Ընդունված է 2021 թվականի
հունիսի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- 1․ «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
- 2-րդ կետում «լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի» բառերը փոխարինել «խնամելու ժամանակահատվածը» բառերով.
- 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.
«2.1) խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.»:
- 2․ Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործա-տուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ» բառե-րը փոխարինել «լիազոր մարմինը ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ» բառերով։
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «կարգով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հաշվի առնելով օրեն-քի 15-րդ հոդվածի 6-րդ մասը)» բառերը.
2) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-14-րդ մասեր.
«8. Եթե կենսաթոշակառուն մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ), ապա սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացվելու դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի մահվան և հուղարկավորության վայրից:
9. Մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաս-տաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացվելու դեպքում անձի կենսաթոշակը նշանակվում է՝
1) 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից.
2) 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետա-կան մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից.
3) 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից).
4) 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) զինծառայությունից արձակվելու օրվանից.
5) 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք:
10. Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է 2020 թվականի հուլիսի 1-ից, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրա-վունքը վերականգնվում է դադարեցնելու օրվանից՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ուսման մասին տեղեկանքը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայաց-վելու դեպքում:
11. Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերում նշված դեպքերում չվճարված կենսա-թոշակը վճարվում է կենսաթոշակի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:
12. Եթե անձին կենսաթոշակ վճարելը դադարեցվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին և 3-րդ կետերով սահմանված հիմքերով՝ 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա նրա կենսաթոշակի վճարումը կարող է վերսկսվել (այդ թվում՝ լիազորագրով) գրավոր դիմումը և անհրա-ժեշտ փաստաթղթերը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացվելու դեպքում:
13. Եթե անձին կենսաթոշակ վճարելը դադարեցվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադա-րեցնելու հիմքով՝ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը կարող է վերականգնվել (այդ թվում՝ լիազորագրով) կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից՝ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկա-յացվել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:
14. Սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերում նշված դեպքերում չվճարված կենսա-թոշակը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակա-հատվածի համար::
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հուլիսի 21
Ստեփանակերտ
ՀՕ-94-Ն