18 օգոստոսի 2021
18 օգոստոսի 2021
Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ:
Ողջունելով խմբակցության անդամներին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության,Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում.<< Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք>>:
Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահպանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:
Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և΄ իշխանության, և΄ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի:
ՀՅԴ խմբակցության անդամները ողջունել են նմանատիպ հանդիպումները և առաջարկել դրանք դարձնել պարբերական: