20 մայիսի 2021
20 մայիսի 2021
Հարգարժա΄ն Սերգեյ Երեմի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ 97-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Այսօր՝ 76 տարի անց, Դուք անանց հպարտությամբ եք վերհիշում Մեծ հայրենականում արցախահայության ցուցաբերած հերոսություններն ու սխրագործությունները, որոնք արձագանք են գտել Ձեր հեղինակած «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում/1941-1945թթ/» գրքում:
Անուրանալի է Ձեր ազգօգուտ գործունեությունը:Այսօր էլ շարունակում եք ձեր հայրենանվեր ու եռանդուն աշխատանքը վետերանների միությունում՝ լինելով Ձեր գործի անմնացորդ նվիրյալը:
Մենք պարտական ենք Ձեզ՝ Ձեր մարտական և աշխատանքային սխրանքի համար:
Վերստին շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը ՝ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ ուժ ու ավյուն, որպեսզի դեռ երկար տարիներ Ձեր փորձը, գիտելիքներն ու իմաստնությունը փոխանցեք երիտասարդ սերնդին: