01 հունիսի 2021
01 հունիսի 2021
Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը:
Մենք՝ մեծերս, կյանքում ունենք կարևորագույն առաքելություն և պարտականություն՝ ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր առողջության, կրթության համար, պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը` ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով:
Դուք ձեր անկեղծությամբ ու անմիջականությամբ, մանկական մաքրությամբ, երփնավառ գույներով զարդարում եք ձեր ծնողների, հարազատների,երկրի առօրյան:
Ամառնամուտի այս ջերմ տոնի առիթով կրկին շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթում անվրդով երկինք ,անհոգ մանկություն, քաջառողջություն, ընտանեկան սեր, ջերմություն, բարեկեցություն: