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած եւ աշխատողների աշխա-տանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որո-շում աշխատանքի վարձատրության ձեւը եւ համակարգը, լրավճարների, հավելումների, պարգեւատրումների եւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաեւ բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը` առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքա-չափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառական պարտա-կանությունների եւ աշխատանքների կատարման համար:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական, օտար-երկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատու-թյունները ինքնուրույն ձեւավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
Գ Լ Ո Ւ Խ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Անցումային դրույթներ
1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` կապված բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրման հետ, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելու-թյունն իրականացվում է միայն բակալավրի կրթական ծրագրով: Արվեստի բարձրագույն ուսում-նական հաստատություններում առանձին մասնագիտությունների գծով ուսուցում կարող է իրա-կանացվել դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով:
2. Մինչեւ 2009-2010 թվականների ուսումնական տարին գործում է նաեւ միաստիճան որակավորման համակարգ` դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ:
3. Մինչեւ 2010 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստի-ճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
4. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատությու-նում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համա-կարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բարձրագույն ուսումնական հաստատության ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:
5. Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներ-դրումը սկսվում է 2006-2007 թվականների ուսումնական տարվանից:
6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվանից:
Հոդված 27. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուն-երորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
21 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-199