ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին
03 օգոստոսի 2021

Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում:

Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ռուս քաղաքական գործիչների հետ 90-ականներին ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:

Խորհրդարանի նախագահը ներկայացրել է 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը, անդրադարձել հետպատերազմյան ժամանակածին օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, կյանքի կոչված աջակցության ծրագրերին:

Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և քննարկել հետագա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ