ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2021Թ. ՄԱՅԻՍԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2 - ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Գագիկ Բաղունց - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք մայիսի 27-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 31 պատգամավոր, հարգելի պատճառներով 2 պատգամավորներ բացակայում են: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրամադրենք Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ:
Արթուր Թովմասյան - Պարոն Բաղունց, Ազգային ժողովի և նստաշրջանի օրակարգը և նիստի օրակարգը ես ձեզ կփոխանցեմ, հիմա դուք կներկայացնեք: 2020թ. մայիսի 21-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը: Մեկ տարուց մի քիչ ավելի է` մենք միասին աշխատում ենք, անց ենք կացրել և լավ օրեր, և վատ օրեր: Ես հաշվետվության կարգով ձեզ կասեմ, բայց նստաշրջանի փակման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահը կասի ինչքան օրենքներ ենք ընդունել մեկ տարվա մեր կատարած աշխատանքների արդյունքում, իհարկե ես կխոսեմ հանդիպումների մասով, այնտեղ ավելի մանրամասն կներկայացվի: Եթե հիշում եք, հենց առաջին նիստից հետո ես կոչ արեցի հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում աշխատենք, այս առումով հանդիպումներ ունեցա ոչ միայն խորհրդարան մտած ուժերի հետ, այլև նաև արտախորհրդարանական ուժերի, ինչու չէ նաև 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցած նախագահի թեկնածուների հետ: Իհարկե, սկզբում ոչ բոլորն են հանդիպել, բայց իմ կարծիքով արդեն փակվել է, նրանից հետո, ասենք պատերազմից հետո այն արտախորհրդարանական ուժերը, որոնց հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, նաև մենք հանդիպումներ ենք ունեցել այդ մարդկանց հետ: Ամեն մի Ազգային ժողովի նախագահ ունի իր ձեռագիրը, որը ոչ թե տարբերվում է մյուս նախագահներից, այլ, ես կասեի, մյուսի կատարած աշխատանքի օրգանական շարունակությունն է: Ինչպես էի ես տեսնում խորհրդարանի աշխատանքները հետևյալն է, որ մենք ձեզ հետ միասին պատրաստվում էինք ստեղծել Ազգային ժողովում երիտասարդական խորհրդարան, այն առումով, որ մեր երիտասարդները հետագա գումարումների ժամանակ ավելի պատրաստ մտնեն խորհրդարան և հենց առաջին օրը չծանոթանան Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի հետ, կամ ինչու չէ` նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքներին և պարտականություններին և այդ ընթացքում մեզ հաջողվեց Կիպրոսի հետ բարեկամական խումբ ստեղծել, այդ մասով ես քիչ հետո ավելի ընդլայնված կասեմ, բայց առաջին քայլերը, որոնք արդեն մենք հստակություն էինք մտցրել մինչև սեպտեմբերի 25-ը, դա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ նոր համաձայնագրի ստորագրումն էր, որը փաստացի կնշանակեր Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, կմնար ըստ այդ համաձայնագրի, որը ես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ համաձայնացրել էի, պատերազմը վերսկսվելու դեպքում կմնար ընդամենը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ քվեարկություն: Եվ Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի հետ արդեն աշխատանքները ավարտված էին, համաձայնություն կար Gities -ի հետ այդ շրջանակի հանձնաժողովի նախագահի հետ` տարեկան 2 նիստ գումարել` մեկը Փարիզում, մեկը` Ստեփանակերտում: Իսկ Հայաստանի Հանրապետության հետ դուք գիտեք, որ Արցախ-Հայաստան բարեկամական խումբը տարեկան ունենում է 2 նիստ` մեկը քաղաք Ստեփանակերտում, մեկը` քաղաք Երևանում: Հերթական նիստը պետք է կայանար Ստեփանակերտում, այդ մասին բարձրաձայնել է նաև ՀՅԴ առաջնորդը: Մենք փոխանցել ենք ՀՀ մեր գործընկերներին և նրանք ցանկություն են հայտնել, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների են գնում, այդ նիստը չկայանա, որը ես փոխանցել եմ խմբակցության ղեկավարներին: Կարծում եմ` խմբակցության ղեկավարներն էլ տեղյակ են պահել մյուս բոլոր պատգամավորներին: Իհարկե ստեղծվել էր նաև Հայաստան-Կանադա բարեկամական շրջանակը: 2020թ. սեպտեմբերի 25-ին սա նույնպես աննախադեպ էր, որովհետև Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, հանձհաժողովի նախագահները, խմբակցության ղեկավարները Արցախի նորօրյա պատմության մեջ ոչ մի անգամ բոլորը միասին Հ Հ Ազգային ժողով չեն գնացել, չեն գործուղվել: Սա նաև կասեի, որ ճանաչողական այց էր այն պատգամավորների համար, որոնք առաջին անգամ են մտել խորհրդարան: Ես համոզված եմ, սա իմ խորին համոզմունքն է, որ մեր պատգամավորները էական աճ կունենան քաղաքական առումով` շփվելով ոչ միայն հայաստանյան մեր գործընկերների հետ` տարբեր խմբակցությունների հետ, այլև լինելով արտերկրներում, որովհետև ես էլ եմ եղել երիտասարդ պատգամավոր և արտասահմանյան հենց առաջին գործուղումից հետո աշխարհայացք է ձևավորվում և աշխարհին դու նայում ես արդեն ուրիշ աչքերով, և այդ փորձը շատ կարևոր է ապագա քաղաքական գործիչ դառնալու համար: Այդ մասով էլ էի ես մտածում: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ: Տեղի ունեցավ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ ռազմական դրության մասին, որտեղ հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության նախագահը: Հոկտեմբերի 12-ին, անցյալում ունենալով դառը փորձ, մենք ձեզ հետ միասին փոփոխություն կատարեցինք «Պաշտպանության մասին» օրենքում, այսինքն` աշխարհազորին բերեցինք իրավական դաշտ: Դուք բոլորդ քաջատեղյակ եք, որ ադրբեջանա- արցախյան առաջին պատերազմի ժամանակ բազմաթիվ մեր զոհված հայրենակիցներ չեն օգտվում զոհված ազատամարտիկի կարգավիճակից, որովհետև ներգրավված չէին Պաշտպանության բանակի շարքերում, բայց իրենց պարտականություններն էին կատարում հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Մենք բազմաթիվ հայտարարություններով հանդես եկանք, և ես ուզում եմ այս բարձր ամբիոնից բոլոր խմբակցություններին շնորհակալություն հայտնել, որ ամբողջ պատերազմի ընթացքում դուք ինձ լիազորեցիք բոլոր խմբակցությունների անունից հայտարարություններ տարածելու: Եվ նորից առաջին անգամ Արցախի խորհրդարանի պատմության մեջ այդ հայտարարությունները մենք տարածեցինք ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով:
Պատերազմի 44 օրը, որ բացարձակ մեծամասնությունը գտնվում էր Արցախի խորհրդարանում, համարում եմ 44 տարիներ մեր կյանքից: Հոկտեմբերի 18-ից սկսվեց դժոխքը: Եթե հիշում եք հոկտեմբերի 18-ին այն պատգամավորները, այն խմբակցության ղեկավարները, ովքեր գտնվում էին ԱԺ-ում, ես հայտարարեցի, որ ՀՀ-ին այլևս Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չէ: Դեռ ավելին, նաև ՀՀ մեր հայրենակիցները: Սեպտեմբերի 27-ից մինչև Հոկտեմբերի 18-ը ամեն առավոտ ժամը 8-ին մենք ԱԺ-ում հանդիպում էինք ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Մի քանի օր այդ հանդիպումները չկայացավ, բայց դրանք այն օրերն էին, երբ որ զինվոր նախագահը գտնվում էր Թալիշում, Մարտակերտում և Հադրութում: Եթե Թալիշի և Մարտակերտի ուղղությամբ նախագահի կոչին ընդառաջեցին մեր զինվորականները` իրենց զենքը ցած չդրին, ապա Հադրութում դա չհաջողվեց: Նոյեմբերի 8-ին մենք հանդիպել ենք ձեզ հետ և ես ասել եմ, որ չենք լքելու ԱԺ, բայց դուք որոշեք, ձեր ներքին ձայնը ինչ ասում է, այնպես էլ արեք: Նոյեմբերի 9-ին քաղաքում մնացել էին մինչև 200 մարդ: Նոյեմբեր 9-ին կամ ապրել հայրենիքի համար, կամ մեռնել հայրենիքի համար, հավաստիացնում եմ ձեզ, որ նույնն էր: Ամենուրեք նայում էինք կյանքի և մահվան աչքերին: Արցախի մայրաքաղաքը պետք է պաշտպանեին Ստեփանակերտում մնացած մեր հայրենակիցներից մոտ 500 հոգի, որոնք գտնվում էին վերևի մասում: Սա է իրականությունը: Ինչ եղավ նոյեմբերի 10-ից հետո` այդ չարաբաստիկ հայտարարությունից հետո: Իհարկե, ԱԺ-ը, ֆորսմաժորային իրավիճակից հետո այնքան, ինչքան հնարավոր է, պետք է շարունակեր իր աշխատանքը, բայց չկար մի օրենքի նախագիծ (մոտ 40 օրենքի նախագծեր էին գտնվում այդ ժամանակ ԱԺ-ում), որ համապատասխաներ իրողությանը: Եվ, երևի, ես հպարտ եմ նաև այդ որոշման համար, թեկուզ մեծ մասը ինձ չի հասկացել, որ նոյեմբերում մենք ԱԺ հերթական նիստ չենք գումարել: Ի՞նչ պիտի անեինք: Մենք պիտի այնպիսի օրենքի նախագծեր ընդունեինք, որոնք համապատասխանեին և նոր իրողությանը, և արցախյան հոդգար լիներ այդ օրենքի նախագծերին: Ի՞նչ պիտի անենք, որտեղի՞ց պիտի սկսենք: Հանրապետության նախագահի հետ, մեր ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի հետ, տնտեսագետների հետ պետք է հարկային նոր փաթեթ ընդունեինք: Պետք է արտոնություն տայինք մեր հայրենակիցներին և սպառողական վարկերի մասով, և վարկերի մասով, և բիզնես ծրագրերի մասով, ինչու չէ, նաև հանդիպելով ՀՀ Արցախի օպերատիվ շտաբում նաև մեր բռնի տեղահանված հայրենակիցների հետ, նաև իրենց առաջարկներից նոր ծրագրեր անելով: Եվ մեզ դա հաջողվեց: Լավ է, վատ է, ես ձեզ հիմա ասում եմ, եթե մենք չերկարաձգենք 68 000 դրամները, գոնե բռնի տեղահանվածների մասով, ապա մենք շատ անմխիթար վիճակ ենք ունենալու: Ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, կարծում եմ, ձեզ հետ այս հարցերը բարձրացվել են: Երեկ ես հանդիպել եմ ԱՀ նախագահի հետ: Եվ արագաչափերի տուգանքների հարցով բազմաթիվ մեր հայրենակիցներ դիմել են, կարծում եմ բոլոր խմբակցություններին էլ դիմած կլինեն, որպեսզի զրոյացվեն, գոնե սեպտեմբերի 27-ից մինչև հունվարի 1-ը: Եվ նախագահն իր համաձայնությունն է տվել: Կարծում եմ այսօր պետական բյուջեի նոր քննարկումների ժամանակ նաև «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինք խմբակցության ղեկավարը նաև կառաջարկի կառավարությանն այդ մասով բյուջեի փոփոխություն կատարվեր, և ուզում եմ այս բարձր ամբիոնից ասել, որ մի տվեք տուգանքները այս պահին: Բոլոր այն հայրենակիցները, ովքեր վճարել են տուգանքները, նրանք հետ են ստանալու այդ տուգանքները: Ուր էինք, ուր հասանք: Սկսեցինք խաղաղությամբ, հետո պատերազմ, հոկտեմբերի 18-ից հետո դժոխք, նոյեմբերի 10-ից հետո խավար, հիմա մշուշոտ ճանապարհ: Կան խմբակցություններ, ովքեր գտնում են, որ մենք չունենք ծրագիր: Կա ծրագիր և այդ ծրագիրը հետևյալն է, որը ես բարձրաձայնել եմ և ՀՀ Անվտանգության խորհրդում, և ձեզ հետ: Եթե մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը ես մտածում էի «Մահ կամ ազատություն» սկզբունքով հասնել մեր բաղձալի երազանքին, հիմա առաջարկում եմ նոր օրակարգ` «Արժանապատիվ խաղաղությամբ հասնել բաղձալի ազատության»: Սա իմ ծրագիրն է, որևէ ենթակայության տարբերակ Ադրբեջանի կազմում անհնար է Արցախում որևէ հայ մնար: Այսօր մեր ժողովրդի անվտանգությունը ապահովում է ռուս խաղաղապահը և Արցախի բանակը: Բայց դա անհրաժեշտ պայման է: Որպեսզի անհրաժեշտ և բավարար պայման լինի, դրա զուգահեռ Արցախը պետք է ունենա հստակ կարգավիճակ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Նստաշրջանի և նիստի օրակարգի նախագիծը ձեզ է ներկայացնում ԱԺ փոխնախագահ պարոն Բաղունցը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա ներառված է երեք հարց` ԱՀ 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը, Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Երկրորդ բաժնում ներառել ենք «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցը, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն:
Երրորդ բաժնում ներառված են Կանոնակարգով սահմանված ժամկետում գլխադասային հանձնաժողովի կողմից եզրակացություն չներկայացրած երեք հարց` «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված՝ խնդրեմ, եթե չէ՝ հաստատենք ու անցնենք առաջ: Հարցեր կա՞ն:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, նիստի օրակարգում, որպես պարտադիր քննարկման հարցեր, ընդգրկված է մեկ հարց՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Այնուհետև, գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հարցերն են՝ «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նախագիծը, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված:
Եթե հարցեր չկան` քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի մայիսի 27-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն:
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը: Այն ներկայացնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, խնդրեմ:
Գեղամ Ստեփանյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 30-րդ հոդվածով` ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանի 2020 թ.-ի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները հաշետու ժամանակահատվածում՝ մինչև դեկտեմբերի 24-ը, իրականացրել է Արտակ Բեգլարյանը։ Հարկ է նշել, որ տարեկան հաղորդումը, ի տարբերություն 2019 թվականի հաղորդման, չի ընդգրկել պաշտպանի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչը պայմանավորված էր պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությամբ։ 2020 թ. սեպտեմբեր ամսից Պաշտպանի աշխատակազմը հիմնականում ընդգրկված է եղել պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների մեջ, ուստի և որոշակիորեն դանդաղել են պաշտպանի հիմնական գործունեության ուղղությամբ աշխատանքները։
Հաղորդման մեջ ներկայացվող տեղեկությունների և վերլուծությունների համար աղբյուր են հանդիսացել՝
- Պաշտպանի աշխատակազմ ստացված գրավոր և բանավոր դիմումները և դրանց ուսումնասիրության արդյունքները,
- Աշխատակազմում «116» համարով գործող թեժ գծին և այլ աշխատանքային հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը ու դրանց ընթացքում բարձրացված հարցերի ուսումնասիրության արդյունքները,
- Աշխատակազմում կազմակերպված ընդունելությունների ու շրջանային այցերի ընթացքում Պաշտպանի և աշխատակազմի ներկայացուցիչների շփումները քաղաքացիների հետ,
- Փակ և կիսափակ, ինչպես նաև պետական կառավարման ներքո գտնվող այլ հաստատություններ Պաշտպանի և աշխատակազմի ներկայացուցիչների այցերի ընթացքում կատարված դիտարկման աշխատանքները,
- Պետական մարմինների ներկայացրած պարզաբանումները՝ դիմումներում ներկայացված փաստերի առնչությամբ,
- Դիմումների քննարկման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ուղղված գործառույթի շրջանակներում իրավական ակտերի վերլուծությունների արդյունքները,
- Աշխատակազմի կողմից կատարված ոլորտային հետազոտությունները,
- Բաց աղբյուրներում Պաշտպանի ուշադրությանը ներկայացված խնդիրները, ինչպես նաև բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքները:
Հաշվետու ժամանակաշրջանում Պաշտպանը իրականացրել է իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմումների ուսումնասիրությունը և քննարկումը: Պաշտպանի աշխատակազմն ստացել է 377 դիմում 481 անձանցից՝ չհաշված պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները: 2019թ.-ի համեմատ դիմումների թիվը աճել է 143-ով կամ 1.6 անգամ։
2020 թվականի ընթացքում ստացված 377 դիմումից 45% եղել է գրավոր, իսկ 55% բանավոր: Պաշտպանին հասցեագրվել են նաև հարյուրից ավելի ընթացակարգային բնույթի դիմումներ, որոնց կապակցությամբ դիմումատուներին տրվել է բանավոր խորհրդատվություն:
Տարվա ընթացքում Պաշտպանին դիմումներ են ներկայացվել ԱՀ բոլոր վարչատարածքային միավորներից: Գերակշիռ մաս են կազմել Ստեփանակերտ քաղաքից ստացված դիմումները (52%), այնուհետև` Մարտունու (12%), Շուշիի (10%), Մարտակերտի (9%), Շահումյանի (7%), Քաշաթաղի (4%), Հադրութի (3%) և Ասկերանի (3%) շրջանները:
Աշխատակազմ մուտքագրված դիմումներից 27%-ը ներկայացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարության, 19%-ը՝ ԱՀ ոստիկանության, 11%-ը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի, 8%-ը՝ Պաշտպանության նախարարության, 5%-ը՝ ԱՀ առողջապահության նախարարության, 4%-ը՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի, 3%-ը՝ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և 2%-ը՝ ԱՀ արդարադատության նախարարության դեմ, այլ մարմինների դեմ ներկայացված բողոքների հավաքական թիվը կազմել է ընդհանուր բողոքների 21%-ը։
Ըստ իրավունքների ստացված դիմումների վիճակագրությունը հետևյալն է՝ սոցիալական ապահովության իրավունք` 109 դիմում, աշխատանքային իրավունքներ` 75 դիմում, սեփականության իրավունք` 45 դիմում, պատշաճ վարչարարության իրավունք` 38 դիմում, արդար դատաքննության իրավունք` 23 դիմում, ընտրական իրավունք` 23 դիմում, ազատ տեղաշարժի իրավունք` 12, անձնական ազատության իրավունք 1։
Սոցիալական ապահովության իրավունքին վերաբերող դիմումները հիմնականում վերաբերում էին հաշմանդամության կարգ տրամադրելու, վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների, երեխաների համար օրենքով նախատեսված նպաստ նշանակելու, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինանյութի տեսքով տրամադրվող օգնության, կենսաթոշակի վերահաշվարկի, բնակարանային ապահովության, սոցիալական աջակցության և այլ հարցերի։
Աշխատանքային իրավունքներին վերաբերող դիմումները վերաբերել են աշխատանքային պայմանագիրն անհիմն լուծելուն, առանց իրավաչափ հիմքի հաստիքների կրճատմանը, վերջնահաշվարկ չտրամադրելուն, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման նկատողություններ տալուն, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պարզաբանմանը։
Պատշաճ վարչարարության իրավունքի վերաբեյալ ներկայացված դիմում-բողոքները առնչվել են քաղաքացիների դիմումներին գրավոր պատասխան տալու օրենսդրական ժամկետը չպահպանելուն, պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումները չընդունելուն, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորմանը, նրանց կողմից իրավունքների ոչ հստակ պարզաբանմանը։
Արդար դատաքննության իրավունքի հետ կապված հիմնական խնդիրներից է մնում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված խնդիրը։ Ողջամիտ ժամկետի խախտման հիմնական պատճառներից են դատարանների ծանրաբեռնվածությունը, ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը և դրանից բխող փորձաքննության մարմինների ծանրաբեռնվածությունը։ Դատական համակարգում առկա կառավարման և ընթացակարգային մի շարք խնդիրների կարգավորման, դատարանների գործունեության թափանցիկության բարձրացման նպատակով պետք է Արցախում ներդրվի դատական տեղեկատվական առցանց համակարգ, ինչպիսին վաղուց առկա է Հայաստանի Հանրապետությունում։
Ազատ տեղաշարժի իրավունքի հետ կապված ներկայացված դիմումները վերաբերել են քաղաքացիության, անձնագիր ստանալու, ինչպես նաև մի վայրի հաշվառումից հանվելու և մեկ այլ վայրում hաշվառվելու հարցերին։
Սեփականության իրավունքի բնագավառում ներկայացված բողոքներում շարունակել են մեծ կշիռ կազմել վերաբնակեցման ծրագրերով, ինչպես նաև զինծառայողներին բնակելի տուն կամ բնակարան հատկացնելուն, նախնական համարժեք փոխհատուցմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատման կամ վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրմանն ու մի շարք այլ հարցեր։
2020թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացին։ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Մի շարք դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել, 18 հաղորդում է ներկայացվել ԱՀ գլխավոր դատախազություն։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է մշտադիտարկման այցեր, որի շրջանակներում վեր են հանվել հատկապես խոցելի խմբերի անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրներ։
Հարկ է նշել, որ պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունում գործող երկու գիշերօթիկ հաստատությունների՝ Բերձորի և Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունների երեխաները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և տեղակայվել ՍՕՍ մանկական գյուղում։ Այս առումով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար խոչընդոտներ է առաջացել երեխաներին պարբերաբար այցելելու և նրանց խնամքի պայմաններին ծանոթանալու տեսանկյունից։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համագործակցության շրջանակներում գործընկեր կառույցի կողմից իրականացվել են համապատասխան այցեր և ցուցաբերվել է աջակցություն բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։ Պետք է նշեմ նաև, որ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում վերանորոգման աշխատանքների ավարտից հետո երեխաները պետք է տեղափոխվեն Արցախ, այնուամենայնիվ առավել համակարգային աշխատանքներ պետք է տարվեն գիշերօթիկ հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ։ «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ հաշվետու տարում իրականացվել է Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մասին համապարփակ հետազոտություն, որը գտնվում է ամփոփման փուլում և հրապարակվելու է գալիք ամսվա ընթացքում։
Նույն իրավիճակն է նաև Ստեփանակերտի տուն ինտերնատի հետ կապված։ Տուն ինտերնատում բնակվող տարեցները նույնպես պատերազմի ժամանակ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ նույնպես մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ։
Թեև 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ Պաշտպանը բարձրաձայնել էր համանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների մասին, որոնք հիմնականում վերաբերում էին ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ կապված սահմանափակումներին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, ներկայացված խնդիրների մեծամասնությունը շարունակում է պահպանվել։
Հաշվետու տարում Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար մշտադիտարկման այցեր են կատարել նաև փակ հիմնարկներ, հատկապես՝ ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան և ռազմական ոստիկանություն: Քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան շրջայց կատարելու ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին: Հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով «Շուշի» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում առաջացել է դատապարտյալների իրավունքերի առերևույթ խախտման հանգեցնող, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացի հստակ իրավական ընթացակարգերի բացակայության խնդիրը: Դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով Պաշտպանը ԱՀ ոստիկանությանը առաջարկել է խնդիրը քննարկել ՀՀ համապատասխան իրավասու մարմնի հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ Պետք է նշեմ, որ հարցը ստացել է իրավական կարգավորում։
Հարգելի գործընկերներ,
2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսված լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի շրջանակներում սերտ համագործակցել ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ միջազգային կազմակերպություններին և այլ պետություններին ներկայացնելու Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։ Իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով հրապարակվել են Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկու միջանկյալ զեկույցներ, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ, քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ, Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ և Ադրբեջանում հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքի և թշնամանքի վերաբերյալ արտահերթ զեկույցներ։ Առանձնակի կարևորություն ունեն հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ հրապարակված 6 փակ զեկույցները:
Զեկույցներում մանրամասն փաստագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի ոչ խտրական և դիտավորյալ թիրախավորման դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում խոշտանգումների և դաժանությունների, գլխատումների և մարմնի մասերի անդամահատումների դեպքերը, զինված հարձակումներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստերը, ադրբեջանական իշխանությունների և հասարակության հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստերը։
Բոլոր զեկույցները ամբողջական բովանդակությամբ ներկայացվել են միջազգային մարմիններին, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների այն պետական մարմիններին, որոնք ունեն նման հարցերով կարևոր գործառույթներ:
Հրադադարի մասին հայտարարությունից հետո Պաշտպանը շարունակել է այս ուղղությամբ իր գործունեությունը՝ մասնավորապես հրապարակված զեկույցների պարբերաբար թարմացման, ինչպես նաև գերիների և անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման, ցուցակների թարմացման և դրանք համապատասխան մարմիններին փոխանցելու ուղղությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը շարունակել է համագործակցել ԱՀ-ում և ՀՀ-ում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնկրետ խնդիրների շուրջ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու միջոցով։
Հաշվետու ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է ավելի քան 200 մամուլի հաղորդագրություններ, որոնք լայն տարածում են գտել զանգվածային լրատվության միջոցներով: 2020թ. ընթացքում Պաշտպանը հրավիրել է ավելի քան 10 մամուլի ասուլիսներ հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պաշտպանը ակտիվ քայլեր է նախաձեռնել նաև արտաքին փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Պաշտպանը հանդիպել է «Հելո թրասթ» միջազգային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի», Բելգիայի, Կանադայի և Նիդեռլանդների խորհրդարանների ներկայացուցիչների հետ։ Նոյեմբերի 12-ին Պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում նույն ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով։ Համագործակցության շրջանակներում ձևավորվել է առցանց հարթակ, որտեղ ներկայացված են ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները փաստագրող բազմաթիվ նյութեր։ Պաշտպանի անունից 200-ից ավելի նամակներ են հղվել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին՝ ներկայացնելով պատերազմի հետևանքները և ստեղծված հումանիտար իրավիճակը և վերահաստատելով այն դիրքորոշումը, որ միջազգային հանրությունը պետք է վերջ դնի իր կրավորական կեցվածքին և գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի և Թուրքիայի հանցավոր վարքի պատժման և նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ։
Համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ են տարվել նաև սփյուռքյան կառույցների հետ, համագործակցությունը ընդգրկել է թե՛ պատերազմի ժամանակ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձացման, թե՛ պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ աշխատանքները։
Շնորհակալություն, ուշադրության համար։
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Ստեփանյանին՝ խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Պարոն Կասյան, թող պատրաստվի պարոն Աղաբեկյանը:
Վլադիմիր Կասյան - Պարոն Ստեփանյան, մենք ինչպես գիտենք, 44-օրյա պատերազմում գերեվարված մեր երկրացիների հարցով զբաղվում է ԼՂ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովը: Իմ հարցս հետևյալն է. դուք Մուրադովի հետ հանդիպո՞ւմ եք: Եթե հարդիպում եք, արդյոք կարո՞ղ եք ինչ-որ տեղեկություն ներկայացնել գերիների հետ կապված:
Գեղամ Ստեփանյան - Պետք է նշեմ, որ գերիների հետ կապված հարցերով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ուղղակի լիազորություն չունի: Թե պատերազմի ընթացքում, թե հետպատերազմյան ժամանակաընթացքում մեր գործառույթը հիմնականում եղել է աջակցող գործառույթ: Հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում գերիների և անհետ կորածների հանձնաժողովը որոշակի դանդաղությամբ է աշխատում, մեր աշխատակազմը իր վրա է վերցրել այս գործառույթը. և պատերազմի ընթացքում, և դրան հետևած ժամանակահատվածում մենք հավաքագրում էինք տվյալները, դրանք պարբերաբար թարմացնում ու ներկայացնում ենք խաղաղապահ զորակազմին: Ես պարոն Մուրադովի հետ չեմ հանդիպում, սակայն նրա, նաև մեր պաշտպանության բանակի` մեր կողմից կազմակերպված ցուցակները տրամադրվում են նրանց:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:
Աղաբեկյան - Ուզում եմ նշել, որ շատ կարճ ժամանակի ընթացքում քաղաքացիներից բավականին դրական արձագանք եմ ստացել ձեր կատարած աշխատանքի վերաբերյալ, որի համար շնորհակալ եմ և ողջունելի է: Հարցս հետևյալն է. ինչքան գիտեմ, երկու օր առաջ հանդիպում է եղել Արման Թաթոյանի հետ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ ի՞նչ համաձայնություններ կան: Կխնդրեի, որպեսզի ներկայացնեք:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն, գնահատականի համար: Այո, ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ հանդիպել ենք ԵԽԽՎ հատուկ զեկուցողի հետ, որը ժամանել էր Երևան, փաստահավաք առաքելություն իրականացնելու, որի հիմքով պիտի սեպտեմբեր ամսին հրապարակի ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցը և զեկույցը պետք է ներկայացնի ԵԽԽՎ: Իմ խոսքի հենց առաջին մասում ես, նախ քննադատել եմ, որ Պոլ Գավանը չի այցելում Արցախ: Փաստն այն է, որ, որպեսզի կարողանաս փաստագրել, թե ինչ է տեղի ունեցել և հակամարտության ամբողջ էությունը, ապա առնվազն պետք է լինել այնտեղ, պետք է հանդիպել հակամարտությունից տուժած քաղաքացիների ու շատ համայնքների հետ, որպեսզի ունենաս ամբողջական ինֆորմացիա: Այս հարցին անդրադարձել են նաև պարոն Թաթոյանը, և կարևոր եմ համարում նշել, որ Պոլ Գավանը ընդունել է, որ ամենամեծ թերությունն է, որի արդյունքում չի ստացվելու ամբողջական ներկայացնել զեկույցը: Այսինքն, զեկույցը որոշակի թերացումներ է ունենալու, և մենք պնդել ենք, որպեսզի զեկույցի մեջ նշվի, որ ինքը ցանկություն է հայտնել այցելելու Արցախ, սակայն չի ստացվել, որովհետև ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցել այս հարցում: Այսինքն, միջազգային մարմինների ներկայացուցիչները, ովքեր, որ ցանկանում են այցելել Արցախ, ունեն այդ ցանկությունը այցելելու, սակայն պայմանավորված տարբեր պայմաններով և այն խոչնդոտներով, որոնք հարուցվում են ադրբեջանի կողմից, նրանք այդպես էլ չեն այցելում: Իմ խոսքում նաև ներկայացրել եմ այն խնդիրները, որոնցից բախվում է այսօր տեղահանված բնակչությունը: Դրանք պայմանավորված են սոցիալական խնդիրների, բնակարանային հարցերի և նշել եմ, որ ինչպես 90-ական թվականներին, այս անգամ էլ գոնե Արցախը չպետք է մնա միայնակ: Եթե 90-ական թվականներին ադրբեջանի քաղաքներից բռնագաղթված հայ բնակչության հոգսերի թեթևացման հարցով զբաղվող մեր Արցախի պետությունը, ապա գոնե այս անգամ միջազգային հանրությունը պետք է ստանձնի որոշակի աջակցություն ներկայացնելու առաքելություն: Այս հարցում ևս ստացել ենք նրա համաձայնությունը և պայմանավորվածություն կոնկրետ այդպիսին, եթե նշենք, ապա այն է, որ մեր բոլոր ներկայացված դիտարկումները և ներկայացված փաստերը նրան ենք փոխանցել նաև մեր զեկուցումները: Դրանք անպայման ամրագրվելու են և տեղ են գտնվելու նրա կողմից կազմվող զեկույցի մեջ: Այդքանը:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Հարցերը սպառված են: Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել.
Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն` խնդրեմ:
Սրանով ավարտում ենք հարցի քննարկումը:
Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ներկայացրած «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը, որպես հիմնական զեկուցող, լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
Արայիկ Լազարյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Պետք է նշել, որ այն առաջարկվել է հիմքում ունենալով ԱՀ տվյալ բնագավառում ձևավորված փորձը, գործող օրենսդրությունը, ինչպես նաև ՀՀ տվյալ բնագավառի օրենսդրությունը: Ասեմ, որ ներկայումս պետական պարգևների բնագավառը կարգավորվում է 5 օրենքներով` տարբեր օրենքներով, որոնց հիմնական մասը ընդունվել է 90-ական թվականներին, որոնց մինչև կան որոշակի օբյեկտիվ հակասություններ: Այդ օրենքներում կան թերի կարգավորումներ, անհստակություններ, և այս նոր օրենքի մշակման հիմնական նպատակներից մեկն այն է, որ մեկ իրավական ակտի ներքո, համապարփակ ձևով կարգավորում են պետական պարգևների բնագավառի բոլոր ընթացակարգերը` սկսված պարգևատրման միջնորդությունը ներկայացման իրավասություն ունեցող անձանց շրջանակի սահմանումից: Ընթացակարգը, թե ինչպես է այն հասնում նախագահի աշխատակազմ, նախագահի քննարկմանը, հրամանագիր, պետական պարգևների հանձնում, կրելու կարգ, կանոններ, պայմաններ, այն խախտելու համար պատասխանատվություն և այլն: Նշեմ, որ այս օրենքով ներկայումս գործող ոչ մի պարգև չի վերացվում: Բոլոր գործող պարգևները պահպանում եմ իրենց ուժը` մնում են գործող, այդ թվում նաև պարգևատրված անձանց հանձնված պարգևները պահպանում են իրենց ուժը: Պարգևատրված անձինք, որոնք ներկայումս գործող օրենսդրությամբ ունեն որոշակի արտոնություններ, նույնպես շարունակելու են օգտվել այդ իրավունքներից: Խոսքը ժողովրդական և վաստակավոր պատվավոր կոչման արժանացած անձանց համար սահմանված երաշխիքների մասին է: Օրենքով, ինչպես նաև գործող օրենսդրությամբ նախատեսված է նաև պետական պարգևների հարցերով հանձնաժողովի գործունեություն, նրա լիազորությունները, որը մինչ նախագահի կողմից վերջնական որոշումն ընդունելը բոլոր հարցերը քննարկում են նաև այդ հանձնաժողովում: Առաջարկ է ներկայացնում Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը կարող է ընդունել կամ չընդունել հանձնաժողովի եզրակացությունները: Սահմանում են մեկ նոր շքանշան` «Բարեկամության շքանշանը», մեկ նոր մեդալ` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն է, ինչպես նաև մեկ պատվավոր կոչում` դա «Վաստակավոր շինարար» -ի կոչումն է: Այս նոր պետական պարգևները և պատվավոր կոչումը ՀՀ նույնպես գործում է և կարճ ներկայացնեմ «Բարեկամության շքանշանը» շնորհվելու է ժողովուրդների միչև քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև` բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվելու է պետական, հասարակական, քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների մատուցած այլ ակնառու ծառայությունների համար, իսկ «Աշխատանքային վաստակի համար» մեդալ կշնորհվի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր, արդյունավետ աշխատանքի համար: Ես մեկ մեդալ բաց թողեցի` «Աշխատանքային վաստակի համար» մեդալն է և «Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը» շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարների համար սահմանված պատվավոր կոչում է: Պետք է ասեմ, որ ԱԺ նախնական քննարկումների ժամանակ եղել է առաջարկ 4-րդ և 6-րդ հոդվածների մասով` «Վաստակավոր շինարարի պատվավոր կոչում» շնորհելու հետ կապված: Այնտեղ մաս կա, որտեղ թվարկում են ոլորտները, որտեղ սահմանում են պատվավոր կոչումները և «Վաստակավոր շինարարի պատվավոր կոչում» սահմանելու հետ մեկտեղ պետք է նաև ոլորտների թվարկման մեջ լինի շինարարության ոլորտը, որը բաց էր թողնված և համապատասխան աշխատանքի արդյունքում այդ առաջարկը ընդունվել է և օրենքը կլրամշակվի: Ընդհանուր առմամբ, այսքանն է օրենքի նախագծի հետ կապված:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Լազարյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան - Շնորհակալություն: Պարոն Լազարյան, այսօր այդ կոչումները, մեդալները ինչ որ տեղ ողջունելի են, հասկանալի է` ելնելով իրավիճակից: Բայց մենք որտեղ կարող ենք ծանոթանալ մեր Արցախի հերոսների, «Մարտական խաչ»-ի ասպետների կամ մնացած, նախագահի կողմից պարգևատրում ստացած մարդկանց ցուցակներին: Որովհետև, նախկինում էլ անգամ Արցախի հերոսին մենք այսօր չգիտենք ովքեր են: Տեսնում ենք, որ շնորհվում է, բայց ցանկը, նկարները, դա թարմացնել պատվո տախտակներին չկա դրանք: Այդ աշխատանքները ո՞նց է կարգավորվում և նման այլ պարգևների, մեր մեդալակիրներին, ինչ ձևով պարգևատրված մարդկանց` «Մարտական Խաչ» տարբեր աստիճանների: Այդ ցուցակներին որտե՞ղ կարող ենք ծանոթանալ:
Արայիկ Լազարյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան, հարցի համար: Պետք է նշեմ, որ իմ խոսքում նշեցի, որ պարգևատրման գործընթացի վերջնական փուլը դա նախագահի բացառիկ իրավասությունն է պետական պարգև կամ պատվավոր կոչում շնորհելու և նախագահի համապատասխան գործառույթն ապահովելու համար նախագահի աշխակազմում ձևավորված է և գործում է պետական պարգևների և կոչումների բաժինը: Ողջ տեղեկատվությունը, ընթացակարգերը, անձնական գործերը պահում են այդ բաժնում: Յուրաքանչյուր պարգևատրման դեպքի համար, սկսված պարգևատրման ներկայացնելուց մինչև հրամանագիր, յուրաքանչյուր դեպքի համար պահվում է առանձին գործ, ինչպես նաև առանձին ցուցակներ: Այդ տեղեկատվությունը բաց է, գաղտնի չէ: Ինքը հրապարակման ենթակա է հարցման դեպքում, քանի որ այդ ցուցակները մեծ են և ինքը 90-ականների, 90-94թթ. սկսած այդ գործընթացը շարունակվում է: Հարցման դեպքում պարգևների բաժինը կարող է ձեզ տրամադրել այդ ցուցակները: Ինչ վերաբերվում է ստենդերին, դուք իրավացիորեն նշեցիք, որ գոնե հերոսների մասով մենք տարբեր հաստատություններում, կրթական, ռազմական հաստատություններում համապատասխան պատվո տախտակներում ունենք և դրանք ժամանակի ընթացքում կարծում եմ, որ պետք է թարմացվեն ու լրացվեն: Լրիվ տեղեկատվությունը պարգևների, կոչումների բաժնումն է:
Դավիթ Գալստյան - Այսինքն, չկա մի կայք, որտեղ Արցախի հերոսները հրապարակված լինեն: Ում պետք է հարցում անենք, որ ստանանք:
Գագիկ Բաղունց - Ժամանակին «Ազատ Արցախ» թերթում բոլոր այդ ցուցակները, ինչքան էլ, որ ծավալուն լինեն, ներկայացվում էին:
Արայիկ Լազարյան - Ճիշտ եք ասում, այդ էլ է տարբերակ: Ես կհետաքրքրվեմ, եթե այդ ձևով հրապարակման գործընթացը չի շարունակվում, ապա շարունակվի «Ազատ Արցախ» թերթում հրապարակվելու համար:
Գագիկ Բաղունց - Պարոն Ավագյան, խնդրեմ:
Արեգ Ավագյան - Ես էլ եմ ողջունում մեր մեդալների հարցերը, որը քննարկեցինք: Ես ուզում եմ իմանալ էներգետիկայի ոլորտը, կոնկրետ գազին եմ ուզում անդրադառնամ, դա ո՞ր ոլորտի մեջ է մտնում: Վաստակավորը որտե՞ղ պիտի ստանա: Մարդիկ կան երկար տարիներ վաստակ ունեն այդ համակարգում: Եթե, ինչ որ ճշտումներ անեք, մտցնվեն, խնդրում եմ ասեք, թե որտեղ է դա մտնելու:
Արայիկ Լազարյան – Շնորհակալություն, հարցի համար: Առանձին ոլորտ էներգետիկների բնագավառին չկա, բայց էներգետիկները այդպես էլ կա, որ իրենք պատվավոր կոչումների մասին խոսքը «Վաստակավոր աշխատողի» պատվավոր կոչման» են արժանանում կամ, եթե պետք է պարգևատրվի պետական պարգևով «Երախտագիտություն» մեդալն է: Այսինքն տվյալ ոլորտային պարգև կամ կոչում առանձին չկա: Եվ ես իմ խոսքում նշեցի, որ այստեղ պետական պարգևների կամ պետական արարողությունները շնորհելիս հաշվի է առնվել ԱՀ փորձը` օրենսդրությունը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը և կոնկրետ էներգետիկայի մասով չկա` առանձին մենք չունենք: Տնտեսության «Վաստակավոր աշխատողի» պատվավոր կոչումն է և «Երախտագիտություն» մեդալը: Ինչպես նաև կարող է սահմանվել ունեցած վաստակի կամ մատուցած ծառայություններին համապատասխան: Այ, նոր սահմանված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով իրենք ևս կարող են պարգևատրվել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Լազարյան: Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ: Համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և առաջին ընթերցման համար տրվել է դրական եզրակացություն: Եղել է մեկ առաջարկություն, ինչպես նշվեց հեղինակի կողմից և ընդունվել է առաջարկությունը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել: Չկա:
Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 22, դեմ` 5, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Անցնենք օրակարգի հաջորդ հարցին՝ «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը:
Կարեն Գաբրիելյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ներկայացնում եմ «Դատախազության մասին» ԱՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումներ կատարելու բնույթը: Ուրեմն «Դատախազության մասին» ԱՀ օրենքում առաջարկում է կատարել հետևյալ փոփոխությունները. «Դատախազության մասին» օրենքում նախատեսել գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ եզրույթը, որպես դատախազ: Այսինքն նախատեսել այդպիսի պաշտոն: Դատախազ կամ քննիչ նշանակվելու համար պահանջվող տարիքի նվազագույն շեմը առաջարկվում է իջեցնել մինչև 22 տարեկանը, ինչպես նաև հրաժարվել ուսումնառությունից այն փոխարինելով դատախազի կամ քննիչի վերապատրաստման առավել հարմարավետ տարբերակով` ներկա կարգավորմամբ 25 տարեկան է նվազագույնը: Գլխավոր դատախազին անհրաժեշտ է իրավական հնարավորություն տալ ձևավորելու միայն շրջանային դատախազներ:
Հաջորդը` առաջարկվում է հրաժարվել դատախազության համակարգ աշխատանքի ընդունվելու համար պարտադիր ուսումնասիրություն անցնելու օրենսդրական պայմանից` այն փոխարինելով նոր ընդունված դատախազին կամ քննիչին պարբերաբար վերապատրաստելու և մեկ տարվա աշխատանքից հետո նրան պաշտոնին համապատասպանություն ստուգելու եղանակով: Հաջորդ փոփոխությունը «Պետական պաշտոնները զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում գլխավոր դատախազության բաժնի պետի տեղակալի համար սահմանված չէ վարձատրության չափը որոշելու համար համապատասխան գործակից: Ուստի ներկայացված է նաև հիշյալ օրենքում լրացում կատարելու առաջարկը կամ ներկայացնել նաև առաջարկող կարգավորումների հիմնավորումները: Գործող օրենքը պարունակում է մի շարք կարգավորումներ, որոնք համակարգի աշխատանքի կարզմակերպման գործում զրկում են գլխավոր դատախազին արդյունավետ և կադրային քաղաքականության առումով խրախուսական և բավարար մրցակցային պայմաններ պարունակող կառուցվածքը ձևավորելու հնարավորությունից: Այդպիսինն է «դատախազ» հասկացությունը բնորոշող նորմի 3-րդ հոդվածը, որում հստակ թվարկված են այն սուբյեկտները, ովքեր կարող են դիտարկվել որպես դատախազ: Իսկ դրանից ածանցվում է նաև դատախազության հաստիքացուցակը: Հիշյալ հոդվածից բխում է, որ Ստեփանակերտ քաղաքի և շրջանի դատախազները կարող են ունենալ տեղակալ, մինչդեռ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների պետերը, այսինքը բաժնի պետերը, որ թերև հիշյալ ստորաբաժանումները կարգավիճակի առումով հավասարազոր են: Նորույթ չէ, որ առողջ, մշտապես զարգացող կադր ունենալով կամ ապահովելու համար անհրաժեշտ է աշխատանքային հարաբերություններում ձևավորել մրցակցային մթնոլորտ, որի պարագայում յուրաքանչյուր աշխատողի համար ակնկալելի կլինի աշխատանքային աճի հնարավորությունը: Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները` դատախազները, ավագ դատախազները, հիմնականում 10 և ավելի տարիներ մնալով նույն պաշտոնում, ինչը հանգեցրել է և կարող է հանգեցնել կադրերի լճացման, մրցունակության նվազման, ավելորդ արարողականության և այլն: Այս երևույթի հիմքում ընկած է այն, որ ստորաբաժանման աշխատակիցները աշխատանքային առաջխաղացման հիմնական ստորաբաժանման պաշտոնն է, որը հետագայում բաժինը հայտնվում է այլ վիճակում, բացի դրանից բաժինը համալրելու դեպքում գլխավոր դատախազը կրկին ստիպված է լինում ավելացնել նույն հաստիքները հետևյալ բաժնում տևական տարիներ աշխատած անձի աշխատանքային փորձը վերարկելու և գնահատելու: Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները պետի տեղակալի հաստիքով ավելացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև կառուցվածքում նախատեսված փոփոխություններով և տարբեր գործառույթներ ունեցող բաժինների միացման արդյունքում արձանագրվելու է աշխատանքային ծանրաբեռնվածություն և բաժնում աշխատանքի բաժանման անհրաժեշտություն: Սա 1-ին փոփոխության կարգավորման հիմնավորումն է:
2. Դատախազին և քննիչին աշխատանքի ընդունելու ընթացակարգի վերաբերյալ վերագործող օրենսդրությամբ նախատեսված իրավանորմերը, հատկապես կառույց են դարձել 2020թ. արցախյան պատերազմից հետո, մինչ այդ դրանք որոշակիորեն հաղթահարել են հին ճանաչումը, ներակայումս բխող պայմանները ստեղծում են դատախազության որակյալ կադրերի համար լրիվ անհարմարություններ: Դատախազության համակարգում աշխատանքի ընդունվելու համար դատախազը, քննիչը, դատավորի առնվազը 3 տարվա ստաժ ունեցող անձը պետք է ուսումնառություն անցնի ՀՀ-ում, որի տևողությունը գրեթե 9 ամիս է, որից հետո գլխավոր դատախազի կողմից կարող է ընդունվել աշխատանքի: Հատկանշական է, որ դատախազության համակարգ աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը 25 է, իսկ դիմորդի լրացուցիչ պայմանն է առնվազը 2 տարվա իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային փորձը: Հետևաբար դատախազություն աշխատանքի ընդունվելու համար դիմորդը, որպես կանոն, ընդունվում են ամուսնացած, ընտանիք ունեցողին, ուստի որոշում ընդունել մեկ տարի ՀՀ բնակվելու շուրջ: Հետագայում ակնկալել, որ դատախազության համակարգում թափուր պաշտոն լինելու դեպքում դատախազը իրեն կընդունի աշխատանքի: Բնականաբար, մեծամասնության դեպքում դա բավականին լուրջ խոչընդոտ է, այդ պատճառով դատախազությունում հայտարարվող բաց մրցույթներում հիմնականում մասնակցում են ուսումնառությունից ազատվող 3 և ավելի տարվա ստաժ ունեցող քննչական կոմիտեի քննիչները: Օրենսդրական այս նորմը զրկում է դատախազությունը դիմորդների ավելի մեծ քանակ ունենալու և նրանց մեջ առավել որակյալ կադրեր ընտրելու հնարավորությունից: Այդ պատճառով ներկայացվող փոփոխություններում և լրացումներում գործարկվում է հրաժարվել ուսումնառությունից, այն փոխարինել վերապատրաստման ինտենսիվ կուրսերի, որի դեպքում աշխատողը իրեն պաշտպանված զգա սոցիալապես, այսինքն ունենա և աշխատավարձ, և որակական հմտություններ զարգացնելու հնարավորություն: «Դատախազության մասին» օրենքում 11-րդ հոդվածում սահմանված են կետեր, որոնք կարող են օրինակել դատախազների և քննիչների արարողական ցուցակից: Ցուցակում ընդգրկվում են այն դատախազները և քննիչները, ովքեր ատեստավորման ժամանակ ցուցաբերել են բարձր արդյունքներ: Դատախազության համակարգում միևնույն պաշտոնում ձևական աշխատելու մթնոլորտում ձևավորել կարգավիճակ և ատեստավորման ընթացքում... ( Չի լսվում): Այդ պատճառով դատախազության համակարգում անհնարին է դառնում տեղաշարժի կազմակերպում կամ թեկուզ աստիճանական կարգով կադրերի տեղաշարժը, քանզի առաջխաղացման ցուցակում մշտապես սակավ լինելու պատճառով գլխավոր դատախազը կամ պետք է ձևական արտահերթ ատեստավորում կազմակերպվի կոնկրետ պաշտոններում թեկնածուին առաջխաղացման ցուցակում գրելու համար: Իսկ նման քայլի չդիմելու դեպքում կամ փոփոխություններ կատարել հաստիքացուցակում կամ հաստիքը թողնել թափուր ինչը կարող է բացասաբար անդրադառնալ դատախազական աշխատանքի արդյունավետության վրա: Նման պարագայում առաջարկվել է «Դատախազության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոններում պարտադիր կազմված ցուցակից պայմանը վերանայել` այն փոխարինելով առաջնահերթությամբ: Նման մոտեցումը լրացուցիչ շարժառիթ կլինի աշխատակիցների մոտ ընդգրկվելու դատախազների և քննիչների առաջխաղացման ցուցակում, գիտակցելով, որ թափուր պաշտոնը լրացնելու անհրաժեշտության դեպքում առաջնահերթություն տրվել է ցուցակում ներառված անձին, իսկ այդպիսին չլինելու դեպքում նշանակում կատարվել է գլխավոր դատախազի հայեցողությամբ: «Դատախազության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է դատախազության համակարգի կառուցվածը, որում որպես առանձին միավոր նշված են նաև դատախազությունները: Արցախյան վերջին պատերազմում ձևավորված իրավիճակում աննպատակահարմար է շարունակել դատախազության այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Շուշիի շրջանի դատախազությունները: Այս պատճառով առաջարկվում է, օրենքում լրացում կատարելով, գլխավոր դատախազին ընձեռել միացյալ դատախազություններ ձևավորելու հնարավորություն, որի պարագայում հնարավորություն կլինի, օրինակ, ձևավորել Քաշաթաղի շրջանի դատախազությունը, որի շրջաններից երեքական համայքներ մնացել են Արցախի տիրապետության տակ կամ Մարտակերտի, Շահումյանի շրջանների դատախազություն և այլն: Նման քայլը հնարավորություն նախ կտա տնտեսել ֆինանսական միջոցներ, հետո նաև օպտիմալ կառավարել դատախազության կադրային մասը: Այսքանը:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Գալստյան, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը:
Դավիթ Գալստյան - Պարոն Գաբրիելյան, այս պահին դատախազությունում քանի՞ թափուր հաստիք կա, որ չենք կարողանում համալրենք` ելնելով, որ օրենքում նման շեմը չի իջեցված:
Կարեն Գաբրիելյան - Կա 8 թափուր հաստիք:
Դավիթ Գալստյան - Խնդիրը հենց այդ շե՞մն է: Երիտասարդ ցանկացողներ կան, բայց քանի որ խոչընդոտ կա, չեք կարողանում համալրեք, ելնելով դրանից, թե ելնելով պատերազմական վիճակից հաստիքները դրանից հետո՞ է թափուր մնացել:
Կարեն Գաբրիելյան - Ներկա կարգավորումն ես նորից ներկայացնեմ: Այսինքն, ներկա կարգավորման նվազագույն տարիքը 25 տարեկանն է: Բացի 25 տարեկան լինելուց պետք է ունենա նաև իրավաբանի մասնագիտության 2 տարվա աշխատանքային ստաժ: Հիմա սա պիտի ունենա, որպեսզի կարողանա փաստաթղթեր ներկայացնել թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար: Այսինքն, սրանից հետո որակավորման հանձնաժողովը հարցազրույց է անցկացնում, որից հետո տվյալ թեկնածուին, եթե որակավորման հանձնաժողովը հավանություն է տալիս, ուղարկվում է ՀՀ Արդարադատության ակադեմիա` 9 ամիս ուսումնառություն անցկացնելու համար: Ստացվում է, որ 25 տարեկան ոչ մեկը ազատ չէ, բոլորն էլ աշխատանքի տեղավորված են լինում: Հիմա ասենք, մարդ պետք է աշխատանքից ազատվի, թեկնածուների ցուցակում ընդգրկվի, որից հետո 9 ամիս Երևան սովորի, դրանից հետո աշխատի:
Դավիթ Գալստյան - Այդ հաստիքները պատերազմից հետո՞ է ազատվել, թափուր մնացել, թե` նոր բացված հաստիքներ են:
Կարեն Գաբրիելյան - Հաստիքները, թափուր տեղերը պարբերաբար առաջանում են ընթացքում, այսինքն պատերազմի հետ կապված չեն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Դուք հնարավորություն կունենաք այլ առիթով քննարկել այդ հարցը: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Գաբրիելյան, օրենքի ընդունումից հետո, ըստ ձեզ, հնարավորությու՞ն է տրվելու, որպեսզի հրադադարի ստորագրումից հետո պետական գույքի թալանի մասով նախաքննությունը մտցվի դատարաններ, թե՞ էլի փոփոխությունը տեղի է ունենալու կադրերի, բայց մենք արդյունք չենք տեսնելու: Պատերազմից անցել է արդեն 7 ամիս: Պետական գույքի մասով, թալանի մասով ի՞նչ է արվել այսօր այդ օրենքները, որի աշխատանքի արդյունքը մենք չենք տեսնում:
Կարեն Գաբրիելյան - Մեկը մյուսի հետ կապ չունի: Այդ փաստերի առթիվ հարուցված է քրեական գործեր, նախաքննություն է կատարվում: Խոսքը վերաբերվում է ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարվածի՞ն:
Կարեն Հովհաննիսյան - Ոչ: Մեր ստորագրությամբ ադրբեջանին հանձնած տարածքներում պետական գույքի կողոպուտի կամ կազմակերպված թալանի մասով դատախազները, քննիչները, դատախազության դատախազներն առհասարակ, որ գործ են հարուցել և վարույթ են իրականացնում, այդ կադրերի պակասի արդյու՞նքն է, որ այսքան ժամանակում դեռ մենք բան չենք տեսնում: Դատարաններում հնչեղություն ունեցող քրեական գործեր չենք տեսնում:
Կարեն Գաբրիելյան - Իհարկե, ոչ: Որովհետև նախաքննությունը քննիչների կողմից է կատարվում: Դատախազները հսկողություն են իրականացնում:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերը սպառված են:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ: Համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում հանձնաժողովի կողմից եղել են հետևյալ առաջարկությունները.
1.«Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու առաջարկը հանել, որով առաջարկվում է պարտադիր ատեստավորում սահմանել նաև դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների համար:
Առաջարկությունն ընդունվել է հեղինակի կողմից և հանվել է:
2. «Դատախազության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, խոսքը վերաբերվում է դատախազ կան քննիչ նշանակվող քաղաքացու կրթությանը խմբագրել նոր ձևակերպմամբ: Այսինքն, Արցախում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ԱՀ իրականացվել է սահմանված կարգով, որը նույնպես ընդունվել է:
Դատախազությունում հաջորդ առաջարկությունը դատախազությունում ընդունվելու համար գործող օրենքով սահմանված տարիքի նվազագույն շեմը 25-ից չիջեցնել 22-ը, որը չի ընդունվել: Փորձագիտական ծառայության կողմից նաև եղել է առաջարկություն` կապված որոշակի խմբագրական փոփոխությունների կատարման հետ, որոնք նույնպես ընդունվել են: Փոփոխություններով հարդերձ մշակված տարբերակը դատախազության կողմից ստացվել է և քվեարկության արդյունքում հանձնաժողովը 3 կողմ, մեկ` ձեռնպահ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, տիկին Հակոբյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը:
Մետաքսե Հակոբյան - Ատեստավորումը ակնկալում է մինչ ատեստավորումը իրականացնել վերապատրաստում, այսինքն կրթելու գործընթաց: Սովորաբար, ըստ օրենքի, այդպես է կատարվում` մինչ ատեստավորումը պիտի կրթեն մարդուն համապատասխան ուղղությամբ: Ինձ մոտ հարց առաջացավ. ինչու՞ հանվել է ամենակարևոր կետերից մեկը, որի արդյունքում դատախազներին, այսինքն, ատեստավորումը նաև ի՞նչ նպատակով է արվում: Կարելի է ուղղակի սահմանել ատեստավորման նպատակը և թողնել օրենքում, որովհետև դա նաև խթան կլիներ, որպեսզի դատախազները չմնային նույն կետում, չլճանային, այլ փորձեին օրեցօր առաջ գնալ իրենց կրթությամբ, որովհետև մենք բազմիցս ենք լսում ինքնակրթություն, ինքնազարգացում, որը 21-րդ դարում չեմ կարծում, որ ակտուալ է և ճիշտ: Հետևաբար, ըստ իս, ճիշտ կլիներ, որ լիներ ատեստավորման կետը: Իսկ տարիքի հետ կապված, իհարկե, նորմալ է, երբ 22 տարեկանին հնարավորություն է տրվում աշխատելու, սակայն կարելի է ուղղակի պաշտոնների հարցում ինչ որ տարիքի սահմանափակում դնել: Այդ առումով ճիշտ կլիներ, ուղղակի ատեստացիայի պահը չհասկացա ու չընկալեցի:
Սևակ Աղաջանյան - Շնորհակալություն: Պարտադիր ատեստավորման կարգը գործող օրենքով չի եղել: Նոր, փոփոխվող օրենքի նախագծում է առաջարկվել, որպեսզի պարտադիր ատեստավորման կարգ մտցվի, սակայն հանձնաժողովի անդամների կողմից առաջարկ է արվել, որպեսզի պարտադիր ատեստավորման կարգը հանվի: Եվ քվեարկության արդյունքում այդ առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից և հանվել: Այո, ինչ - որ տեղ ես համամիտ եմ ձեր հետ, որ պարտադիր ատեստավորումը պետք է լինի, բայց առաջարկը եղել է և քվեարկության արդյունքում` հանվել:
Գագիկ Բաղունց - Արձագանքու՞մ եք, տիկին Հակոբյան:
Մետաքսե Հակոբյան - Ես ուղղակի հիմնավորում չլսեցի, ու չհասկացա պատճառը, ինչու՞ համար չլինի ատեստավորում, մանավանդ, որ խնդիր կա հենց դատախազների լճանալու, հանգիստ տեղում նստելու: Բայց դա այն ոլորտն է, որտեղ մարդը անընդհատ պիտի զարգանա և անընդհատ ձիգ ու լարված լինի իր աշխատանքում: Նորից եմ կրկնում, նայած ատեստավորումն ինչ խնդիր է իրականացնելու: Կարելի է հստակ սահմանել ատեստավորման նպատակները և անցկացնել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան - Պարոն Աղաջանյան, մի հատ տարիքային հաշվարկ եթե անենք, այդ տղան 18 տարեկանում ընդունվում է համալսարան, 4 տարում բակալավրիատը ավարտում է 22 տարեկանում, կարող է հանգիստ դիմի դատախազ աշխատելու համար: Բայց եթե «Դատախազության մասին» օրենքում կա պարտադիր մի պայման, որ ծառայած պետք է լինի կամ օրենքով, սահմանված կարգով ազատված: Եթե մենք 22 ենք սարքում, ապա 24 տարեկան զինծառայություն անցած տղամարդկանց համար թափուր հաստիք էլ չի լինելու, արդեն բոլորը համալրված են լինելու կամ չծառայածներով, կամ կանանցով: Եվ խթան չի՞ սա, արդյոք հանդիսանում, որ զինծառայություն ժամկետային անցած մարդկանց արգելափակում ենք իրենց դատախազության աշխատանքը, քանի որ էլ թափուր տեղ չի լինելու: Զինծառայություն ծառայած, եթե հանենք երկու տարվա մասնագիտական փորձը, բայց զինծառայություն անցած տղամարդկանց համար դատախազության դռները փակում ենք, ձեր այդ շեմը իջեցնելով: Սա իմ կարծիքն է:
Սևակ Աղաջանյան - Շնորհակալություն: Ես այդ հարցում նույնպես համամիտ եմ ձեր հետ ու դրա վերաբերյալ քննարկման ընթացքում իմ և պարոն Մոսիյանի կողմից տարիքային շեմը իջեցնելու վերաբերյալ մենք առաջարկել ենք, որ թողնել նույնը` 25-ը, բայց չի ընդունվել մեր առաջարկը: Մենք էլ նույնը շեշտել ենք, որ պարտադիր է ժամկետային ծառայության հարցը, բացի այդ 22 տարեկանում տվյալ քաղաքացին ինքը դեռ ուսումը հասցրած չի լինում ավարտել` բարձրագույն կրթության մասին է խոսքը:
Դավիթ Գալստյան - Զարմանալի է, որ բոլորդ համամիտ եք, բայց դրական եզրակացությունով է նման օրենքը դուրս գալիս: Դա է անհասկանալի:
Սևակ Աղաջանյան - Դրական եզրակացություն, թե բացասական եզրակացություն, դա հանձնաժողովի նիստում քվեարկության արդյունքում է լինում: Մի անձով չի որոշում կայացվում:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Աղաջանյան: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել: Չկա:
Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Կարեն Գալստյան - Ուրեմն տարիքի հետ կապված` «ՀՀ Դատախազության մասին» օրենքը նույնպես նվազագույն շեմը եղել է 25 տարեկանը: Փոփոխություն է կատարվել ու հիմա էլի 22 տարեկանից է: Բացի դրանից դատախազության մասին 3 օրենք ենք ունեցել, երբևէ նվազագույն տարիքային շեմ չի եղել: Տարիքային շեմ եղել է ղեկավար պաշտոնը զբաղեցնող դատախազների համար, այսինքն կամ շրջանի դատախազի, կամ գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի: Այդ 3 սուբյեկտների համար է եղել: Ինչ վերաբերվում է ատեստացիային, որակավորմանը, որակավորումը հիմա բոլոր դատախազները համաորակավորում կանցնեն, բացի գլխավոր դատախազի տեղակալի ստորաբաժանման ղեկավարումներից, մեկ էլ, ասենք շրջանային դատախազներից: Առաջարկությունը եղել է, որպեսզի ստորաբաժանման ղեկավարը և շրջանային դատախազները նույնպես ատեստավորում անցնեն: Իմ առաջարկությունը չի ընդունվել, բայց բոլոր դատախազների համար պարտադիր ատեստավորումը 3 տարին մեկ անգամ պահպանվում է:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան:
Եզրափակիչ ելույթների վերաբերյալ հարցեր չի նախատեսված: Կարող եք ընդմիջման ժամանակ այդ հարցի վերաբերյալ քննարկումները շարունակել:
Այժմ քվեարկության է դրվում «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 20, դեմ` 7, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:
Դավիթ Պողոսյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ: Ձեզ եմ ներկայացնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմամբ: Մասնավորապես, գործող օրենքի համաձայն` մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով:
Խնդիրը կայանում է նրանում, որ պատերազմական գործողությունների հետևանքով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները նախորդ տարվա նույն հզորությամբ չեն աշխատում, մինչդեռ 2021թ. պետք է վճարեն ռոյալթիի կանխավճարներ` 2020թ. ռոյալթիի գումարի չափով: Խնդիրը կանոնակարգման նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններին հնարավորություն ընձեռնել ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը նախորդ տարվա նկատմամբ պակաս նախատեսելու դեպքում ինքնուրույն որոշել ընթացիկ տարվա ռոյալթիի կանխավճարի մեծությունը` այդ մասին մինչև հունիսի 10-ը հայտարարություն ներկայացնել հարկային մարմին:
Մեր կողմից ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ առաջարկվել է խմբագրական բնույթի որոշ փոփոխություն, որը ընդունվել է հանձնաժողովի կողմից և ներառվել օրենքի նախագծում: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել.
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության հարգարժան անդամներ, հարգարժան գործընկերներ, ներկաներ: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովում, ինչպես նշեց արդեն կոմիտեի նախագահ պարոն Պողոսյանը, առաջարկություններ ներկայացրել հաշվարկված կանխավճարները փոխարինել վճարված կամ կանխավճարների հանրագումարով և այդ կատարված, առաջարկված փոփոխություներով հանդերձ, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` 4 կողմ ձայների համամասնությամբ: Առաջարկում եմ օրենքն ընդունել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 28, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Հարգելի գործընկերներ, եզրափակեցինք օրակարգային 4 հարցը: Կես ժամ ընդմիջում:
Ընդմիջում:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս գրանցվենք:
Գրանցում:
Դահլիճում կա 29 պատգամավոր, 2 պատգամավոր չհասցրին գրանցվել:
Շարունակում ենք մեր աշխատանքները:
Հաջորդ հարցը «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն առաջարկվում է.
1. Սեփական եկամուտներն ավելացնել 6 մլրդ 100մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է որոշ խոշոր հարկ վճարողների հարկման բազայի ճշգրտմամբ:
2. Պաշտոնական դրամաշնորհները ավելացնել 1մլրդ 667,4մլն դրամով` հաշվի առնելով ՀՀ կառավարության հետ կնքված պաշտոնական դրամաշնորհների տրամադրման մասին կնքված պայմանագրերը:
3. 2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված, ինչպես նաև նյութական վնասված ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար նախատեսվում է նոր ծրագիր` 77 մլրդ դրամի չափով: Ավելացնեմ, որ երեկ հնչեցված հարցերին ի պատասխան հաշվարկվել է ըստ 2 հիմնական ուղղությունների ծախսերի գումարները և 1-ին գումարը, այսինքն վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աջակցության ծավալները կկազմեն շուրջ 53,3 մլրդ դրամ, և 2-րդ ուղղությունը` 23,7 մլրդ դրամ:
4. 2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և կամ սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար ժամանակավոր կեցության կացարանների վարձակալության նպատակով բնակարան վարձելու կամ ժամանակավորապես կացարանով ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3մլրդ 674,5մլն դրամով:
5. Ոռոգման համակարգի ջրագծերի, ջրամբարների, ջրատար ցանցերի, ջրավազանների կառուցման և վերանորոգման նպատակով ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3մլրդ դրամով:
6. Գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի` մասնավորապես ջերմոցային, ջերմատնային տնտեսությամբ զբաղված անձանց ֆինանսական աջակցության, լուծելով հիվանդության դեմ պայքարին, պանրագործության զարգացման, բուսաբուծական մթերքների վերամշակման և այլ ծրագրերի իրականացման նպատակով, գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր, ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 1մլրդ դրամով:
7. Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման նպատակով ընթացիկ տարվա բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 1մլրդ 300մլն դրամով:
8. 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով հրետակոծությունից վնասված բնակֆոնդի վերանորոգման, բնակչությանը շինանյութերի տրամադրման, տեղահանված բնակչությանը կացարանով ապահովելու համար համայնքներում 5 բնակֆոնդի վերանորոգման նպատակով կապիտալ ներդրումների ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 10 մլրդ դրամով:
9. Արցախի ներդրումային հիմնադրամին և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին տրամադրվող աջակցության գումարները նախատեսվում է ավելացնել համապատասխանաբար` 4 և 3 մլրդ դրամներով:
10. Ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերը նույնպես նախատեսվում է ավելացնել ձեզ նախագծում ներկայացված չափով:
11. ՀՀ տարածքում ԱՀ տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով ստեղծված ԱՀ նախագահի աշխատակազմի ՀՀ կառավարության օպերատիվ շտաբ առանձնացված ստոորաբաժանման պահպանման ծախսերի ապահովման նպատակով նախատեսվում է ավելը սահմանել 75 մլն 484 հազար դրամ գումար:
Եվ, վերջինը` պետական պարտքի ԱՀ կառավարության երաշխիքով պետական մասնակցությամբ ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված վարկերի վերակառուցման նպատակով ԱՀ կողմից թողարկվող պարտատոմսերի սպասարկման համար նախատեսվում է ներգրաված փոխառու միջոցներից սպասարկման ծախսեր, տոկոսավճարներ ծախսային ծրագիրը ավելացնել 6մլրդ 400 մլն դրամով: Հանձնաժողովի նիստի ժամանակ ես ներկայացրել եմ վերջին ցուցանիշի փոփոխության պատճառները, մասնավորապես կնքված պայմանագրերով հստակ հաշվարկված գումարների արդյունքում ձեզ ներկայացված սկզբնական նախագծից տարբերվող այս ավելացման չափը կկազմի 6մլրդ 400 մլն դրամ: Այսպիսով, ԱՀ 2020թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 111մլրդ 351,4 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները 7մլրդ 767,4 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում 2021թ. պետական բյուջեի դեֆիցիտը կավելանա 103մլրդ 584 մլն դրամի չափով, որը ֆինանսավորումը կիրականացնի արժեթղթերի թողարկումից և տեղաբաշխումից ստացվող մուտքերի հաշվին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Մեզ են միացել նոր պատգամավորներ, խնդրում եմ մեկ անգամ ևս գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 25 պատգամավոր: Քվորում ունենք: Կարող ենք շարունակել:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել. Ստեփանյան, Հովհաննիսյան, Գալստյան, Իշխանյան, Հարությունյան, Մելքումյան և ես: Պարոն Ստեփանյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը:
Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ հետպատերազմյան իրողություններով պայմանավորված մեր պարագայում երկրի թիվ մեկ խնդիրը, դա առաջնահերթությունը անվտանգային համակարգի վերականգնումն ու կատարելագործումն է: Գիտենք նաև, որ նախկինում գործող անվտանգային մեխանիզմները այսօր պատրաստ չեն լիարժեք ապահովելու մեր ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Եվ նման իրավիճակում անհասկանալի է դառնում բյուջեում առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը: Ինչո՞վ է պայմանավորված անվտանգության ոլորտին հատկացվող միջոցների այսքան նվազ ծավալը, և չե՞ք կարծում, որ նման մոտեցման պատճառով է առավել բարդ խնդիրներ առաջանում, ինչպիսիք օրինակ, այսօր տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին: Շնորհակալություն:
Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն, հարցի համար: Անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումը էական է, սակայն ես կխուսափեմ ներկայումս հրապարակել կոնկրետ թվեր և կոնկրետ ուղղություններ, թե ինչ ուղղությամբ են ուղղվելու Ազգային անվտանգության համար նախատեսված գումարների առաջարկվող նախագծով այդ ավելացվող գումարները: Այդ ուղղությունը և գումարների չափը ներկայացվել են հանձնաժողովի նիստի ժամանակ և կարծում եմ, որ այդ տեղեկությունը բավարար է պատկերացում կազմելու` ուղղակի հիմա մամուլի համար ճիշտ չի լինի նշենք, թե ինչ ուղղությամբ և ինչ չափով է կազմվում այդ ավելացվող գումարները:
Գեղամ Ստեփանյան - Պարոն Մարտիրոսյան, իմ հարցը ուղղված չէր, թե հատկացվող չափը բացվածքով ինչ է իրենից ենթադրում: Իմ հարցը կայանում է նրանում, որ ներկայացված բյուջեի ծավալում, այսինքն, նաև փոփոխությունից հետո ունենալով զգալի գումար, աննշան տոկոս է կազմում` համամասնության մասին է խոսքը, անվտանգությանն ուղղվող միջոցները: Եվ, արդյոք, կրկնում եմ հարցս, չեք կարծում, որ նման մոտեցումները կապված անվտանգության համակարգի ոչ լիարժեք զարգացում ապահովելուն բերում են բացասական հետևանքներ: Ինչպես, օրինակ, այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին: Շնորհակալություն:
Գրիգորի Մարտիրոսյան - Ես փորձեմ նորից ներկայացնել, եթե խոսքը բյուջեի նախագծով ներկայացված Ազգային անվտանգությանն ուղղվող գումարների մեծության մասին է, ապա դրանք նվազ ծավալի չեն և համապատասխանում են այն խնդիրներին, որոնք դրվել են այդ ավելացման տրամաբանության հիմքում: Կարծում եմ, որ դուք լավ տեղյակ եք, որ Պաշտպանության և Ազգային անվտանգության ծախսերի առանձնահատկություններով պայմանավորված դրանց աղբյուրները և դրանց գումարները արտացոլվում են պետական բյուջեի ծախսերում` որոշակի առանձնահատկություններով, որոնք հիմա, կարծում եմ մամուլի համար հրապարակման ենթակա չեն: Եվ հարցի վերջին մասը որոշ չափով 2021թ. ներկայացված նախագծի քննարկումներից դուրս է:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Գալստյանը:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Մարտիրոսյան, 3 մլրդ դրամով այդ բյուջեով նախատեսել եք ավելացում կացարանների վարձակալության համար, ինչպես հասկացա: Մեր տեղահանված ազգաբնակչության կացարանային խնդիրները, կոնկրետ վարձակալության տեսքով լուծելու համար: Ինչպիսի՞ վիճակագրական կամ վերլուծական աշխատանքի արդյունքում եք եկել այդ եզրակացությանը, որ 3մլրդ դրամով պետք է ավելացվի: Վարձավճարները բարձրացե՞լ են շուկայում, հա՞, տների, դրա պատճառո՞վ է 3 մլրդ ավելացել շուկայում, թե՞ այլ հաշվարկներ կան, ինչի արդյունքում ստացել ենք այս գումարը:
Գրիգորի Մարտիրոսյան - Գումարը ավելացվում է 3մլրդ 674,5 մլն դրամով, ոչ թե 3մլրդ-ով: Հիմքում դրված են ոչ թե վիճակագրական տեղեկություններ, այլ նախորդ ամիսների փաստացի ցուցանիշները: Բնականաբար այդ ծրագիրն իրականացնող պետական կառավարման մարմինը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, այս գումարի հաշվարկման հիմքում դրել է փաստացի կնքված պայմանագրի ցուցանիշներ: Այո, ունենք վարձավճարների չափի ավելացում շուկայում, սակայն վարձավճարների ավելացումը կամ պետական բյուջեով գումարների չափի ավելացումը կբերի նորից շուկայում թանկացման, հետևապես այս հաշվարկի հիմքում դրված է ոչ թե չափերի ավելացում, այլ փաստացի անօթևան մնացած և Ստեփանակերտ քաղաքում, և շրջաններում ապրող մեր քաղաքացիների բնակարանային խնդիրներին ուղղվող ծախսերի հաշվարկները: Այսինքն, կոնկրետ կնքված պայմանագրեր, հյուրանոցային ծառայություններ և լիազորված մարմնի կողմից բանակցությունների արդյունքում ձևավորված գներ, որոնց շրջանակներում այդ ծառայությունները մատուցվում են:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Մարտիրոսյան, մենք ունենք որոշակի քաղաքացիներ, ովքեր լքել են և Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, այսինքն, նրանց թիվը` տեղահանվածների, 4 չափով հասել է, մենք, հետ վերադարձածներ, ովքեր տեղավորվել են արդեն ԱՀ որոշ համայնքներում, և 1-ին ալիքից հետո` տեղահանվելու 1-ին ալիքից հետո, երբ մարդիկ տեղավորվել են ՀՀ տարբեր շրջաններում, գյուղերում, քաղաքաներում, մենք չունեինք այս թիվը: Եվ այդ պայմանագրերի արդյունքում, որ կնքվել են, միչև այդ մարդիկ ինչո՞վ էին ապրում, ո՞նց էին տեղավորվել, հիմա ի՞նչ է եղել: Կենցաղային պայմանների բարելավու՞մ է տեղի ունենում, դրա համար են այս գումարը ստացել, հյուրանոցների տե՞սքն է փոխվել, հյուրանոցների ա՞ստղն է փոխվել, ի՞նչ է տեղի ունեցել: Երևի պատասխանատուն ասի, որ 3 մլրդ 800 մլն դրամով ավելանում է:
Գրիգորի Մարտիրոսյան - Գների ավելացման պատճառով չի այս գումարը նախատեսվում: Նախորդ ամիսների փաստացի ֆինանսավորման ծավալները այս պահի դրությամբ այս ծրագրից օգտվում են շուրջ 3000 քաղաքացի: Եվ այդ գումարը, ինչպես որ երեկվա հանձնաժողովի նիստում հստակեցրեց նախարարը, ամսվա կտրվածքով կազմում է շուրջ 400մլն դրամ, հետևապես ամբողջ տարվա հաշվարկով այդ ցուցանիշը, ըստ հաշվարկների ավելացման անհրաժեշտության կազմեց 3մլրդ 600մլն դրամ: Ուղղակի այն բոլոր պայմանագրերը, այն բոլոր քաղաքացիները, որոնք դեռևս նոյեմբեր ամսից վերադարձել են կամ այդ ժամանակահատվածից հետո վերադարձել են ԱՀ և իրենց բնակարանային պայմանները ժամանակավոր լուծում են ստացել, այդ ծավալը լիարժեք իրականացնելու համար տարեսկզբից նախատեսված գումարը սպառվել է արդեն 3-4 ամիսների ընթացքում: Ստիպված մենք այդ գումարը ավելացնում ենք, որպեսզի կարողանանաք այդ ապահովվումը իրականացնել մինչև տարեվերջ:
Արթուր Թովմասյան -
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Պարոն Գալստյան, թող պատրաստվի պարոն Իշխանյանը:
Դավիթ Գալստյան - Պարոն Մարտիրոսյան, ներկայացված բյուջեի մեջ բնակարանաշինության հատկացված գումարը առանձնացված, երեկ էլ ենք խոսել այս հարցի մասին, ի՞նչ գումար է կազմում և քանի՞ բնակարանով են նախատեսում ապահովել այս բյուջեի սահմանում և ճանապարհաշինության` ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման համար ի՞նչ գումար է նախատեսված այս տվյալ ներկայացված բյուջեում, ոչ թե այլ համահայկական հիմնադրամների հաշվին կատարվող կամ մասնավոր: Իսկ ինչ վերաբերվում է տարահանվածներին, գործընկերոջս տված հարցին, ես ուզում եմ լրացնել, որ երեկվա ներկայացված հաշվարկներով մեկ միջին ընտանիքին` 4 հոգանոց ընտանիքի հյուրանոցային ծառայությունները կազմում են շուրջ 500 հազար դրամ, ամսվա կրտվածքով, որը որ շատ մեծ թիվ է, և չկա՞ն, արդյոք, որևիցէ ալտերնատիվ տարբերակներ, փորձելով տնտեսել գումարը և միևնույն ժամանակ ավելի շատ մարդկանց փորձել այդ գումարի շրջանակում օգնել, քանի որ շատ տարբեր է դառնում: Հյուրանոցում բնակվող մեկ անձին միջինը 4,5 հազար օրական ծախս է արվում, իսկ վարձավճարով ապրող մարդուն, որ վարձավճարները տան ավելացվել են, նրանք իրենց սեփական եկամուտներից են մի բան էլ դնում վրեն, որ վարձավճարը տան: Շնորհակալություն:
Գրիգորի Մարտիրոսյան - Երեկ, հնչեցված ձեր հարցերին ի պատասխան քաղաքաշինության նախարարության կողմից կատարվել են համապատասխան հաշվարկներ, որոնք նույնպես կներկայացվեն: Նախարարը ներկա է, կներկայացնի: Ընդհանուր առմամբ ներկայացնեմ, որ բնակարանաշինության ոլորտին ուղղվում է առնվազն 12մլրդ, ճանապարհաշինությանն ուղղվող գումարները կազմում են շուրջ 5մլրդ: Կոնկրետ, ավելի ճշգրիտ, ըստ օբյեկտների քաղաքաշինության նախարարը կարող է ձեզ փոխանցել կամ ներկայացնել ըստ ձեր պայմանավորվածության: Ինչ վերաբերվում է հարցի 2-րդ մասին, ապա մեխանիզմներ կան, այդ մեխանիզմների ներդրման ուղղությամբ նախարարության կողմից աշխատանքներ իրականացվում են: Հիմնականում դրանք պայմանավորված են շրջաններում բնակարանային ֆոնդի վերանորոգման հետ, և այդ ուղղությամբ, նախարարության կողմից համապատասխան ծրագիր է մշակվել և ներդրվել: Կարծում եմ, առանձին այդ հարցի վերաբերյալ, եթե հետաքրքրություն կա, կարող ենք կազմակերպել հարցի քննարկում նաև պատգամավորների հետ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կներկայացնի նախարարության կողմից մշակված ծրագրերը և այդ ոլորտին ուղղվող ծախսերին ավելի արդյունավետ ծախսման ուղղված փոփոխությունները:
Դավիթ Գալստյան - Պարոն Թովմասյանը թույլ չի տա ստեմ, անցած անգամ էլ պետք է այս ամբիոնից հնչեցված Կառավարության որոշման մասով քննարկում կազմակերպվեր, որն այդպես էլ չկազմակերպվեց: Սա լոկ խոսքե՞ր են, թե գործի՞ է վերածվելու ամեն ինչ:
Գրիգորի Մարտիրոսյան - Չգիտեմ ինչ Կառավարության որոշման մասին է խոսքը, եթե վարկային պարտավորությունների աջակցության ծրագրի վերաբերյալ է հարցը, մենք պատգամավորների կողմից ստացել ենք առաջարկություններ: Առաջարկություններին արձագանքել ենք ամփոփաթերթիկի տեսքով և այդ առաջարկությունների մի մասը ներառվել է ծրագրում: Բացի դրանից, մենք նաև այդ ծրագրի վերաբերյալ քննարկում ենք ունեցել հանձնաժողովի նիստում:
Դավիթ Գալստյան - Այդ առաջարկություններից հետո է եղել առաջարկ քննարկումների, որն այդպես էլ չկայացավ:
Գրիգորի Մարտիրոսյան - Այո, եղել են գրավոր առաջարկություններ: Ինձ փոխանցվել են պատգամավորների ամփոփած առաջարկությունները: Մենք այդ առաջարկությունները քննարկել ենք և մեր տեսակետը հայտնել ենք ամփոփաթերթիկի տեսքով:
Արթուր Թովմասյան - Պարոն Իշխանյան, խնդրեմ: Թող պատրաստվի պարոն Հարությունյանը:
Դավիթ Իշխանյան - Ես երկու հարց եմ հնչեցնելու` մի քիչ քաղաքական ուղղվածության, կապված այսօրվա քննարկումների հետ: Պարոն Մարտիրոսյան, ինձ հետաքրքրում է ԱՀ Կառավարությունը լիարժեքորեն կամ մասնակիորեն տիրապետու՞մ է արդյոք Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցների` ՀՀ կողմից այդ աջակցության միջոցների ծագումնաբանությանը: 2-րդ հարցս հետևյալն է, այդչափ ֆինանսական աջակցությունը և այսքան ֆինանսական աջակցության միջոցների առկայությունն նաև կարո՞ղ է ենթադրել կառավարության կողմից նոր քաղաքականության որդեգրման միտումներ` կապված «կեղծ աշխատատեղերի» ստեղծան նպատակներին: Այդ մասին, ի դեպ, նախորդ նիստում` ԱԺ լիագումար նիստում, ԱԺ նախագահ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, իմ լավ ընկեր Արթուր Բաբկենովիչը հրապարակային տեսակետ ներկայացրեց:
Արթուր Թովմասյան - Ես 25 տարի է դա ասում եմ:
Գրիգորի Մարտիրոսյան - ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող գումարները տրամադրվում են ՀՀ պետական բյուջեից, պահուստային ֆոնդից կամ այլ ծախսերի վերաբաշխման արդյունքում ձևավորված աղբյուրներից, և այդ միջոցների աղբյուր է հանդիսանում ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը, այսինքն, եկամուտների աղբյուրները 1-ին հերթին ենթադրում եմ հարկային եկամուտներ: Այդ 1-ին հարցի մասով: 2-րդը` թույլ տվեք չմեկնաբանեմ ԱԺ նախագահի կարծիքը կամ հայտարարությունը, որը արվեց ձեր նշած նիստի ժամանակ: Կառավարության կողմից «կեղծ աշխատատեղերի» ստեղծման քաղաքականություն չի վարվում:
Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն, բայց 1-ին հարցի վերաբերյալ, պարոն Մարտիրոսյան, ես կառաջարկեի, նաև խորհուրդ կտայի մի քիչ ավելի խորքային ուսումնասիրություններ կատարել և փորձել նաև այդ ֆինանսական միջոցների ծագումնաբանության մասին տեղեկատվություն ունենալ: Շնորհակալություն:
Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն: Նշեմ, որ պետական բյուջեի միջոցները առանձին ծախսային ծրագրերի մասով կապված չեն լինում որևէ առանձին եկամտի տեսակի հետ: Քանի որ ես նշեցի այդ գումարները տրամադրվում են ՀՀ պետական բյուջեից, բնականաբար դրանց աղբյուր է հանդիսանում միասնական գանձապետական հաշվեացվող և միասնական, ֆինանսական ծրագիր հանդիսացող ՀՀ պետական բյուջեն: Առանձին ծախսերի ծագումնաբանություն հասկացությունը պետական բյուջեի ծախսային կամ ֆինանսավորման ժամանակ ուղղակի կիրառելի չէ:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հարությունյան: Թող պատրաստվի պարոն Մելքումյանը:
Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Պարոն Մարտիրոսյան, հարցը վերաբերվում է սեպտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից ճանապարհային կողմերի խախտելու համար ՀՀ-ում նշանակված վարչական տուգանքներին: Հնարավո՞ր է, արդյոք, այս բյուջեի փոփոխության շրջանակներում կամ պահուստային ֆոնդի հաշվին հաշվարկները կատարվի և այդ բոլոր վարչական տուգանքները, որոնք որ նշանակվել են սեպտեմբերի 27-ից հետո մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում մեր քաղաքացիներից պահված գումարները կամ նշանակված վարչական տուգանքները, որոնք դեռևս չեն վճարվել, փոխհատուցվեն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածում մեր հայրենակիցների տեղաշարժը, և նաև բարոյահոգեբանական վիճակը, որպեսզի այդ գումարները փոխհատուցվեն:
Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն: Բնականաբար պատերազմական ժամանակահատվածում, ինչպես նաև հետպատերազմյան 1-ին օրերի ընթացքում եղել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային այդ կանոնների խախտման նշանակված տարբեր վարչական տույժեր-տուգանքներ և դրանք շատ ժամանակ կապված են եղել որևէ արտառոց դեպքերի հետ: Հետևապես, մենք, այո, կարող ենք այդ թվերը ուսումնասիրել և, կարծում եմ, դրա համար առանձին ծրագիր նախատեսելու կարիք չի լինի, որովհետև դա միանգամյա և պարբերաբար ծախսը և այդ գումարները կարող են ֆինանսավորել պետական բյուջեով նախատեսված որևէ կենտրոնական ֆոնդից, պահուստային ֆոնդից կամ այլ կենտրոնական ֆոնդերից:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքու՞մ եք:
Արթուր Հարությունյան - Կխնդրեի, որպեսզի այդ գործընթացը ինչքան հնարավոր է արագ իրականացվի, քանի որ այս պահին կան քաղաքացիներ, որոնց քարտային հաշիվն է սառեցված և այդ գումարները, որոնցով նշանակված է տուգանքների չափը, մարդիկ չեն կարողանում տնօրինել:
Գրիգորի Մարտիրոսյան - Շատ լավ, հաշվի կառնենք դա և տեղեկությունները հավաքագրելուց հետո այն կընթացքավորենք:
Արթուր Թովմասյան - Այսօր նաև ես հայտարարել եմ, որ մեր հայրենակիցները չվճարեն տուգանքները: Եթե տվել են, նորից հետ են ստանալու: Պարոն Մելքումյան, խնդրեմ:
Դավիթ Մելքումյան - Գործընկերները արդեն անդրադարձել են ինձ հուզող հարցերի մի մասին, բայց, այնուամենայնիվ, ես կցանկանայի նորից վերադառնանք մինչ սեպտեմբերի 27-ը, մինչ պատերազմը: Եթե այն ժամանակ պետական ռազմավարությունը նախատեսում էր պատերազմի վերսկսման դեպքում տարբեր տարհանման պլաններ, ծրագրեր և որոշ աշխատանքներ կատարվում էր այդ ուղղությամբ, և մեր խմբակցությունը միշտ այդ հարցերի շուրջ շատ մանրամասն ուսումնասիրություններ է կատարում և բարձրաձայնում, ապա կարծում եմ առ այսօր պատերազմից, չէի ասի պատերազմի ավարտից հետո կոնկրետ այս իրավիճակում մենք տարհանման լուրջ խնդիր ունենք: Ես չեմ ցանկանում, որ իմ այս հարցը մեր քաղաքացիների մոտ ավելորդ խուճապ առաջացնի: Հասկանում եմ հարցի նրբությունը և ռիսկը, բայց կարծում եմ մենք պարբերաբար պետք է աշխատանքներ կատարենք մեր բնակչության հետ, քանի որ այսօր Ստեփանակերտ քաղաքը, առավել քան երբևէ, բնակչությամբ այսպես լցված, խիտ և մենք շատ ենք սիրում տարբեր երկրների օրինակները բերել: Գիտեք, Իսրայելի պաշտպանության համակարգը այս է, նկուղային պայմաններն այս մեկն է, և այլն: Հասկանում եմ, այսօր մենք լուրջ խնդիր ունենք: Մեր բնակչության, ովքեր որ տուժվել են, թե բնակարաններով ապահովելու, թե տարբեր սոցիալական ծրագրեր, բայց կարծում եմ, եթե նույնիսկ մենք ունենանք խաղաղության պայմանագիր, մենք պարտավոր ենք քաղպաշտպանության ոլորտում ամեն օր կատարելագործվել և իրականացնել նոր ծրագրեր: Հարցս հետևյալն է` այս ծրագրի մեջ 6 ամսից ավել է անցել, ինչ ռազմական գործողություններ են կատարվել, ինչպիսի՞ ծրագրեր է նախատեսվում, եթե չեմ սխալվում, մենք ունենք մեկ միլիարդ դրամ հատկացված քաղպաշտպանության ոլորտին: Քաղպաշտպանության հետ կապված ի՞նչ ծրագրեր ենք մենք նախատեսում:
Գրիգորի Մարտիրոսյան - Ներկայումս ընթանում են քննարկումներ և քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերվող մոտեցումների փոփոխություններ և ճշգրտումներ, որովհետև ստեղծված իրավիճակում քաղաքացիական պաշտպանության և գործող բաները և հետպատերազմյան իրավիճակը ստիպում են մեզ վերանայել և փոփոխություններ կատարել մեր մոտեցումներում: Ներկայումս այդ աշխատանքները արվում են և դրանց ավարտվելուց հետո կիրականացվեն այդ ծախսերի իրականացման աշխատանքները, այսինքն գումարների կամ կոնկրետ աշխատանքների իրականացումը կիրականացվի նոր պլանների և այդ քննարկումների արդյունքում նոր մոտեցումի հստակեցումից հետո:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքու՞մ եք:
Դավիթ Մելքումյան - Այո: Կա՞, արդյոք, նախատեսված հստակ ժամկետ, քանի որ, նորից եմ ուզում շեշտել, ցավոք սրտի, ժամանակը աշխատում է մեր դեմ: Եվ անկախ ամեն ինչից, ես հասկանում եմ այդ հարցի ռիսկը և պետք է մենք մեր բնակչության հետ էլ աշխատենք և պարբերաբար ներկայացնենք, որ որևիցէ մի գործողության ժամանակ ցանկացած քաղաքացի պետք է իր տեղն ու դիրքը: Ինչքա՞ն զուգահեռ մենք կկառուցենք ավելի մեծ քանակությամբ ապաստարաններ և այլն: Եվ, 2-րդը, ես վստահ եմ էլի իմ գործընկերները արծարծել են այս հարցը, ինձ հետաքրքրում է` արդյոք այդ հարցը, ծրագրերը, որ դուք նախատեսում եք և այդ դեֆիցիտը, որ առաջանում է, 103 մլրդ ռիսկերի մասով ունե՞ք վերլուծություն, կոնկրետ կառավարությունը ինչպիսի՞ ռիսկեր եք տեսնում: Այսինքն, այդ գումարը, որ չկարողանանք փակենք կամ այդ գումարը, որ տեղ չհասնի: Շնորհակալություն:
Գրիգորի Մարտիրոսյան - Առաջին մասով կոնկրետ ժամկետներ կդժվարանամ նշել, ներկայումս այդ աշխատանքները ընթանում են և, գումարների ծախսը ինքնանպատակ չէ և պետք է ապահովենք այդ գումարների ճիշտ հասցեական նպատակայնություն: Բնականաբար, այդ ուղղություններից կլինեն ապաստարանների կամ քաղաքացիական պաշտպանությանն ուղղված կարևոր ծրագրերի իրականացումը: Անհրաժեշտության դեպքում կարվեն լրացուցիչ միջոցներ, ոչ միայն այդ ծրագրով նախատեսված միջոցները, հետևապես նշեմ, որ պլանի վերջնական հաստատումից հետո այդ ծրագիրը կընթացքավորվի: Ինչ վերաբերվում է 2-րդ մասին, ապա մի քիչ հարցը չընկալեցի, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը: Այսինքն, ռիսկեր, ինչի հաշվին մենք կարող են այդ գումարը հավաքագրել, հավանաբար, եթե դրա մասին է, ապա նշեմ, որ գումարների ներգրավման մասով մենք ունենք նախնական պայմանավորվածություններ: Դրանց մի մասը, ինչպես նշեցի կներգրավվի պարտատոմսերի թողարկման միջոցով, և որոշ մասը նաև ՀՀ կառավարության կողմից այդ պայմանավորվածությունները կատարել:
Դավիթ Միքայելյան - Երևի ավելի շատ այս 2-րդ մասով` ՀՀ կառավարության կողմից տված երաշխիքներին դուք չե՞ք համարում, որ դա էլ է մտնում կոնկրետ ռիսկային բանի մեջ:
Գրիգորի Մարտիրոսյան - Սա 2-րդ արձագա՞նքն է: Ես նորից նույնը պետք է կրկնեմ: Պայմանավորվածությունները այս պահի դրությամբ առկա են:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Եվ վերջին հարցը ես եմ գրանցվել: Ասեմ, որ «կեղծ աշխատատեղերի» գաղափարը դեռևս 90-ական թվականներին սիրելի օրինակն եմ ասում, պարոն Մելքումյան: Հրեաներից Գոլանի բարձունքներում, ազատագրված տարածքներում հրեաները կեղծ աշխատավարձ էին տալիս և վերաբնակիչներին անվանում են «փալաշներ»: Փալաշին 5 տարով աշխատավարձ են տալիս ամեն մի անդամի` քանի հոգի են: 5 տարուց հետո նա պետք է հողում ամրանա և իր գործը դնի կամ փոքր բիզնեսով: Եթե ժողովրդագրական վիճակից ելնելով 90-ական թվականները հենց 1-ին անգամ, երբ որ պատգամավոր եմ ընտրվել, վերաբնակեցումը հայրենասիրական ոգով կամ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը` բազմազավակների առումով, շատ լավ: Բայց միայն կեղծ աշխատատեղով հնարավոր չէ: Հնարավորություն մենք կունենայինք 1994թ. մայիսի 12-ից հետո Արցախում ունենալ 500 հազար բնակիչ: Այսօր նոր իրողություն է և, երևի բոլորդ եք ինձ հետ համամիտ: Այսօր, ով որ Արցախում ապրում է, նա պետք է աշխատավարձ ստանա: Ուրեմն, ԱՄՆ նաև կա այդ, որը ասել եք ուռճացված է: ԱՄՆ-ում հիմա նահանգի անունը չեմ կարող ասել, այս պահին էլ գործում է: Ուրեմն, բոլոր գործազուրկներին հրավիրում են մի տեղ, մի գիրք են տալիս, 8 ժամ արտագրել: Հետո մեկը գալիս է այդ թղթերը վերցնում տանում որպես թափոն հանձնում: Ինչ որ բան աշխատեցնում են, տալիս, ասինքն, 2մլն արցախցիներ ունենք: Ես դրանց հայրենասերներ եմ ասում, որ Արցախի համար ինչ որ բան են անում: Իսկ այստեղ ապրողներին, բոլորը անխտիր հայրենապաշտներ են: Հիմա հարցը, պարոն Մարտիրոսյան, իհարկե, մեծ ծրագիր կա ներկայացնելու, եթե պատերազմը չլիներ, այս տարի սեպտեմբերի սկզբին ԱՀ հռչակման 30-ամյակն է: Դեկտեմբերի վերջին ԱՀ ԱԺ 1-ին ընտրություններից հետո 30 տարի է անցել: Իհարկե, մեծ միջոցառումներ չեմ առաջարկում կատարել, բայց հուշամեդալների առումով, որովհետև հանրագումարի բերել, հենց 1-ին գումարման պատգամավորներից, որոնք մի քանի գումարման պատգամավորներ են եղել, ինչու չէ նաև կառավարությունը գնահատանքի արժանացնենք մեր հայրենակիցներին: Այս առումով և հռչակման 30-ամյակին, և ԱԺ 30-ամյակին բյուջեում որևէ բան հատկացվե՞լ է:
Գրիգորի Մարտիրոսյան - Բյուջեում նման դեպքերի համար նախատեսված են հանրապետական միջոցառումների իրականացման ծախսեր: Ծախսային ծրագիրը, որի միջոցների հաշվին այդ նշած ծախսերը կարող են իրականացնել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Հարցերը սպառված են: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 3 կողմ, 2 դեմ ձայների համամասնությամբ ներկայացվել է հերթական նիստին: Առաջարկում եմ նախագիծն ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն:
Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:
Դավիթ Գալստյան - Երբ այս տարվա փետրվար ամսին բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ մենք 2021թ. բյուջեն գնահատում ենք որպես բացարձակապես իրականությունից կտրված և չհիմնավորված կանխատեսումների վրա կազմված ֆինանսատնտեսական կարևոր փաստաթուղթ և դեմ քվեարկեցինք այդ պատճառաբանությամբ: Մեզ մեր ընդդիմախոսները քննադատում են, որ դեմ ենք քվեարկել սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջեին: Սակայն այսօր պարզ է դառնում, որ այն ժամանակ մենք ճիշտ էինք, իսկ մեզ քննադատողները` սխալ: Ցավոք, 2020թ. սեպտեմբերից հետո տեղի ունեցած ողբերգալի և կործանարար իրադարձություններից հետո անցած 6 ամիսներին ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Էլ չենք խոսում առաջընթացի մասին: Սոցիալական լարվածության աճ, վտանգի օրեցօր ուժգնացող զգացողություն և արտագաղթի նկատելի ծավալներ: Ահա այն, ինչ ունենք այս ամիսների ընթացքում կառավարության գործունեության արդյունքում: Եվ այսօր քննարկում ենք բյուջեի փոփոխությունների մի նախագիծ, որը, եթե հանենք պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մարդկանց կորցրած գույքի դիմաց որոշակի աջակցության մասը, կարծես որևէ իմաստ չունի այն ողբերգալի իրադարձությունների հետ, որը կատարվեց մեզ հետ և այն ծայրահեղ ծանր իրավիճակի հետ, որում մենք հայտնվել ենք: Նախ, որևէ տնտեսագիտական տարրական գիտելիքների մեջ չի տեղավորում, թե ինչպես կարելի է կանխատեսել 224,5 մլրդ չափով համախառն ներքին արդյունք և ներկայացնել 247մլրդ դրամի բյուջե: Բայց միայն դա չէ: Կարծես տարեսկզբին ներկայացված բյուջեի նախագծի պակասորդը քիչ էր պլանավորած` մեկ երրորդից ավելին: Հիմա էլ առաջարկվող փոփոխություններով դեֆիցիտի չափը կգերազանցի 150մլրդ դրամի: Եկամուտների և ծախսերի այդպիսի ցուցանիշով բյուջե մենք չենք ունեցել նույնիսկ Արցախի տնտեսական հաջողությունների տարիներին: Բազմիցս նշել ենք, որ այս կառավարությունը իր ծրագրերում չունի առաջնահերթությունների պատկերացումները: Իհարկե, մենք կարևորում ենք սոցիալական ծրագրերը քաղաքացիների կրած վնասների նկատմամբ պետության պարտավորությունները: Սակայն որքանով է արդարացված երկրի պաշտպանության միտված ծրագրին հատկացնել 1,9 մլրդ, քաղաքացիական պաշտպանությանը միտված ծրագրին հատկացնել 1մլրդ դրամ: Ի դեպ այսօր գոնե մեկ դրամ այդ ծրագրից չի ծախսվել: Բնակարանաշինության ծրագրերին հատկացնել 13,1մլրդ դրամ, իսկ անշարժ և շարժական գույքի կորուստներ ունեցած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությունը նախատեսել 55-ից 60մլրդ դրամ: Ճանապարհային բարեկարգման համար 4,6մլրդ դրամ: Հետպատերազմյան ընդհանուր կացության և այսօրվա մարտահրավերները մեզնից պահանջում են ռազմավարական հստակ ծրագրերի որդեգրում և դրանց իրականացման համար համապատասխան ֆինանսավորում` հիմնական շեշտը դնելով անվտանգային համակարգի բաղադրիչների և ժողովրդավարության կայուն վիճակի ապահովման միտումներին: Այս դահլիճում մեկ ամիս առաջ մենք հյուրընկալել էինք մի խումբ փորձառու և մեզ բարեկամ երկրի պատգամավորներին: Վստահ եմ, որ պատգամավորներից շատերը հիշում են այն ելույթը, որտեղ նրանք շատ տեղին ու ճիշտ դիտարկում են արել մեր այսօրվա իրավիճակի մասին: Այն ելույթներից մեկում մեզ բարեկամական խորհուրդ են տվել, որ մեր կարգի երկրներում և այսպիսի ծանր պատերազմ տեսնելուց հետո խիստ անհրաժեշտ է գոնե ժամանակավոր հրաժարվել ասֆալտ անելուց և մշակութային նոր օջախներ կառուցելուց: Եվ այդ ամենի փոխարեն ամեն ինչ անել անվտանգության համակարգի ամրապնդման համար: Շարունակում ենք ձև անել, որ այդ ամենը մեզ չի վերաբերվում: Ներկայացված փոփոխությունների նախագծով նախատեսվում է վերակառուցել պետական պարտքը, որտեղ ներառվում է նաև հիմնադրամների կողմից ստացված վարկերը: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան նախկինում կատարված տնտեսական աճպարարությունների և մանիպուլյացիաների քայլերի կոծկում, որը մինչ այժմ քողարկվում է «բանկային և պետական գաղտնիք» ձևակերպումով: Այս ամենից ելնելով, կրկին կարելի է փաստել, որ ներկայացված բյուջեի փոփոխությունների նախագիծը ևս իրատեսական չէ: Չկան կոնկրետ իրավիճակի վերլուծություն, չկան իրատեսական կանխատեսումներ, ուստի մեր վերաբերմունքը չի փոխվել: Այն լինելու է քաղաքական ռիսկերը հաշվի չառած բյուջե և մեկ ամսից պարզ կլինի` այն կդառնա՞ ոչ ճիշտ հաշվարկների պատճառով ծանր բեռ, թե՞ պատմության մեջ կմտնի որպես հետպատերազմյան շրջանում անհիմն ուռճացված և նոր ռեկորդային ցուցանիշներ գրանցելու պետական բյուջե: Մենք երեկ քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացրել խորհրդարանի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցությունների միջև և եկել ենք ընդհանուր եզրահանգման: Հետևաբար իմ ելույթը կարող եք ընդունել որպես երեք քաղաքական ուժերի համատեղ տեքստ: Ընդունելով ներկայացված բյուջեի փոփոխությունների սոցիալական որոշակի օգտակարությունը, այնուհանդերձ մենք չենք մասնակցելու օրակարգային այս հարցի քվեարկությանը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան: Պարոն Հարությունյան, խնդրեմ:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: Իհարկե կան բազմաթիվ, բազմազան խնդիրներ, որոնք այսօր ծառացել են հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր առջև: Հաշվի առնելով բյուջեում ներկայացված այն փոփոխությունները, որոնք վերաբերվում են անվտանգության, սոցիալական պաշտպանության, տնտեսության զարգացման ուղղություններին, այսօրվա կատարված վերլուծություններով, իհարկե, կարող է չհամապատասխանեն իրականությանը, բայց սա այն նվազագույն ծախսերն են, այն նվազագույն ծրագրերն են, որոնք այսօր պետք է հրատապ իրականացնել: Խոսքը վերաբերվում է 77մլրդ 2մլն ծրագրին, որոնց մասով արդեն կան կառավարության որոշումներ, և դա վարկային պարտավորությունների մասով աջակցություններն են և կրած վնասների մասով աջակցությունը, որը նույնպես ծրագրի շրջանակներում կարող է հետ վերադառնալ տնտեսություն ներդրումների տեսքով: Այնտեղ կա այդ դրույթները, որը, եթե գումարները ներդնում են ԱՀ-ում, կարող են այդ գումարները միանվագ ստանալ և այն տնտեսական էֆեկտները, որոնք կարող են ունենալ այս երկու ծրագիրը, ակնառու են: Ինչ վերաբերվում է մնացած ծրագրերին, 10մլրդ դրամ կապիտալ շինարարության կամ կապիտալ ներդրումներին, իհարկե, մենք ավելի մեծ պահանջարկ ունենք այդ ծրագրերի իրականացման` անօթևան մնացած մեր հայրենակիցների բնակարանային բնակֆոնդով ապահովելու: Հինգ բնակֆոնդի և դրա վերանորոգման մասով և տեղահանված բնակիչներին այդ բնակֆոնդից հատկացումներ անելու մասով: Շատ կարևոր է նաև այդ ծրագիրը, և կարևոր է նաև գյուղատնտեսություն ուղղվող այն ծրագրերը, որոնք, որ նախատեսված են այս բյուջեի փոփոխությունում, որոնք վերաբերվում են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, այսինքն ջերմոցային տնտեսությունների, այգիների հիմնման և մնացած բոլոր այդ տեսակի ինտեսիվ գյուղատնտեսության ուղղություններին: Մնացած 3 ու 6մլրդ դրամը, որի մասին այստեղ խոսվեց, իհարկե, լավ կլիներ, որ մենք ունենայինք հնարավորություն այդ գումարները ուղղեինք միանգամից բնակարանաշինության ծրագրերին և բնակարաններով ապահովելուն, բայց, քանի որ մեր իրողության մեջ այսօր այդ հնարավորությունը չունենք և մարդիկ մնացել են անօթևան, պետք է հրատապ այդ հարցերը լուծել, այդ իսկ պատճառով այդ ծախսերը, կարծում եմ արդարացված են այս պահին: Այլ հարց է վերահսկողությունը, այդ գումարների մասով կատարող ծախսերի էֆեկտիվությունը: Կարծում եմ դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք որ ունեն այդ հնարավորությունը ստուգելու, այդ թվում նաև ԱԺ ունի խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները` բոլոր ուղղություններում ծախսվող գումարները վերահսկելու և դրանց արդյունավետության գնահատականը տալու: Հաշվի առնելով այդ բոլոր ծախսերի կարևորությունը, որոնք որ ընդգրկված են այսօրվա ներկայացված պետական բյուջեի փոփոխությունների նախագծում, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Իրավունքի ուժով ասեմ, եթե հիշում եք, 2021թ. պետական բյուջեի նախագիծը քննարկելիս, ասացի սա հաստատ թուղթ է: Մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ մի փաստաթուղթ` թվերի կարգով մտել է խորհրդարան, որպեսզի կյանքի կոչեինք ըստ այդ հիմնական, տնտեսական փաստաթղթի, որով մենք կսկսենք մեր բռնի տեղահանված հայրենակիցների հանդեպ մեր իրականացումը: Համամիտ եմ պարոն Գալստյանի հետ` պետության պարտավորությունների կատարումը: Հիմա այսօր, եթե այս փոփոխությունները մենք չկատարենք, միայն սպառողական վարկը, ես տնտեսագիտական վերլուծություն չեմ կատարում, 20 մլրդ է մեր հայրենակիցների վարկը և տարածվում է մոտավորապես 60 հազար մեր հայրենակիցների վրա: Այսինքն այստեղ մի մարդ չկա, ԱԺ –ում, կամ դրսում, ցանկացածին, բարեկամիդ, հարևանիդ, որ ընտանիքի վրա չտարածվի: Ես թվերն եմ ասում: Իհարկե, իդեալական բյուջե չկա: Բայց բյուջեն չընդունվելու դեպքում առաջնորդվում ես նախորդով, որն անընդունելի է: Մեդալի երկու երես կա, նայած որ կողմից ես նայում: Ես ասում եմ մեծ հաճույքով կողմ եմ քվեարկում, թեկուզ ենթարկվում եմ նաև խմբակցության որոշմանը: Հունիսի 1-ից մեր հայրենակիցները սպասում են փոխհատուցում ստանալուն: Արդեն բոլորդ գրանցվել եք բանկերում, որ դուք ինչ վարկ ունեք, ինչ վարկի տեսակ ունեք: Եվ պետությունը չի ասում սա պատգամավորի վարկ է, սա` նախարարի, սա` գործազուրկի, սա բանվորի կամ ուսուցչի վարկ է: Ո՞նց կարելի է այս բյուջեին կողմ չքվեարկել: Դասական իմաստով սա նորից փաստաթուղթ է: Բայց ի՞նչ եք ուզում: 44-օրյա պատերազմից հետո ինչպիսի՞ փաստաթուղթ մենք պիտի դնեինք: Ինչպե՞ս պիտի կանխատեսեինք մեր եկամուտները: Ես գնահատականներ տալու, քանի որ նաև դասախոս եմ, 3մլրդ-ով 6 ամսվա եկամուտները ավելացվել են այն կանխատեսվածից, որը կա: Ապրեք, պարոն Մարտիրոսյան: Ըստ շրջանառվող լուրերի այդ կարգավիճակով հաճելի էր ձեզ հետ աշխատելը: Համոզված եմ, որ մենք նաև աշխատելու ենք: Ահագին գործ եք կատարել, պարոն պետնախարար, կառավարությունը, բոլոր նախարարությունները, դե էլ չեմ ասում ամեն մեկը, բայց գոնե 2 նախարարություններ կան այստեղ նստած` քաղաքաշինությունը և տարածքայինը, և ժողովուրդը զգում է իր մաշկի վրա ձեր կատարած նախարարությունների գործը: Շնորհակալություն:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ: Չկան:
Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 23, դեմ` չկա, ձեռնպահ` չկա:
Որոշումն ընդունված է:
Շարունակում ենք մեր աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգով նախատեսված է «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված է, որ ԱՀ պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 1-ին բաղկացուցիչ մաս է հանդիսանում առաջիկա տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ընդունումը, սակայն 2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված հանրապետության տնտեսությունում դժվար կանխատեսված զարգացումների ծավալման, ինչպես նաև սեփական եկամուտների կանխատեսումների մասով հարկատուների տնտեսական գործունեության շարունակվող անորոշության պայմաններում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կորցնում է ի սկզբանե իր մեջ դրված մասն ու արդիականությունը և կառավարության ու հանրության համար նշված ծրագրի ուղղորդիչ դերակատարումը անխուսափելիորեն իրափոխվում է ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման դերով: 2022-2024թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նման դերի զերծ մնալու նպատակով «ԱՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ԱՀ 2022թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի հետևյալ առանձնահատկությունները այն է`
2022-2024թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր ԱՀ կառավարության կողմից չի կազմվում: Եվ 2-րդը` 2022թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի մի շարք հոդվածների որոշ դրույթների գործողությունը: 2022-2024թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերվող մասով: Ի տարբերություն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակումը իրականացվում է որպես կանոն տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և այդ ժամանակահատվածում, անշուշտ, կանխատեսել է տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես տվյալ տարվա, այնպես էլ առաջիկայում կատարված սպասումները: Հետևաբար, դրա հիման վրա հարկաբյուջետային կանխատեսումների իրատեսության աստիճանը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման շրջանակներում կատարված կանխատեսումների նկատմամբ կլինի ավելի բարձր: Այսպիսով, միայն մեկ տարվա համար` 2022-2024թթ. համար այս միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման նորմը ժամանակավորապես կասեցվում է և կշարունակվի գործել մյուս տարվանից, որպես օրենքի անցումային դրույթ, որպես 2022թ. պետական բյուջեի ընդունման առանձնահատկություն: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան:
Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան - Օրենքում նման փոփոխություններ կատարելը ևս մեկ անգամ փաստում է, որ մեր կառավարությունը չունի մշակված ռազմավարություն, որից ելնելով կարճաժամկետ-միջնաժամկետ ծրագրերը չենք կարողանում կանխատեսել: Ճի՞շտ եմ հասկանում, պարոն Մարտիրոսյան:
Գրիգորի Մարտիրոսյան - Ոչ, պարոն Գալստյան: Ես նշեցի պատճառը: Ստեղծված իրավիճակում մակրոտնտեսական կանխատեսումներ իրականացնել 3 տարվա կտրվածքով այս պահին հնարավոր չէ, և իրատեսական չէ: Այսինքն` կառավարությունը կարող է կատարել իր կանխատեսումները, բայց դրանք կլինեն, իսկապես իրականությունից կտրված և այն նպատակը, որը դրված է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում, ըստ էության կկորցնի ի սկզբանե դրված նպատակը: Հետևապես այս տարվա մակրոտնտեսական զարգացումները հնարավորություն կտան մեզ ավելի կոնկրետ և ճիշտ պատկերացնել 2022թ.պետական բյուջեի կազմման համար հիմք հանդիսացող մակրոտնտեսական ցուցանիշները և դա որևէ կապ չունի այս պահի դրությամբ կառավարության առկա ծրագրերի հետ: Խոսքը գնում է փոփոխվող տնտեսական, մակրոտնտեսական, քաղաքական բոլոր առումներով անորոշ գոյություն ունեցող իրավիճակը հիմք ընդունելով ապագա կանխատոսումների մասին:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ: «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն: Առաջարկում եմ նախագիծը ընդունել որպես օրենք:
Արթուր Թովմասյան - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Չկա:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք` խնդրեմ: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում` «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ` 23, դեմ` չկա, ձեռնպահ` 4 :
Որոշումն ընդունված է:
Իսկ հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ պատգամավորների հայտարարություններին:
Խնդրում եմ գրանցվել: Պարոն Բաղունց, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Աղաբեկյանը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, մինչև հիմնական ելույթս մի փոքր հայտարարություն: «Միասնական Հայրենիք» կուսակցությունը պատրաստակամ է մրցույթ հայտարարել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված ստելայի գաղափարի, որը կոչված կլինի փոխարինել Ստեփանակերտ քաղաքի հրապարակում տարերայնորեն ստեղծված, սակայն ժամանակի ընթացքում անվայել վիճակում հայտնված ստենդերը:
Հարգելի գործընկերներ, ելույթս ուզում եմ սկսել հայտնի հակաֆաշիստական չեխ լրագրող Հուլիոս Ֆուչիկի «Ռեպորտաժ կախաղանի օղակը վզին» գրքի մեջբերումով` «Մարդիկ, զգոն եղեք»: Անշուշտ, ավելի քան ակտուալ է մեր ազգի այսօրվա համար:
Մեր պետականությունը հայտնվել է մահացու սպառնալիքների առջև: Աղետալի պարտություն, 44-օրյա պատերազմում ու ԱՀ տարածքի 75 տոկոսի կորուստ, արտագաղթի ահռելի չափսեր, երկու հայկական պետությունների ինքնիշխանության անկում, շփոթված և չարացած ժողովուրդ, պարտվողական տրամադրված և կազմալուծված բանակ, ինքն իրեն տրամադրված, այլ պետական կառույցների և ընդհանուր առմամբ, տնտեսության հետ կապը կորցրած կրթության համակարգ և այլն:
Այս ամբողջի ֆոնի վրա ավելի քան պահանջված եմ համարում համազգային մեսիջը պետության կայունացման սկզբի մասին: Հակամարտող կողմերը պետք է հստակ հասկանան, որ մի կողմի հաղթանակով ներքին կոնֆլիկտը չի վերանա, այլ կշարունակի նոր թափով ոչնչացնել մեր պետականությունը: Ուզում եմ հիշեցնել պարսիկ թագավոր Դարեհ երկրորդի խոսքը. «Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն բաժանել»: Մենք պետք է հստակ հասկանանք, որ փրկության շանսերը և ժամանակը սպառվում են և այն, ինչ հնարավոր է դեռ այսօր, անհնարին կլինի վաղը:
Պետք է վերջ տալ անհիմն և չշահարկված հայտարարություններին, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, ոչ մի կերպ հաշվի չեն առնում ուժերի հարաբերակցությունը:
Մի բան է միտինգային էքստազում հայտարարել Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական ստեղծագործ գործունեությունը այդ նպատակին ուղղված բանակաշինությանը:
Պետք է անիմաստ խոսակցություններից և մեղադրանքներից անցնել պետության համար կենսունակ նշանակություն ունեցող ոլորտների վերակենդանացման իրական և կոնկրետ ծրագրերի մշակման, մի ընդհանուր դրոշի տակ հավաքելով բոլոր այն հայրենասեր մասնագետներին, որոնք իրենց նվիրվածությունը ապացուցել են պատերազմի օրերին: Անհրաժեշտ եմ համարում կտրականապես բացառել այդ գործընթացներում այն մարդկանց մասնակցությունը, որոնք գիտելիքների և անհրաժեշտ ունակությունների բացակայությունը փորձում են լրացնել դատարկախոսությամբ և հիստերիայով: Նման մարդկանց ներխուժումը պետության տարբեր ոլորտներ միայն քայքայում են մեր պետականության հիմքերը: Ու պետք չէ սեփական անգործունեությունը պայմանավորել իշխանության անըմբռնողականությամբ: Մեջբերեմ Սողոմոն թագավորի խոսքերը «Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում և չարի իշխանությունը»: Եկեք անենք մեր գործը, իսկ ժամանակը կանի իրենը: Եվ ինչքան լավ անենք մենք մեր գործը, այնքանով արագ իր գործը կանի ժամանակը:
Համար մեկ խնդիրն եմ համարում բանակաշինության գործունեությունը, առավել ևս ՊԲ վերակազմավորման, վերաանվանման և նման տեսակի խոսակցությունների ֆոնի վրա: Նպատակահարմար չեմ համարում այս ամբիոնից և այս հարթակում հնչեցնել մեր մոտեցումները: Նշեմ միայն, որ այն վերահաստատում և կոնկրետացնում է «Ազգ-Բանակ» կոնցեպցիան, որը, անշուշտ, կոչված է դառնալ ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ անվտանգության ազգային դոկտրինայի անկյունաքարը:
Ես ուզում եմ ելույթս ավարտել նշված կոնցեպցիայի կարևորության, իմ կարծիքով, ամենահամոզիչ մեջբերումով Իլհամ Ալիևից, «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Հայաստանն իր բանակը վերադարձնի այն վիճակին, որը սպառնալիք կներկայացնի Ադրբեջանի համար: Եթե մենք նկատենք նման վտանգ, ապա մենք կրկին անգամ կոչնչացնենք այն»: Եվ ևս մի անգամ ուզում եմ կրկնել` զգոն եղեք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, դժվար ժամանակներում ենք ապրում: Փաստացի ունենք պատերազմում ունեցած պարտություն և բոլոր տնտեսական և քաղաքական ճգնաժամային մուլտիպլիկատ էֆեկտներով: Դժվար ժամանակներ են բոլոր ոլորտներում` անվտանգությունից սկսած, վերջացրած` կրթությամբ: Նման իրավիճակները ըստ էության պահանջում են իշխանության կենտրոնացում և ընդդիմության խոհեմություն: Ճգնաժամային կառավարումը, ըստ էության, դա է ենթադրում: Այսօր ես որոշել եմ ավելի քան անկեղծ լինել: Իրերն անվանելու եմ իրենց անուններով: Դուրս գալ պատճառահետևանքային լայն դաշտ և պատասխանել ըստ էության 3 հարցի` ինչու՞ այսպես եղավ, ի՞նչ պետք է անել և ինչու՞ այսքանից հետո եզրահանգումներ չենք անում: Ընդդիմության հարգարժան ներկայացուցիչներ, եթե ձեր մեղավորների կնքման թեզերը համապատասխան լինեին իրական իրականությանը, դուք կունենաք հանրային լայն աջակցություն և նրանից բխող հետևանքներով ամենայն հավանականությամբ իրավիճակից դուրս գալու մեխանիզմներ և ճանապարհային քարտեզ կունենայիք: Սակայն դուք հրաժարականի պահանջից այն կողմ լուծումներ չեք առաջարկում: «Հետո ի՞նչ է լինելու» հարցին ի՞նչ եք պատասխանում, որը կարևոր է, անչափ կարևոր ժողովրդի համար: Դուք մերժեցիք նախագահի միասնական ջանքերով այս ծանր իրավիճակից դուրս գալու առաջարկը` առանց առարկայական, ծրագրային հակաթեզերի: Այս գործընթացներին ուշի - ուշով հետևել և հետևում են նաև ժողովուրդը, որի հավաքական իմաստությունը գալիս է մեզ հուշելու, որ մենք տուրք չտանք մեր քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքին, այլ լուծումներ առաջարկենք առնվազն այն մասով, որտեղ ի զորու ենք: Այո, ճշմարտության համար պարտավոր եմ նշել, որ ռազմի դաշտից վերադարձած մարտիկը եկավ իշխանությանը տալու բազում օբյեկտիվ հարցեր, բայց միաժամանակ համոզված լինելով, որ այս ծանր ժամանակաշրջանում միակ լուծում առաջարկողը և այս քաոսից մեզ բոլորիս դուրս բերողը կարող է լինել Արայիկ Հարությունյանը: Որ պատերազմի ավարտից առ այսօր տարբեր ֆորմատներով հանդիպում է ունեցել, համբերատար լսեց օբյեկտիվ և սուբյեկտիվ քննադատություն, ու առաջարկեց լուծումներ իր լիազորությունների շրջանակներում: Հիմա անցնեմ հարցերին` հնարավորինս կարճ պատասխանելով: Ինչու՞ այսպես եղավ: Այսպես եղավ, որովհետև մերժեցինք, այսպես կոչված խաղաղության կոնցեպտը` այլընտրանք չառաջարկելով: Մերժեցինք վատը, զիջողականը և ստացանք վատագույնը: Ընդ որում, այդ վատագույնի հետ հաշվարկը սկսվեց հեռավոր 2006թ-ից, երբ գործարկվեց Բաքու-Թբիլիսի ջրանավթամուղը, որ ադրբեջանին բերեց առաջին իսկ տարում 20մլրդ դոլար եկամուտ և խախտեց ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում: 2007թ. գործարկվեց Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազատարը, որը վերջնականապես դուրս բերեց առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը այդքան կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներից: Այս ընթացքում մենք հասցրեցինք սպանել խաղաղության թեզին առաջարկող Վազգեն Սարգսյանին և 2001թ. տապալվեց Քիվեստում, որովհետև ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց համաձայնել մեր զիջումներին: Ախորժակը բացվել է ուտելուց և դա տրամաբանական էր: Հետագայում իրականացված գործընթացները նույն տրամաբանության մեջ էին: Օրեցօր հզորացող թշնամին անգամ ավելին էր ուզում, քան նախկինում: Մենք էլ սփոփվում էինք գեոքաղաքական ուժերի կողմից վերջինիս զսպման մեխանիզմով: Ասեմ և 2-րդ հարցին: Ի՞նչ է պետք անել: Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում մոտակա ընտրություններում հաղթած ուժը պիտի իր մեջ քաղաքական կամք ունենա անցնելու կենտրոնաձիգ կառավարման ռեժիմի: Նույնը պիտի լինի Արցախում: Ընտրություններ կազմակերպելուց հետո կլինի առանց դրան: Դրա պատասխանը պիտի տա տրամադրությունները, ժամանակի պահանջը և հնարավոր ռիսկերի գնահատումը, իշխանության կենտրոնացում և հստակ որոշումներ: Սա է ճգնաժամային կառավարման միակ ճշմարիտ ճանապարհը: Եվ վերջապես հարց 3-րդ` ինչու՞ այսքանից հետո եզրահանգումներ չենք անում: Պատասխանը շատ հստակ է, որովհետև ներքաղաքական անձնային նեղ շահերը վեր ենք դասում պետականից: Մեր ցավող ատամը ավելի կարևոր է, քան դիմացինի արնաքամ լինող մարմինը: Մենք սա ենք: Այսպիսին եղել ենք, հուսով եմ` կփոխվենք: Մեզ խելքի կարող է բերել կամ հայրենի ուժեղ բռունցքը կամ օտարինը: Մնում է ընտրություն կատարենք` կամ ունենանք մեր գլխին իրական իշխանություն, կամ չենք ունենա ընդհանրապես: Համենայնդեպս մերը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Մեր երիտասարդ պատգամավորը արդեն կանոնակարգի փոփոխություններով է, որովհետև արդեն 3 րոպե չի հերիքում, միշտ էլ այդ 20 վայրկյանը չի հերիքում:
Ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը:
Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները:
Շնորհակալություն, բոլոր մասնակիցներին:
Ցտեսություն: