Արցախի Հանրապետության պետական պարգեվների եվ պատվավոր կոչումների մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       հունիսի 30-ին

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

 ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչում-ները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Արցախի Հանրապետու-թյան պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի, դեպքերի և պետական պարգևները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված.2.. Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվա-վոր կոչումների վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Արցախի Հանրապետության նախագահի հրա-մանագրով։

 

Հոդված 3.

Արցախի Հանրապետության պետական պարգևները

 

1. Արցախի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարու-թյան, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդ-ման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում  նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների ճանաչման բարձրագույն ձևն են:

2. Արցախի Հանրապետության պետական պարգևներն են Արցախի Հանրապե-տության բարձրագույն կոչումը, Արցախի Հանրապետության շքանշանները և Արցախի Հանրապետության մեդալները:

3. Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումը «Արցախի հերոս» կոչումն է։

4. Արցախի Հանրապետության շքանշաններն են «Ոսկե արծիվ» շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, Բարեկամության շքանշանը:

5. Արցախի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, «Մարտական ծառայություն» մեդալը, «Մխիթար Գոշ» մեդալը, «Վաչագան Բարեպաշտ» մեդալը, «Անանիա Շիրակացի» մե-դալը, «Երախտագիտություն» մեդալը, «Շուշիի ազատագրման համար» մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը:

 

Հոդված 4.

Արցախի Հանրապետության պատվավոր կոչումները

 

1. Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարու-թյան, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագա-վառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

2. Արցախի Հանրապետության պատվավոր կոչումներն են Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Արցախի Հանրա-պետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստա-կավոր բժշկի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր իրա-վաբանի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կո-չումը, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչու-մը, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Արցա-խի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործ-չի, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումները, Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

 

Հոդված.5...՚Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևա-տրելը, պատվավոր կոչումներ շնորհելը, պարգևատրման և շնորհման միջնորդու-թյուն ներկայացնելը

 

1. Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատ-վավոր կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը` հրապարա-կելով հրամանագրեր։

2. Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրում է պետական պարգև-ներով և շնորհում պատվավոր կոչումներ նաև պետական պարգևներով պարգևա-տրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջ-նորդությունների հիման վրա:

3. Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատ-վավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդու-թյունը ներկայացնելու կարգը, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտո-նատար անձանց ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը:

4. Արցախի Հանրապետության պետական պարգևով պարգևատրման հարցը որոշվում է պարգևատրվող անձի մատուցած ծառայությունների բնույթին ու կարևորու-թյանը համապատասխան։ Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից՝ պետական պարգևի տեսակը և նպատակահարմարությունը որոշում է Արցախի Հանրապետության նախագահը:

5. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աս-տիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

6. Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կա-տարվում է նաև հետմահու։

7. Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի և  Արցախի Հանրապե-տության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, որպես կանոն, կարող է շնորհվել համապատասխանաբար Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի և  Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհելուց ոչ պակաս, քան հինգ տարի հետո:

8. Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննար-կման նպատակով Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվում է Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվա-վոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով և սահմանվում հանձնաժողովի աշխատակարգը:

 

Հոդված 6.  Պետական պարգևներով պարգևատրվող և պատվավոր կոչումնե-րի արժանացած անձինք և մարմինները

 

1. Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության շքա-նշաններով և մեդալներով պարգևատրվում են Արցախի Հանրապետության քաղաքացիները, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի բնագավառների և այլ կոլեկտիվները, Արցախի Հանրապետության, ինչպես նաև դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորա-մասերը:

3. Արցախի Հանրապետության նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պարգևատրվել Արցախի Հանրապետության պետական պարգևներով։

4. Արցախի Հանրապետության պատվավոր կոչումները շնորհվում են Արցախի Հանրապետության գիտության, կրթության, տնտեսության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, առողջապահության, լրա-գրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների ականավոր գործիչ-ներին և կոլեկտիվներին:

 

ԳԼՈՒԽ 2

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

Հոդված 7.

«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

 

1. «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է սույն օրենքի 6-րդ հոդվա-ծի 1-ին մասով նշված անձանց:

 

ԳԼՈՒԽ 3

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

 

Հոդված 8.

«Ոսկե արծիվ» շքանշանը

 

1. «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչ-մանն արժանացած անձանց:

 

Հոդված 9.

«Մարտական խաչ» շքանշանը

 

1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:

3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.

2) Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Արցախի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետություն-ների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:  

5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.

2) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

 

Հոդված 10.

«Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը

 

1. «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը շնորհվում է Արցախի Հանրապետության պե-տական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, միջպետական հարաբերությունների ամրապնդման, Արցախի Հանրապետության հետ բարեկամու-թյուն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքնե-րի պահպանմանն ուղղված գործունեության համար:

2. «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևատրվում են պետական, քաղաքա-կան, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները և գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվները:

 

Հոդված 11.

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանը

 

1. «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը շնորհվում է Արցախի Հանրապետության գիտու-թյան, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու հոգևոր-մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

2. «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսու-թյան, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:

 

Հոդված 12.

Բարեկամության շքանշանը

 

1. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2. Բարեկամության շքանշանով պարգևատրվում են Արցախի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական և կրո-նական գործիչները:

 

 

ԳԼՈՒԽ 4

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

 

Հոդված 13.

Արիության մեդալը

 

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխա-տանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

2. Արիության մեդալով պարգևատրվում են Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային բնագավառ-ների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարա-րության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք:  

 

Հոդված 14.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը

 

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է պե-տական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառ-ներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրվում են Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

 

Հոդված 15.

«Մարտական ծառայություն» մեդալը

 

1. «Մարտական ծառայություն» մեդալը շնորհվում է մարտական առաջադրանք-ների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։

2. «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվում են Արցախի Հանրապե-տության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 16.

«Մխիթար Գոշ» մեդալը

 

1. «Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

2. «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քա-ղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավա-բանները:

 

Հոդված 17.

«Վաչագան Բարեպաշտ» մեդալը

 

1. «Վաչագան Բարեպաշտ» մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականու-թյան, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառնե-րում ունեցած ակնառու նվաճումների, առողջապահության, բժշկագիտության զարգաց-ման գործում մատուցած ծառայությունների, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

2. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները, բժշկա-գիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած անձինք, ինչպես նաև բարեգործները:

 

Հոդված 18.

«Անանիա Շիրակացի» մեդալը

 

1. «Անանիա Շիրակացի» մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտու-թյան, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակա-լի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։

2.«Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտա-րապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները։

 

Հոդված 19.

«Երախտագիտություն» մեդալը

 

1. «Երախտագիտություն» մեդալը շնորհվում է Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը նպաստող գործունեության, ինչպես նաև  պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և ար-գասաբեր աշխատանքի համար:

2. «Երախտագիտություն»  մեդալով պարգևատրվում են պետական, հասարակա-կան գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառ-ների գործիչներն ու կոլեկտիվները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 20.

«Շուշիի ազատագրման համար» մեդալը

 

1.«Շուշիի ազատագրման համար» մեդալը շնորհվում է Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրմանը մասնակցելու համար:

2.«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվում են Շուշիի ազատա-գրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջա-կան մասնակիցները, ինչպես նաև Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկա-վարները:

 

 

Հոդված 21.

«Աշխատանքային վաստակի համար» մեդալը

 

1. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպա-նության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար։

2. «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրվում են արդյունա-բերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառների գործիչները:

 

 

ԳԼՈՒԽ 5

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

 

Հոդված 22. Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվա-վոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտ-մայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղար-վեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմա-դրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:  

 

Հոդված 23. Արցախի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակա-գործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաև բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու և ծանրակշիռ վաստակի համար:

 

Հոդված 24. Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործություն-ների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

 

 

Հոդված 25. Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ունեցած ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման, ճարտարապետական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.26. ՚Արցախի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվա-վոր կոչումը

 

1.  Արցախի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարու-թյան զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կա-ռուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.27..՚՚Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհ-վում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագի-տական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցա-բերած բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպա-սարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար:

 

Հոդված.28..՚՚Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատ-վավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավա-բաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար:  

 

Հոդված 29. ՚Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվա-վոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետ-մայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղար-վեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.30..՚Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր  կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվես-տի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձր-արժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունե-ցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.31..՚Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, ար-վեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստի-արակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.32..՚Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկա-վարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագա-վառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին՝ արժեքավոր ստեղծագործություն-ների, բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.33..՚Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատ-վավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնա-գիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողութ-յունների և ակնառու վաստակի համար:

 

 

Հոդված 34. Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվա-վոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատան-քային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին՝ ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված.35...Արցախի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշ-խատողի պատվավոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` արդյունավետ տնտեսական գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիա-րակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 36.  Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումները

 

1. Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակա-վոր գործչի, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի, Արցախի Հանրա-պետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչ-ներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին՝ հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավար-ժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպ-ման գործում ունեցած վաստակի համար:

 

Հոդված 37. Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվա-վոր կոչումը

 

1. Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

 

ԳԼՈՒԽ 6

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

 

 

Հոդված 38. Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվա-վոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների և նմուշների հաս-տատումը

 

1. Արցախի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Արցախի Հանրապետության նախագահը կամ նրա լիազորած անձը։

2. Զինծառայողներին Արցախի Հանրապետության պետական պարգևները կարող են հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում:

3..Պարգևատրված անձին Արցախի Հանրապետության պետական պարգևի հետ հանձնվում է նաև համապատասխան վկայական, իսկ պատվավոր կոչումներ շնորհ-ված անձանց՝ կրծքանշան ու վկայական:

4..Պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայական-ների նմուշները, ինչպես նաև պատվավոր կոչումների վկայականի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները հաստատում է Արցախի Հանրապետության նախա-գահը:

5..Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշ-տոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ըն-կերությունները, հասարակական և այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Արցախի Հանրապետության շքանշաններին, մե-դալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին։

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը:

7. Հետմահու պարգևատրման դեպքում Արցախի Հանրապետության պետական պարգևը վկայականի հետ հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին։

 

Հոդված 39.

Արցախի Հանրապետության պետական պարգևները կրելու կարգը

 

1. Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում:

2. Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են «Ոսկե արծիվ» շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, «Մարտական ծառայություն» մեդալը, «Մխիթար Գոշ» մեդալը, «Վաչագան Բարեպաշտ» մեդալը, «Անանիա Շիրակացի» մեդալը, «Երախտագիտություն» մեդալը, «Շուշիի ազատագրման համար» մեդալը և «Աշխատանքային վաստակի համար» մեդալը:

3. Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը և Բարեկամության շքանշանը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված շքանշանները և մեդալները կրում են աջից ձախ, իսկ 3-րդ մասում նշված շքանշանները՝ ձախից աջ հաջորդականությամբ:

 

Հոդված 40. Պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչում-ների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Արցախի Հանրապետության պետական պարգևների կամ պատվավոր կոչում-ների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից։

2. Արցախի Հանրապետության «Ժողովրդական» և «Վաստակավոր» պատվավոր կոչումների համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը: «Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե թոշակա-ռու է (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք):

3. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պարտավոր են խնամքով պահպանել Արցախի Հանրապետու-թյան շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները։

4. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժա-նացած անձինք Արցախի Հանրապետության պետական պարգևից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով կամ դատական կարգով:  

5. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

6. Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Արցախի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար:

7. Եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ։

8. Արցախի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունք-ները։

9. Արցախի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի։

10. Արցախի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտա-կան պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանք-ներում, երբ շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հանգամանքներում շքանշաննե-րի, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կորստի կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգևատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե պարգևատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

12. Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի և կրծքանշանի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատաս-խան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ։

13. Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կրկնօրինակները պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց հանձնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխա-տակազմի ղեկավարը։

14. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքա-ցիները և քաղաքացիություն չունեցող անձինք Արցախի Հանրապետությունից մեկնե-լիս իրավունք ունեն դուրս տանելու Արցախի Հանրապետության շքանշանները, մեդալները և կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում:

 

Հոդված 41. Արցախի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչ-ման կրծքանշան դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելու, գնելու, վաճա-ռելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, ինչպես նաև Ար-ցախի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ պատրաստելու, կրելու, գնելու, վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը

 

1. Արգելվում է Արցախի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:

2. Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշան-ներ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Արցախի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին։

3. Արցախի Հանրապետության շքանշանի, մեդալի և պատվավոր կոչումների կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ապօրինի գործո-ղություններն առաջացնում են Արցախի Հանրապետության օրենքով սահմանված վար-չական պատասխանատվություն։

 

 

ԳԼՈՒԽ 7

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 42.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ««Երախտագի-տություն» մեդալի հիմնադրման մասին» 1996 թվականի մայիսի 6-ի ՀՕ-8, ««Արիության համար» մեդալի հիմնադրման մասին» 1996 թվականի ապրիլի 27-ի   ՀՕ-9, ««Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման  մասին» 1996 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-10, «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության պետական պարգևների մասին» 1996 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՕ-23, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» 2009 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-17-Ն օրենքները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված դեպքերում և կարգով շնորհված պարգևները պահպանում են իրենց ուժը, իսկ դրան-ցով պարգևատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

4. Արցախի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները պահպանում են իրենց ուժը:

5. ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների արժանացած Արցախի Հանրապե-տության քաղաքացիներն օգտվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

6. Անձանց և կոլեկտիվներին՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

               Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-78-Ն