«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում եվ փոփոխություններ կատարելու մասին

 

Ն-1-02/30,ԱԺ-01-692,24.06.2021թ.,ՊԱՕ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

  «դ.1 պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերերի բացառությամբ Արցախի Հանրապետության զինված ուժերի պահեստային կառավարման կետերի և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը և աշխատանքների կազմակերպումը.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1 2-րդ մասում «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարն» բառերով.

2 4-րդ մասում  «Լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի այսուհետ՝ լիազորված մարմին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

                   Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության բնագավառի գործունեությունն  իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն, որի նպատակն է ապահովել քաղաքացիական պաշտպանության սկզբունքների, ձևերի  և միջոցառումների անշեղ և նպատակային իրականացումը:

2.Ընթացիկ իրավիճակը

1. «Քաղաքացիական պաշտպանության մասին»  օրենքում սահմանված չէ պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերերի բացառությամբ Արցախի Հանրապետության զինված ուժերի պահեստային կառավարման կետերի և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը և աշխատանքների կազմակերպումը, առանց որի հնարավոր չէ իրականացնել քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումը:

«Քաղաքացիական պաշտպանության մասին»  օրենքի 9-րդ  հոդվածի համաձայն  Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալը: Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի ՆՀ-884-Ն հրամանագրով  ստեղծվել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, իսկ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը համարվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող մարմին:

 

                                               3.Կարգավորման  նպատակը 

Հետևաբար անհրաժեշտություն  է առաջանում «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում կատարել լրացում և փոփոխություններ ներկա կարգավորումները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրության և Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

 

4.Ակնկալվող  արդյունքը

Արդյունքում ունենալ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենք, որը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

 

5. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագիծը կրում է նորմատիվային բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար և գործում է Արցախի Հանրապետության ողջ տարածքում:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ                                          Կ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստվածության ապահովումը.

բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.

գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.

դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.

դ.1 պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերերի բացառությամբ Արցախի Հանրապետության զինված ուժերի պահեստային կառավարման կետերի և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը և աշխատանքների կազմակերպումը.

 

Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

 

Արցախի Հանրապետության պետական նախարարն Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:

Արցախի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների ղեկավարները), շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխանաբար նախարարությունների (գերատեսչությունների), շրջանների (Ստեփանակերտ քաղաքի), համայնքների քաղաքացիական պաշտպանության պետերն են:

Լիազորված մարմնի Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) տարածքային ստորաբաժանումների ղեկավարները շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներն են:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ                                          Կ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

 

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ

ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Արցախի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում  եկամուտների և ծախսերի  էական ավելացում կամ նվազեցում  չի  պահանջվում: