«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

Ն_1-02/25, ԱԺ-01-578,03.06.2021թ.,ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-184 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ նոտարական գրասենյակ):

Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության տարածքում՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) համակարգում:

Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ արդարադատության նախարար)՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի կառավարման, անվտանգության ապահովման և ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել մեկ կամ մի քանի նոտարներ:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

  1. 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «՝ նոտարական տարածքում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «տարածք» կրկնվող բառը փոխարինել «գրասենյակ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը և նոտարական գրասենյակի անվանումը:»:

 

 Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ նոտարի լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական գրասենյակի նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել կամ իր նոտարական գրասենյակի, կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակի միջոցով:».

2) 2-րդ մասում «տարածքում» բառը փոխարինել «գրասենյակում» բառով.

  1. 5-րդ մասում «տարածք» բառը փոխարինել «գրասենյակ» բառով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակչությանը նոտարական գործողություններ կատարելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նոտարը կարող է ժամանակավորապես գործուղվել Հայաստանի Հանրապետություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ

ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 3.

Պետական նոտարական գրասենյակները

 

1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ` նոտարական գրասենյակ), որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը:

Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` արդարադատության նախարարություն) համակարգում:

Նոտարական տարածքները սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` արդարադատության նախարար): Մեկ նոտարական տարածքում կարող է գործել մեկ կամ մի քանի նոտարական գրասենյակ: Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել նույն նոտարական տարածքում գործունեություն իրականացնող մեկ կամ ավելի նոտարներ:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ նոտարական գրասենյակ):

Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության տարածքում՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) համակարգում:

Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ արդարադատության նախարար)՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի կառավարման, անվտանգության ապահովման և ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել մեկ կամ մի քանի նոտարներ:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։

Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաև սույն օրենքի 50-րդ, 52-րդ, 71-րդ, 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:

Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):

3. Նոտարական գրասենյակների քանակը և հաստիքացուցակը սահմանում է արդարադատության նախարարը:

Նոտարական գրասենյակների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 5.

Նոտարի անկախությունը

 

1. Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը արգելվում է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Նոտարի գործունեությունը կարող է դադարեցվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և հիմքերով:

3. Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ նոտարական տարածք գրասենյակ: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք գրասենյակ միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում:

(5-րդ հոդվածը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 7.

Նոտարական գրասենյակի կնիքը և դեպոզիտ հաշիվը

 

1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարական գրասենյակի անվանումն ու նոտարական տարածքը անվանումը:

1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը և նոտարական գրասենյակի անվանումը:

Նոտարական գրասենյակի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա:

2. Նոտարական գրասենյակը կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ, որն օգտագործվում է սույն օրենքով սահմանված նոտարական գործողությունների իրականացման համար:

(7-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

 

Հոդված 16.

Նոտարի փոխարինումը և գործուղումը

(վերնագիրը խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ տարածքի նոտարական սպասարկման լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական տարածք սպասարկող նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի լրացուցիչ նոտարական տարածքն սպասարկել կամ իր նոտարական գրասենյակի, կամ լրացուցիչ տարածքի նոտարական գրասենյակի միջոցով:

1. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ նոտարի լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական գրասենյակի նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել կամ իր նոտարական գրասենյակի, կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակի միջոցով:

2. Նոտարական տարածքում գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխանող նոտարի օգնականին կարող է նշանակել նոտարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս դեպքում նոտարի օգնականը օժտվում է նոտարի լիազորություններով և կրում է սույն օրենքով նոտարի համար նախատեսված բոլոր պարտականությունները և պատասխանատվությունը:

3. Նոտարին փոխարինողը գործում է իր անունից:

4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝

1) ամենամյա արձակուրդում գտնվելը.

2) հղիության և ծննդաբերության արձակուրդը.

3) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

4) ժամանակավոր անաշխատունակությունը.

5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում).

6) գործուղումները.

7) վերապատրաստումները.

8) երկու աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր:

 

 

5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական տարածք գրասենյակ միայն իր համաձայնությամբ՝ արդարադատության նախարարի հրամանով:

Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակչությանը նոտարական գործողություններ կատարելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նոտարը կարող է ժամանակավորապես գործուղվել Հայաստանի Հանրապետություն:

(16-րդ հոդվածը լրաց. 21.02.2013 ՀՕ-1-Ն, խմբ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 27.1.

Նոտարական ակտը

 

1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը հանդիսանում են նոտարական ակտ:

2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`

1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) նոտարական տարածքը գրասենյակի անվանումը, նոտարի անունը, ազգանունը.

3) նոտարի ստորագրությունը և կնիքը.

4) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.

5) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:

(27.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 40.

Վավերացման մակագրությունը

 

1. Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն, որում մասնավորապես նշվում են նոտարի անունը, ազգանունը, նոտարական տարածքը գրասենյակի անվանումը, կատարվող նոտարական գործողության տեսակը, կատարման տարին, ամիսը, օրը (բառերով), գրանցամատյանում համապատասխան գրանցման համարը, ինչպես նաև նոտարի հայտարարությունն այն մասին, որ նոտարական գործողության մասնակիցների ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունն ստուգված են:

2. Օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով:

3. Վավերացման մակագրությունների օրինակելի ձևերը հաստատում է արդարադատության նախարարը:

4. (կետն ուժը կորցրել է 30.05.2019 ՀՕ-26-Ն)

5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:

(40-րդ հոդվածը փոփ. 30.05.2019 ՀՕ-26-Ն)

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                     Ժ. ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախքան 2020 թվականի նոյեմբերի  9-ը  Արցախի Հանրապետությունում գործում էր նոտարական տարածքներ՝ ըստ համապատասխան վարչատարածքային միավորների:

 Ելնելով ներկա իրավիճակից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Նոտարիատի մասին» օրենքում և սահմանել նոտարական մեկ տարածք՝ Արցախի Հանրապետություն:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով նախատեսվում է նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

        Ուստի անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել սույն օերնքի նախագիծը:

2.

Առաջարկվող կարգավորումների բնույթը

 

            Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:

       Անհրաժեշտության դեպքում նոտարին գործուղել Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ կատարելու նպատակով:

3.

Ակնկալվող արդյունքը

 

        Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն՝ ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք

 

        Օրենքի նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության և օրենսդրության կատարելագործման բաժնի հետ համատեղ:

5.

Նախագծի նորմատիվ բնույթը

 

       Օրենքի նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ, որոնք տարածվում են անորոշ թվով անձանց վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                              

ԱՐԴԱՐԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                                     Ժ. ՄԻՐԶՈՅԱՆ