«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

«ԴԱՏԱԿԱՆ  ԱԿՏԵՐԻ  ՀԱՐԿԱԴԻՐ  ԿԱՏԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 2.  1-ին հոդվածում՝

1) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղա-քացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտար-երկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացի-ություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Արցախի Հանրապետության դատարանների դատական ակ-

տերին և վարչական մարմինների անբողոքարկելի վարչական ակտերին համապա-տասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:».

2) լրացնել նոր պարբերություն.

 «Սույն օրենքը սահմանում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխին համապատասխան հանրային իրավական դրա-մական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:»:

 

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «դատական» բառը.

2) 1-ին մասի «դ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետ.

«ե) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վար-չական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող մարմինները

 

 1. Արցախի Հանրապետությունում հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարա-րության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահո-վող ծառայությունը (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն):

2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գոր-ծունեության կարգը, ինչպես նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատա-րումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապա-հովող ծառայության մասին» օրենքով և սույն օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հոդված 3.1 Հարկադիր կատարման մասին օրենսդրություն

 

1. Հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրա-պետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Հարկադիր կատարման հարցերով միջազգային պայմանագրերով կարգավո-րումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նոր-մերը: Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

 

  1. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումն է:»:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «կատարողական թեր-թը» բառերից հետո լրացնել «կամ կազմվել է վարչական ակտը» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կատարողական թերթ» բառերից հետո լրացնել «կամ վարչական մարմնից անբողոքարկելի վարչական ակտ» բառերը:

 

 Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

 

Հոդված.31.1. Հանրային իրավական դրամական պահանջի կատարման                  վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը

 

           1. «Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին»  օրենքի   88-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պահանջներին չհամապատաս-խանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձ-նում է վարչական մարմին:»:

 

 Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «ը» կետում հանել «դատական ակտերի» բառերը և վերջակետը փոխարինել միջակետով.
  2.  լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ»  կետ.

«թ) դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ հայց։»։

 

 Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա¹» կետով.

«ա¹) դիմել է անբողոքարկելի վարչական ակտ ներկայացրած մարմին՝ այն պարզա-բանելու համար.»:

 

 Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառութ-յամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, կամ «Վարչարա-րության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե¹» և «ե²» կետեր.

«ե¹) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահան-ջի հիմք հանդիսացող վարչական ակտը

 ե²) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջ-ների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.».

3) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում պահանջատերը դիմում է ներկա-յացրել կատարողական թերթը կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վա-րույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերա-բերյալ գրությունը վերադարձնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:».

  1. 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջա-տիրոջը (նրա ժառանգին) կամ անբողոքարկելի վարչական ակտը վարչական մարմնին վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը կամ անբողոքարկելի վարչական ակտը նոր կատարման ներկայացնելու համար:»:

 

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի կամ «Վարչա-րարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.».

2) «ժ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ «ժա-ժդ» կետեր.

«ժա) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հար-կադիր կատարման ուղարկելը.

ժբ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

ժգ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրեն-քի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

ժդ) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»:

 

Հոդված 14. Oրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «Կատարողական թերթով» բա-ռերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտով» բառերը:

 

 Հոդված 15. Oրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի վերջակետը փոխա-րինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ»  կետ.

«դ) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչա-կան մարմնի որոշումը կատարելու դեպքում:»:

 

Հոդված 16. Oրենքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը կամ «Վարչարարու-թյան հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը:»:

 

Հոդված 17. Oրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների՝

1) 3-րդ մասում «և կատարողական թերթի» բառերը փոխարինել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերով.

2) 4-րդ մասում «որոշումը» բառից հետո լրացնել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի պատճենը» բառերը:

 

Հոդված.18. Օրենքի 53¹-ին հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթին համա-պատասխան» բառերը փոխարինել «կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա» բառերով

 

Հոդված.19. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «Կատարողական թերթի (թերթե-րիբառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 60-րդ հոդվածում «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «դատական կարգով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

     «6.1. Եթե կատարողական վարույթը  կարճվել է սույն օրենքի  42-րդ  հոդվածի 1-ին մասի «ժա-ժգ» կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույ-թով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:».

3) 7-րդ մասում՝

     ա. 1-ին պարբերությունից հանել «դատական ակտերի» բառերը,

բ. 2-րդ և 3-րդ պարբերությունների «Դատական ակտերի հարկադիր» բառերը փո-խարինել «Հարկադիր» բառով:

 

    Հոդված 22. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում  «կատարողական թերթերի» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը:

 

   Հոդված 23. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական» բառից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական» բառերը:

 

   Հոդված 24. Օրենքի 73-րդ հոդվածի՝

1) վերնագրում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կա-տարման ենթակա ակտը» բառերով.

2) 1-ին մասում «կատարողական թերթով» բառերը փոխարինել «հարկադիր կա-տարման ենթակա ակտով» բառերով:

 

    Հոդված 25. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետում, 7-րդ հոդվածի 3-րդ պարբերու-թյունում, 28-րդ հոդվածում, 29-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 43-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածում, 53¹-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերությունում, 58-րդ հոդվածի 4-րդ մասում, 68-րդ հոդվածի 4-րդ մասի   2-րդ պարբերությունում, 69-րդ հոդվածի 3-րդ մասում «կատարողական թերթ» բառերից հետո՝ համապատասխան հոլովաձևերով, լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով:

 

   Հոդված 26. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետից, 10-րդ հոդվածի 2.1-ին մասի «քաղաքացիական օրենսգրքով» բառերից առաջ, 18-րդ, 19-րդ,  28-րդ,  37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառե-րը:

 

  Հոդված 27.  Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 2-րդ հոդվածի «ա» կետի, 10-րդ  հոդվածի 2.1-ին մասի  «քաղաքացիական  օրենսգրքով»  բառերից  առաջ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածների «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 28.  Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

 1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի «ժգ» կետը չեն տա-րածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վա-րույթների վրա:

 

 

  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը:

 

 

                ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ՝                                                                           Ա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ       

 

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-79-Ն