Նույնականացման քարտերի մասին

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                          ապրիլի  22-ին

 

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության քաղաքացուն նույնա-կանացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

 

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական

 հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նույնականացման քարտ` Արցախի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` նաև քաղաքացի) ինքնությունը և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Արցախի Հանրապետության տարած-քում օգտագործելու համար.

2) տվյալների էլեկտրոնային պահոց` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհա-տական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ:

 

 

Հոդված 3.

Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման

 քարտի վավերականության ժամկետը

 

1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկա-յացնում է Արցախի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն):

3. 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրա-մադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու բժշկասոցիալական փորձաքննության որոշումը կամ բժշկասոցիալական փորձաքննության որոշման քաղվածքի նոտարական կարգով վավերացված պատճենը:  

6. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականաց-ման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

7. Կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին իրավունք ունի ստանալու նույնականացման քարտ` ընդհանուր հիմունքներով:

8. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

 

 

Հոդված 4.

Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը,

 տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները,

 տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

 

1. Նույնականացման քարտն Արցախի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերն Արցախի Հանրապետությունում ենթակա են հանձնման ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Արցախի Հանրապե-տության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը).

7) սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված այլ տվյալներ:

3. Նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրա-մադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնա-կանացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնակա-նացման քարտի համարը:

5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակա-յությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություն-ներով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:

6. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառա-յությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրա-մադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:

7. Նույնականացման քարտի համարի ձևավորման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

8. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրու-թյան համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ:

9. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասա-նելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Արցախի Հանրա-պետության կառավարությունը:

10. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝  ծնողների և երեխայի գրավոր համաձայ-նությունները, եթե դիմումատուն չունի Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

4) Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինք-նությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստա-թղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

7) պետական տուրքի վճարման անդորրագիր, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքի:

11. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

4) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

12. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանությունում: Անձնական տվյալների տեղեկատվական բազա-ներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմները:

13. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկա-յացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:

14. Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնա-կանացման քարտն Արցախի Հանրապետությունում հանձնում է ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Արցախի Հանրապետության դիվանագիտական ներ-կայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնա-կանացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

15. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):

16. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպա-գրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղա-քացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:

17. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանությունում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնա-կանացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

18. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանա-կելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստա-թղթերը (բացառությամբ դիմումի), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 11-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:

19. Նույնականացման քարտի ձևը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` ոստիկանության պետի հրամանով:

 

 

Հոդված 5.

Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը

 

1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).

2) լրացել է վավերականության ժամկետը.

3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

 

Հոդված 6.

Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը,

 ժամանակավոր վկայական տրամադրելը

 

1. Նույնականացման քարտն անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայու-թյան դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Արցախի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) անձը մահացել է.

8) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

9) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:

2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանություն կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուց-չություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Արցախի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատա-պարտված և կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղա-քացուն` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայա-կանը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրա-վական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչ-վում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:

5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

 

 

 

 

 

Հոդված 7.

Նույնականացման քարտը վերցնելը

 

1. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետու-թյունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Արցախի Հանրա-պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմ-նարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:

4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ սույն հոդ-վածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

Հոդված 8.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

            

 

                                 

    

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

        2. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարա-բերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախա-տեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովու-թյան քարտի օգտագործումը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ`                                                                

     Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. մայիսի

Ստեփանակերտ

ՀՕ-64-Ն