ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամների հետ
17 օգոստոսի 2021

Օգոստոսի 17-ին խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին:

ԱԺ նախագահը ողջունելով խմբակցության անդամներին՝ ներկայացրել է իր՝ որպես խորհրդարանի ղեկավարի պաշտոնական և ոչ պաշտոնական, ինչպես նաև չլուսաբանված հանդիպումների մասին տեղեկատվություն և դրանցից ակնկալված ու ստացված արդյունքները:

Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեությունը՝ որպես երկրում գործող ընդդիմադիր ուժի և ընդգծել.<<Եթե իշխանությունը իր թիկունքում չզգա ընդդիմության շունչը, ապա այն լճացում կապրի բառիս ամբողջական իմաստով>>:

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գոհունակություն է հայտնել ընդունելության համար, կիսվել խմբակցության մտահոգություններով և հույս հայտնել,որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության և կարևորության մասին, ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ակտիվացմանն առնչվող և այլ հարցեր:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խմբակցության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկելու:

ԼՈՒՐԵՐ