«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

«ՀԱՐԿԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար» բառերը փոխարինել «հարկ վճարողից ժամա-նակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնել, որի մասին պատշաճ ծանուցում է վերջինիս» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն հոդվածով սահմանված կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կար-գով:».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500000  կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրա-ժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:».

4) 15-րդ մասի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում, հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Արցախի Հանրապետության արդարադա-տության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:».

5) 19-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:».

6) 50-րդ մասում «սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայցադիմում` գույքի բռնագանձման համար» բառերը փոխարինել «գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում է կայացնում» բառերով, իսկ «դատարան հայցադիմում» բառերը՝ «որոշումը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտե-րի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-82-Ն