«Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2005թ. հոկտեմբերի 19-ին

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետի «Բանկային,» բառը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների,» բառերով, իսկ «ստեղծման» բառից հետո ավե-լացնել «, վերակազմակերպման, լուծարման» բառերը:

 

Հոդված 2.  Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղա-բաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որևէ մեկի միևնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահ-մանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից:»:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ`

«բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կա-պիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական ար-ժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխան-ցելով կանոնադրական կապիտալ:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի երկրորդ մասը «վճարումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ըն-կերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակա-սելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի,» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ`

«6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժ-նետերերին որևէ հատուցման:»:

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի «2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ կետով և «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մա-սին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 6 . Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի «է» և «ը» ենթակետերում «ապա նաև» բառերը փոխարինել «ապա» բառով:

 

Հոդված 7 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


3 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-226