29 հունիսի 2021
29 հունիսի 2021
Հունիսի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները:
Քննարկվել են հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:
Լիագումար նիստի քննարկմանն են ներկայացվում ՝
Օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկված է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցը:
Լիագումար նիստի քննարկման են ներկայացվում նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,« «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նիստի օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորական հայտարարություններ: