«Դատախազության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

 

 

Ընդունված  է 2021 թվականի

 

     մայիսի 27-ին   

        

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2018 թվականի հունիսի 27-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետում «(բացառությամբ հատուկ քննչական բաժնի պետի),» բառերից հե-տո լրացնել.«գլխավոր դատախազության կառուցվածքային..ստորաբաժանումների ղե-

կավարների տեղակալներըբառերը.

2) 2-րդ կետում «հատուկ քննչական բաժնի պետըբառերից հետո լրացնել «հա-տուկ քննչական բաժնի պետի տեղակալըբառերը:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Դատախազական աշխատանքի արդյունավետության ապահովման նպատա-կով գլխավոր դատախազը կարող է ձևավորել միացյալ շրջանային դատախա-զություններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ղեկավարներիցբառից հետո լրացնել «կառուցվածքային ստո-րաբաժանումների ղեկավարների տեղակալներիցբառերը.

2) 3-րդ մասում «պետիցբառից հետո լրացնել «բաժնի պետի տեղակալիցբա-ռերը:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ղեկավարիցբառից հետո լրացնել «կառուցվածքային ստորա-բաժանման ղեկավարի տեղակալիցբառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետում «տեղակալինբառից հետո լրացնել «իր տեղակալնե-րիբառերը.

3) 4-րդ մասում «ղեկավարները» բառից հետո լրացնել «, նրանց տեղակալները» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տեղակալինբառից հետո լրացնել «իր տեղակալներինբառերը:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի`

  1. «25» թիվը փոխարինել «22» թվով.
  2.  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Արցախի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Արցախի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.».

3) 3-րդ կետում ստորակետը փոխարինել վերջակետով.

4) 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Ստեփանակերտ» բառից առաջ լրացնել «գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժան-ման ղեկավարի տեղակալբառերը:

 

Հոդված 8.  Օրենքի 37-րդ հոդվածի`

1) 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Որակավորման հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա գլխավոր դատախազը կարող է հայտատուին ընդգրկել միաժամանակ դատա-խազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցու-ցակներում:»:

 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերը և 3-րդ մասը:

 

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում`

ա. «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «ղեկավարների տեղակալնե-րին, կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը,

բ. «գլխավոր դատախազըբառերից հետո լրացնել «առաջնահերթությունը տա-լով» բառերը և հանել «թվից» բառը.

2) 3-րդ մասում «այն անձանց» բառերը փոխարինել «անձանց» բառով և հանել   «, որոնք, ավարտելով ուսումնառությունը, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը  կամ սույն օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել ուսումնառությունից» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 44-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «կայազորի զինվորական դատախազիբառերից հետո լրացնել «գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղա-

կալիբառերը.

2) 8-րդ մասում «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում «դատախազին» բա-ռից հետո լրացնել «և քննիչին» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 49-րդ հոդվածի`

1) 15-րդ մասում «օրը» բառից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպ-քում՝ ողջամիտ ժամկետում» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 50-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս`

«5. Վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանի մասնագիտությամբ աշխա-տանքի առնվազն երեք տարվա փորձառություն չունեցող դատախազը կամ քննիչը, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում անցնում է վերապատրաստման դասընթացներ, որից հետո զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշում է որակավորման հանձնաժողովը։

Վերապատրաստման դասընթացների և  նորանշանակ դատախազի կամ քննիչի` զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու կարգն ու ժամկետները սահմանվում են գլխավոր դատախազի կողմից:»:

 

Հոդված 16. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 13-րդ կետում վերջակետը փոխարինել ստորակետով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ`

«14) սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում որակա-վորման հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնին ոչ համապատասխան ճանաչվելը

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                  Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

   

  2021 թ. հունիսի 3

Ստեփանակերտ

ՀՕ-70-Ն