ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 13-ին հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ «Ես կամուրջները չեմ այրում» խորագրով
16 հուլիսի 2021

Հուլիսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթի նոր նախագծի շրջանակներում պատասխանել է թղթակցի հարցադրումներին։ 

-Ար­թուր Բաբ­կե­նի, ի՞նչ է պաշ­տո­նը Ձեզ հա­մար։
 

- Ցան­կա­ցած մարդ, լի­նի պաշ­տո­նյա, թե ոչ պաշ­տո­նյա, մաս­նա­գետ, թե... ա­ռա­ջին հեր­թին պետք է ազ­նիվ լի­նի Աստ­ծու ա­ռաջ, իսկ այն մարդ­կանց, կամ մար­դուն ում վս­տա­հում է, եր­բեք չպի­տի դա­վա­ճա­նի, նույ­նը և՝ չդա­վա­ճա­նի պաշ­տո­նին։ Ա­յո մենք ա­կա­նա­տես ենք, որ ո­րոշ պաշ­տո­նյա­ներ` պաշ­տոն ստա­նա­լով, նույ­նիսկ քայլ­վածքն են փո­խում։ Այդ գայ­թակ­ղու­թյա­նը շա­տե­րը չեն դի­մա­նում, ուղ­ղա­կի պի­տի կա­րո­ղա­նաս մնալ այն­պի­սին, ինչ­պի­սին որ մինչև պաշ­տոն ստա­նալդ էիր։ Իսկ քո մա­սին խո­սել, վկա­յել կա­րող են միայն բա­րի գոր­ծերդ ու լուռ նվի­րումդ։
 

- Դուք կի­սու՞մ եք այն կար­ծի­քը, որ պաշ­տո­նը ո­րո­շա­կի բար­դույթ­ներ է բե­րում իր հետ, և եր­կար պաշ­տո­նա­վա­րող ան­ձինք, ա­ռանց պաշ­տո­նի չեն կա­րո­ղա­նում ի­րենց տե­ղը գտ­նել այս կամ այն բնա­գա­վա­ռում ու մի­ջա­վայ­րում։
 

- Եր­կար տա­րի­ներ է, ինչ ես Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տում եմ, կա­յին մար­դիկ, ո­րոնց մա­սին շատ մեծ կար­ծի­քի էի, սա­կայն պաշ­տո­նի բե­րու­մով շփ­վե­լով հիաս­թա­փու­թյուն ապ­րե­ցի։ Հա­կա­ռակն էլ կա. Մար­դիկ են ե­ղել, ո­րոնց ու­շադ­րու­թյուն չեմ դարձ­րել, բայց երբ նրանք սկ­սել են պաշ­տո­նա­վա­րել, իմ աչ­քի ա­ռաջ բաց­վել են,ուղ­ղա­կի հիաց­մունք եմ ապ­րել նրանց բա­նի­մա­ցու­թյու­նից ու մարդ­կա­յին ո­րակ­նե­րից։
 

- Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեիք ինք­ներդ Ձեզ...
 

- Ա­սեմ. ես Ազ­գա­յին ժո­ղո­վում մի շարք պաշ­տոն­ներ եմ զբա­ղեց­րել... Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րը նա­խա­րար չէ, ո­րին կա­րող ես չի­մա­ցու­թյան հա­մար հե­ռաց­նել, դու չես կա­րող ա­զատ­վել որևէ պատ­գա­մա­վո­րից, ո­րով­հետև նրանք ըն­տր­ված են ժո­ղովր­դի կող­մից։ Ժա­մա­նակ­ներ են ե­ղել, երբ ես ե­ղել եմ և՜ պատ­գա­մա­վոր, և՜ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դե­կան, կու­սակ­ցու­թյան գրա­սե­նյա­կի տնօ­րեն եմ ե­ղել, թեթև ատ­լե­տի­կա­յի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ միա­ժա­մա­նակ: Մի ա­ռի­թով նախ­կին պատ­գա­մա­վոր, ժողովրդական դերասան Ժան­նա Գալս­տյա­նին ա­սել եմ՝ դե­րա­սա­նը դու չես, ես եմ դե­րա­սա­նը ու միան­գա­մից 4 դեր եմ կա­տա­րում։ Պատ­գա­մա­վո­րը պետք է լի­նի մար­դա­մոտ, մար­դա­սեր, լսե­լու ու­նա­կու­թյան տեր, և ե­թե առ այ­սօր դժ­գո­հու­թյուն­ներ չկան, ու­րեմն ես հան­դուր­ժող եմ, իսկ իմ մնա­ցած ո­րակ­նե­րի մա­սին թող կող­քից նա­յող­ներն ա­սեն, իսկ ընդ­հան­րա­պես կար­ծում եմ, որ ես շատ բա­րի եմ։ Բա­րի եմ, բայց հան­դուր­ժող չեմ, չեմ հան­ձն­վում ոչ մի պա­րա­գա­յում, ես միշտ դի­մադ­րում եմ։
 

- Ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ ջղայ­նա­ցել ու կոպ­տել եք ձեր են­թա­կան­նե­րին, հե­տո զղ­ջա­ցել ու նե­րո­ղու­թյուն եք խնդ­րել։ Թե մտ­քում նե­րել եք, բայց այդ մա­սին չեք բարձ­րա­ձայ­նել, մտա­ծե­լով, որ դա Ձեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից ցածր է։
 

- Ժո­ղովր­դա­կան ա­ռածն ա­սում է, որ չի կա­րե­լի որ­սի ժա­մա­նակ հույ­սը դնել տկար շան վրա... Կի­սագ­րա­գետ­նե­րի վրա ես հույս չեմ դնում, մեր բո­լոր խն­դիր­ներն ա­ռա­ջա­նում են ոչ թե տգի­տու­թյու­նից, այլ կի­սագ­րա­գի­տու­թյու­նից։ Ես նաև դա­սա­խոս եմ, ու­սու­ցիչ եմ և լավ եմ տար­բե­րա­կում գրա­գե­տին՝ կի­սագ­րա­գե­տից, կի­սագ­րա­գե­տին՝ տգե­տից։ Քն­նու­թյան ժա­մա­նակ ենք, չէ՞, պար­զում լա­վա­գույն­նե­րին, դա ինձ օգ­նում է նաև քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Ար­ցախ աշ­խար­հում ոչ թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի քա­նա­կի պա­կաս կա, այլ ո­րա­կի։ Ինչ վե­րա­բե­րում է նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լուն, ա­պա ե­թե ոչ գի­տակ­ցա­բար ինչ-որ մե­կին ցավ եմ պատ­ճա­ռել, ե­թե նա ան­գամ իմ թոռ­նիկն է, ա­պա պատ­րաստ եմ ան­հա­պաղ նե­րո­ղու­թյուն խնդ­րել։ Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ինչ­քան էլ սուր հար­ցեր լի­նեն, ես ան­ձից վե­րա­նում եմ ու ան­ձի գոր­ծու­նեու­թյունն եմ քն­նա­դա­տում։
 

- Պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ Ձեզ դա­վա­ճա­նել, կամ հիաս­թա­փեց­րել են և Դուք առ այ­սօր դա մո­ռա­նալ չեք կա­րո­ղա­նում։


- Ես ու­նեմ իմ քրեա­կան օ­րենս­գիր­քը, օ­րի­նակ, ե­թե ես նե­ղա­նում եմ, կամ, ինչ­պես դուք եք ա­սում, ինձ դա­վա­ճա­նում են, իմ օ­րենս­գր­քի պա­տի­ժը 72 ժամ է, ինձ ճա­նա­չող­նե­րը գի­տեն, որ 72 ժամ ի­րենք ՙ աք­սո­րի՚ մեջ են ու ա­վե­լի լավ է 3 օր աչ­քիս չերևան։ Հե­տո ար­դեն, որ ու­զե­նամ էլ, չեմ կա­րող չնե­րել։
 

- Հա­սա­րա­կու­թյան մեջ ո՞րն է Ձեր ա­ռա­քե­լու­թյու­նը։
 

- Ես կա­մուրջ­նե­րը այ­րող մարդ չեմ, և կար­ծում եմ այ­սօր էլ նման ա­ռա­քե­լու­թյամբ եմ աչ­քի ընկ­նում, եր­բեք կա­մուրջ­նե­րը չեմ պայ­թեց­րել այն մարդ­կանց միջև, ո­րոնց հետ ար­ժեր նույ­նիսկ կա­պեր խզել։ Ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում քա­ղա­քա­կան դաշ­տում ես սա­ռույց­ներ եմ հա­լեց­րել` ոչ միայն ինձ հետ մարդ­կանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլև այ­լոց բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Մեր ա­ռաջ­նորդ­նե­րին միշտ ա­սում եմ. ինչ էլ լի­նի, բարևի հա­մար միշտ պետք է տեղ թող­նել։ Շատ հեշտ է կա­մուր­ջը պայ­թեց­նե­լը և շատ դժ­վար այն շի­նե­լը, դրա հա­մար եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վում։
 

- Ձեր ո՞ր մարդ­կա­յին հատ­կա­նիշն եք ա­ռա­վե­լու­թյուն հա­մա­րում, և ո­րը` թե­րու­թյուն։
 

- Բա­րու­թյու­նը իմ գլ­խա­վոր թե­րու­թյունն է... ԱԺ մի քա­նի գու­մար­ման պատ­գա­մա­վոր, իմ լավ ըն­կեր Հո­վիկ Ջի­վա­նյանն ա­սում է՝ քո բա­րու­թյու­նը եր­բեմն այն­քան է անց­նում կար­միր գի­ծը, որ չա­րիք է դառ­նում։ Իսկ ա­ռա­վե­լու­թյուն­նե­րիս մա­սին թող ինձ ճա­նա­չող­ներն ա­սեն։ Աշ­խա­տող մար­դը չի կա­րող թե­րություններ չու­նե­նալ, թե­կուզ ան­մեղ թե­րու­թյուն­ներ։ Գի­տակց­ված թե­րացումներին վատ եմ վե­րա­բե­րում, իսկ չգի­տակց­վա­ծը բո­լո­րի հա­մար էլ նե­րե­լի է։ Միշտ նող­կա­ցել եմ եր­կու ձեռ­քով բարևող­նե­րից, կեղծ ժպ­տա­ցող­նե­րից, լավ եմ ըն­դու­նում ա­ռողջ քն­նա­դա­տու­թյու­նը, սի­րում եմ բա­նա­վի­ճել, բայց տա­նել չեմ կա­րո­ղա­նում ա­նի­մաստ վե­ճե­րը։

- Ըն­տա­նի­քը…

- Ըն­տա­նի­քը իմ կյան­քում... Այն ես կբա­ժա­նեի եր­կու մա­սի, ա­ռա­ջի­նը՝ 1986թ., երբ ես ա­մուս­նա­ցա, մինչև 2011թ. հու­նի­սի 4 և 2011թ. հու­նի­սի 4-ից առ այ­սօր։ Աս­պի­րան­տա­կան տա­րի­ներ, հե­տո քա­ղա­քա­կա­նու­թյուն, այն­պես է ստաց­վել, որ ըն­տա­նի­քիս շատ քիչ ժա­մա­նակ եմ հատ­կաց­րել, ին­չի հա­մար այ­սօր ցավ եմ ապ­րում։ Երբ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան եմ տվել որ­դի­ներս 9-ը և 10-ը տա­րե­կան էին և սկ­սե­ցի ակ­տիվ շփ­վել նրանց հետ, տե­սա, որ նրանք մորն ա­սում են՝ Ար­թուր Թով­մա­սյա­նը տանն է, կամ տուն է ե­կել, ես ստիպ­ված էի նրանց հաս­կաց­նել, որ Ար­թուր Թով­մա­սյանն ի­րենց հայրն է, որն իր պար­տա­կա­նու­թյու­նը չի կա­տա­րում զբաղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով։ Ինչ վե­րա­բեր­վում է 2011թ. հու­նի­սի 4-ին, ա­պա այդ օ­րը ես պա­պիկ դար­ձա, ծն­վեց Ար­թուր Թով­մա­սյան կրտ­սե­րը։ Այդ օր­վան ես շատ էի սպա­սել և փոք­րիկ Ար­թու­րիկն ինձ ա­վե­լի շատ կա­պեց ըն­տա­նի­քիս հետ։ Հի­մա թոռ­նիկ­ներս ե­րեքն են և իմ քիչ ա­զատ ժա­մա­նա­կը նվի­րում եմ նրանց։ Ըն­տա­նի­քում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն եմ վե­րա­պա­հում իմ տիկ­նո­ջը, ո­րը լուռ ու մունջ տա­րել է Ար­թուր Թով­մա­սյա­նի կին լի­նե­լու դժ­վա­րու­թյու­նը, հատ­կա­պես մինչև 2011 թվա­կա­նը։ Իմ բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են նրա՝ ըն­տա­նի­քին նվիր­վա­ծու­թյամբ, ու ինձ սա­տար­մամբ, չլի­ներ նրա ա­ջակ­ցու­թյու­նը, ինձ հա­մար, մեղմ ա­սած, դժ­վար կլի­ներ։
 

- Հայ­րե­նի­քի ու հայ­րե­նա­սի­րու­թյան Ձեր բա­նաձևը։
 

- Հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լը պարտք է, հայ­րե­նիք պաշտ­պա­նե­լը` մաս­նա­գի­տու­թյուն... Իմ բա­ռա­պա­շա­րում վա­ղուց հայ­րե­նա­սի­րու­թյուն բա­ռը չկա, ես այն փո­խա­րի­նել եմ հայ­րե­նա­պաշ­տու­թյամբ։ Այս պա­հի դրու­թյամբ ինչ­քան մարդ է ապ­րում Ար­ցա­խում, ինձ հա­մար նրանք բո­լորն էլ հայ­րե­նա­պաշտ­ներ են։ Իսկ հայ­րե­նա­սեր­ներն այն ար­ցախ­ցի­ներն են, ո­րոնք գտն­վում են Ար­ցա­խի սահ­ման­նե­րից դուրս, բայց Ար­ցա­խը չեն մո­ռա­նում և ի­րենց ներդ­րում­նե­րով ու բա­րե­գոր­ծու­թյամբ ձեռք են հասց­նում, օգ­նում ու սա­տար կանգ­նում։ Ողջ հա­յու­թյունն է կորց­րել Ար­ցա­խի ե­րեք քա­ռոր­դը, ա­մեն օր ես հան­դի­պում եմ մարդ­կանց, ո­րոնք ինձ ա­սում են թե ին­չե?ր են կորց­րել, իսկ ես նրանց ա­սում եմ՝ ես հայ­րե­նիք եմ կորց­րել, որ­տեղ քո այ­գի­ներն են ու մենք միա­սին հայ­րե­նիք ենք կորց­րել։ Մենք պա­տե­րազ­մա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել ենք ըն­տա­նի­քով, եր­կու որ­դի­նե­րով, եղ­բայր­նե­րով ո­րոնք բո­լորն էլ ա­ռաջ­նագ­ծում էին... 13 օր իմ ա­վագ որ­դուց ոչ մի տե­ղե­կու­թյուն չու­նեի, բայց իմ գոր­ծըն­կեր պատ­գա­մա­վոր­նե­րը չեն զգա­ցել թե ինչ ապ­րում­նե­րի մեջ եմ ե­ղել ես։ Նո­յեմ­բե­րի 10-ին, չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյու­նից մեկ օր անց, կինս զան­գեց, թե մե­քե­նան ու­ղար­կիր գա­լիս ենք, իմ պա­տաս­խա­նը հետևյալն էր՝ ոչ մի մե­քե­նա, ինչ­պես ժո­ղո­վուր­դը գա­լիս է, դուք էլ այդ­պես ե­կեք։ Մայրս Ստե­փա­նա­կեր­տից տար­հան­վել էր նո­յեմ­բե­րի 7-ին, այն էլ մի կերպ, չէր ու­զում գնալ։ Նո­յեմ­բեր ամ­սին ես ԱԺ ոչ մի նիստ չգու­մա­րե­ցի, ո­րով­հետև այն օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը, ո­րոնք ԱԺ-ում էին, ոչ մե­կը նոր ի­րո­ղու­թյա­նը չէր հա­մա­պա­տաս­խա­նում։ 44-օ­րյա դժոխ­քից հե­տո մենք հայ­տն­վել ենք խա­վա­րի մեջ, իսկ խա­վա­րին միշտ հա­ջոր­դում է լույ­սը։
 

- Դուք լա՞վ գի­տեք Ձեր տոհ­մա­ծա­ռի պատ­մու­թյու­նը, ո՞ր­տե­ղից են սե­րում Ձեր ար­մատ­նե­րը։
 

- Ճար­տար, Խնու­շի­նակ, Ստե­փա­նա­կերտ, Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­լի­ղու­լի բնա­կա­վայր, ա­հա թե որ­տե­ղից են սե­րում իմ ար­մատ­նե­րը... Ինձ որ­դեգ­րել է հո­րա­քույրս, ես 2 հայր ու 2 մայր եմ ու­նե­ցել, ես միշտ ա­սում եմ Աստ­ված շռայլ է գտն­վել իմ հան­դեպ, 4 ծնող­նե­րի սի­րով ու հո­գա­ծու­թյամբ եմ ե­ղել շր­ջա­պատ­ված, նրան­ցից յու­րա­քան­չյուրն իմ կյան­քում իր տեղն ու դերն է ու­նե­ցել։
 

- Աշ­խա­տան­քից զատ ին­չո՞վ եք զբաղ­վում, ի՞նչ նա­խա­սի­րու­թյուն­ներ ու­նեք, ո­րոնք ամ­բողջ կյան­քում Ձեր ու­ղե­կիցն են։
 

- Ես մեծ ըն­կե­րա­կան շր­ջա­պատ ու­նեմ... Միշտ էլ սի­րել ու սի­րում եմ ըն­կեր­նե­րիս հետ հա­վաք­վել մի բա­ժակ թե­յի, սուր­ճի, կամ մի գա­վաթ գի­նու շուրջ։ Ես ըն­կեր­նե­րիս շր­ջա­պա­տում ինձ հար­մա­րա­վետ եմ զգում։ Ինձ հա­մար սր­բու­թյուն­ներ են հայ­րե­նիքս, իմ գեր­դաս­տա­նը, ըն­կեր­ներս, ո­րոնց հետ ա­ղու­հաց եմ կի­սում։ Սի­րում եմ մեր ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րը, դա­սա­կանն էլ իմ հո­գուն հա­րա­զատ է, սա­կայն ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի հա­մար ուղ­ղա­կի գժ­վում եմ։ Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րի մեր քե­ֆե­րի ժա­մա­նակ միշտ «Անդ­րա­նիկ» ու «Ղարս» էինք եր­գում ըն­կեր­նե­րով միա­բան։ Շատ եմ սի­րում թատ­րո­նը, մեր ջա­հել օ­րե­րի թատ­րո­նը, երբ տոմ­սի հա­մար հերթ էինք կանգ­նում, նույն ներ­կա­յա­ցու­մը 3-4 ան­գամ դի­տե­լու էինք գնում։ Սի­րում եմ ֆուտ­բոլ խա­ղալ ու դի­տելն եմ սի­րում։ Ես այն­պի­սին եմ, ինչ­պի­սին է իմ ժո­ղովր­դի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Մար­տին Լյու­թերն ա­սում է. «Բո­լորն էլ կա­րող են հզոր լի­նել, ե­թե ցան­կա­նում են ծա­ռա­յել ժո­ղովր­դին»..
Ես էլ ծա­ռա­յում եմ ժո­ղովր­դիս ու փոր­ձում հզոր լի­նել։

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ