Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
09 օգոստոսի 2021
09 օգոստոսի 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։
Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին:
Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբի՝ հուլիս ամսում իրագործած աշխատանքները:
Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ իրականացվող ծրագրերի հետագա շարունակականության հարցը: