«Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2005թ. հոկտեմբերի 19-ին

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա» բառերից հետո ավելաց-նել «(այսուհետ՝ լիցենզիա)» բառերը.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Լիցենզիա չունեցող, այդ թվում՝ նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադա-րեցված կազմակերպությունը սույն մասի 1-ին պարբերությունում նշված բառերն իր անվանման մեջ չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «աուդիտորական ծառայությունների իրա­կանացման լիցենզիայի (այսու­հետ` լիցենզիա)» բառերը փոխարինել «լիցենզիայի» բառով:

 Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «ա» կետի «հաշ­վա­պա­հա­կան հաշվառման վերա­կանգնման, վար­ման կամ ֆինան­­սական հաշվետվությունների կազմման ծառա­յու­­թյուններ՝» բառերը փոխարինել «սույն հոդվածի երկրորդ մասի «ա» կամ «գ» կետերում նշված ծառա­յու­­թյունները՝» բառերով.

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «ստորագրվում և (կամ) կնքվում է աու­դիտ իրականացնող անձի կողմից» բառերը փոխարինել «ստորագրվում աու-դիտի անցկացման հա­մար պա­­­տաս­խանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրակա-նացնող անձի ղե­­կա­վա­րի ստորագրությամբ և կնիքով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ու ստո­րագր­վում և (կամ) կնքվում աուդիտ իրականացնող անձի ղե­­կա­վա­րի կողմից» բառերը փոխարինել «կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղե­­կա­վա­րի ստորագրությամբ և կնիքով» բառերով:

Հոդված 6.  Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 17. Աուդիտորը

Աու­դի­տորն աուդի­տորական ծառայություններ կարող է իրականացնել ինք­նու­րույն՝ որպես ան­հատ աուդիտոր և (կամ) որ­պես աուդի­տ իրա­կանացնող անձի աշ­խա­տող:»:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ`

«զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ­մանած կարգով լիա-զորված մարմին ներ­կա­­յացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակ-տերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ՝ տվյալ եռամսյա­կին հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվութ­յուն­ներ՝ մինչև տվյալ տար­վան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.»:

Հոդված 8 . Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «և (կամ) մասնագիտացված կառույցին» բառերը փոխարինել «, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության­ կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 221-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հա­վա­տար­մագրված՝ աու­դիտորների և (կամ) հաշվապահների և աու­դիտորների անդամակցությամբ ստեղծված հասարա-կական կազմա­կեր­պու­թյանը (այսուհետ՝ մասնագիտացված կառույց), ապա նաև մասնագիտաց-ված կառույցին» բառերով:

Հոդված 9 . Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը «ստանալու համար» բառերից հետո լրացնել «լիազոր­ված մարմնին կամ» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտոր­նե­րի որակավորման քննու­թյունների ծրագիրը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության­ կա­ռա­վա­րությունը: Աուդիտորների որա­­­­­կավորման քննությունները կազմակերպ­վում և անց­կաց­վում են լիազորված մարմնի և (կամ) մասնագիտացված կա­ռույ­ցի կող­մից` Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության­ կառավարության հաստատած որակավորման քննու­թյունների ծրա­գրի շր­ջա­­­­նակ­ներում:

Լիազորված մարմնի կողմից որակավորման քննությունների անցկացման կարգը սահ­­­մանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության­ կառավարությունը, իսկ մասնագիտացված կառույցի կողմից քննու­թյուն­ների անցկացման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայ­նեց­նելով լի­ազորված մարմնի հետ:

Մասնագիտացված կառույցի կողմից լիազորված մարմին համաձայնեցման նպատա­կով ներկայացված քննությունների անցկացման կարգը չի կարող պարունակել լիա­զոր­­ված մարմնի կող-մից քննությունների անցկացման պահանջները մեղմացնող առա­ջարկ­ներ:».

3) երրորդ պարբերությունը «տալիս է» բառից հետո լրացնել «լիազորված մարմինը և (կամ)» բառերով:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ`

«1. Աուդիտորների որա­կա­վոր­ման քննություններն անցկացնում են աուդիտորների որակա-վորման հանձնաժողովները (այսուհետ՝ հանձնաժողով), որոնց անհատական կազմը, կա­նոնադրու-թյունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջա-նակներում քննու­թյուն­ների հարցերը հաստատում է՝

ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում՝ լիազորված մար­մինը.

բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում՝ տվյալ կա­­ռույ­ցը:

Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը, հարցերը և տիպային խըն-դիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, այդ թվում՝ լիազորված մարմնի երեք ներկայացուցիչ:

 Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկա-յական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ՝ լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 11 . Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով՝

«Հոդված 221. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազ­մա­կեր­պու­թյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապա­տաս­խա­նության ճանաչումն է պետության կողմից, որի արդյուն­­քում տըր-վում է պետական հավատար­մագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

բ) հավատարմագրման հրապարակայնությունը.

գ) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.

դ) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողու-թյան իրականացումը:»:

Հոդված 12 . Օրենքի 24-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Վկայականը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ­մա­նած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի առաջին պարբերության «մասնագիտացված կառույց» բառերը փոխա­րի­նել «այն մարմին, որը նրան տվել է վկայականը», իսկ երկրորդ պարբե­րու­թյան «Մասնա­գի­տաց­ված կա­ռույցը պարտավոր է» բառերը՝ «Լիազորված մարմինը կամ մասնա­գիտացված կառույցը պար-տավոր են» բառերով.

4) 5-րդ մասի « համապատասխան դի­մումը» բառերից հետո լրացնել «լիա­զոր­ված մարմնում կամ» բառերով:

Հոդված 13 . Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով՝

«Հոդված 241. Վկայականի գործողության դադարեցումը

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի կամ մասնագիտաց-ված կառույցի որոշմամբ՝ հետևյալ հիմ­­քերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության հա­մար պա­­­հանջվող փաս­տա­թղ­թե­րը կեղծելու կամ խեղաթյուրելու միջոցով­ վկայական ստա­նա­­լու­ փաս­­­­տի բա-ցահայտվելը.

բ) աու­դի­տորի կողմից կեղծ աուդի­տո­րա­կան եզ­րա­կացություն տրամադրելու փաստի հայտնի դառնալը.

գ) աուդիտորի կողմից վարքագծին ներկայացվող պահանջները խախտելը.

դ) աուդիտորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինան­­սա­­­տնտեսական հարա­բե­րու­թյունների իրա­կա­նաց­ման բնագավառում որոշակի պաշ­տոն զբա­ղեց­­­նե­­լու կամ որոշակի գործունեությամբ զբաղ­վելու իրավունքից զրկելու վերա­բերյալ դա­տավճիռն օրինա-կան ուժի մեջ մտնելը.

ե) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջը խախտելը.

զ) վկայականի ժամկետի լրանալը:

Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որը ենթակա է հրապա-րակման՝ դրա ընդունման օրվանից երկշաբաթյա ժամկետում, կայացնում է այն մարմինը, որը տվել է վկայականը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով վկա-յականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդի­տոր­ների որակավոր-ման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դա­դա­րեց­վելուց մեկ տարի հե-տո:»:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածը «կասեցման» բառից հետո լրացնել «, վերականգնը-ման» բառով:

Հոդված 15 . Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված կառույցին անդամակցող» բառերը.

2)  «ա» կետից հանել «, և նրանցից մեկը կազմա­կեր­պու­թյան գործադիր մարմնի ղեկավարն է» բառերը.

3)  «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) հիմնադիրների (մաս­նա­կից­ների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, և կազմակերպու­թյան կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատ­կա­նում է նրանց:»:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով՝

«դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեց­ման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի և այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.

ե) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ-ները խախտելու դեպքում:».

2) 2-րդ մասի 2-րդ պարբերության «բ» և «գ» թվարկումը փոխարինել «բ», «գ» և «ե» թվար-կումով:

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական

                      լիազորված մարմինը

1. Լիա­զոր­ված մար­մինը ՝

ա) հաստատում է աուդիտի ստանդարտները, դրանց կիրառման հրահանգները և մեթոդա-կան ցուցումները.

բ) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավո­րումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրակա-նացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը.

դ) հաստատում է որակավորման քննու­թյուն­ների հարցերը.

ե) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը և կա­նո­նադրությունը.

զ) կազմակերպում և անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները.

է) տալիս է վկայական և ընդունում է որոշումներ վկայականը վերաձևակերպելու և վկա-յականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.

ը) կազմակերպում և իրականացնում է հսկո­ղու­թյուն՝ աուդիտ իրականացնող անձանց կող­­­­­­­մից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջ­ների, մաս­նա­գի­տաց­ված կառույցի, ինչպես նաև աուդիտորների վարքագծի նորմերի պահ­պանման նկատ­­­­մամբ.

թ) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերա-ձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդուն-ման մասին տեղեկությունների ներկայացման կարգը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված՝ աուդիտ իրականացնող ան­ձանց կող­­­­­­մից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կա-տարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրակա­նաց­ման ընթացքում բանկային գաղտ-նիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են բան­կի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:»:

 

Հոդված 19 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


3 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 227