ԼՈՒՐԵՐ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է Բելլա Լալայանի՝ ԱԺ ներկայացրած հանրագրին
23 հունիսի 2021

Հունիսի 23-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը պատասխանել է Բելլա Լալայանի՝ մայիսի 24-ին ԱԺ ներկայացրած հանրագրին:

«Հարգելի տիկին Լալայան,

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է Ձեր կողմից ԱԺ նախագահին հասցեագրված հանրագիր՝ կապված «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կոչվող կոթողի հետ:

Չնայած հանձնաժողովի կողմից հանրագիրը ստանալու պահին արդեն իսկ կոթողը ապամոնտաժված է եղել՝ մենք ողջունում ենք հանրության շրջանում մտահոգիչ հարցերը բարձրացնելու ձեր ակտիվությունը: Մենք կապ ենք հաստատել համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ՝ ներկայացնելով մեր մտահոգությունները կոթողի տեղադրման ընթացակարգի, տեղանքի նպատակահարմարության և իմաստային նշանակության մասին, բայց, ինչպես նշեցինք, Ձեր կողմից բարձրացված խնդիրն արդեն իսկ իր հանգուցալուծումն է ստացել»:

 

 

 

ԼՈՒՐԵՐ