«Բնապահպանական եվ բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ  ԵՎ  ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՎՃԱՐՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամ-կետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   

                                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-85-Ն