Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 17-ին
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-69, այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասը «առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր ենե բառերից հետո լրացնել «և կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերումե բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ըե կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) կրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:ե:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-63-Ն