ԼՈՒՐԵՐ
2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ամփոփվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
11 հունիսի 2021

Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:Պարզաբանումներով հանդես է եկել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը:

4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

 

 

ԼՈՒՐԵՐ