«Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2011թ. սեպտեմբերի 15-ին

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մարտի 19-ի ՀՕ-41 օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:

Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» և «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:

Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածների 3-րդ կետում «12-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ հոդվածում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          

       ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

       18 հոկտեմբերի 2011թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ-45-Ն