«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                               հունիսի 30-ին

 

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի  18-ի  ՀՕ-43 օրենքի  15-րդ հոդվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և (կամ) թաքստոցներ կառուցա-պատող և (կամ) սեփականատեր և (կամ) կառուցապատողի և (կամ) սեփականատիրոջ հետ կնքված նախագծային աշխատանքների և (կամ) շինարարական կապալի պայմանա-գրերով կապալառու հանդիսացող անձի կողմից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցի-ոնալ) կամ ստորաբաժանված շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարան-ների և թաքստոցների նախագծային փաստաթղթերի մշակումը, կառուցումը և (կամ) օտարումը:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շեն-քեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և (կամ) թաքստոցներ կառուցա-պատող և (կամ) սեփականատեր և (կամ) կառուցապատողի և (կամ) սեփականատիրոջ հետ կնքված նախագծային աշխատանքների և (կամ)  շինարարական կապալի պայմա-նագրերով կապալառու հանդիսացող անձի  կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մշակված նախագծային փաստաթղթերի, կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակա-ռույց)) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների և (կամ) թաքստոցների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարումը (հանձնումը) ազատվում է ավելաց-ված արժեքի հարկից, իսկ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը սույն օրենքով ազատվող գործարքներին վերաբերող` հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները ենթակա են Օրենքով սահմանված կարգով վերաձևակերպման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին հաշվետու ժամանակաշրջանում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                

 

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-77-Ն