Ընդունված է 2021 թվականի
ապրիլի 22-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 2005 թվականի սեպտեմ-բերի 14-ի ՀՕ-218 օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ`
«4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրականացնում է իր հյուպատո-սական տարածաշրջանում մշտապես բնակվող և ժամանակավորապես գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հյուպատոսական հաշվա-ռում, ինչն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակ-ներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականու-թյունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռե-գիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. մայիսի 4
Ստեփանակերտ
ՀՕ-65-Ն