04 օգոստոսի 2021
04 օգոստոսի 2021
Oգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենան մշտական հանձնաժողովների նիստեր` հետևյալ ժամանակացույցով.
1.Ժամը 11:00 – Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Օրակարգ
1.«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյան
2.««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարար Ժ. Միրզոյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյան
2.Ժամը 16:30- Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Օրակարգ
1.««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին »օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մ. Թանդիլյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան
2.««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին » օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Ա.Թովմասյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան
3.««Պետական տուրքի մասին»օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ս. Գալստյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան