Վաղաժամկետ դադարել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորություններ
01 հունիսի 2021
01 հունիսի 2021
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահրամ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: