«Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2007թ. փետրվարի 21-ին

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շա-րադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնց առնվազն հիսուն տոկոսը լիազորված մարմնի ներկայացուցիչներ են:ե:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զե կետով՝

«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 313-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:ե:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի «աե կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) հաստատում է աուդիտի ստանդարտները, ինչպես նաև աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները՝ աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների հիման վրա.ե:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդված-ներով՝

 

«Հոդված 311. Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի

                       պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրականացնող անձի նկատմամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադարեցումից, կիրա-ռում է նաև հետևյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք:

Հոդված 312. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ

                      հանձնարարականը

 

1. Լիազորված մարմինը ստուգումների  կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զե կետով սահմանված՝ աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:

2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկաց-նելու վերաբերյալ հանձնարարական:

3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝

ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զե կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները.

բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զե կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները:

 

Հոդված 313. Տուգանքը

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ՝ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մար-մինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե աուդիտ իրակա-նացնող անձը ՝

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով.

 բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, սակայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական՝ չի ազդել աուդիտորական եզրակացու-թյան  ձևի և բովանդակության վրա՝ 100 000 դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը՝ խախտ-ման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահ-մանված պահանջը՝  յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գե կետով սահմանված պա-հանջները՝  յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.

զ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «էե կետով սահմանված պահանջը՝  100 000 դրամի չափով.

է) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով.

ը) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո՝ 2 տարվա ըն-թացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելանում է 500 000 դրամով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «աե, «դե կամ «եե կետերի խախտումով կազմված եզրա-կացությունները աուդիտորական եզրակացություն չեն:ե:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


20 մարտի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 19