25 հունիսի 2021
25 հունիսի 2021
Հունիսի 25-ին հրավիրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Օրակարգում ոստիկանության համակարգին առնչվող 2 հարց էր:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին: Նախագծով առաջարկվում է՝
Մի շարք իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև նոր ընթացակարգեր, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Ոստիկանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Նախագծով առաջարկվում է՝
Նախագծով սահմանվում են հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը հիմնավորեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որից հետո պատասխանեց պատգամավորական հարցադրումներին:
Նախագծերը քվեարկության դրվեցին:ԱԺ պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին: