«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ  ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-65-Ն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«7. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպ-քում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանուցում է վերջինիս:

8. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` Արցախի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարա-րության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    

                                                                                     Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-84-Ն