«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

Ն-1-02/35,ԱԺ-01-797,21.07.2021թ.,ՊԱՕ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 2-րդ մասում «ավտոմեքենային» բառը փոխարինել «ավտոմոբիլին» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Ավտոմեքենային» բառը փոխարինել «Ավտոմոբիլին» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 253-րդ հոդվածում`

  1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 253.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը».

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`»:

Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`»:

Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ապահովող» բառից հետո լրացնել «պահանջները կամ» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունում «տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ» բառերը փոխարինել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական օրենսգիրքի 23-րդ և 189-րդ հոդվածներում օգտագործվում է «ավտոմեքենա» հասկացությունը, մինչդեռ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում օգտագործում է «ավտոմոբիլ» հասկացությունը: Իսկ նշված օրենսգրքի 253-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար: Քրեական օրենսգիրքը քրեորեն հետապնդելի արարք չի համարում ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու առողջության ծանր կամ միջին ծանրության վնաս, անձի կամ անձանց մահ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված հարաբերությունների իրավակարգավորմամբ:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Օրենքի ընդունմամբ առաջարկվում է Քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում, 189-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «ավտոմեքենային» բառը փոխարինել «ավտոմոբիլին» բառով,        իսկ 253-րդ, 255-րդ և 258-րդ հոդվածներում առաջարկվում է օգտագործել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները» հասկացությունը, քանի որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ամրագրվում է «ավտոմոբիլ» և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում» հասկացությունները և նախատեսում անվտանգության ապահովմանն ուղղված պահանջներ:                                                                                          

 

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավական ակտերում օգնագործվող հասկացությունների միատեսակ կիրառման ապահովում:

 

4. ««Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների մասին

«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի մայիսի 15-ից տեղադրվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում (www.police.nkr.am):

 

 

 5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից:

 

6. Նախագծի նորմատիվ բնույթը

Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                           Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ     ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 23.

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը

 

1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը:

2. Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (103-107-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (111-115-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (129-րդ հոդված), բռնաբարության (136-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (137-րդ հոդված), ավազակության (181-րդ հոդված), գողության (183-րդ հոդված), կողոպուտի (182-րդ հոդված), շորթման (188-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ավտոմոբիլին կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (189-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (248-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (257-րդ հոդված), խուլիգանության (269-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (280-րդ հոդված) համար:

3. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

 

Հոդված 189.

Ավտոմեքենային Ավտոմոբիլին կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի

 

1. Ավտոմեքենային Ավտոմոբիլին կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը՝

1) խոշոր չափերի վնաս է պատճառել,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,

2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

3) կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

 

Հոդված 253.

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

Հոդված 253.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

 

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրակտորները, ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները և մեխանիկական այլ փոխադրամիջոցները:

 

 

Հոդված 255.

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը

 

1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝

1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Հոդված 258.

Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը

1. Ուղևորի, հետիոտնի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 252-րդ և 253-րդ հոդվածներով նշված անձանցից) տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                    Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«« ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: