ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
02 հունիսի 2021

Հունիսի 2-ին հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի կատարողականը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության ճշտված պլանը կազմել է 18 մլրդ 256 մլն 807,8 հազար դրամ: Փաստացի ծախսվել է 16 մլրդ 108 մլն 245 հազ դրամ: Կատարողականը կազմել է 88,2 տոկոս:

Կրթության համակարգի ճշտված պլանը 16 մլրդ 266 մլն 211,3 հազար դրամ է: Փաստացի ծախսվել է 14 մլրդ 287 մլն 397,3 հազար դրամ:Կատարողականը կազմել է 87,8 տոկոս:

Երիտասարդական միջոցառումների ճշտված պլանը 10 մլն դրամ էր, կատարողականը 95,3 տոկոս:

Հանգստի և սպորտի հատկացումների ճշտված պլանը 250 մլն 115,1հազ դրամ: Կատարողականը 94,2 տոկոս:

Հանգիստ, մշակույթ և կրոն ուղղությամբ նախատեսված 1մլրդ 990մլն ,596,5 հազ դրամ բյուջեի փաստացի կատարողականը 91,5 տոկոս էր:

Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսերի կատարողականը 64,2 տոկոս էր:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարար Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ այժմ թշնամու վերահսկողության տակ է գտնվում 2000 հուշարձան, որից 122-ը եկեղեցի:

ԼՈՒՐԵՐ