Ընդունված է 2021 թվականի
հունիսի 30-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող-ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակա-լից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանու-ցում է դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձ-ման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հար-կային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձե-լու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարա-րության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հուլիսի 21
Ստեփանակերտ
ՀՕ-83-Ն