Բնակչության պետական ռեգիստրի մասին

 

 

Ընդունված  է 2021 թվականի

   ապրիլի 22 -ին            

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

  1. Սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման (գրանցման) տվյալ-ների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի նպատակը բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումն է:

 

Հոդված 2.

  Ռեգիստրի մասին օրենսդրությունը

 

1. Ռեգիստրի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

«Ռեգիստր» հասկացությունը

 

1. Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

2. Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Արցախի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

 

Հոդված 4.

Ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը

 

1. Ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծման և վարման միասնականությունը.

2) բնակչի անձնական հաշվառման տվյալներին՝ միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) մատչելիությունը.

3) բնակչի ազատ տեղաշարժի և բնակության վայրի ազատ ընտրությունը.

4) մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը.

5) բնակչի կողմից անձնական հաշվառման իր տվյալներին անարգել ծանոթանալու ազատությունը:

2. Ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից և կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (այսուհետ` տեղական ռեգիստրներ):

3. Ռեգիստրի ստեղծման և վարման աշխատանքները ֆինանսավորվում են Արցա-խի Հանրապետության պետական բյուջեի և Արցախի Հանրապետության օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Կենտրոնական ռեգիստրը վարում և տեղական ռեգիստրների վարման աշխա-տանքները համակարգում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 5.

Ռեգիստրում մշակվող անձնական տվյալները

 

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները՝

1) հանրային ծառայությունների համարանիշը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաս-տող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետու-թյան քաղաքացիությունը և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերու-թյան ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անձնա-կան տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Արցախի Հանրապե-տության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում ռեգիստր վարող մարմինները համակարգում և եռամսյա պարբերականությամբ դրանք ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

4. Հաշվառված բնակչի անձնական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Արցախի Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով:

 

 

Հոդված 6.

Ռեգիստրում անձնական տվյալների կուտակման աղբյուրները

 

1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անձնական հաշվառման տվյալներ`

1) Արցախի Հանրապետությունում ծնված Արցախի Հանրապետության քաղաքա-ցիների վերաբերյալ.

2) Արցախի Հանրապետությունից դուրս ծնված Արցախի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

3) Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ.

4) Արցախի Հանրապետությունում ծնված, սակայն Արցախի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Արցախի Հանրապետությունում.

5) Արցախի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.

6) Արցախի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

7) Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.

8) Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

9) Արցախի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

10) Արցախի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

11) Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապե-տության քաղաքացիների վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները) անձնական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

 

 

 

 

Հոդված 7.

  Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը

1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Արցախի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալները: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտա-րարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

2. Արցախի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրա-պետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Արցախի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

3. Հյուպատոսական հաշվառման կանգնած Արցախի Հանրապետության քաղա-քացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Ռեգիստր վարող մարմինների միջև անձնական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

 

1. Տեղական ռեգիստր վարող մարմինը բնակչի անձնական հաշվառման տվյալ-ներն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրանք փոխանցում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, իսկ կենտրոնական ռեգիստր վարող մարմինը` տեղական ռեգիստր վարող մարմնին:

2. Նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անձնական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բնակիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրանց անձնական հաշվառման տվյալները և հաշվառելով հյուպատոսական հաշվառման հասցեով:

 

Հոդված 9.

 

Բնակչության հաշվառման կարգը

 

Բնակչության հաշվառման կարգը և հաշվառման համար անհրաժեշտ փաստա-թղթերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահման-ված կարգով:

 

Հոդված 11.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

  ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                                                                 

       Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. մայիսի 4  

Ստեփանակերտ

ՀՕ-62-Ն