«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

  Ընդունված է 2021 թվականի

                                                                                                     հունիսի 30-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի նոյեմբերի 30-ի  ՀO-175 oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվա-ծով.

«Հոդված 3.1. Ոստիկանության խորհրդանիշները

 

Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը։

Դրոշի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրա նկարագրությունը հաստա-տում է Արցախի Հանրապետության նախագահը:

Զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրա նկարագրությունը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիութ-

                    յան երաշխիքները

 

Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկա-նությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցի-լական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայաց-քից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանե-լությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնա-կան կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատ-վությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելի-ության, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատու-թյունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմա-նափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:

Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառ-ները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականություն-ները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:

Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կար-գը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Մարդու իրավունք-ների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուց-ման մասին արձանագրության և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է պետական կառա-վարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավո-րություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, անձ-նական ազատությունից զրկելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում (բացա-ռությամբ օրենքով սահմանված դեպքերի), տեղյակ պահել նրանց ընտրած անձանց կամ նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպ-քում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթա-նալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարա-ծելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացա-ռությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական ան-ձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքե-րում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիութ-յունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորու-թյունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառու-թյամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատես-ված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

        «Հոդված 6. Ոստիկանության  խնդիրների  կատարմանը ոստիկանության

                  ուսումնական հաստատությունների սովորողներին, վերապատ-

                  րաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառա-

                  յողներին ներգրավելը

 

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաև վերապատրաստում անցնող անձինք՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրա-վումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «Ստեփանակերտի քաղաքային» բառերը փոխարինել «Ստեփանակերտ քաղաքի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց օրենքով սահմանված կարգով հետազոտելու կամ հոսպիտալաց-նելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.».

2) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրակա-նացվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

 

        «Հոդված 10.1. Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպա-

                       նության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույ-

                       քի պաշտպանությունն ապահովելիս

 

Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող և այլ օրենքներով պաշտ-պանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանու-թյունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝

1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտ-պանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահ-պանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակա-հրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները.

2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնել սպասվող վտանգի մասին.

3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնա-կության այլ վայր:»:

 

Հոդված 7. Օրենքի  11-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացք» բառից հետո լրացնել «, պահպանել հանցագործության դեպքի վայրը, իրականացնել հանցագործություն-ների միասնական հաշվառում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(դատարանների միջնորդությամբ)» բառերից հետո լրացնել             «` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«Ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպ-ման կարգը, ոստիկանության  պարեկապահակակետային ծառայության կանոնակար-գիրքը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

           Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը, ոստիկանության ստորաբաժա-նումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները հաստա-տում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

1) «ա» ենթակետը «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառով.

2) «գ» ենթակետի «և ուղեկցում» բառերը փոխարինել «, ուղեկցում և պահպանում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Արցախի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրու-թյունը և Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ 4-րդ կետով.

«4) ստեղծել և վարել Արցախի Հանրապետությունում շրջանառվող փաստա-թղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Արցախի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) վերնագրի «պարտքը կատարելիս» բառերը փոխարինել «կարգը պահպանե-լիս» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

«Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կար-գի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղա-դրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերա-հսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համա-պատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների քանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում ան-շարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղա-դրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ՝ ոստի-կանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստի-կանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռ-քում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում:

Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատես-ված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախա-զգուշացնել:

Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականաց-վում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:

Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպ-քում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:

Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթ օր հետո: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատաս-խան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանու-թյան պետի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`

1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործու-թյան դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.

2).անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողու-թյունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.

3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:

Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործու-թյունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկա-նության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականաց-ված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահա-կան խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացա-կայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականաց-նող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:

Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:

Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավա-խախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով` «Անհատական տվյալների մասին» օրենքով սահմանված կարգով:

Տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթա-նալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսա-նկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխ-նիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

Մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ոստիկանության ստորա-բաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերով:

Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այն-պես, որ հնարավոր լինի տեսագրել և տեսաձայնագրել ոստիկանության ստորաբաժա-նումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը:

Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված տեսագրությունները և տեսաձայնա-գրությունները ոստիկանությունում պահպանվում են ոչ ավել, քան երեք ամիս ժամ-կետով:

Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայ-նագրությունները կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:

Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված նպատակի համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահ-պանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տե-սագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկա-նության ծառայողների շրջանակը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «առողջությանը» բա-ռից հետո լրացնել «վնաս» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շա-րադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Արցախի Հանրապետության» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:

 

Հոդված..17. Ոստիկանության  վարչական շենքերի մուտքերն ու ելքերը համա-

պատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

           ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`          

                                                                                                          Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-92-Ն