«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Սնանկության մասին»  2016  թվականի  նոյեմբերի  30-ի ՀՕ-29-Ն

օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի 2-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.

«2.1) սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավա-բանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:».

  1. 3-րդ մասում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» բառե-րով:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ կետով» բառերը փոխարի-նել «2-րդ և 2.1-ին կետերով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն