«Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

      «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ

ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-31-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածի 2-րդ մասում  «` օրենքով սահմանված այլ եղանակներով» բառերը փոխարինել «հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «6 ամսվա» բառերը փո-խարինել «երկու ամսվա» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 88.

Դրամական պահանջների կատարման կարգը

1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա, մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողո-քարկելի դառնալը, վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Արցախի Հանրապետության արդարադատու-թյան նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառա-յություն (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն), բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները:

4. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վար-չական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամա-կան պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառ-ման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

6. Եթե վարչական մարմինը մինչև դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել կամ տարաժամկետել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտը:

7. Գրությունը ստորագրում և կնիքով (առկայության դեպքում) հաստատում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 5.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված դրամական պահանջի վերա-բերյալ վարչական ակտերը կարող են ներկայացվել հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ժամկետում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

                                                                               

 

 

 

2021 թ. հուլիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-80-Ն