Ընդունված է 2021 թվականի
մայիսի 27-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բո-վանդակությամբ «21-ին» և «22-րդ» մասերով.
«21. Արցախի Հանրապետության կառավարությունն Արցախի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:
22. Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի բ և գ կետերի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Արցախի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունիսի 3
Ստեփանակերտ
ՀՕ-74-Ն