ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են 2020թ. պետբյուջեի կատարողականների քննարկումները
31 մայիսի 2021

  Մայիսի 31-ին հրավիրվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Նիստին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

  Ներկայացվել են էկոնոմիկայի և գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային և գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների 2020 թվականի բյուջեների կատարողականները:

  Հաշվետու ժամանակահատվածում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 8 մլրդ 327 մլն 546,7 հազ դրամ: Գյուղոլորտի հատկացումների կատարողականը կազմել է 87,4 տոկոս: Մի շարք ծրագրեր չեղարկվել կամ մասնակիորեն են իրականացվել՝ պատերազմով ու համավարակով պայմանավորված: Այսպես ՝ պատերազմական գործողությունների հետևանքով 23 մլն 641,4 հազ դրամ ընդհանուր արժեքով պատվաստանյութեր խոտանվել են կամ մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների անասնաբուժական սպասարկման կայաններում:

Այգեգործության զարգացման նպատակով նախատեսվում էր հատկացնել 80մլն դրամ, կատարողականը կազմել է 21 մլն 723,9 հազ: Պատերազմի պատճառով ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվել են ոչ լրիվությամբ, իսկ 2020 թ. հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են թշնամու վերահսկողության տակ:

Պլանի ճշգրտման արդյունքում որոշ ծրագրերի էլ լրացուցիչ միջոցներ են ուղղորդվել: Այսպես՝ «Աջակցություն գյուղի և գյուղատնեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի իրականացման համար նախատեսված էր 1 մլրդ 5 մլն դրամ, սակայն աշնանացան սերմերի արժեքի փոխհատուցման և երաշտից տուժած հողօգտագործողներին աջակցության նպատակով կատարվել է հաստատված պլանի ճշգրտում, որի արդյունքում ծրագրի կատարմանը հատկացվել է 1 մլրդ 776 մլն 193,8 հազ դրամ:

   Քաղաքաշինության նախարարության 2020 թվականի հատկացումները նախատեսված էր 17 մլրդ 423 մլն դրամի չափով, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 24 մլրդ 296,մլն 668 հազ. դրամ/ լրացուցիչ նախատեսվել է 6մլրդ 876 մլն 668 հազ դրամ/:

Ընդհանուր առմամբ 2020թ. ԱՀ պետբյուջեի հաշվին կապիտալ ներդրումների պատվերը կազմել է 26 մլրդ 876 մլն 607 հազ դրամ գումար,կատարողականը կազմել է 99,9 տոկոս:

   ԱՀ տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքների նախարարության բյուջեն փոփոխության է ենթարկվել՝ կապված էլեկտրաէներգիայի ու օգտագործված գազի գումարի փոխհատուցման ծավալների փոփոխությամբ: Այսպես՝ տարեսկզբին բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցման հաստատված նախահաշիվը 2 մլրդ 800 մլն դրամի չափով էր, ճշտված հատկացումները կազմել են 4 մլրդ 300 մլն դրամ, կատարողականը՝ 92,2 տոկոս:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրականացման համար տարեսկզբին հաստատված նախահաշիվը 182 մլն 251,3 հազ. դրամ էր, որից ֆինանասավորվել է 137մլն 410,332 հազ. դրամ կամ 75 տոկոսը:

2020 թվականին ընդերքօգտագործման դիմաց պետբյուջե է մուտքագրվել 47 մլն 771,820 հազ. դրամ:

   ԱՀ անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման ոլորտում պետական բյուջեի միջոցների հաշվին պլանով նախատեսված էր 445 մլն 951,4 հազ դրամ, կատարողականը կազմել է 300 մլն 364,1 հազ դրամ՝ 67,4 տոկոսը: Անշարժ գույքի կադաստրի ոլորտում պետբյուջեի միջոցների հաշվին պլանով նախատեսված 134 մլն 770 հազ դրամի աշխատանքների փոխարեն իրականացվել է 61 մլն 455 հազ դրամի աշխատանքներ, որի կատարողականը կազմել է 45,6 տոկոս, իսկ պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսված 43 մլն աշխատանքների փոխարեն՝ 4 մլն 791 հազ դրամի աշխատանքներ, կատարողականը՝ 13,7տոկոս:

   2020թ. ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի բյուջեի տարեկան ֆինանսավորումն իրականացվել է 84,4 տոկոսով, որը կազմել է 171,8 մլն դրամ:

   Արցախի ներդրումային հիմնադրամին ԱՀ 2020թ. պետական բյուջեի միջոցների տրամադրած 4 մլրդ 150 մլն դրամ գումարը ուղղվել է հետևյալ ծրագրերի իրականացմանը.

  • ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցության ապահովում՝ 266,6 մլն դրամ
  • ԱՀ քաղաքացիներին բանկերի /վարկային կազմակերպությունների/ կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում՝ 1մլրդ 350 մլն դրամ,
  • հիփոթեքային վարկերի կանխավճարների համար նպատակային փոխառությունների տրամադրում՝ 45,2 մլն դրամ,
  • հիփոթեքային վարկերի կանխավճարների և բնակելի տների կառուցման համար նպատակային դրամաշնորհների տրամադրում՝ 74,9 մլն դրամ,
  • վերջին բնակելի տարածքի գրավադրմամբ փոխառության տրամադրում՝ 52,3 մլն դրամ,
  • ԱՀ շրջաններում բնակարանների /առանձնատների/ կառուցման, վերանորոգման և ձեռքբերման համար փոխառությունների տրամադրում՝ 828,24 մլն դրամ,
  • իրացնելու նպատակով բնակարնների և բնակելի տների կառուցման նպատակով ծախսվել է 672,0 մլն դրամ և ձեռք են բերվել 503.0 մլն դրամի նորակառույց բնակարաններ,
  • գրավադրված և հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված բնակելի անշարժ գույքի ձեռքբերում՝ 357,76 մլն դրամ:

    ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ԱՀ պետբյուջեից ֆինանսավորվել է 3 ծրագրի իրականացման շրջանակներում:

«Աջակցություն ԳԳԱՀ-ին» ծրագիրը ըստ պլանի կազմել է 2 մլրդ 403մլն 274,2 հազ դրամ, որն իրականացվել է 73,9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 776մլն 193հազ դրամ:

Ազնվացեղ ԽԵԿ արժեքի մասնակի սուբսիդավորման և բուսաբուծության համալիր զարգացման ծրագրերը ֆինանսավորվել են 100 տոկոսով՝ համապատասխանաբար՝ 169 մլն 135,4 հազ դրամ և 1 մլրդ 252 մլն 432,5 հազ դրամ: Իր սեփական միջոցների, առևտրային բանկերից ստացված վարկերի և պետական բյուջեից ֆինանսավորված գումարների հաշվին Հիմնադրամը 2020թ.-ին իրականացրել է 9մլն 188,489 հազ դրամի աջակցություն:

    Ոլորտների պատասխանատուները բյուջեների կատարողականները ներկայացնելուց հետո պատասխանել են պատգամավորական հարցադրումներին:

ԼՈՒՐԵՐ