«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմ-բերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերու-թյունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.>Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետու-թյան Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ երրորդ պարբերությամբ.

«Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետում «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով.

2) 1-ին մասի 31-ին կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.» բառե-րը.

3) 2-րդ մասում «, ինչպես նաև գնդապետի» բառերը փոխարինել «և գլխավոր» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհելը

 

1. Ոստիկանության պետին ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Ար-ցախի Հանրապետության նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:

Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի միջ-նորդության հիման վրա:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ ծառայողական գործունեության մասին և կոչումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ոստիկանության գլխավոր պաշտոններին համապատասխանող ոստիկա-նության կոչումը ոստիկանության գնդապետի կոչումն է, իսկ ոստիկանության ավագ պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը  ոստիկանության փոխ-գնդապետի կոչումն է:».

2) 6-րդ մասից հանել  «կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի,» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,» բառերը.

2) 2-րդ մասը «կամ դատախազության» բառերից հետո լրացնել «կամ քննչական կոմիտեի ծառայողի» բառերով.

3) 3-րդ մասում «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայաց-

                    վող պահանջները

 

 

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատու-թյան դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով նախատեսված դեպքերի).

2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզի-կական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարի-քային սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարու-թյունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմա-նում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործու-նակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշ-ները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրեն-քի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության կառավարության սահմա-նած կարգով անցնում են հոգեֆիզոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկո-հոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատա-կով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստա-թղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախա-դասությամբ՝

«Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:».

2) 6-րդ մասից հանել «փորձաշրջան անցնելու,»  բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստի-կանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանա-կումը զբաղեցրել են ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստի-կանության գլխավոր խմբի այլ պաշտոն, երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն կամ հինգ տարի՝ ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանու-թյան այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում առանձին մաս-նագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղա-քացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».

3) 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկա-նական միջին մասնագիտական կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջա-նակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.

3) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապա-տասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկա-նական նախնական մասնագիտական կամ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները:».

5) 10-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:»,

բ. երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը,

գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդա-բերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա-կուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեց-վելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին, ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայո-ղին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամա-նակավոր նշանակելով:»,

դ. հինգերորդ պարբերությունից հանել «հոդվածի տասներորդ» և «առաջին,» բա-ռերը,

ե. վեցերորդ պարբերությունից հանել «հոդվածի տասներորդ» բառերը.

6) 11-րդ մասից հանել «, ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշ-տոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

«Հոդված 14.1. Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անց-

                       կացվող մրցույթը

 

   

 

1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատար-վում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկ-շաբաթյա ժամկետում, պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայո-ղին:

3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նա-խատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստի-կանության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառա-վարությունը:

4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի,  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազ-ները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարինե-րի ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվա-ծի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարար-ված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտա-րարվում է նոր մրցույթ:

6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:».

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.

«Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայող-ների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հար-ցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայո-ղական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:».

4) 6-րդ մասի`

ա. 1-ին և 3-րդ կետերից հանել «, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել» բառերը,

բ. երկրորդ պարբերությունից հանել «, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար» բառերը,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:».

5) 10-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10..Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:».

6) 11-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

7) 13-րդ մասի`

ա. առաջին պարբերության «ատեստավորողին պաշտոնի նշանակելու իրավա-սություն ունեցող պաշտոնատար անձին» բառերն փոխարինել «պետական կառավար-ման մարմնի ղեկավարին» բառերով, իսկ «մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները» բառերը՝ «մասի 5-րդ կետին համա-պատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը

 

1. Ոստիկանության ծառայողները սահմանված կարգով ենթակա են վերապատ-րաստման պետական կառավառման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան 5 տարին մեկ անգամ:

2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշ-տոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.»:

 

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածում «Ոստիկանության ծառայողը» բառերից առաջ  լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:»:

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկա-յացնելը:»:

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից, 22-րդ հոդվածից, 48-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձ-նական գործը».

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «անձնական համար և» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գոր-ծի ձևը, վարման կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «նախածննդյան և հետծննդյան» և «երեխային խնամելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «հղիության և ծննդաբերության» և «մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) 3-րդ մասում «նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 15 օր:»:

 

Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից  հանել «10 և ավելի տոկոս» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, եռամսյա ուսումնական փորձա-շրջան անցնողը», «՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում» և «, ուսումնական փորձա-շրջանի» բառերը.

2) 1-ին մասի 1-ին կետից հանել «կամ ուսումնական փորձաշրջանը» բառերը.

3) 2-րդ մասից հանել «կամ ուսումնական փորձաշրջան անցնելու» և «կամ ուսում-նական փորձաշրջանն» բառերը.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավա-րությունը:»:

 

Հոդված 22. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 7-րդ մասում «4-րդ կամ 5-րդ կետերով նախա-տեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ,»  բառերը.

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով.

4) 2-րդ մասի 7-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ կետեր.

«8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատա-վորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:»:

 

Հոդված 24. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «աշխատավարձ» բառով, իսկ երկ-րորդ պարբերությունում «դրամական բավարարումը» բառերը` «աշխատավարձը» բառով:

 

Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «5-7-րդ» բառերը փոխարինել «6-7-րդ» բառերով, իսկ «տույժերից է» բառերից հետո լրացնել «, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում» բառերը.

2) 1-ին մասի 9-րդ կետը «մտնելու» բառից հետո լրացնել «, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու» բառերով.

3) 1-ին մասի 10-րդ կետի «նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Պետական կառավառման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաև ոստիկա-նությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:»:

 

Հոդված 26. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետից հանել «, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկա-նության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը.

2) 6-րդ կետի «ամսից» բառը փոխարինել «ամիս և» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 47. Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափա- կումները

 

1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Պաշտոնը կամ պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը

ոստիկանության պետ

60

մինչև 5 տարի

ոստիկանության պետի տեղակալ,

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ

60

մինչև 3 տարի

 

2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հանրապետության նախագահի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է պետական կառավառման մարմնի ղեկավարի կողմից:

4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբա-ղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառա-յությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատես-ված ծառայության սահմանային տարիքը, եթե ոստիկանության պետը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառա-յության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբա-ղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահ-մանափակումները.

 

Պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ

62

ոստիկանության ավագ խմբի պաշտոններ

58

ոստիկանության միջին խմբի պաշտոններ

58

ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ

55

 

6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, ծրագրավորման և տեղեկա-տվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, բժշկական բնույթի մասնա-գիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պետի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանու-թյունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:

7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 28. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «գրանցվում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայող-ները, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 29. Օրենքի 50-րդ հոդվածից հանել «ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 30. Օրենքի 54-րդ հոդվածից հանել «ու որակավորման բարձրացումն» բառերը:

 

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    

                                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅԱՆՅԱՆ

 

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-91-Ն