Ընդունված է 2021 թվականի
մայիսի 27-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 13.8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բո-վանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը պակաս նախատեսելու դեպքում վճարողը ռոյալթիի կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հունիսի 10-ից ոչ ուշ` իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնելով հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևի հայ-տարարություն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի ռոյալթիից պակաս լինելու դեպքում վճարողը վճարում է տույժ՝ փաստացի ստացված ռոյալթիի մեկ քառորդի և տվյալ եռամսյակի փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև իրենց հաշվառման հարկային մարմնին փաստացի ռոյալթիի գումարը հայտնի դառնալու (ռոյալթիի հաշվարկ-հաշվետ-վությունը ներկայացնելու) օրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հաշվետու տա-րում վճարվելիք ռոյալթիի կանխավճարների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունիսի 3
Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն