«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին

 

 

 Ընդունված է 2021 թվականի

                                                                                                      օգոստոսի 6-ին

 

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի   18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածում՝

  1. 42-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
  2.  լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ կետ.

«43) «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանք-ների մատակարարումը և (կամ) ծառայությունների մատուցումը՝ Արցախի Հանրապե-տության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի      1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

      ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՆԱԽԱԳԱՀ՝                                                                     Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

    2021 թ. օգոստոսի 16

      Ստեփանակերտ

      ՀՕ-97-Ն